ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանքավայրերի վերաբերյալ Բնապահպանության նախարարին ուղղված դիմումի ոդիսականը․ ՀԲՃ 06/20/2019 12:59 | ԼՐԱՀՈՍ
Դեռ չորս ամիս առաջ՝ 2019թ․ փետրվարի 15-ին, մետաղական հանքերի վերաբերյալ դիմում էինք գրել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին։ Չնայած նրան, որ դիմումի մեջ նշված գործողությունների որոշ մասը միանշանակ կարող էր իրականացնել հենց նախարարությունը՝ 20 օր անց (ինչն արդեն իսկ օրենքի խախտում է) ստացանք պատասխան, որ մեր դիմումն ամբողջապես վերահասցեագրվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Որպես այդ գործողության հիմնավորում բերված էր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը։
Այդ պատասխանը ստանալուց հետո սպասեցինք մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս, բայց պետական լիազոր մարմիններն այդպես էլ կյանքի նշան ցույց չտվեցին։ Ստիպված եղանք գրել և զանգահարել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որից մի քանի օր անց վերջապես ստացանք մեր դիմումի «պատասխանը», որտեղ նշված էր, որ ՀՀ վարչապետի հանձարարականի համաձայն ստուգումներ են իրականացվում գործող բոլոր մետաղական հանքավայրերում, որի շրջանակներում կուսումնասիրվեն նաև մեր կողմից բարձրացված հարցերը։
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ խնդրի մասին է խոսքը՝ մեջբերենք մի հատված դիմումից, որտեղ երևում է, թե ինչ էինք մենք առաջարկում ՀՀ բնապահպանության նախարարին․
«Ձեր նախարարությունից 30․01․2019թ․ ստացված պաշտոնական պատասխանից տեղեկացանք, որ 2011թ․-ից առ այսօր մետաղական հանքավայրի արդյունահանման համար ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված ոչ մի դրական եզրակացություն ուժը կորցրած չի ճանաչվել։ Հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների մեծ մասը վերոնշյալ դրական եզրակացությունը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում նախատեսվող գործունեության իրականացումն այդպես էլ չի սկսել, և հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասը․ «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում»՝ առաջարկում ենք․
1․ Ուսումնասիրել և պարզել այդ ընկերությունների կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում նախատեսվող գործունեության իրականացման կամ չիրականացման փաստերը։
2․ Ուժը կորցրած ճանաչել նախատեսվող գործունեությունը դրական եզրակացություն ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում չսկսած ընկերություններին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական դրական եզրակացությունները»։
Հայկական բնապահպանական ճակատի այս երկու առաջարկներն իրականացնելու համար ընդամենը պետք էր, որ նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցները հանձնարարական ստանային վերադասից և ուսումնասիրեին մետաղական 27 հանքավայրերի շահագործման թույտվություն ունեցող ընկերությունների տարբեր պետական մարմիններին ներկայացրած հաշվետվությունները։ Կարծում ենք, որ նախարարությունը լիովին իրավասու էր մեր առաջարկներն ուսումնասիրելու և ոչ մի անհրաժեշտություն չկար դրանք վերահասցեագրել այլ պետական մարմնի։ Ավելին, այդ ուսումնասիրությունների արդյունքում հեշտությամբ կարելի էր պարզել, թե արդյո՞ք այդ ընկերությունները նախատեսվող գործունեության իրականացումը սկսել են, թե ոչ՝ համապատասխան իրավական գնահատական տալով այդ ամենին։
Բայց Բնապահպանության նախարարությունը մնաց իր ոճի մեջ և որոշեց հերթական անգամ խուսափել պատասխանատվության բեռ կրելուց։ Ավելի հեշտ է տարբեր օրենքների կամ որոշումների կետերին հղումներ տալով վերահասցեագրել դիմումներն այլ պետական մարմինների կամ հնարավորինս ձգձգել և բարդացնել պատասխաններ ստանալու գործընթացները, տալ ոչ բովանդակային և գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ քան ցանկություն և կամք ցուցաբերել ու հստակ գործողություններ անել դիմումներում բարձրաձայնված խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ։
Այս դեպքում ստացվեց, որ չորս ամիս ժամանակ պահանջվեց մեր առաջարկների «պատասխանը» ստանալու համար՝ ինչը թե ընթացակարգային, թե օրենսդրական և թե բովանդակային առումով ուղղակի անթույլատրելի մոտեցում է։
Եվ սա բնավ առաջին կամ միակ դեպքը չէ, և չի վերաբերում միայն այս պետական մարմնին։ Նմանատիպ խնդիրների հետ բախվում ենք գրեթե բոլոր պետական մարմիններին հարցումներ, առաջարկներ և դիմումներ գրելիս, որոնց մի մասի մասին տարբեր եղանակներով արդեն իսկ բարձրաձայնել ենք։ Հետագայում կներկայացնենք նաև մեր մյուս հարցումների և դիմումների ոդիսականները, ինչը մեզ համոզում է, որ ՀՀ նոր կառավարության մեծ մասը դեռ գտնվում է մերժվածների իներցիոն սայլակի մեջ և գլորվում է նույն ուղղությամբ։
Հուսով ենք, որ հետհեղափոխական Հայաստանում կլինի քաղաքական կամք այս ոլորտի օրենսդրական դաշտն ի շահ բնության, պետության ու ժողովրդի վերանայելու և հանք շահագործող ընկերություններին օրենսդրական դաշտ վերադարձնելու համար։
Հ․Գ․ Այս հոդվածը գրելու ընթացքում «Հետք» ինտերնետային օրաթերթը հրապարակեց «Հայկական ոսկու գինը․ աղքատ համայնքեր և լքված պոչամբարներ» լայնածավալ հետաքննական հոդվածը, որը մեկ անգամ ևս ապացուցում է, որ կամք ունենալու դեպքում կարելի է բացահայտել գրեթե ցանկացած տեղեկություն՝ նույնիսկ առանց պետական լծակների ընձեռնած հնարավորություններից օգտվելու։ Կարելի է միայն գուշակել, թե ինչ բացահայտումներ կլինեն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում, եթե պետական և իրավապահ կառույցներն իրականացնեն անաչառ, հետևողական, բազմակողմանի և արհեստավարժ ուսումնասիրություններ։
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ