ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպասելի չէր․ Երեւան քաղաքի դատախազը՝ դատարանի որոշման մասին 06/20/2019 19:18 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը

‹‹Կարծում եմ՝ դատական ակտում դատարանը կպատճառաբանի իր կողմից կայացված դատական ակտը, մենք նման դիրքորոշում չէինք հայտնել»,- ‹‹Փաստինֆո››-ի հաղորդմամբ` Վերաքննիչ քրեական դատարանում այս մասին քիչ առաջ հայտարարեց Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը։
Անդրադառնալով դատավոր Դանիելյանի դիրքորոշմանը, ըստ որի բողոքի քննությունն ավարտվեց, եւ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ այն իրենց համար սպասելի չէր։
Բաղդասարյանն ընդգծեց, որ պաշտպանության կողմի տարբեր ներկայացուցիչներ որոշումից հետո տարբեր հայտարարություններ էին անում․ ‹‹Եղան պաշտպաններ, ովքեր մեզ շնորհավորեցին, եղան պաշտպաններ, ովքեր արտահայտեցին իրենց տեսածը, որ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը մեզ համար էլ սպասելի չէր, եղավ եւ պաշտպան, ով հայտարարեց, թե մեզ համար էլ որոշակի չէ, թե ինչ դատական ակտ է կայացվելու, այսինքն՝ պաշտանական կողմը մի կողմից հայտարարում է, որ գիտենք, թե ինչ դատական ակտ է կայացվելու, մյուս կողմից՝ թե չգիտենք»։
Լրագրողի դիտարկմանը, թե բողոքի քննություն ըստ էության տեղի չունեցավ, Երեւան քաղաքի դատախազը չհամաձայնեց․ ‹‹Մենք ներկայացրել ենք մեր բողոքները, ինչի վերաբերյալ պատասխան հայտարարություններով են հանդես եկել պաշտպանության կողմի առանձին ներկայացուցիչներ, դրանից հետո ներկայացված միջնորդության կապակցությամբ եւ պաշտպանական կողմի որոշակի վարքագծից դատարանը եկավ եզրահանգման եւ հայտարարեց այն, ինչը ես էլ ձեր պես լսեցի»։
Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք այս որոշումը ձեռնտու էր իրենց, Գեւորգ Բաղդասարյանն ասաց․ ‹‹Մեզ ձեռնտու են բոլոր օրինական ակտերը, ձեռնտու է այն, ինչը մենք մեր բողոքներում ներկայացրել ենք»։
Անդրադառնալով Սեդա Սաֆարյանի այն հայտարարությանը, թե ըստ գործում առկա տեղեկությունների՝ գաղտնի շտաբը գործել է Գլխավոր դատախազության շենքում, Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ իրեն նման տեղեկություններ հայտնի չեն, եւ ինքը չի կարող ասել՝ գործում առկա են նման տեղեկություններ թե ոչ։
Անդրադառնալով Սաֆարյանի մյուս հայտարարությանը, թե հնարավոր է, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը սույն գործով այլ կարգավիճակ ունենան, Գեւորգ Բաղդասարյանը չցանկացավ նշել՝ արդյո՞ք նրանք այս գործով հարցաքննվել են թե ոչ, սակայն ասաց, որ այդ հարցը քննարկման առարկա է դարձել Ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ժամանակ։
Ի պատասխան հարցին, թե համաձա՞յն են դատարանի այն ձեւակերպմանը, որ պաշտպանական կողմը գործը ձգձգելու միտում ունի, Բաղդասարյանն ասաց․ ‹‹Այդպիսի վարքագիծ ակհայտ է եղել, մենք այդ մասին բազմիցս ենք խոսել»։
Որպես օրինակ Բաղդասարյանը հիշատակեց այն, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դատարանի դահլիճում անդրադաձավ տուժողի ներկայացուցչի՝ մամուլով հրապարակված բաց նամակին․ ‹‹Պաշտպանը փորձում էր քննարկման առարկա դարձնել տուժողի ներկայացուցիչներից մեկի դատական նիստին ներկա լինելու, նրա ծանուցումը ստացած լինել-չլինելու հարցը այն դեպքում, երբ նա, կարծում եմ, լիազորված էլ չէ այդ հարցը քննարկման առարկա դարձնել։ Այսինքն՝ պաշտպանական կողմը իրեն տրված բողոքի կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից օգտվելու փոխարեն սկսել է բարձրացնել հարց, թե զլմ-ներում տեսել է տուժողի ներկայացուցչի բաց նամակ, ինչի վերաբերյալ դատարանից պարզաբանում է պահանջել՝ խնդրելով քննարկման առարկա դարձնել այդ անձը ի վերջո ծանուցվել է թե ոչ»։
Պատասխանելով հարցին՝ արդարադատության շահը ավելի շատ կտուժեր, եթե դատական նիստերը ձգձգվեին թե՞ եթե մեղադրյալի պաշտպանները զրկվեին արտահայտվելու իրավունքից, Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ դատարանի կողմից հայտարարված դիրքորոշման կապակցությամբ պարզաբանում չի ցանկանում տալ։
Գեւորգ Բաղդասարյանը հայտնեց նաեւ, որ բողոքների մերժման դեպքում դատական ակտը կբողոքարկեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/26/2021 11:00 «ՏՈՐ»-երը ձեռք էինք բերել, հաջորդ խմբաքանակը ևս պետք է ձեռք բերվեր, թե երբ՝ չբացեմ փակագծերը․ ԳՇ նախկին պետ «Հրապարակ»
- 01/26/2021 10:03 Հայկ Մարությանը հայտնվել է. նա եկել էր իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար«Ժողովուրդ»
- 01/26/2021 10:01 «Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ «Փաստ»
- 01/26/2021 09:56 Որն է Իրանի իրական նպատակը «Ժողովուրդ»
- 01/26/2021 08:57 Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ «Փաստ»
- 01/26/2021 08:45 Մերոնք Եվրոպայում․ «Հրապարակ»
- 01/26/2021 08:43 ԱԳՆ-ում արշալույսները խաղաղ չեն. հնարավոր է նաեւ նախարարի պաշտոնանկությունը «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/26/2021 19:51 Նիկոլ Փաշինյանին պետք է լծակ չունենա, հակառակ դեպքում վերահսկողության տակ կվերցնի ընտրական գործընթացը՝ իր համար թվեր կնկարի, ծեծ ու ջարդ կանի. Գեւորգ Պետրոսյան
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
Մեկնաբանություն
- 01/26/2021 23:44 Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք». Արմեն Աշոտյան
- 01/26/2021 23:11 Հասարակության համար կարևոր էր գործընթացը, այլ ոչ թե արդյունքը, իսկ Նիկոլն այդ արատավոր շքերթի հրամանատարն էր. Միքայել Մինասյան
- 01/26/2021 21:41 Փաստորեն Ռոմանոսը նույնպես գիտեր, որ Արցախը հանձնելու են և չարժի ոչինչ անել Սևանը փրկելու համար. Վահագն Վարագյան
- 01/26/2021 20:54 Իմ հարցազրույցում մի քանի անգամ հստակ շեշտել եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում է եղել 2020-ի նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում. Անդրանիկ Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2021 00:23 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից
- 01/26/2021 22:58 Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
- 01/25/2021 19:34 Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 01/24/2021 21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները