Թեմաներ
Չորեքշաբթի 02 / 19 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/19/2020   00:01 Թուրք մատակարարներին արգելել են՝ իրենց լոլիկները Ռուսաստան ներմուծել 02/18/2020   23:40 Sukhoi Superjet-ը անսարքացած վիճակում վայրէջք է կատարել Վնուկովո-ում 02/18/2020   22:45 ԻԳԻԼ-ի նախկին դահիճին ձերբակալել են Թուրքիայում 02/18/2020   22:05 Ռուսաստանում պատմել են Իդլիբի հարցով Թուրքիայի հետ պայմանավորվածությունների մասին 02/18/2020   21:14 ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Դանիայի Ֆոլկետինգի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ 02/18/2020   20:22 Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան նախագահն է՝ նրա այցերն արժեցել են շուրջ 123 մլն դրամ 02/18/2020   20:14 Տեղի է ունեցել Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը 02/18/2020   20:07 Քանի որ կարծիքիս տարընկալումներ կան, հստակեցնեմ. Դանիել Իոաննիսյանը հանրաքվեի վերաբերյալ 02/18/2020   19:51 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ 02/18/2020   19:41 Իմ քայլի պատգամավորը մեղադրում է իրավապաշտպանին՝ հակասահմանադրական գնահատված գործընթացին մասնակցելու համար 02/18/2020   19:37 ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման խնդիրները 02/18/2020   19:28 Բանակցային գործընթացում Արցախի ներգրավման հետ կապված պատկերացումներն իրական չեն. Իսկանդարյան 02/18/2020   19:20 Մամիկոնյանց փողոցի մի քանի շենքերում ցնցումներ են զգացվել. ԱԻՆ 02/18/2020   19:10 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին 02/18/2020   19:08 Բաբլոյանի գործի ոդիսականը. Դատախազը մերժել է ՀՔԾ քննիչի առարկությունը, մեղադրանքները պետք է փոխվեն 02/18/2020   18:56 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը 02/18/2020   18:20 Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչին 02/18/2020   18:11 Արման Բաբաջանյան. Չափազանց հիասթաված եմ ԶՈՒ ԳՇ պետի հետ հանդիպումից 02/18/2020   18:03 10 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող հայրն արդարացվել է. Դատախազը պահանջում է բեկանել դատավճիռն ու նրան դատապարտել 02/18/2020   17:57 Տեղի է ունեցել «Սնանկության մասին» բարեփոխված օրենքի շուրջ աշխատանքային քննարկում 02/18/2020   17:50 Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է 02/18/2020   17:48 Վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան ելքով դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով խորհրդակցություն՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում 02/18/2020   17:42 Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ 02/18/2020   17:39 ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը 02/18/2020   17:34 Գարեգին Երկրորդ. Այսօր էլ առկա են բազում մարտահրավերներ մեր ժողովրդի ու Եկեղեցու առջև 02/18/2020   17:20 Ռուստամ Բադասյանն ու Դեբորա Գրիզերը քննարկել են հակակոռուպցիոն պայքարում համագործակցությունը զարգացնելու ուղղությունները 02/18/2020   17:16 Հետհեղափոխական Հայաստանի եւս մեկ պաշտոնյա՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում 02/18/2020   17:05 ԿԸՀ-ն ապրիլի 5-ի հանրաքվեի «Ոչ» քարոզչության կողմ է գրանցել 02/18/2020   17:02 Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է մահացած զինծառայողի հարազատներին (լուսանկարներ) 02/18/2020   16:56 Կադրային փոփոխություններ Դատախազությունում 02/18/2020   16:51 Ներազգային համերաշխության մթնոլորտի ձևավորումը՝ օրախնդիր 02/18/2020   16:41 276 հազար դոլար պարգևավճար «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ Փաշինյանի օրոք 02/18/2020   16:35 Դատախազությունն ստացել է Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ ՀՔԾ առարկությունը 02/18/2020   16:28 Պաշտոնանկություններն առողջացնող ու սթափեցնող դրսևորումներ ունեն. Անդրանիկ Քոչարյան 02/18/2020   16:25 Փրկարարները հայտնաբերել են դի 02/18/2020   16:18 Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու 02/18/2020   16:09 Բարսեղ Բեգլարյանի և Սերժ Սարգսյանի գործի հիմքում բացառապես Սերգո Կարապետյանի ցուցմունքն է. պաշտպան 02/18/2020   15:44 «Ֆլեշի» Բարսեղի գործով դատական նիստը հետաձգվեց 02/18/2020   15:39 56-ամյա արմավիրցի տղամարդը զանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը 02/18/2020   15:32 Բոլորի համար ակնհայտ է դառնում, որ առկա է քաղաքական հետապնդում. Ալումյան 02/18/2020   15:30 ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ. ոստիկանական պրակտիկան հակասահմանադրական կճանաչվի՞ 02/18/2020   15:25 «Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը 02/18/2020   15:20 Սպասվում է առանց տեղումների եղանակ 02/18/2020   15:05 Ձնահյուսի պատճառով Լարսի ճանապարհը փակվել է բոլոր մեքենաների համար 02/18/2020   14:58 ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ բանակում արտոնյալների մասին 02/18/2020   14:40 Դատական նիստին չէր ներկայացել Խաչատուրովի թարգմանիչը. Նիստը հետաձգվեց 02/18/2020   14:35 Լևոն Քոչարյանը չի պատրաստվում միանալ «ոչ»-ի քարոզին 02/18/2020   14:29 Հանձնաժողովները գլխավոր շտաբի հետ միասին աշխատելու պայմանավորվածություն են ձեռք բերել. Նաիրա Զոհրաբյան 02/18/2020   14:25 Ոստիկանները պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք են բացահայտել 02/18/2020   14:17 «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոց
02/18/2020   18:03 10 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող հայրն արդարացվել է. Դատախազը պահանջում է բեկանել դատավճիռն ու նրան դատապարտել 02/18/2020   13:42 Այսօր էլ կստորագրեմ վերջին 20 տարում ստորագրած իմ որոշումները. Ֆելիքս Թոխյան 02/17/2020   22:11 Էս չե՞ք... նարեկ Մալյան 02/17/2020   11:00 Բացահայտվել է Արայիկ Հարությունյանի սուտը Ազգային ժողովում. ի՞նչ է այժմ լինելու 02/17/2020   22:48 Կույսերի որս, սպանություններ և կողոպուտներ. Ինչպե՞ս էին գումար վաստակում Գոնսալես քույրերը 02/18/2020   17:16 Հետհեղափոխական Հայաստանի եւս մեկ պաշտոնյա՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում 02/17/2020   17:48 Սերժի Վաչոյի նկատմամբ քրեական գործը կարճվել է. ապօրինի հարստանալու համար նա չի դատվի 02/18/2020   09:46 Հայտնի են «Ոչ»-ի նախաձեռնող խմբի առաջին տասնյակի անունները 02/17/2020   17:39 ՀՔԾ քննիչն առարկություն է ներկայացրել՝ Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ 02/17/2020   18:36 «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենի նկատմամբ գրավ է կիրառվել 02/18/2020   19:20 Մամիկոնյանց փողոցի մի քանի շենքերում ցնցումներ են զգացվել. ԱԻՆ 02/18/2020   14:25 Ոստիկանները պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք են բացահայտել 02/18/2020   10:15 Կոստանյանի իրավական ապտակը Ալիեւին. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 02/17/2020   13:26 «Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար իրավաբանները կդիմեն ԿԸՀ 02/17/2020   11:52 Քրեակատարողական ծառայողները ժամանակակից հանդերձանքով նորովի են ներկայանում հանրությանը 02/17/2020   19:21 Հարուստներն ավելի հարստացան, աղքատներն ավելի աղքատացան. մասնագետը՝ աղմկահարույց օրենքի կիրառման մասին 02/17/2020   19:48 Համարում եմ սա անընդունելի և ակնկալում եմ Հանրային հեռուստաընկերության պատշաճ արձագանքը.Ռուբեն Մելիքյան 02/18/2020   11:32 Քրեական վարույթի ընթացքում ժամանակավորապես դադարեցված ոստիկանը պետք է աշխավարձ ստանա, թե ոչ. ՍԴ-ում քննարկվում է ՄԻՊ-ի դիմումը . Ուղիղ 02/17/2020   12:20 Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է 02/18/2020   10:52 Գերմանական մեսիջը՝ Փաշինյանի՞ն. «Հրապարակ»

Եթե Վերաքննիչը վերացնի խափանման միջոցի փոփոխման որոշումը, միջամտություն կանի մայր քրեական գործին. Էրիկ Ալեքսանյան 06/23/2019   14:02  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

«Սահմանադրական դատարանն իրավունքի դատարան է, եւ եռաստիճան դատական համակարգից կախվածության մեջ չի գտնվում, այսինքն՝ ՍԴ որոշման կայացումը չի կարող կախվածության մեջ գտնվել Վերաքննիչից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը. «Եթե ՍԴ-ն տեսնում է որեւէ նորմի հետ կապված սահմանադրականության խնդիր, ապա ինքը իր որոշումը կկայացնի՝ անկախ այն հանգամանքից, թե Առաջին ատյանում, Վերաքննիչում կամ Վճռաբեկում գործի վերաբերյալ ինչպիսի ընթացք է գնում»,-ասաց նա։

Մեր այն հարցին, թե Վերաքննիչի կողմից բողոքների բավարարումը որքանո՞վ ողջամիտ կլինի այն համատեքստում, որ ՍԴ-ն, օրերս վարույթ ընդունելով Ռոբերտ Քոչարյանի դիմումներից երեքը, գտել է, որ այդտեղ կա օրենքի մեկնաբանման խնդիր, Էրիկ Ալեքսանյանը մատնանշեց Վճռաբեկ դատարանի մի նախադեպային որոշում. «Ըստ այդ նախադեպային որոշման՝ եթե քրեական գործն արդեն գտնվում է դատարանում, եւ քննարկվում է հարկադրանքի միջոցի կիրառման, փոփոխման կամ վերացման հարցը, Առաջին ատյանի յուրաքանչյուր որոշում հետագայում դատական վերահսկողության առարկա դարձնելիս կանգնում ենք իրավական փակուղու մեջ: Ստացվում է, որ Վերաքննիչ դատարանը, մայր քրեական գործը քննող դատարանի կայացրած որոշման ստուգման արդյունքում յուրաքանչյուր նոր որոշում կայացնելով, փաստացի միջամտում է մայր քրեական գործին։ Այս դեպքում ես կարծում եմ, որ եթե պրն Դանիելյանի որոշումը լինի բացասական պաշտպանական կողմի համար, այսինքն՝ եթե նա վերացնի անձնական երաշխավորությամբ խափանման միջոցի փոփոխման որոշումը, ապա միջամտություն կանի մայր քրեական գործին։ Ուստի գտնում եմ, որ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ պրն Դանիելյանը պետք է ուղղակի մերժի այս բողոքը»։

Ինչ վերաբերում է կասեցման որոշման բեկանմանը, պաշտպանը գտնում է, որ դրա համար հիմքեր չկան. «Ճիշտ է, ես ի սկզբանե հայտարարել եմ, որ այս որոշումը բողոքարկման ենթակա եւ մնում եմ այդ նույն կարծիքին, բայց ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, ապա այն խորապես ուսումնասիրելով ՝մենք կտեսնենք, որ դատարանը շատ հանգամանալից հիմնավորել է,  թե ինչու է ինքն ասում, որ կա հիմնավոր կասկած՝ կապված 300.1 հոդվածի սահմանադրականության հետ։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ այդ հոդվածը անորոշ է, իսկ եթե մի օրենք ունի որոշակիության խնդիր, դրանով անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, որովհետեւ այդ նորմի դեմ պաշտպանական կողմը պետք է կարողանա պաշաճ պայքարել եւ ներկայացնել իր դիրքորոշումը, բայց եթե մեզ համար այդ նորմը անորոշ է, մենք ինչպե՞ս պաշտպանվենք»։

Էրիկ Ալեքսանյանը հիշեցրեց՝ առաջին հարցը, որ իրենց համար անորոշ է եղել, 300.1 հոդվածի դիսպոզիցիայում առկա նորմի վերացում-դադարեցում հասկացությունն է. «Դա ի՞նչ է նշանակում. արդյո՞ք դադարեցում-վերացումը կարող ենք նույնացնել խախտման հետ։ Դատախազությունը, ի դեպ, նույնացնում է այդ հասկացությունները, բայց դա իրենց մեկնաբանությունն է, մենք այլ կերպ ենք մեկնաբանում, եւ գտնում նք, որ դրանք նույնական չեն, եւ խնդիրն այստեղ է. եթե կա երկու մեկնաբանություն, այդ անորոշությունը պետք է վերացնի ՍԴ-ն»:

Անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանական կողմի առարկությունները ամբողջությամբ ներկայացնելու հնարավորությունից զրկված լինելուն՝ Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դա աննախադեպ որոշում էր դատավոր Արմեն Դանիելյանի կողմից. «Առարկություն չներկայացնելը, չթույլատրելը միջնորդություն ներկայացնել ուղղակի օրենքի կոպտագույն խախտում Է, որովհետեւ պաշտպանական կողմը զրկված է եղել լսվելու իրավունքից, ինչը արդար դատաքննության իրավունքի ապահովման տարր է, եւ ես գտնում եմ, որ այստեղ կա լուրջ խնդիր»։

Ինչ վերաբերում է այս դատավարությանը իրենց ներկա չգտնվելուն, Էրիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ  իրենց մասնակցությունը հայեցողական իրավունք է, եւ իրենք օգտվել են բացառապես հայեցողական իրավունքից. «Ես հետեւել եմ ամբողջ  դատավարությանը, եւ կարող եմ ասել, որ իմ փաստաբան գործընկերները կատարել են առավելագույնը, իմ բացակայությունն այդքան էլ չի զգացվել, որովհետեւ նրանք շատ հանգամանալից ներկայացրել են իրենց փաստարկները՝ կապված թե բողոքաբերների փաստարկների հետ, թե ինքնաբացարկի, ուստի ես միանում եմ նրանց բոլոր փաստարկներին»,- մեզ հետ զրույցում ասաց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

20:26 21/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍահմանադրական կարգը տապալելու համար երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի թնջուկը կհանգուցալուծվի օգոստոսին
16:51 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի դիմումները ՍԴ-ն վարույթ է ընդունել
13:01 21/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԽափանման միջոցի հարցի քննարկում առհասարակ տեղի չի ունեցել. Հովհաննես Խուդոյան
12:05 21/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎերաքննիչ դատարանում այս հարցը քննության առարկա դարձնելը իրավական նպատակ չունի. Արամ Վարդեւանյան
20:43 20/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍա խայտառակություն է մեր դատական համակարգի համար․ Հովհաննես Խուդոյան
19:18 20/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍպասելի չէր․ Երեւան քաղաքի դատախազը՝ դատարանի որոշման մասին
18:40 20/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
17:12 20/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱռկա են փաստական տվյալներ հենց այս պահին քրեական հետապնդումը դադարեցնելու համար․ Միհրան Պողոսյան
15:59 20/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԿասեցված գործի վարույթը վերսկսվում է միայն ՍԴ-ի որոշում կայացնելուց հետո. պնդում է Սեյրան Օհանյանի փաստաբանը
15:21 20/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄիջադեպ՝ Քոչարյանի գործով դատական նիստին․ նիստն ընդմիջվեց (տեսանյութ)

Արխիվ

[]