Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դատավորի (ՍԴ անդամի) կարգավիճակը և պաշտոնավարման ժամկետները 06/24/2019   18:22  |  ԼՐԱՀՈՍ

Իրավաբան, «Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1. Համաձայն Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության՝ Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից…:   Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Իսկ ընտրության մանրամասները՝ համաձայն նույն հոդվածի 9-րդ մասի՝ սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով:

2. Սահմանադրությամբ սահմանված ընտրության, այսինքն, նաև առաջադրման կարգը սկսել է գործել Հանրապետության ներկայիս նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, ընդ որում՝ Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացած 213-րդ հոդվածի երկրորդ նախաասության համաձայն՝ Հանրապետության ներկայիս նախագահի կողմից պաշտոնն ստանձնելուց հետո սահմանվել է Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրման հատուկ՝ ընդհանուր դրույթներից տարբերվող կարգ, որն էլ կիրառել են դատավորների ընդհանուր ժողովը և Հանրապետության նախագահը՝ առաջադրելով իրենց թեկնածուներին, և որն էլ հիմք է ընդունվել Ազգային ժողովի կողմից, երբ վերջինս ընտրել է այդ թեկնածուներից երկուսին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքին, որ այս նախադասությունը, որում օգտագործվում է Դատարանի դատավոր բառը անգամ նոր պարբերություն չէ, այն ուղղակի շարունակություն է: Եթե Սահմանադրական դատարանի անդամները 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո ևս շարունակեին մնալ որպես անդամներ, ապա սահմանադրական դատարանի Դատավորի թափուր հաստիք երբեք չէր առաջանա  հետևաբար ՍԴ չէր կարող համալրվել:

3. Սահմանադրության գերակայությունն ապահովելու նպատակով Սահմանադրությունը՝ սկսած 1995 թվականի խմբարգրությամբ Սահմանադրությունից, երաշխավորել է Սահմանադրական դատարանի գործունեության հաջորդայնությունը՝ 2005 և 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունների անցումային դրույթների միջոցով երաշխովորելով սահմանադրական արդարադատություն իրականացնող այս միակ բարձրագույն մարմնի անդամների անփոփոխելիությունը: 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 117-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ Սահմանադրության այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց 70 տարին լրանալը, իսկ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 213-րդ հոդվածի առաջին նախադասության համաձայն՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը, այսինքն՝ Սահմանադրական դատարանի նախագահը, որն այդ կարգավիճակում նշանակվել է նախորդ գումարման Ազգային ժողվի կողմից, որպես Սահմանադրական դատարանի նախագահ պաշտոնավարելու է մինչև իր 65 տարին լրանալը, Սահմանադրական դատարանի այն անդամները, որոնք նշանակված են եղել Ազգային ժողովի կամ Հանրապետության նախագահի կողմից 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության հիման վրա՝ պաշտոնավարելու են մինչև իրենց 65 տարին լրանալը, իսկ 1995 թվականի Սահմանադրության հիման վրա նշանակված անդամները՝մինչև իրենց 70 տարին լրանալը:

4. Սահմանադրության անցումային դրույթները միշտ և անխզելիորեն փոխկապակցված են Սահմանադրության հիմնական տեքստի մյուս վերաբերելի դրույթների հետ, տվյալ դեպքում՝ Սահմանադրական դատարանի դատավորի կարկավիճակի բաղադրիչ հանդիսացող նրա անփոփոխելիության սկզբունքի հետ, որից էլ հետևում է, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահը և դատավորներն անփոփոխելի են, իսկ նրանց պաշտոնավարման հատուկ՝ նախորդ խմբագրությամբ Սահմանադրություններով սահմանված ժամկետներն ամրագրող անցումային դրույթներն արդեն իսկ կատարմամբ սպառվել են:

5. Սահմանադրության անցումային այլ դրույթներում, ի տարբերություն Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարման անընդհատությունն ամրագրող կանոնի, սահմանվել են մասամբ լիովին այլ կարգավորումներ: Այսպես, այն դեպքում, երբ սահմանադրի կամքը եղել է որևէ գործող պաշտոնատար անձի լիազորության դադարեցումը կամ նրա վերընտրության իրավական նախադրյալ ամրագրելը, նա ուղղակիորեն համապատասխան դրույթներ է նախատեսել Սահմանադրության անցումային դրույթներում:

Օրինակ, համաձայն գործող Սահմանադրության 212-րդ հոդվածի՝ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը Կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը:

Համաձայն Սահմանադրության 214-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների ստանձնման օրը նրա նախորդի՝ Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները դադարում են: Սահմանադրության 219-րդ հոդվածին համապատասխան` նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման պահից Սահմանադրության ուժով դադարել են նաև մինչև Սահմանադրության 11-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները: 

Իսկ Սահմանադրության 215-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանների նախագահները և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները շարունակում են պաշտոնավարել մինչև փոփոխված Սահմանադրությամբ սահմանված նոր կարգով դատարանների նախագահների նշանակվելը և ընտրվելը, ինչը հիմք դարձավ բոլոր դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների փոփոխության կամ վերանշանակման (վերընտրության) համար:

Ի տարբերություն հիշյալ մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնավարման ամբողջական կամ մասնակի ընդհատման կամ նրանց փոփոխության սկզբունքի` բացի Սահմանադրական դատարանի նախագահից և անդամներից, սահմնադիրը հաջորդայնությունն ապահովելու սկզբունքն է ընտրել նաև Մարդու իրավունքների պաշտպանի (Սահմանադրության 218-րդ հոդված), ինչպես նաև Սահմանադրության 12-14-րդ գլուխներով նախատեսված մարմինների (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, Հաշվեքննիչ պալատ և Կենտրոնական բանկ) անդամների պաշտոնավարման համար`սահմանելով, որ նրանք նույնպես շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների`2005 թվականի Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ժամկետի ավարտը, ընդ որում, Վերահսկիչ պալատի անդամների համար` հաշվի առնելով այդ մարմնի լիազորությունների փոփոխությամբ պայմանավորված անվանման փոփոխությունը, հատուկ նշվել է, որ նրանք շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ:

Վերոգրյալից ցանկացած ողջամիտ անձի համար ակնհայտ է դառնում, որ սահմանադիրը Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների համար ընտրել է հաջորդայնության (պաշտոնավարման շարունակականության) և անփոփոխելիության ապահովման կանոնը, իսկ այլ դատարանների նախագահների համար՝ նրանց փոփոխման իրավական հնարավորության կանոնը, մինչդեռ Արդարադատության խորհրդի և ԿԸՀ անդամների լիազորությունները դադարել են Սահմանադրության ուժով:

6. Սահմանադրության անցումային, ինչպես նաև եզրափակիչ դրույթներն սպառվում են իրենց կատարման պահին, ընդ որում, 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունն ամբողջությամբ մտել է ուժի մեջ 2018 թվականի ապրիլի 9-ից, ուստի իրավական տառաճանաչության տեսանկյունից անհեթեթություն է պնդումը, թե Սահմանադրական դատարանի անդամերի մասով առկա է անցումային իրավիճակ կամ Սահմանադրական դատարանը գտնվում է անցումային իրավիճակում և դեռևս ինչ-ինչ կազմավորման փուլում է:

7. Սահմանադրության հիմնական դրույթում, այն է` 166-րդ հոդվածի 1-ին մասը, Սահմանադրական դատարանի բոլոր անդամները անվանվում են Սահմանադրական դատարանի դատավորներ, այնուհետև նոր ամրագրվում է նրանց առաջադրման՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելու հիմնական (ոչ անցումային) կարգը: Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակը միասնական է, ինչը նշանակում է, ի թիվս այլնի, որ նրանք բոլորը՝ անփոփոխելիության սահմանադրական սկզբունքի հիման վրա իրականացնում են սահմանադրական արդարադատություն՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը, ուստի Սահմանադրական դատարանի մասով սահմանադրական ճգնաժամի մասին խոսակցություններն իրավաբանական կոմպետենտության իսպառ բացակայության կամ էժանագին քաղաքական շահարկումների արդյունք են և հարիր չեն իրավական և ժողովրդավարական պետությանը»:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]