Թեմաներ
Հինգշաբթի 12 / 12 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/12/2019   18:22 Պետական ապարատում այն մարդիկ են, որոնց նշանակել է Նիկոլ Փաշինյանը . Աղասի Ենոքյան 12/12/2019   18:09 Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի փորձագետները 12/12/2019   18:03 Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը 12/12/2019   17:54 Դատավոր Լուսինե Աբգարյանի վարկանիշը բավական ցածր է, եղբայրն էլ հայտնի է որպես հակաքոչարյանական. Փաստաբանները քննարկում են ինքնաբացարկի հարցը 12/12/2019   17:37 Հանդիպում «Ազատ Հայրենիք», Արցախի ժողովրդավարական եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ 12/12/2019   17:32 Հակոբ Երանոսյանը մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. ապրիլի 22-ին տեղի ունեցած ինքնավթարի հետևանքով 12/12/2019   17:27 Ապօրինի ձեռքբերված գույքը կբռնագանձվի. Դատախազությունում կստեղծվի հատուկ մարմին 12/12/2019   17:24 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին 12/12/2019   17:15 Ֆիննախն ո՞վ է, որ գումար տա կամ չտա. ՊԵԿ նախագահ 12/12/2019   17:09 Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա 12/12/2019   17:06 ՀՀ ԶՈւ ԳՇ պետը կմասնակցի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին 12/12/2019   17:03 Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացուցչության գրասենյակի նորանշանակ ղեկավար Պաոլո Սպանտիգատիին 12/12/2019   16:58 Մնում է խոսելիս ողջունել ոչ միայն զրուցակցին, այլև՝ գաղտնալսողին. Գևորգ Դանիելյան 12/12/2019   16:47 Ղազինյան. Փաշինյանը խոստովանեց, որ կառավարությունում աշխատում են դպրոցական մակարդակի գիտելիք ունեցող նախարարներ 12/12/2019   16:37 ԵԽԽՎ զեկույց․ ՀՀ իշխանությունները պետք է զերծ մնան դատական համակարգը ճնշելուց ու աշխատանքը խոչընդոտելուց 12/12/2019   16:34 Լուծարվեց Գյումրու տուն-ինտերնատը՝ առանց անհրաժեշտ լուծումների 12/12/2019   16:22 Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է Հայաստան- Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը 12/12/2019   16:10 Ընկերության տնօրենը կեղծել է պաշտոնական փաստաթղթեր 12/12/2019   16:01 Մարդիկ չեն ուզում խաղի կանոնների փոփոխություններ, որովհետև այդ դեպքում նրանցից շատերը կարող է պետք չլինեն. Իոաննիսյան 12/12/2019   15:54 Կառավարությունը կորցնում է վստահությունը 12/12/2019   15:40 Պետական համակարգի բազմաթիվ կառույցներում շաբաթ-շաբաթ աճում է դեռևս լուռ, բայց համառ դժգոհությունը 12/12/2019   15:31 Տեղեկատվական պիտակներ և հավաստագիր միայն սպանդանոցային ծագման թարմ միս իրացնող տնտեսավարողներին 12/12/2019   15:14 Անցնող 2 տարում պետական հաստատություններում առանց աշխատելու վարձատրման ենթակա 543 անձ է հայտնաբերվել 12/12/2019   15:08 Որևէ արտառոց բան պետք չէ փնտրել վարչապետի հայտարարության մեջ. Էդուարդ Աղաջանյան 12/12/2019   14:52 Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է 12/12/2019   14:47 Գործադիրը ևս մեկ տարի երկարացրեց ատոմակայանի վարկային համաձայնագրի ժամկետը 12/12/2019   14:35 Իրավապաշտպանն առաջարկում է 18 տարեկաններին չդատապարտել ցմահ ազատազրկման 12/12/2019   14:29 Կառավարության հաջողությունը կատարվում է ի հեճուկս պետական կառավարման համակարգի.նիկոլ Փաշինյան 12/12/2019   14:25 Տեղումներ չեն սպասվում ջերմաստճան էլ կբարձրանա 12/12/2019   13:44 Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել 12/12/2019   13:38 ՀՔԾ-ն նույնիսկ այսքանից հետո չի հրաժարվում ինձ բանտ ուղարկելուց. Արսեն Բաբայան 12/12/2019   13:27 Հուսով եմ՝ ոչ հեռավոր ապագայում կին փոխվարչապետ կունենանք, ով կզբաղվի դրանով. Տիգրան Ավինյան 12/12/2019   13:23 Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ կառավարության և մի շարք երկրների կառավարությունների համատեղ հանձնաժողովների հայկական կողմի նախագահ 12/12/2019   13:18 Բռնության որոշ տեսակներ մեր գիտակցության ենթաշերտերում լեգիտիմության էլեմենտներ են պարունակում.Փաշինյան 12/12/2019   13:07 Եթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ» 12/12/2019   12:55 Կառավարությունը հավանություն տվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերը քրեականացնելու նախագծին 12/12/2019   12:52 ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաժողովին 12/12/2019   12:40 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ համաքաղաքացուն դանակահարելու համար. գործը դատարանում է 12/12/2019   12:37 Ինչպե՞ս հաշվարկել բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծման գինը 12/12/2019   12:25 Դեկտեմբերի 14-ից հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում. Սուրենյան 12/12/2019   12:15 Լիդիան Արմենիա». 930 000 ԱՄՆ դոլար՝ Ամուլսարի հարակից համայնքներին, արտագաղթի տեմպերը աճել են 12/12/2019   12:01 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին 12/12/2019   11:52 Օրենքը փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց. Դավիթ Տոնոյան 12/12/2019   11:49 ԱԺ-ի քվեարկությունը. Գավառապետությո՞ւն, թե՞ Լուլուապետություն 12/12/2019   11:37 Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն. Առաջիկա օրերին կմնա այնտեղ 12/12/2019   11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am 12/12/2019   11:17 Դանիել Իոաննիսյանն ու Ալբերտ Ստեփանյանը նշանակվեցին Հանրային խորհրդի անդամներ 12/12/2019   11:10 Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը 12/12/2019   11:04 ԱՄՆ ՄԶԳ մասնագետների հետ քննարկվել են ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրները 12/12/2019   10:57 Բացահայտվել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր
12/10/2019   19:38 Ինչից է վախեցել «ՍԱՍ»-ի Արտակը. Նա հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ գործարար Արամ Քոչարյանն էլ հրաժարվել է ներկայանալ դատաբժշկի 12/11/2019   14:56 Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը 12/11/2019   11:46 Հրանուշ Խառատյան. Ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել 12/11/2019   18:47 Որոշ դիտարկումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ 12/10/2019   23:29 Արփինե Հովհաննիսյանը խնդրանքով դիմել է ՍԴ դատավորներին 12/11/2019   16:32 Չեմ բացառում, որ գործող իշխանություններին մեկ մարմինը չի բավականացնում իրենց «հետաքրքրող» բոլոր անձանց գաղտնալսումներն իրականացնել. Մելիքյան 12/11/2019   20:57 Շատ վտանգավոր տեսակետ շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում. Դավիթ Իշխանյան 12/11/2019   17:11 Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում 12/11/2019   18:06 Անհապաղ կազմակերպել Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցը Հայաստան. Սիրանուշ Սահակյանի ելույթը՝ Ժնեւում 12/12/2019   14:52 Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է 12/10/2019   20:33 Դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության 12/11/2019   18:59 Աննա Հակոբյանը կանանց կոչ է արել ազատվել խոզի բդի գերությունից 12/12/2019   17:09 Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա 12/11/2019   15:07 Վարդենիսի հիվանդանոցը հրաժարվել է վիրահատել անհապաղ կեսարյան հատում անելու ցուցումով ծննդկանին, փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել. ինչով է զբաղված ԱՆ-ն 12/12/2019   11:37 Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն. Առաջիկա օրերին կմնա այնտեղ 12/11/2019   17:16 ՍԴ դատավորներին շանս է տրված սահմանել՝ ժողովրդավա՞ր, թե՞ բռնատիրական երկիր է Հայաստանը 12/11/2019   14:00 Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին 12/11/2019   13:20 Գևորգ Կոստանյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է 12/11/2019   15:01 Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք 12/10/2019   19:09 Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Կադիրովին և լուսանկար հրապարակել նրա հետ

Հանքավայրերի վերաբերյալ Բնապահպանության նախարարին ուղղված դիմումի ոդիսականը․ ՀԲՃ 06/20/2019   12:59  |  ԼՐԱՀՈՍ

Դեռ չորս ամիս առաջ՝ 2019թ․ փետրվարի 15-ին, մետաղական հանքերի վերաբերյալ դիմում էինք գրել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին։ Չնայած նրան, որ դիմումի մեջ նշված գործողությունների որոշ մասը միանշանակ կարող էր իրականացնել հենց նախարարությունը՝ 20 օր անց (ինչն արդեն իսկ օրենքի խախտում է) ստացանք պատասխան, որ մեր դիմումն ամբողջապես վերահասցեագրվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Որպես այդ գործողության հիմնավորում բերված էր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը։

Այդ պատասխանը ստանալուց հետո սպասեցինք մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս, բայց պետական լիազոր մարմիններն այդպես էլ կյանքի նշան ցույց չտվեցին։ Ստիպված եղանք գրել և զանգահարել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որից մի քանի օր անց վերջապես ստացանք մեր դիմումի «պատասխանը», որտեղ նշված էր, որ ՀՀ վարչապետի հանձարարականի համաձայն ստուգումներ են իրականացվում գործող բոլոր մետաղական հանքավայրերում, որի շրջանակներում կուսումնասիրվեն նաև մեր կողմից բարձրացված հարցերը։

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ խնդրի մասին է խոսքը՝ մեջբերենք մի հատված դիմումից, որտեղ երևում է, թե ինչ էինք մենք առաջարկում ՀՀ բնապահպանության նախարարին․

«Ձեր նախարարությունից 30․01․2019թ․ ստացված պաշտոնական պատասխանից տեղեկացանք, որ 2011թ․-ից առ այսօր մետաղական հանքավայրի արդյունահանման համար ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված ոչ մի դրական եզրակացություն ուժը կորցրած չի ճանաչվել։ Հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների մեծ մասը վերոնշյալ դրական եզրակացությունը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում նախատեսվող գործունեության իրականացումն այդպես էլ չի սկսել, և հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասը․ «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում»՝ առաջարկում ենք․

1․ Ուսումնասիրել և պարզել այդ ընկերությունների կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում նախատեսվող գործունեության իրականացման կամ չիրականացման փաստերը։

2․ Ուժը կորցրած ճանաչել նախատեսվող գործունեությունը դրական եզրակացություն ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում չսկսած ընկերություններին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական դրական եզրակացությունները»։

Հայկական բնապահպանական ճակատի այս երկու առաջարկներն իրականացնելու համար ընդամենը պետք էր, որ նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցները հանձնարարական ստանային վերադասից և ուսումնասիրեին մետաղական 27 հանքավայրերի շահագործման թույտվություն ունեցող ընկերությունների տարբեր պետական մարմիններին ներկայացրած հաշվետվությունները։ Կարծում ենք, որ նախարարությունը լիովին իրավասու էր մեր առաջարկներն ուսումնասիրելու և ոչ մի անհրաժեշտություն չկար դրանք վերահասցեագրել այլ պետական մարմնի։ Ավելին, այդ ուսումնասիրությունների արդյունքում հեշտությամբ կարելի էր պարզել, թե արդյո՞ք այդ ընկերությունները նախատեսվող գործունեության իրականացումը սկսել են, թե ոչ՝ համապատասխան իրավական գնահատական տալով այդ ամենին։

Բայց Բնապահպանության նախարարությունը մնաց իր ոճի մեջ և որոշեց հերթական անգամ խուսափել պատասխանատվության բեռ կրելուց։ Ավելի հեշտ է տարբեր օրենքների կամ որոշումների կետերին հղումներ տալով վերահասցեագրել դիմումներն այլ պետական մարմինների կամ հնարավորինս ձգձգել և բարդացնել պատասխաններ ստանալու գործընթացները, տալ ոչ բովանդակային և գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ քան ցանկություն և կամք ցուցաբերել ու հստակ գործողություններ անել դիմումներում բարձրաձայնված խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ։

Այս դեպքում ստացվեց, որ չորս ամիս ժամանակ պահանջվեց մեր առաջարկների «պատասխանը» ստանալու համար՝ ինչը թե ընթացակարգային, թե օրենսդրական և թե բովանդակային առումով ուղղակի անթույլատրելի մոտեցում է։

Եվ սա բնավ առաջին կամ միակ դեպքը չէ, և չի վերաբերում միայն այս պետական մարմնին։ Նմանատիպ խնդիրների հետ բախվում ենք գրեթե բոլոր պետական մարմիններին հարցումներ, առաջարկներ և դիմումներ գրելիս, որոնց մի մասի մասին տարբեր եղանակներով արդեն իսկ բարձրաձայնել ենք։ Հետագայում կներկայացնենք նաև մեր մյուս հարցումների և դիմումների ոդիսականները, ինչը մեզ համոզում է, որ ՀՀ նոր կառավարության մեծ մասը դեռ գտնվում է մերժվածների իներցիոն սայլակի մեջ և գլորվում է նույն ուղղությամբ։

Հուսով ենք, որ հետհեղափոխական Հայաստանում կլինի քաղաքական կամք այս ոլորտի օրենսդրական դաշտն ի շահ բնության, պետության ու ժողովրդի վերանայելու և հանք շահագործող ընկերություններին օրենսդրական դաշտ վերադարձնելու համար։

Հ․Գ․ Այս հոդվածը գրելու ընթացքում «Հետք» ինտերնետային օրաթերթը հրապարակեց «Հայկական ոսկու գինը․ աղքատ համայնքեր և լքված պոչամբարներ» լայնածավալ հետաքննական հոդվածը, որը մեկ անգամ ևս ապացուցում է, որ կամք ունենալու դեպքում կարելի է բացահայտել գրեթե ցանկացած տեղեկություն՝ նույնիսկ առանց պետական լծակների ընձեռնած հնարավորություններից օգտվելու։ Կարելի է միայն գուշակել, թե ինչ բացահայտումներ կլինեն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում, եթե պետական և իրավապահ կառույցներն իրականացնեն անաչառ, հետևողական, բազմակողմանի և արհեստավարժ ուսումնասիրություններ։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝  [email protected]

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

12/12/2019   16:17 Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ գաղտնալսումները չեն ծառայի այլ նպատակի.Թագուհի Թովմասյան

Տեսադարան

12/03/2019   12:31 Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը

Մամուլ

Արխիվ

[]