Թեմաներ
Հինգշաբթի 07 / 18 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/18/2019   07:38 Իջևանում տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) 07/18/2019   01:04 Իլոն Մասկը հայտնաբերել է, թե ինչպես ուղեղը միացնել համակարգչի հետ 07/17/2019   23:43 Մալայզիայի թագավորը ամուսնալուծվել է «միսս Մոսկվա -2015 »-ից՝ ամուսնությունից մեկ տարի անց 07/17/2019   22:53 ԱՄՆ դատարանը թմրաբարոն Էլ Չապոյին դատապարտել է ցմահ բանտարկության 07/17/2019   22:28 Բախում ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ (տեսանյութ).hetq.am 07/17/2019   22:05 Վատ կառավարման խնդիրը մեր օրակարգում է. Փաշինյան 07/17/2019   21:56 Կա՛մ որեւէ մեկին խոստում են տվել, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի մասին 07/17/2019   21:45 Ծանր հիվանդ երեխայի մորը ձերբակալել են համացանցում դեղորայք գնելուց հետո (տեսանյութ) 07/17/2019   21:21 Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու շատ «թալանչիներ» բանտում չեն 07/17/2019   21:01 Ինչ է վեթինգը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի 07/17/2019   20:48 Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան. Փաշինյան 07/17/2019   20:35 Փաշինյանը՝ Վենետիկի հանձնաժողովի մասին 07/17/2019   20:16 Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցնցել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը 07/17/2019   19:40 Հուսանք՝ ՍԴ դատավորների նկատմամբ օպերատիվ գործողություններ իրականացնելու լուրերը կհերքվեն. Արամ Վարդեւանյան 07/17/2019   19:18 Վճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի ղեկավարին եւ նախկին փաստաբանին մեղադրանք է առաջադրվել 07/17/2019   18:47 Բյուրեղավանի քաղաքապետի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե 07/17/2019   18:46 Ֆեյսբուքում առյուծ կտրողնե՛ր, մի՛ չարաշահեք հանգամանքները, իրական կյանքում շատերիդ գիտեմ․ Թունյան 07/17/2019   18:31 «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցները պնդում են՝ տնօրենը ստիպել է գրել կեղծ զեկուցագիր 07/17/2019   18:30 Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը շնորհակալագրերի հանձնման վերաբերյալ 07/17/2019   18:27 Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Երևանի քաղաքապետարան 07/17/2019   18:19 Ուսումնական օդանավի վարձակալության նպատակով ծախսվել է օդանավի գնից 7 անգամ ավելի գումար 07/17/2019   18:07 Պետք է գնալ այդ քայլին՝ առանց այլոց հաշվետվություն տալու. Սանասարյան 07/17/2019   18:01 Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի․ Պաշտպանն այցելել է զինծառայողին 07/17/2019   17:55 Վտանգավոր տեղամասեր. քարաթափում Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին 07/17/2019   17:48 Խոշոր վթար Կոտայքում. КамАЗ-ը բախվել է պատնեշներին եւ գլխիվայր շրջվել. վարորդը մահացել է Shamshyan.com 07/17/2019   17:41 Ամեն դեպքում մի քիչ տարակուսելի է. Հովհաննես Խուդոյանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի առանձնասենյակի խուզարկության մասին 07/17/2019   17:18 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայայի հետ 07/17/2019   17:12 Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր 07/17/2019   17:06 Դատավորի անկախության հետ կապված խնդիր լինելու դեպքում կարձագանքենք. Գրիգոր Բեքմեզյանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության մասին 07/17/2019   16:56 IDBank-ի հաճախորդներին արդեն հասանելի է Cash2Card փոխանցումների ծառայությունը 07/17/2019   16:48 Եթե չլինեն բավական հիմանվոր կասկածներ խուզարկության համար, ապա կարելի է ասել, որ դա միջամտություն է արդարարադտությանը. «Իմ քայլի» պատգամավոր 07/17/2019   16:17 Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել գյուղացիներին 07/17/2019   16:15 ԲԴԽ-ն իրազեկվել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ 07/17/2019   16:07 Կառավարության նպատակն է պետական գնումների համակարգը դարձնել ճկուն, որը կպահպանի արդար մրցակցության սկզբունքը և զերծ կլինի կոռուպցիոն երևույթներից. Վարչապետ 07/17/2019   15:48 «Առայժմ կարգավիճակ չունեմ». Դավիթ Գրիգորյանին խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում Aysor. am 07/17/2019   15:43 Այս ամենը չհաջողված վեթինգի հետեւանքն է. փաստաբանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված գործողության մասին 07/17/2019   15:39 Դատավոր Գրիգորյանին վերաբերող ցանկացած գործողություն պետք է ամենալուրջ հիմնավորումներն ունենա. Ռուբեն Մելիքյան 07/17/2019   15:23 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իռլանդիայի՝ երեխաների և երիտասարդության հարցերով նախարարի հետ 07/17/2019   15:21 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 07/17/2019   15:18 Ֆելիքս Ցոլակյանն այցելել է լողափեր 07/17/2019   15:16 ՀՔԾ-ն հաստատում է Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկության լուրերը. առգրավումների մասին լռում են 07/17/2019   14:59 Սպառողական վարկերը ռեկորդային արագությամբ ավելացել են. Վարկ են վերցնում առօրյա խնդիրները լուծելու համար 07/17/2019   14:51 Կրասնոդարում վթարի զոհ է դարձել հայ ընտանիք՝ երիտասարդ ամուսիններն ու նրանց երկու մանկահասակ երեխաները 07/17/2019   14:44 Աշխարհում ավելի քան 820 միլիոն մարդ քաղցած է 07/17/2019   14:35 Հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն. Վարուժան Ավետիսյան 07/17/2019   14:27 Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին 07/17/2019   14:23 «Սասնա Ծռերը» դժգոհում են. «Հեղափոխությունից հետո ռազմագերի ապստամբները ամիսներ շարունակ մնացին բանտում» 07/17/2019   14:22 «Սևանի» ազգային պարկն անգործության է մատնված. Ջավադյան 07/17/2019   14:07 Սպասվում է առանց տեղումների եղանակ 07/17/2019   14:04 ԱԻ նախարարը շնորհավորել է սեյսմիկ պաշտպանության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ
07/16/2019   18:36 Երեւանի 34-ամյա բնակչուհին սոցցանցով ծանոթացել է տղամարդու հետ ու գումար շորթել՝ օգտագործելով մորը 07/17/2019   14:59 Սպառողական վարկերը ռեկորդային արագությամբ ավելացել են. Վարկ են վերցնում առօրյա խնդիրները լուծելու համար 07/16/2019   09:59 Միջադեպ՝ Մոսկվայում. Ալեն Սիմոնյանին և նրա ղեկավարած պատվիրակությանը «գոու հոմ» են արել. «Իրատես» 07/17/2019   14:51 Կրասնոդարում վթարի զոհ է դարձել հայ ընտանիք՝ երիտասարդ ամուսիններն ու նրանց երկու մանկահասակ երեխաները 07/17/2019   10:30 Մեկնարկեց ընդդեմ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գործով դատական նիստը 07/17/2019   14:35 Հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն. Վարուժան Ավետիսյան 07/16/2019   17:48 Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով բողոքները մակագրվել են դատավոր Սամվել Օհանյանին 07/16/2019   09:36 Ազատման դիմում(ներ). Ո՞ւմ կնախընտրի վարչապետը՝ «Սորոս»-ական տեղակալի՞ն, թե՞ ՍԱԾ պետին. «168 ժամ» 07/16/2019   10:15 Սամվել Կարապետյանի եղբորորդուն եւ նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել 07/17/2019   11:57 Փաշինյանն Արդարադատության նոր փոխնախարար է նշանակել 07/17/2019   09:47 Պատվիրատուն՝ դրսի՞ց. Ով է կանգնած «տրադիցիոն գող» Անդիկի սպանության «զակազի հետևում». «Իրավունք 07/16/2019   10:29 Պուտինի նախապայմանը. Եթե Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ, ապա… «Ժամանակ» 07/17/2019   18:31 «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցները պնդում են՝ տնօրենը ստիպել է գրել կեղծ զեկուցագիր 07/17/2019   10:02 Խառնակիչները. Ովքեր են նպաստել Վենետիկի հանձնաժողովի կողմից նման փաստաթղթի պատրաստմանը. «Ժամանակ» 07/17/2019   15:48 «Առայժմ կարգավիճակ չունեմ». Դավիթ Գրիգորյանին խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում Aysor. am 07/17/2019   15:16 ՀՔԾ-ն հաստատում է Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկության լուրերը. առգրավումների մասին լռում են 07/17/2019   22:28 Բախում ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ (տեսանյութ).hetq.am 07/17/2019   16:15 ԲԴԽ-ն իրազեկվել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ 07/17/2019   21:21 Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու շատ «թալանչիներ» բանտում չեն 07/17/2019   19:18 Վճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի ղեկավարին եւ նախկին փաստաբանին մեղադրանք է առաջադրվել

Սահմանադրական դատարանի դատավորի (ՍԴ անդամի) կարգավիճակը և պաշտոնավարման ժամկետները 06/24/2019   18:22  |  ԼՐԱՀՈՍ

Իրավաբան, «Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1. Համաձայն Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության՝ Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից…:   Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Իսկ ընտրության մանրամասները՝ համաձայն նույն հոդվածի 9-րդ մասի՝ սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով:

2. Սահմանադրությամբ սահմանված ընտրության, այսինքն, նաև առաջադրման կարգը սկսել է գործել Հանրապետության ներկայիս նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, ընդ որում՝ Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացած 213-րդ հոդվածի երկրորդ նախաասության համաձայն՝ Հանրապետության ներկայիս նախագահի կողմից պաշտոնն ստանձնելուց հետո սահմանվել է Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրման հատուկ՝ ընդհանուր դրույթներից տարբերվող կարգ, որն էլ կիրառել են դատավորների ընդհանուր ժողովը և Հանրապետության նախագահը՝ առաջադրելով իրենց թեկնածուներին, և որն էլ հիմք է ընդունվել Ազգային ժողովի կողմից, երբ վերջինս ընտրել է այդ թեկնածուներից երկուսին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքին, որ այս նախադասությունը, որում օգտագործվում է Դատարանի դատավոր բառը անգամ նոր պարբերություն չէ, այն ուղղակի շարունակություն է: Եթե Սահմանադրական դատարանի անդամները 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո ևս շարունակեին մնալ որպես անդամներ, ապա սահմանադրական դատարանի Դատավորի թափուր հաստիք երբեք չէր առաջանա  հետևաբար ՍԴ չէր կարող համալրվել:

3. Սահմանադրության գերակայությունն ապահովելու նպատակով Սահմանադրությունը՝ սկսած 1995 թվականի խմբարգրությամբ Սահմանադրությունից, երաշխավորել է Սահմանադրական դատարանի գործունեության հաջորդայնությունը՝ 2005 և 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունների անցումային դրույթների միջոցով երաշխովորելով սահմանադրական արդարադատություն իրականացնող այս միակ բարձրագույն մարմնի անդամների անփոփոխելիությունը: 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 117-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ Սահմանադրության այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց 70 տարին լրանալը, իսկ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 213-րդ հոդվածի առաջին նախադասության համաձայն՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը, այսինքն՝ Սահմանադրական դատարանի նախագահը, որն այդ կարգավիճակում նշանակվել է նախորդ գումարման Ազգային ժողվի կողմից, որպես Սահմանադրական դատարանի նախագահ պաշտոնավարելու է մինչև իր 65 տարին լրանալը, Սահմանադրական դատարանի այն անդամները, որոնք նշանակված են եղել Ազգային ժողովի կամ Հանրապետության նախագահի կողմից 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության հիման վրա՝ պաշտոնավարելու են մինչև իրենց 65 տարին լրանալը, իսկ 1995 թվականի Սահմանադրության հիման վրա նշանակված անդամները՝մինչև իրենց 70 տարին լրանալը:

4. Սահմանադրության անցումային դրույթները միշտ և անխզելիորեն փոխկապակցված են Սահմանադրության հիմնական տեքստի մյուս վերաբերելի դրույթների հետ, տվյալ դեպքում՝ Սահմանադրական դատարանի դատավորի կարկավիճակի բաղադրիչ հանդիսացող նրա անփոփոխելիության սկզբունքի հետ, որից էլ հետևում է, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահը և դատավորներն անփոփոխելի են, իսկ նրանց պաշտոնավարման հատուկ՝ նախորդ խմբագրությամբ Սահմանադրություններով սահմանված ժամկետներն ամրագրող անցումային դրույթներն արդեն իսկ կատարմամբ սպառվել են:

5. Սահմանադրության անցումային այլ դրույթներում, ի տարբերություն Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարման անընդհատությունն ամրագրող կանոնի, սահմանվել են մասամբ լիովին այլ կարգավորումներ: Այսպես, այն դեպքում, երբ սահմանադրի կամքը եղել է որևէ գործող պաշտոնատար անձի լիազորության դադարեցումը կամ նրա վերընտրության իրավական նախադրյալ ամրագրելը, նա ուղղակիորեն համապատասխան դրույթներ է նախատեսել Սահմանադրության անցումային դրույթներում:

Օրինակ, համաձայն գործող Սահմանադրության 212-րդ հոդվածի՝ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը Կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը:

Համաձայն Սահմանադրության 214-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների ստանձնման օրը նրա նախորդի՝ Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները դադարում են: Սահմանադրության 219-րդ հոդվածին համապատասխան` նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման պահից Սահմանադրության ուժով դադարել են նաև մինչև Սահմանադրության 11-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները: 

Իսկ Սահմանադրության 215-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանների նախագահները և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները շարունակում են պաշտոնավարել մինչև փոփոխված Սահմանադրությամբ սահմանված նոր կարգով դատարանների նախագահների նշանակվելը և ընտրվելը, ինչը հիմք դարձավ բոլոր դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների փոփոխության կամ վերանշանակման (վերընտրության) համար:

Ի տարբերություն հիշյալ մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնավարման ամբողջական կամ մասնակի ընդհատման կամ նրանց փոփոխության սկզբունքի` բացի Սահմանադրական դատարանի նախագահից և անդամներից, սահմնադիրը հաջորդայնությունն ապահովելու սկզբունքն է ընտրել նաև Մարդու իրավունքների պաշտպանի (Սահմանադրության 218-րդ հոդված), ինչպես նաև Սահմանադրության 12-14-րդ գլուխներով նախատեսված մարմինների (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, Հաշվեքննիչ պալատ և Կենտրոնական բանկ) անդամների պաշտոնավարման համար`սահմանելով, որ նրանք նույնպես շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների`2005 թվականի Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ժամկետի ավարտը, ընդ որում, Վերահսկիչ պալատի անդամների համար` հաշվի առնելով այդ մարմնի լիազորությունների փոփոխությամբ պայմանավորված անվանման փոփոխությունը, հատուկ նշվել է, որ նրանք շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ:

Վերոգրյալից ցանկացած ողջամիտ անձի համար ակնհայտ է դառնում, որ սահմանադիրը Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների համար ընտրել է հաջորդայնության (պաշտոնավարման շարունակականության) և անփոփոխելիության ապահովման կանոնը, իսկ այլ դատարանների նախագահների համար՝ նրանց փոփոխման իրավական հնարավորության կանոնը, մինչդեռ Արդարադատության խորհրդի և ԿԸՀ անդամների լիազորությունները դադարել են Սահմանադրության ուժով:

6. Սահմանադրության անցումային, ինչպես նաև եզրափակիչ դրույթներն սպառվում են իրենց կատարման պահին, ընդ որում, 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունն ամբողջությամբ մտել է ուժի մեջ 2018 թվականի ապրիլի 9-ից, ուստի իրավական տառաճանաչության տեսանկյունից անհեթեթություն է պնդումը, թե Սահմանադրական դատարանի անդամերի մասով առկա է անցումային իրավիճակ կամ Սահմանադրական դատարանը գտնվում է անցումային իրավիճակում և դեռևս ինչ-ինչ կազմավորման փուլում է:

7. Սահմանադրության հիմնական դրույթում, այն է` 166-րդ հոդվածի 1-ին մասը, Սահմանադրական դատարանի բոլոր անդամները անվանվում են Սահմանադրական դատարանի դատավորներ, այնուհետև նոր ամրագրվում է նրանց առաջադրման՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելու հիմնական (ոչ անցումային) կարգը: Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակը միասնական է, ինչը նշանակում է, ի թիվս այլնի, որ նրանք բոլորը՝ անփոփոխելիության սահմանադրական սկզբունքի հիման վրա իրականացնում են սահմանադրական արդարադատություն՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը, ուստի Սահմանադրական դատարանի մասով սահմանադրական ճգնաժամի մասին խոսակցություններն իրավաբանական կոմպետենտության իսպառ բացակայության կամ էժանագին քաղաքական շահարկումների արդյունք են և հարիր չեն իրավական և ժողովրդավարական պետությանը»:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

07/17/2019   20:33 Հրապարակվել է Յարոսլավլի գաղութում բանտարկյալի ծեծի նոր տեսագրություն

Տեսադարան

07/10/2019   18:22 Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը կասեցվել է

Մամուլ

Արխիվ

[]