Թեմաներ
Ուրբաթ 06 / 05 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/05/2020   15:29 Տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել այդ մասին. Շուշան Դոյդոյան 06/05/2020   15:24 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 06/05/2020   15:11 Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական նորմը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի.Դանիելյան 06/05/2020   15:06 Աննա Նաղդալյանի պատասխանները «NewArmenia» լրատվական գործակալության հարցերին 06/05/2020   14:52 Երկրորդ կարծիք լինել չի կարող. Փաշինյանի ստեղծած «թուլեքի թագավորությունը» ժամ առաջ պետք է ապամոնտաժել. Միհրան Հակոբյան 06/05/2020   14:44 «Հայրենիք» կուսակցությունը պահանջում է չեղարկել ժողովրդի հարկային բեռն ավելացնող խայտառակ նախագիծը 06/05/2020   14:39 Բռնի ուժով բերման ենթարկված քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել 06/05/2020   14:29 Քաղաքացին ընկել է Փամբակ գետը. փրկարարներն անվտանգ դուրս են բերել տուժածին 06/05/2020   14:24 Մարդկանց իրար դեմ հանելով համավարակը չի նահանջելու. Թեհմինա Վարդանյան 06/05/2020   14:16 Գևորգ Պետրոսյան. Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից 06/05/2020   14:12 ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսանկարները 06/05/2020   14:09 Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել 06/05/2020   14:05 Չկան անձնական տվյալների խախտումներ. Գայանե Աբրահամյան 06/05/2020   14:03 Ադրբեջանի պատգամավորներն օր առաջ ռազմական գործողությունների վերսկսման կոչ են անում. Պատգամավորը կարծում է՝ Ադրբեջանը նման արկածախնդրության չի գնա 06/05/2020   13:55 Ոստիկանությունը ուժային կառույց է, կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի․ Փաշինյան 06/05/2020   13:54 Հանրությանը տեղեկատվական տեռորի են ենթարկում. Գայանե Աբրահամյան 06/05/2020   13:50 Հանձնաժողովը տվել է համաձայնությունը, որ քաղաքացիներ չկարողանան տերմինալների միջոցով վճարել սպառած լույսի համար 06/05/2020   13:41 Պարզվում են 29-ամյա երիտասարդի ինքնասպանության հանգամանքները 06/05/2020   13:37 Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից մեկը՝ սպանության համար. ՔԿ 06/05/2020   13:35 Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշնյանի որոշմամբ 06/05/2020   13:28 Եղել է դեպք, երբ քաղաքացին փորձել է նկարել մեկ այլ քաղաքացու և նրան ծեծել են. Գորգիսյան 06/05/2020   13:24 Ո՞վ է թույլ տվել վարչապետին թիրախավորել, ծաղրել ու ծանակել կանանց ու աղջիկներն. Զարուհի Հովհաննիսյան 06/05/2020   13:21 Փակ նշանակումներն ու ազատումները շարունակվում են. Մարուքյանը՝ ՊԵԿ նախագահի հրաժարականի մասին 06/05/2020   13:17 Ինչով է զբաղված անդունդի եզրին կանգնած երկրի ղեկավարը. Խնդրում եմ դադարեցրել. Իրավաբանը՝ վարչապետին 06/05/2020   13:13 Սպարտակ Սեյրանյան. Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին 06/05/2020   12:58 Շիրակում կորոնավիրուսով վարակված 65 քաղաքացի ինքնամեկուսացած է տանը 06/05/2020   12:54 Այդ հակաճգնաժամային ծրագրերի վրա 280 մլն դոլար չի ծախսվել, բայց հիմա 280 մլն դոլար ենք վերցնում ԱՄՀ-ից. Մարուքյան 06/05/2020   12:50 Վանաձոր քաղաքի 27-ամյան բնակիչը կալանավորվել է՝ կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու համար 06/05/2020   12:47 Անթույլատրելի է սեփական թիմի ձախողումների համար հայկական ավիաընկերությանը պիտակավորել որպես ապօրինի զենք տեղափոխող. Գորգիսյան 06/05/2020   12:40 Scannews. Խուզարկություններ են իրականացվում Միհրան Պողոսյանի մերձավորների բնակարաններում 06/05/2020   12:27 Գևորգ Գորգիսյանը մտահոգություն ունի՝ փորձվում է ընդդիմության ձայնը լռեցնել ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը կազմելիս 06/05/2020   12:25 Քրեական հետախույզները գողության մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել 06/05/2020   12:19 Մեկ տարեկան աղջիկ երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին. գործը դատարանում է 06/05/2020   11:57 Ոստիկանության Արտաշատի բաժնի երկու նախկին պետերին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար 06/05/2020   11:56 2019-ին գնաճը 0.7 տոկոս է կազմել. Մհեր Գրիգորյան 06/05/2020   11:51 Արցախում կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի 06/05/2020   11:45 Ծխախոտի մաքսանենգության դեպքերի առթիվ քրեական գործ չի հարուցվի. Ոստիկանությունը մերժել է քրգործի հարուցումը 06/05/2020   11:32 Հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ իմ էջում հրապարակվող նյութերը ուրիշների մասին չեն, մեր մասին են. Փաշինյան 06/05/2020   11:27 Կորոնավիրուսն սկսում է խլել երիտասարդների կյանքը 06/05/2020   11:23 Տարեկան այդ 300 դրամն անգամներով ուժեղացնելու է ՀՀ անվտանգությունը. Վարչապետը՝ գույքահարկի մասին 06/05/2020   11:18 Աստղիկ Ավետիսյան. Պարոն վարչապետ, Դուք բան ու գործ չունե՞ք 06/05/2020   11:10 ՀՀ քաղաքացին պետք է ցանկանա, պատրաստակամ լինի, որ պետական պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ. Փաշինյան 06/05/2020   11:02 Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են 06/05/2020   10:57 Դիմակ կրիր, հաճախ լվա ձեռքերդ, որ դու և ընկերներդ սեպտեմբերին կարողանաք դպրոց գնալ․ Արսեն Թորոսյանը նամակ է հրապարակել 06/05/2020   10:52 Հայաստանում կորոնավիրուսի 596 նոր դեպք է գրանցվել 06/05/2020   10:50 Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի. Փաշինյան 06/05/2020   10:43 Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է. Վանեցյան 06/05/2020   10:32 Առաջիկայում ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն. Փաշինյան 06/05/2020   10:15 Հյուսիսարեւելյան սահմանագոտու նոր՝ «պատժիչ» հենակետն է․Տեղը պատահական չի ընտրվել. ՊՆ խոսնակ (ֆոտո) 06/05/2020   10:11 Իշխանությունը հակված է ԵՊՀ ռեկտորի պաշտոնին նշանակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին. «Հրապարակ»
06/03/2020   19:57 Գագիկ Խաչատրյանն ու նրա գործարար որդիները դատի են տվել Փաշինյանի աշխատակազմին 06/03/2020   16:01 Այսօր ինչ կատարվում է ՀՀ-ում՝ աղետ է. Արթուր Վանեցյան 06/03/2020   18:32 Արցախում ՃՏՊ-ի հետևանքով մահացած զինծառայողը 6 ամիս է, ինչ ծառայում էր 06/04/2020   09:48 Այլևս ժամանակ չկա։ Կառավարությունը պետք է հրաժարական տա, վարչապետը պետք է հեռանա. Վանեցյան Aravot.am 06/04/2020   13:18 ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. Քննչական հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են 06/04/2020   11:54 Վերաքննիչ դատարանը վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը 06/04/2020   14:21 Ավիացիոն բոլոր մեծ խաղացողները գիտեն՝ Հայաստանն այն երկիրն է, որտեղ վարչությունը զրո է. Նավիկ Խաչատրյան 06/04/2020   19:11 Էլցանցերն ուզում է դադարեցնել համագործակցությունը վճարային տերմինալների հետ. լույսի գումարը վճարելու համար քաղաքացիները ստիպված են լինելու գնալ բանկեր 06/04/2020   20:11 Նա, ով կփորձի ՊԵԿ-ը ղեկավարել, շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու. Պարսյան 06/04/2020   10:13 Արտակարգ դրության պայմաններում աշխատող ոստիկանները դժգոհում են իշխանությունից. «Հրապարակ» 06/04/2020   14:36 Արթուր Վանեցյանը տարիներ շարունակ եւ մինչ օրս շարունակում է կատարել բազմաթիվ այլ նվիրատվություններ. Արսեն Բաբայան 06/05/2020   10:52 Հայաստանում կորոնավիրուսի 596 նոր դեպք է գրանցվել 06/04/2020   09:39 Հայտնի է դարձել Արթուր Աղաջանյանի՝ աշխատանքից ազատման նախապատմությունը. «Ժողովուրդ» 06/04/2020   17:04 «Ո՞ւմ պատվերն է կատարում Նիկոլ Փաշինյանը համավարակի ողբերգական օրերին». Սոնա Աղեկյան 06/05/2020   11:23 Տարեկան այդ 300 դրամն անգամներով ուժեղացնելու է ՀՀ անվտանգությունը. Վարչապետը՝ գույքահարկի մասին 06/03/2020   18:22 ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն ազատվեց աշխատանքից․ Հրաչյա Հակոբյանը՝ Վանեցյանի մասին 06/03/2020   16:27 Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՔԿԾ-ին՝ պահանջելով վերացնել իր տեսակցությունների սահմանափակումները 06/04/2020   17:21 ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է ներկայացրել 06/04/2020   18:32 Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքացիական նախաձեռնություն՝ Արարում, հայտնի են անդամները 06/05/2020   00:49 Հայտնել են ամենաբարձր եկամուտ ունեցող հանրաճանաչ մարդկանց անունները

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց միաբանական համագումարի մասնակիցներին 06/21/2019   15:47  |  ԼՐԱՀՈՍ

 

Հունիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող միաբանական համագումարի Ա նիստին: Հավաքին մասնակցում են տարբեր երկրների թեմերում և համայնքներում ծառայություն իրականացնող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 66 միաբաններ, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից:

Միասնական Տերունական աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու պատգամը բերեց համագումարի մասնակիցներին:

Նորին Սրբությունը գեղեցիկ ավանդույթ նկատեց միաբանական հավաքի գումարումը Արարատյան տոների շրջանում, որը պսակվում է Սուրբ Էջմիածնի Կաթողիկեի տոնով, երբ աշխարհի տարբեր կողմերից միաբանները համախմբվում են Մայր Աթոռում` իրենց ուխտը նորոգելու, զորանալու, ինչպես նաև անդրադառնալու Սուրբ Էջմիածնի առաքելությանը: Խոսելով սրբության խորանը կառուցելու Լուսավորիչ Հայրապետի կոչի և Սուրբ Էջմիածնից մեր ժողովրդի կյանքում դարեր շարունակ ջամբվող տերունապատվեր պատգամների մասին` Վեհափառ Հայրապետը հաստատեց. «Հայ Եկեղեցու յուրաքանչյուր սպասավոր, անկախ իր միաբանական պատկանելությունից, Սուրբ Էջմիածնի ուխտի միաբան է և Սուրբ Էջմիածնի առաքելության սպասավոր: Ահա, այս պատիվն ունենք մենք ամենքս` սպասավորները լինելու Սուրբ Էջմիածնի առաքելության, շարունակողները մեր սուրբ, նվիրյալ հայրերի ու հայրապետների գործի, որոնք կերտել են մեր ժողովրդի փառքը, ուղենշել այն ճանապարհը, որ երաշխավորել է մեր ժողովրդի անմահության ընթացքը:

Մեր լուսամիտ հայրապետները Սուրբ Էջմիածնի առաքելությունը դարձրել են ձեռագիր մատյաններ, տաճարներ ու վանքեր, դարձրել են մեր ժողովրդի համար արքայության ճանապարհ, անգամ եթե մեր պատմության ընթացքում այդ ճանապարհը ստիպված ենք եղել անցնելու գողգոթաներով: Սուրբ Էջմիածնի առաքելությունը մեր հայրապետների իմաստությամբ նաև ուժ ու զորություն է եղել մեր ժողովրդի զավակների համար, որպեսզի հավատով կերտեն մեր պետականությունը:

Այսօր այդ առաքելության շարունակողները մենք ենք: Ինչպես հաստատեցինք, մեծ պատիվ է դա, որ յուրաքանչյուրս պիտի ընկալենք և ամենայն պատասխանատվությամբ պիտի մոտենանք մեր առաքելությանը, որպեսզի մեր Եկեղեցին լինի պայծառ, մեր ժողովուրդը փարված մնա մեր հայրերի սուրբ հավատքին ու անխաթար պահի այն հատկապես ներկա ժամանակներում, երբ կան այսչափ մարտահրավերներ, գայթակղեցնող հրապույրներ, որոնք շեղում են հավատացյալին իր ուղիղ ճանապարհից, առ Աստված առաջնորդող իր ընթացքից»:  

Հայոց Հովվապետը խոսեց նաև Սուրբ Էջմիածնի միավորող ուժի ու միասնության խորհրդի մասին` ընդգծելով, որ Սուրբ Էջմիածինն ազգի միասնականության խորհրդանիշն է, որովհետև Սուրբ Էջմիածինն այնտեղ է, որտեղ մեր ժողովրդի զավակները կայք են հաստատել և ապրում են, Սուրբ Էջմիածինն այնտեղ է, որտեղ հայ եկեղեցականն իր սպասավորությունն է բերում մեր ժողովրդին: Ըստ Վեհափառի խոսքի, Սուրբ Էջմիածինը Քրիստոսի Ավետարանն է, որ տրվեց Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետին,  Սուրբ Էջմիածնի լույսն ամենուր է և ճառագում է մեր ժողովրդի հոգիներից ներս` կապելով նրանց մեր սուրբ Հայրենիքին:

Վերահաստատելով Առաքել Դավրիժեցու խոսքը` Նորին Սրբությունը նշեց, որ մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի հոգին, սիրտը, միտքը կապված է Սուրբ Էջմիածնի և մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի հետ, և պատգամեց միաբաններին, որ ամեն անգամ հավաքվելով Սուրբ Էջմիածնում` այս ուխտին և առաքելությանը անդրադարձ ունենան և կատարեն ուխտի նորոգությունը Սուրբ Էջմիածնի առաքելության:

Գարեգին Երկրորդ Հայրապետը հորդորեց այդ ճանապարհով առավել զորացնել միասնականության ոգին, եղբայրասիրությունը, որպեսզի կոչումին հավատարիմ կարողանան հանձնառության պատրաստակամություն դրսևորել և, համբերելով բոլոր դժվարություններին ու փորձություններին, միասնականությամբ կերտել իրենց հաղթական ընթացքը և արդարացնել հավատավոր ժողովրդի սպասումները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերը զորացնի հոգևոր հայրերին` հաստատուն մնալու իրենց հավատքի մեջ և նախանձախնդրությամբ արդյունավորելու իրենց առաքելությունը` ի փառս Աստծու, ի պայծառություն Հայոց Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայրենիքի ու աշխարհասփյուռ հայության:

Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև միաբանների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության տարբեր ոլորտներին, Եկեղեցի-պետություն հարաբերություններին և զանազան մարտահրավերներին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:26 18/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ
17:27 18/06/2019Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
16:55 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին
10:44 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
14:40 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱստվածսիրություն և հայրենասիրություն. այս երկու հասկացությունները սերտորեն շաղկապված են. Գարեգին Երկրորդ կաթողիկոս
15:20 10/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին
14:28 08/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պավելին
11:35 04/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին
11:22 21/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄԷ-ում հանդես եկավ հանդուրժողականության մասին բանախոսությամբ
11:01 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը

Տեսանյութեր

06/05/2020   12:02 Փաշինյանի ռեյտինգը հզոր անկում է գրանցել վերջին ժամանակաշրջանում. «Իրատես»

Տեսադարան

05/09/2020   14:27 Արցախում տեղի է ունեցել եռատոնին նվիրված միջոցառումներ

Մամուլ

Արխիվ

[]