ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը գտել է արտահանման ցուցանիշները «բարելավելու» բանալին 06/24/2019 15:12 | Տնտեսություն

Հայաստանից ապրանքների արտահանման միտումներն իշխանափոխությունից հետո ակնհայտորեն հեռու են բավարար լինելուց։ Դրանք ոչ մի կերպ չեն տեղավորվում Նիկոլ Փաշինյանի հռչակած տնտեսական հեղափոխության տրամաբանության ու ակնկալվող զարգացումների մեջ։
Ու որքան էլ կարող է տարօրինակ լինել` տնտեսությունը, պաշտոնական վիճակագրության ցուցանիշների համաձայն, եթե ոչ հեղափոխական, ապա գոնե հեղափոխականին մոտ տեմպ է վերցրել, իսկ արտահանումը ոչ միայն չի ավելանում, այլև նվազում է։ Նման բան սովորաբար չպիտի լիներ։ Եթե իրական տնտեսությունն աճում է, չի կարող չավելանալ նաև արտահանումը։ Սա նշանակում է, որ Հայաստանում ինչ-որ բան այնուհանդերձ այնպես չէ։
Հիշեցնենք, որ տարեսկզբի չորս ամիսներին արտաքին շուկաների մատակարարումները կրճատվել են ավելի քան 4 տոկոսով։ Մասնավորապես հունվարին արձանագրվել է արտահանման 16,2 տոկոս, փետրվարին` 8,2 տոկոս, մարտին` 2,2 տոկոս անկում։
Եվ միայն ապրիլին է գրանցվել արտահանման 9,9 տոկոս աճ` պայմանավորված հիմնականում անցած տարվա նույն ամսվա ցածր բազայով, ինչը այդ ժամանակ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետևանք էր։ Թավշյա հեղափոխության օրերին, երբ արգելափակված էին կոմունիկացիաները, գրեթե անհնարին էր դարձել նաև արտահանման իրականացումը։
Այսօր իհարկե նման խնդիր չկա, բայց արտահանումը չի ավելանում։ Դա անշուշտ ունի իր պատճառները։
Չնայած արձանագրվող վիճակագրական աճերին, այնուհանդերձ տնտեսության մեջ չի ստեղծվում այն պոտենցիալը, որը կարող է նպաստել արտահանման ավելացման։ Ինչպես հայտնի է, Հայաստանի տնտեսական աճը հիմնականում ոչ արտահանելի հատվածների` առևտրի և ծառայությունների ոլորտներում են։ Այս պայմաններում անիմաստ է լուրջ հույսեր կապել ներքին տնտեսության հաշվին արտահանման ծավալներն ավելացնելու հետ։
Առկա իրավիճակը անշուշտ չէր կարող չմտահոգել կառավարությանը։ Երկար փնտրտուքից հետո կարծես ելքը գտնվել է։ Բայց արտահանման ցուցանիշների բարելավումը տեղի կունենա ոչ այնքան ներքին տնտեսության մեջ ստեղծվող հավելյալ արժեքի, որքան վիճակագրության, այսպես ասած, վերաիմաստավորման հաշվին։ Այդ մասին օրերես ակնկարկեց նաև վարչապետը։
-Մեր արտահանման մի մասը պատշաճ ձևով չի ձևակերպվում և արտահայտվում մեր վիճակագրության մեջ,-Ազգային ժողովում նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետության քննարկումների ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Սա բավական է հասկանալու համար, որ առաջիկայում վիճակագրական ցուցանիշներում արտահանման մասով թարմացումներ կլինեն։ Դա հավանաբար մայիսի տվյալներում արդեն կերևա։
Որպես «թիրախ» ընտրվել է ներմուծվող տրանսպորտային միջոցների վերարատահանումը։ Ինչպես հայտնի է, վերջին տարիներին` կապված մաքսային արտոնյալ ռեժիմների հետ, Հայաստանը դարձել է ավտոմեքենաներ մատակարարող երկիր։ Դրանք ներկրվում են, այնուհանդերձ տարբեր ձևերով տեղափոխվում ԵԱՏՄ այլ երկրներ։
Հաշվի առնելով, որ որոշ դեպքերում վերարատահանումը տեղի է ունենում հայկական համարանիշներով, դա որպես արտահանում չի դիտարկվում։ Հիմա կառավարությունը համարում է, որ այստեղ ձևակերպումների խնդիր կա, ինչի հետևանքով շարժերն ամբողջությամբ չեն ներառվում արտահանման ցուցանիշների մեջ։ Պարզ է, որ այսուհետ կներառվեն։
Դրանով իհարկե, Հայաստանից արտահանման ցուցանիշներն արտաքուստ կբարելավվեն, սակայն տնտեսության պատկերը կշարունակի մնալ նույնը։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/14/2019 10:47 Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ»
- 12/14/2019 10:42 «Եթե վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել». «Հրապարակ»
- 12/14/2019 10:41 ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել․ «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:37 Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ»
- 12/14/2019 10:30 Իշխանությունը ընտրական հանձնաժողովներում հավատարիմ կադրեր է փնտրում. «Փաստ»
- 12/14/2019 10:26 ԱԺ-ում ցնծություն է․ Ամանորին ընդառաջ աշխատակազմը պարգեւավճար կստանա. «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/13/2019 20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան
- 12/12/2019 18:48 Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան
- 12/12/2019 13:07 Եթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ»
- 12/12/2019 11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
Մեկնաբանություն
- 12/14/2019 13:25 «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ են ուղարկել ԵԽ. Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին
- 12/14/2019 12:56 Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը
- 12/14/2019 12:24 Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը. Շարմազանով
- 12/14/2019 11:46 Բրավո Քիմ. Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը