Թեմաներ
Հինգշաբթի 07 / 16 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/16/2020   00:14 Հարգելի քաղաքացիներ, զգոն եղեք. Շուշան Ստեփանյանը՝ սոցկայքերում ապատեղեկատվություններից խուսափելու մասին 07/15/2020   23:31 Չկա երաշխիք, որ Ադրբեջանի՝ բանակցությունների սեղան վերադարձը հերթական իմիտացիոն պրոցեսը չի լինի. Տիգրան Աբրահամյան 07/15/2020   23:29 Ռուսաստանը Վրաստանին կոչ է արել դադարեցնել սադրանքները սահմանին 07/15/2020   22:53 Պատգամավորները չարաշահել են իրենց լիազորությունները եւ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով փոխել Սահմանադրությունը. ՀՔԾ-ն խուսափեց իրավական գնահատական տալ 07/15/2020   22:40 Ես չկարողացա գտնել Էլմար Մամեդյարովին. Իլհամ Ալիև 07/15/2020   21:57 Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարությունը տարակուսելի է եւ դատապարտելի. ՊՆ խոսնակ 07/15/2020   21:24 Պառլամենտարիզմի բուն էության դեմ ուղղված նախագիծ է. Սահմանադրագետը՝ պատգամավորներն առանց նիստերին մասնակցելու գրավոր քվեարկության մասին 07/15/2020   21:15 Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ. Շուշան Ստեփանյան 07/15/2020   20:54 «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ԿԸՀ-ի 07/15/2020   20:40 Սահմանադրական փոփոխությունների քննարկմանը մասնակցել են 70-ից ավելի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ներկայացուցիչներ 07/15/2020   20:11 Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքեր 07/15/2020   19:54 Իրենք միշտ ծուռ են խփել, տենց էլ կմնան էլի. «Տավուշ տեքստիլ»-ի տնօրենը՝ հակառակորդի մասին 07/15/2020   19:47 ՊՈԱԿ-ների անհատույց օգտագործման իրավունքում ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացն կիրականացվի միասնական մոտեցմամբ 07/15/2020   19:43 Գործատուն կարող է դատական կարգով պարտավորեցվել՝ թվայնացնել աշխատանքային գրքույկները 07/15/2020   19:39 Օրենքով կկարգավորվի արտակարգ դրության ընթացքում բժշկական օգնության ընթացակարգը 07/15/2020   19:30 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով կօժտվի ԱԺ նախագահը 07/15/2020   19:26 Առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 07/15/2020   19:20 «Թող Աստուած օրհնէ մեր քաջ բանակը». Արամ Ա. Կաթողիկոսը օրհնության խոսք է հղել 07/15/2020   19:18 Ադրբեջանը տեսանյութ է տարածել Ադրբեջանի տարածքում հայտնված 30-ամյա Նարեկ Սարդարյանի մասնակցությամբ 07/15/2020   19:12 Իսկ գուցե հատուկ ադրբեջանցիների վրա ողբալու համա՞ր են նրանք վճարվում 07/15/2020   19:08 Մեղադրական դատավճիռ՝ և մեղադրանքի առաջադրում հանցագործություն կատարող անձանց օժանդակող իրավապահ մարմինների ներկայացուցիչներին 07/15/2020   19:04 Հանրային քննարկման է ներկայացվում առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագիծը 07/15/2020   19:02 Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության սրացմամբ 07/15/2020   19:00 «Մոսկվա-80». Օլիմպիական խաղերի40 ամյակին նվիրված նախագիծ «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ 07/15/2020   18:48 Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառելու հիմք չկա. պաշտպանական կողմը վճռաբեկ բողոք է ներկայացրել 07/15/2020   18:44 «Դատախազությունում խարդախության հոդվածով քրեական գործեր կան». ԿԲ թեկնածուն՝ «վարկային միջնորդների մասին» 07/15/2020   18:41 Սպառողական վարկերի անընդունելի մեծ կշիռը՝ մոտ 27 %, մարտահրավեր է, տարածաշրջանում մեզ մոտ երկիր չկա․ ԿԲ խորհրդի անդամի թեկնածու 07/15/2020   18:35 «Ադրբեջանը հերթական անգամ սեփական ժողովրդին որպես կենդանի վահան է օգտագործում». Կարեն Վրթանեսյան 07/15/2020   18:30 Ձեզ արդեն լրջանալու կոչերն էլ չեն օգնի, պարոնայք. Միհրան Պողոսյան 07/15/2020   18:25 Դատախազությունը պահանջում է կալանավորել Միքայել Մինասյանին.դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել 07/15/2020   18:18 ԱԱԾ-ն կոչ է անում հանրությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից 07/15/2020   18:13 «Միգուցե պայմանագրում գրված է եղել 50 հազար դրամ, բայց 150 հազար են վերցրել և 100 հազարը դրել իրենց գրպանը». Նարեկ Բաբայան 07/15/2020   18:04 «Նույնիսկ այս օրերին իշխանությունը չի դադարում թիրախավորել ընդդիմությանը, բայց ադրբեջանցիներին պատասխանելը նրանց մոտ այդքան էլ լավ չի ստացվում». Կարեն Վրթանեսյան 07/15/2020   18:01 Նախատեսվում է պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացրած գույքը վարձակալության հանձնել կառավարության կողմից հաստատված կարգով 07/15/2020   17:57 Ցանկացած ռազմական գործողություն հղի է Ադրբեջանի համար կորստաբեր հետևանքներով. Շիրակ Թորոսյան 07/15/2020   17:55 Գործատուին՝ աշխատանքային գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել դատական կարգով 07/15/2020   17:46 «Նիկոլ Փաշինյանն ու այլ անձինք 2008 թվականի մարտի 1-ին կազմակերպել և անցկացրել են զանգվածային անկարգություններ, որը դատական ակտում 29 անգամ որակվել է որպես թալան». փաստաբան Կոչուբաև 07/15/2020   17:39 Ալեքսանդր Կոչուբաևը միջնորդեց կիրառել հայցի վաղեմություն 07/15/2020   17:33 Առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի ուղղությունները 07/15/2020   17:28 Կասեցումների թիվը նվազել է, սակայն կասեցվողների հանդեպ առավել խիստ մոտեցումներ են կիրառվում. ԱԱՏՄ 07/15/2020   17:22 Ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2019թ. գործունեության հաշվետվությունը 07/15/2020   17:15 Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանը 07/15/2020   17:10 «Ալիևն ինքը դարձել է իր իսկ քարոզած հակահայկականության գերին». Տաթևիկ Հայրապետյան 07/15/2020   17:06 Առաջարկվում է օրենքով կարգավորել արտակարգ դրության ընթացքում բժշկական օգնության ընթացակարգը 07/15/2020   16:58 «Կարապը, խեցգետինը, գայլաձուկը»․ Սուրեն Գրիգորյանն առակ մեջբերեց 07/15/2020   16:54 Ջավախքի 70 դիմորդի թույլ է տրվել առանց կարանտինի մուտք գործել Հայաստան, քննությունը հանձնել և վերադառնալ. Շիրակ Թորոսյան 07/15/2020   16:52 «Իմ վերաբերմունքը բացասական է, սա չեմ համարում լավ լուծում, բայց այդուհանդերձ լուծում է»․ Միրզոյան 07/15/2020   16:49 «Ես ունեմ կոնտր առաջարկ՝ շատ կառուցողական կոնտր առաջարկ». Էդմոն Մարուքյան 07/15/2020   16:40 Մալաթիայի ոստիկանները բացահայտել են Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբամանների գողությունները 07/15/2020   16:18 «Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության. Փաշինյան
07/14/2020   10:33 Հակառակորդը կրակում է Բերդ համայնքի ուղղությամբ 07/14/2020   13:32 «Հերիք եղավ, երբ գա ժամանակը մենք պետք է նախահարձակ լինենք». Սասուն Միքայելյան 07/14/2020   14:43 Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում է ստացել երկու զինծառայող 07/15/2020   22:40 Ես չկարողացա գտնել Էլմար Մամեդյարովին. Իլհամ Ալիև 07/14/2020   23:55 Բաքվում երթ են կազմակերպել. ԱԺ պատգամավոր 07/15/2020   19:18 Ադրբեջանը տեսանյութ է տարածել Ադրբեջանի տարածքում հայտնված 30-ամյա Նարեկ Սարդարյանի մասնակցությամբ 07/14/2020   13:50 Առաջին կրակոցից հետո մեր տղաները կրակողին լռեցրել են. «Տավուշ տեքստիլ»-ի տնօրեն 07/14/2020   19:04 Նախարարը հանձնարարեց նախապատրաստվել, ըստ անհրաժեշտության, սահմանամերձ տարածքից բնակչության տարհանմանը 07/15/2020   11:17 Դպրոցները կբացվեն սեպտեմբերից, բուհերը` փետրվարից. «Իրավունք» 07/15/2020   23:29 Ռուսաստանը Վրաստանին կոչ է արել դադարեցնել սադրանքները սահմանին 07/14/2020   16:15 Ադրբեջանցիները խուճապահար փախչում են բնակավայրերից. Լուսանկար 07/14/2020   12:38 Ադրբեջանում էլի զոհեր կան.Արծրուն Հովհաննիսյան 07/14/2020   10:43 Ղազինյան. Ադրբեջանական ագրեսիան արդարացնելու Փաշինյանի բոլոր փորձերը ջախջախվեցին 07/14/2020   09:28 «3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջեւ դիրքերի բարելավման խնդիր է դրված եղել». «Իրատես» 07/15/2020   14:14 «Ուղղաթիռների տեղաշարժը որևէ կապ չունի սահմանին ծավալվող գործողությունների հետ». ՊՆ մամուլի խոսնակ 07/14/2020   20:31 Գագիկ Մարկոսյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնում 07/15/2020   12:41 Բաքվում բանակին աջակցության համար կազմակերպված ցույցը վերածվել է իշխանությունների դեմ բողոքի 07/14/2020   20:06 Մենք հո թույլ չե՞նք տալու, որ մեր հայրենիքը ինչ - որ քոչվոր ցեղեր գան ու բզկտեն. «Արաբո» ջոկատի հրամանատար 07/15/2020   22:53 Պատգամավորները չարաշահել են իրենց լիազորությունները եւ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով փոխել Սահմանադրությունը. ՀՔԾ-ն խուսափեց իրավական գնահատական տալ 07/14/2020   14:23 Ադրբեջանցի գնդապետ Իլգար Միրզաևը ոչնչացված է

ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ հերոսացել են քաղաքական ասպարեզում և պետք է հերոսանան նաև տնտեսական ոլորտում. Վարչապետը մասնակցում է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովին 06/22/2019   13:27  |  ԼՐԱՀՈՍ

Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը: Այս մասին հայտնում են՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ սա ՀՀ մարզերում անցկացվող  նմանատիպ հինգերորդ համաժողովն է և անդրադարձել հարցին, թե որոնք են նմանատիպ համաժողովների անցկացման նպատակները: «Մեր ամենակարևոր նպատակն անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, որովհետև մենք համոզված ենք, որ ՀՀ քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, երևույթը, որը  մեր երկիրը պետք է նոր մակարդակի բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես և բոլոր առումներով: Ի՞նչ ենք նկատի ունենում` անհատական ջանք ասելով. նկատի ենք ունենում օրինակ` «Ապագա ռեզոթ» ընկերության հիմնադիր Արտակ Չիբուխչյանին, ով մի օր որոշում է, որ Ռուսաստանի Դաշնությունից պետք է գա Հայաստան և Ենոքավանի լքված տարածքում ստեղծի մի կառույց, որը պետք է փոխի համայնքի կյանքը, Հայաստանի Հանրապետության իմիջը: Նկատի ունեմ իջևանցի գործարար Անդրանիկ Ղազարյանին, ով Ուկրաինայում հաջողության է հասել, վերադառնում է Հայաստան և շուտով նրա շնորհիվ Իջևանի անշարժ գույքի շուկայում երկար տարիների ընդմիջումից հետ կհայտնվի նոր առաջարկ՝ բազմաբնակարան շենքի տեսքով: Նկատի ենք ունենում «Քարահունջ» գինետան հիմնադիրներին, որովհետև այս մարդիկ գալիս են  Սփյուռքից և Հայաստանում ստեղծում նոր իրականություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ անհատական ջանք ասելով նկատի են ունենում նաև «Հայրապետյան եղբայրներ» ընկերությանը, որոնք երկար տարիներ ղեկավարում են Պարզ լիճը` ստեղծելով բնության և բիզնեսի ներդաշնակության մի նոր երևույթ:

«Անհատական ջանք ասելով՝ սա նկատի ունենք, որովհետև փոփոխությունների շարժիչ ուժն, իհարկե, պետք է լինի կառավարությունը, բայց դրանց ճակատագիրը որոշողը քաղաքացիներն են և կառավարության ամենամեծ անելիքն ահա այսպիսի մարդկանց օրինակներ ի ցույց դնելով` քաջալերելն է ուրիշներին և հնարավորություններ ստեղծելը, որպեսզի մարդիկ տաղանդը բացահայտելու և իրացնելու հնարավորություն ունենան: Այն մարդիկ, որոնց մասին խոսեցի, այդ ամենը ստեղծել են ոչ ամենևին կատարյալ պայմաններում, հակառակը՝ այդ ամենն արվել է դժվարություններ հաղթահարելով»,- ասել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունն առկա խնդիրները հաղթահարելու համար իրականացնում է համապատասխան քայլեր:

«Այսօր խոսում ենք վարկային տոկոսադրույքների նվազեցման մասին, հարյուր հազարավոր մարդկանց վարկային պատմությունը «սպիտակեցրել» ենք, մենաշնորհները վերացրել: Հիմա խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք ինչ-որ բան արել են` աղքատությունը հաղթահարելով: Մենք հիմնադրել ենք «Մեր ժամանակների հերոսը» խորագրով հեռուստատեսային նախագիծը, որը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր էլ կան մարդիկ, ովքեր զրոյից, առանց որևէ բան ունենալու՝ հասել են կոնկրետ արդյունքների: Նրանք չեն համաձայնվել համակերպվել հուսահատության հետ: Կարծում եմ` մենք պետք է նոր մշակույթ բերենք և անուններով ու հասցեներով խոսենք այդ մարդկանց մասին: Կոնկրետ օրինակները շատ կարևոր են, այդ մարդիկ մեր ժամանակների հերոսներն են և նրանց օրինակները պետք է ոգևորեն մյուսներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել «Թեյան» անունով հայկական թեյերի արտադրություն հիմնած Աստղիկ Գալստյանի և Վարդան Հարությունյանի,  երևանցի կավագործ Ռուբեն Գևորգյանի օրինակները:

«Վերջինս ընդամենը փողոցում մանրավաճառությամբ է զբաղված եղել, պարզապես չի համաձայնվել համակերպվել հուսահատության հետ և հիմա ստեղծում է գլուխգործոցներ: Այնպես չէ, որ նա միլիոնատեր է, բայց այնպես էլ չէ, որ ամենակարևորը փողն է: Մարդն օրվա վերջում բավարարված է լինում, որովհետև հասկանում է, որ ինչ-որ բան ստեղծեց, խնդիրներ ունի իր առաջ դրած, հաղթել է հուսահատությանը, հաղթել է «փողոցին», որտեղ մարդիկ 30 տարի սպասում են, թե ով պետք է գա` իրենց առաջարկի ներգրավվել ընտրական ընտրակեղծարարություններում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև Ռիտա Մարտիրոսյանի օրինակին, ով եղել է ուսուցչուհի և տեղափոխվել է Գեղարդ գյուղ` հիմնել դեղաբույսերի արտադրություն, Սամվել Գասպարյանին, ով սայլակին գամված որոշել է, որ ինքը կարող է իր մտքով հաղթահարել իր հաշմանդամությունն ու փայտից տարբեր իրեր է պատրաստում:

«Մարդն առավոտից երեկո աշխատում է: Այդ աշխատանքի իմաստն միայն այն չէ, թե ինչքան եկամուտ ստացավ, այլ մարդու ինքնագնահատականը, արժանապատվությունը, հավատը` սեփական ուժերի նկատմամբ, որ մարդը ոչ թե ձեռքը պարզած ինչ-որ մեկից ինչ-որ բան է աղերսում, այլ հավատում իր ուժին, մարդն ինքն իրեն է հարգում և արժանանում ուրիշների հարգանքին: Այս տրամաբանությունը Հայաստանում ունի հաջողություն և համոզված եմ, որ այս բոլոր մարդիկ հաջողություններ են ունենալու: Այն աշխատանքը, որի մեջ դրված է գաղափար, միտք, հայեցակարգ, կոնցեպցիա` հաջողություններ է ունենալու»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս տարի Կենտրոնական բանկի պահուստավորած դոլարի ծավալն արդեն հասել է 171 մլն դոլարի: «Վերջին երեք օրվա ընթացքում այդ ծավալն ավելացել է 40 մլն դոլարով, ինչը նշանակում է, որ տնտեսության արյունատար օղակները բացվել են, և մեզ պետք են անհատական ջանքի օրինակներ: Այստեղ կարևորն աշխատանքը, ստեղծագործությունը, ինքներս մեզ, մեր երկրին, մեր ապագային, մեր տաղանդին հավատալն է: Յուրաքանրյուր մարդ տաղանդավոր է, բացառիկ, աշխարհում և Հայաստանում չկա ոչ տաղանդավոր մարդ, և մեր կառավարության առանցքային առաքելությունը մարդկանց աջակցելն է, որ նրանք հայտնաբերեն իրենց տաղանդը, որ հավատան իրենց տաղանդին»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով`  սովորաբար տնտեսության զարգացում ասելով՝ նկատի են ունենում խոշոր բիզնեսը, կապիտալը: Վարչապետը նշել է, որ դժվար է գերագնահատել դրա դերը տնտեսության զարգացման գործում, բայց Հայաստանում այսպես թե այնպես խոշոր բիզնեսը կայացել է, ինքն իր հարցերը կլուծի: «Կառավարությունը նույնպես շահագրգռված է, որ խոշոր բիզնեսը հաջողություն ունենա, բայց մեր խնդիրն է, որ ձևավորվեն նոր խոշոր բիզնեսներ: Միաժամանակ, բիզնես միջավայրի, արտերկրից ներդրումներ ներգրավելու համար պետք է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը տաղանդավոր մարդկանց երկիր է: Պետք է աջակցել այսպիսի մարդկանց, ընդ որում, աջակցել խոսքով, գաղափարով, որովհետև Հայաստանում մեզ հաջողվել է հսկայական անհավատալի քաղաքական փոփոխություններ անել, որոնք արել ենք խոսքով և գաղափարով: Ոչ ոք թող չթերագնահատի խոսքի և գաղափարի ուժը: Մենք հավատում ենք խոսքին, մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ՀՀ քաղաքացին պետք է շարունակի իր հաղթարշավը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր քարը դրել են քարի վրա: «Նրանք նույնպես մեր ժամանակների հերոսներ են: Մեր ժամանակները հերոսանալու ժամանակներ են: Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ արդեն հերոսացել են քաղաքական ասպարեզում և պետք է հերոսանան նաև տնտեսական ասպարեզում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Իմ քայլը հանուն Տավուշի» համաժողովը նպատակ ունի տեղի և օտարերկրյա ներդրողներին ներկայացնել մարզի հեռանկարային և գերակա  ոլորտների ներուժը, նպաստավոր գործարար միջավայրի ապահովման գործիքները, ներդրումներ ներգրավելու,  նոր գործարար կապեր հաստատելու, ինչպես նաև քննարկումների և փորձի փոխանակման միջոցով արդյունավետ նոր բիզնես մոդելներ ստեղծելու հնարավորությունները:

Միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով ներկայացվել են Տավուշի մարզում արտադրվող գյուղմթերքի, վերամշակող և այլ ոլորտների ցուցահանդեսային նմուշներ, որոնց կծանոթանա նաև վարչապետ Փաշինյանը:

Համաժողովին ներկա են և ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան: Համաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ և հյուպատոսներ, հայ և օտարազգի գործարարներ, ներդրողներ:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:43 22/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ում փող է պտտվում. 3 օրում 40 մլն-ով ավելացել է պահուստավորված դոլարը. Փաշինյան (տեսանյութ)
10:50 22/06/2019  |  Մամուլ«Պատասխանել արագ ու հստակ». Վարչապետը կտրուկ հրահանգ է տվել պատգամավորներին. «Փաստ»
10:50 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍՈմանք սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու ձգտումը փորձում են մեկնաբանել որպես թուլություն. Փաշինյան
09:31 21/06/2019  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանի իշխանության տապալման պատճառը լինելու է Facebook-ը. «Իրատես»
18:18 20/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերի հետ
17:23 20/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում նախատեսվում է ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ
15:10 20/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ելույթն ԱԺ-ում 2018 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ
12:47 20/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆոր դատավորների աշխատավարձերը կդառնան 2,5-3 մլն դրամ. ՀՀ վարչապետ
10:31 20/06/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը ներկայացրեց Արդարադատության նոր նախարարին (տեսանյութ)
10:29 20/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարը պետք է լիարժեք տիրապետի իրավիճակին և իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են կառավարության կողմից. վարչապետ

Արխիվ

[]