ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը 06/21/2019 18:56 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը խթանելու և անհրաժեշտ իրավական դաշտը մշակելու ու ներդնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև այսօր՝ հունիսի 21-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ստորագրվել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրով սահմանվել են էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագրային համակարգի մշակմանն ու սպասարկմանը, ինչպես նաև արդյունավետ շահագործմանն ուղղված կողմերի գործողությունները և պարտականությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ստորագրմանը ներկա են գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեբորա Գրիզերը։
Հուշագրի ստորագրման արարողության մասնակիցներին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ողջույնի խոսքն է հղել ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ նշելով, որ կառավարության կողմից ստեղծված են բոլոր հնարավորությունները համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների կողմից էներգետիկայի բնագավառում ներդրումներ իրականացնելու համար: «Առաջիկա տարիներին շահագործման կհանձնվեն Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը: Նշված ծրագրերի իրագործումը թույլ կտա իրականացնել էլեկտրաէներգիայի տարանցումներ, սեզոնային փոխհոսքեր, փոխանակումներ, առևտրային գործարքներ, արտահանում և ներմուծում», - ասել է Հակոբ Վարդանյանը։
Փոխնախարարն իր և նախարարի անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությանը՝ Հայաստանի էներգետիկ համակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար և վստահություն հայտնել հետագա համագործակցության խորացման հարցում:
2018թ. հունիսին մեկնարկել է «Շուկայի ազատականացում և էլեկտրաէներգիայի առևտուր» (Market Liberalization & Electricity Trade Program/MLET) ծրագիրը, որի արժեքը կազմում է 8,000,000 ԱՄՆ դոլար, տևողությունը՝ 5 տարի:
MLET ծրագրի իրականացումը կխթանի Հայաստանի ներքին էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը և այն կդարձնի ավելի մրցունակ ու արդյունավետ, ինչը կնպաստի Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի զարգացմանը։
Այս համատեքստում իրականացվում են «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» 2018թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ կառավարության 1010-Լ որոշմամբ հաստատված միջոցառումները և «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» ծրագրի մշակման աշխատանքները:
Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման նպատակով ԱՄՆ ՄԶԳ EC-LEDS աջակցությամբ մշակվել են «Տարբերությունների վերլուծությունը (GAP), Շուկայի մարտահրավերները և օրենսդրական խոչընդոտները» հաշվետվությունները, այնուհետև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի հնարավոր նոր մոդելները» հաշվետվությունը: Դրանք հիմք են հանդիսացել Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործողությունների ծրագրի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացման համար, որոնք ընդունվել են 2018թ. փետրվարի 7-ին: Զուգահեռաբար ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ԱՄՆ էներգետիկ ասոցիացիայի կողմից մշակվել են էլեկտրաէներգետիկական շուկայի ցանցային կանոնները, որոնք հաստատվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017թ. մայիսի 17-ի թիվ 161-Ն որոշմամբ: ԱՄՆ ՄԶԳ EC-LEDS ծրագրի աջակցությամբ մշակվել են նաև Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր կանոնները, որոնք հաստատվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017թ. օգոստոսի 9-ի թիվ 344-Ն որոշմամբ, և Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր ՓԲԸ-ի ու Հաշվարկային կենտրոն ՓԲԸ-ի նոր լիցենզիայի պայմանները, որի արդյունքում վերջինս ստացել է Շուկայի օպերատորի կարգավիճակ: 2018թ. հուլիսի 18-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրական էներգիայի առևտրի մեխանիզմների հայեցակարգին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել