Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան

Սահմանադրական դատարանի դատավորի (ՍԴ անդամի) կարգավիճակը և պաշտոնավարման ժամկետները 06/24/2019   18:22  |  ԼՐԱՀՈՍ

Իրավաբան, «Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1. Համաձայն Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության՝ Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից…:   Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Իսկ ընտրության մանրամասները՝ համաձայն նույն հոդվածի 9-րդ մասի՝ սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով:

2. Սահմանադրությամբ սահմանված ընտրության, այսինքն, նաև առաջադրման կարգը սկսել է գործել Հանրապետության ներկայիս նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, ընդ որում՝ Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացած 213-րդ հոդվածի երկրորդ նախաասության համաձայն՝ Հանրապետության ներկայիս նախագահի կողմից պաշտոնն ստանձնելուց հետո սահմանվել է Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրման հատուկ՝ ընդհանուր դրույթներից տարբերվող կարգ, որն էլ կիրառել են դատավորների ընդհանուր ժողովը և Հանրապետության նախագահը՝ առաջադրելով իրենց թեկնածուներին, և որն էլ հիմք է ընդունվել Ազգային ժողովի կողմից, երբ վերջինս ընտրել է այդ թեկնածուներից երկուսին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքին, որ այս նախադասությունը, որում օգտագործվում է Դատարանի դատավոր բառը անգամ նոր պարբերություն չէ, այն ուղղակի շարունակություն է: Եթե Սահմանադրական դատարանի անդամները 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո ևս շարունակեին մնալ որպես անդամներ, ապա սահմանադրական դատարանի Դատավորի թափուր հաստիք երբեք չէր առաջանա  հետևաբար ՍԴ չէր կարող համալրվել:

3. Սահմանադրության գերակայությունն ապահովելու նպատակով Սահմանադրությունը՝ սկսած 1995 թվականի խմբարգրությամբ Սահմանադրությունից, երաշխավորել է Սահմանադրական դատարանի գործունեության հաջորդայնությունը՝ 2005 և 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունների անցումային դրույթների միջոցով երաշխովորելով սահմանադրական արդարադատություն իրականացնող այս միակ բարձրագույն մարմնի անդամների անփոփոխելիությունը: 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 117-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ Սահմանադրության այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց 70 տարին լրանալը, իսկ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 213-րդ հոդվածի առաջին նախադասության համաձայն՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը, այսինքն՝ Սահմանադրական դատարանի նախագահը, որն այդ կարգավիճակում նշանակվել է նախորդ գումարման Ազգային ժողվի կողմից, որպես Սահմանադրական դատարանի նախագահ պաշտոնավարելու է մինչև իր 65 տարին լրանալը, Սահմանադրական դատարանի այն անդամները, որոնք նշանակված են եղել Ազգային ժողովի կամ Հանրապետության նախագահի կողմից 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության հիման վրա՝ պաշտոնավարելու են մինչև իրենց 65 տարին լրանալը, իսկ 1995 թվականի Սահմանադրության հիման վրա նշանակված անդամները՝մինչև իրենց 70 տարին լրանալը:

4. Սահմանադրության անցումային դրույթները միշտ և անխզելիորեն փոխկապակցված են Սահմանադրության հիմնական տեքստի մյուս վերաբերելի դրույթների հետ, տվյալ դեպքում՝ Սահմանադրական դատարանի դատավորի կարկավիճակի բաղադրիչ հանդիսացող նրա անփոփոխելիության սկզբունքի հետ, որից էլ հետևում է, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահը և դատավորներն անփոփոխելի են, իսկ նրանց պաշտոնավարման հատուկ՝ նախորդ խմբագրությամբ Սահմանադրություններով սահմանված ժամկետներն ամրագրող անցումային դրույթներն արդեն իսկ կատարմամբ սպառվել են:

5. Սահմանադրության անցումային այլ դրույթներում, ի տարբերություն Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարման անընդհատությունն ամրագրող կանոնի, սահմանվել են մասամբ լիովին այլ կարգավորումներ: Այսպես, այն դեպքում, երբ սահմանադրի կամքը եղել է որևէ գործող պաշտոնատար անձի լիազորության դադարեցումը կամ նրա վերընտրության իրավական նախադրյալ ամրագրելը, նա ուղղակիորեն համապատասխան դրույթներ է նախատեսել Սահմանադրության անցումային դրույթներում:

Օրինակ, համաձայն գործող Սահմանադրության 212-րդ հոդվածի՝ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը Կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը:

Համաձայն Սահմանադրության 214-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների ստանձնման օրը նրա նախորդի՝ Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները դադարում են: Սահմանադրության 219-րդ հոդվածին համապատասխան` նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման պահից Սահմանադրության ուժով դադարել են նաև մինչև Սահմանադրության 11-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները: 

Իսկ Սահմանադրության 215-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանների նախագահները և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները շարունակում են պաշտոնավարել մինչև փոփոխված Սահմանադրությամբ սահմանված նոր կարգով դատարանների նախագահների նշանակվելը և ընտրվելը, ինչը հիմք դարձավ բոլոր դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների փոփոխության կամ վերանշանակման (վերընտրության) համար:

Ի տարբերություն հիշյալ մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնավարման ամբողջական կամ մասնակի ընդհատման կամ նրանց փոփոխության սկզբունքի` բացի Սահմանադրական դատարանի նախագահից և անդամներից, սահմնադիրը հաջորդայնությունն ապահովելու սկզբունքն է ընտրել նաև Մարդու իրավունքների պաշտպանի (Սահմանադրության 218-րդ հոդված), ինչպես նաև Սահմանադրության 12-14-րդ գլուխներով նախատեսված մարմինների (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, Հաշվեքննիչ պալատ և Կենտրոնական բանկ) անդամների պաշտոնավարման համար`սահմանելով, որ նրանք նույնպես շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների`2005 թվականի Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ժամկետի ավարտը, ընդ որում, Վերահսկիչ պալատի անդամների համար` հաշվի առնելով այդ մարմնի լիազորությունների փոփոխությամբ պայմանավորված անվանման փոփոխությունը, հատուկ նշվել է, որ նրանք շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ:

Վերոգրյալից ցանկացած ողջամիտ անձի համար ակնհայտ է դառնում, որ սահմանադիրը Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների համար ընտրել է հաջորդայնության (պաշտոնավարման շարունակականության) և անփոփոխելիության ապահովման կանոնը, իսկ այլ դատարանների նախագահների համար՝ նրանց փոփոխման իրավական հնարավորության կանոնը, մինչդեռ Արդարադատության խորհրդի և ԿԸՀ անդամների լիազորությունները դադարել են Սահմանադրության ուժով:

6. Սահմանադրության անցումային, ինչպես նաև եզրափակիչ դրույթներն սպառվում են իրենց կատարման պահին, ընդ որում, 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունն ամբողջությամբ մտել է ուժի մեջ 2018 թվականի ապրիլի 9-ից, ուստի իրավական տառաճանաչության տեսանկյունից անհեթեթություն է պնդումը, թե Սահմանադրական դատարանի անդամերի մասով առկա է անցումային իրավիճակ կամ Սահմանադրական դատարանը գտնվում է անցումային իրավիճակում և դեռևս ինչ-ինչ կազմավորման փուլում է:

7. Սահմանադրության հիմնական դրույթում, այն է` 166-րդ հոդվածի 1-ին մասը, Սահմանադրական դատարանի բոլոր անդամները անվանվում են Սահմանադրական դատարանի դատավորներ, այնուհետև նոր ամրագրվում է նրանց առաջադրման՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելու հիմնական (ոչ անցումային) կարգը: Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակը միասնական է, ինչը նշանակում է, ի թիվս այլնի, որ նրանք բոլորը՝ անփոփոխելիության սահմանադրական սկզբունքի հիման վրա իրականացնում են սահմանադրական արդարադատություն՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը, ուստի Սահմանադրական դատարանի մասով սահմանադրական ճգնաժամի մասին խոսակցություններն իրավաբանական կոմպետենտության իսպառ բացակայության կամ էժանագին քաղաքական շահարկումների արդյունք են և հարիր չեն իրավական և ժողովրդավարական պետությանը»:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]