ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերաքննիչ դատարանում այս հարցը քննության առարկա դարձնելը իրավական նպատակ չունի. Արամ Վարդեւանյան 06/21/2019 12:05 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության տրամաբանության ներքո՝ դատարանի կողմից դատական վարույթի կասեցումը եւ ՍԴ դիմելը ինքնից բողոքարկման ենթակա ակտ չէ, այն չի կարող նույնացվել ցանկացած այլ տեսակ կասեցման երեւույթի հետ»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը. «Ես մեծ ցավ եմ ապրում, որ նշված հարցը նախագահող դատավորի նախաձեռնությամբ քննության առարկա չդարձավ պաշտպանական կողմի դիրքորոշումների լույսի ներքո»,-ասաց նա։
Ըստ Արամ Վարդեւանյանի՝ օրենսդրությունը դատարանների համար կասեցնելու որոշումներ կայացնելու դեպքում մեկ պարտականություն է նախատեսում. կայացնել նման որոշում եւ երեքօրյա ժամկետում այն փոխանցել ՍԴ. «Եթե այն բողոքարկման ենթակա լիներ, պետք է պահանջ ներկայացվեր, որ դատարանը սպառի բողոքարկման բոլոր հնարավորությունները, նոր դրանից հետ փոխանցի ՍԴ-ին, բայց ոչ, օրենսդիրը, այդ թվում ՍԴ մասին սահմանադրական օրենքի մակարդակում, որը Քրդատօրենսգրքի հետ հակասության դեպքում գերակայող իրավական ակտ է, հստակ նախատեսել է պարտականությունը երեք օրյա ժամկետում փոխանցելու, նախատեսել է նաեւ, որ կասեցնելուց հետո վարույթը վերսկսում է ՍԴ որոշումից հետո, քանի որ որեւէ այլ մարմին սահմանադրականության վերաբերյալ վերջնական լուծում չի կարող տալ»։
Անդրադառնալով Գլխավոր դատապազ Արթուր Դավթյանի՝ դատարանի դահլիճում արված այն հայտարարությանը, որ ՍԴ-ն 2019 թվականին անդրադարձ է կատարել դատարանների կողմից սահմանադրական նորմերի մեկնաբանման հարցին, եւ Քրեական օրենսգրի 300.1 հոդվածը, եռաստիճան դատական համակարգում քննության առարկա հանդիսանալով, որեւէ խնդիր չի արձանագրվել, Արամ Վարդեւանյանն ասաց. «ՍԴ-ն իր 2019 թվականի հունվարի աշխատակարգային որոշմամբ մի կարեւոր արձանագրում է արել։ Այդ դիմումը ներկայացվել էր մեր կողմից եւ վերաբերում էր ոչ թե անձեռնմխելիությանը կամ Քրեական օրենսգրքի հոդվածին, այլ մեկ տեխնիկական հարցի. արդյո՞ք դատարանները կարող են վերջնական լուծում տալ սահմանադրական նորմերի վերաբերյալ եւ արդյո՞ք կարող են առհասարակ մեկնաբանել սահմանադրական նորմը»։
Ըստ Վարդեւանյանի՝ ՍԴ-ն արձանագրել է, որ դատարանները, որպեսզի բացահայտեն կա նման խնդիր թե ոչ, կարող են մեկնաբանել, բայց այդ մեկնաբանությունները վերջնական չեն, համապարտադիր չեն. «Սա ենթադրում է, որ դատարանների սահմանադրական նորմերի մեկնաբանությունները իրավական այնպիսի հետեւանք չեն կարող ունենալ, ինչպիսին ունենում է ՍԴ-ի մեկնաբանությունը»։
Վարդեւանյանն հիշեցրեց, որ ՍԴ-ն սրան անդրադարձել է նաեւ իր մայիսի 7-ի որոշմամբ. «ՍԴ-ն հստակ ընդգծեց, որ դատարաանները ոչ թե հայեցողություն ունեն պարզելու սահմանադրականության խնդիր կա թե ոչ, եթե նման հիմքեր կան, այլ պարտավոր են դիմելու ՍԴ։ Իրականում սույն գործով դատարանի կայացրած որոշումը ոչ թե հայոցողության, մեկնաբանման դրեւորում էր, այլ դատարանի պարտականության իրացում։ Ուստի դատարանը այլընտրանք չուներ, քանի որ այստեղ առկա է ակնհայտ հիմնավոր կասկած թե 300.1 հոդվածի, թե անձեռնմխելիության հարցով, որոնցից որեւէ մեկի վերաբերյալ ՍԴ վերջնական որոշում առկա չէ»։
Վարդեւանյանի գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանում այս հարցը քննության առարկա դարձնելը իրավական նպատակ, համաչափություն չունի. «Այսքան տարի քրեական գործերով կասեցնելու ինչքան որոշումներ են կայացվել։ Եթե մենք դիտարկում ենք այդ բողոքարկման հնարավորությունը, հարց է առաջանում՝ այսքան տարի քանի՞ անգամ է Դատախազությունը բողոքարկել գործը կասեցնելու եւ ՍԴ դիմելու որոշումները։ Չի բողոքարկել ոչ թե որովհետեւ կամքի եղել, այլ որովհետեւ դա չեն բողոքարկում»,-ասաց Արամ Վարդեւանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել