Թեմաներ
Շաբաթ 02 / 29 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/29/2020   00:30 Էրդողանը զինյալներին ուղարկել է Լիբիա եւ խաբել նրանց 02/28/2020   23:58 Կորոնավիրուսը համաշխարհային տնտեսությանը զրկել է 5 տրիլիոն դոլարից 02/28/2020   23:46 Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը վնասազերծվել է (տեսանյութ) 02/28/2020   23:14 Էրդողանի դիվանագիտությունը համեմատել են սեփական գլխին ատրճանակ դեմ անելու հետ 02/28/2020   22:37 Անասնաբույժները պիթոնի ներսից դուրս են բերել լողափի հսկայական սրբիչ 02/28/2020   21:26 Գնում եմ 100 փաստի ետևից. Նիկոլ Փաշինյան 02/28/2020   21:12 Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտի ՀԿ-ների հետ քննարկում. կստեղծվի Պաշտպանին առընթեր խորհուրդ 02/28/2020   20:56 Մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր տեստ, բոլորը եղել են բացասական. Արսեն Թորոսյան 02/28/2020   20:49 Նախաքննության ավարտը դեռ չի նշանակում, որ Դատախազությունը կհաստատի մեղադրական եզրակացությունը 02/28/2020   20:11 Լրագրողը չի կարող մեղադրվել սուտ մատնության հանցակազմով, եթե կանխավարկածից ելնելով տեղեկատվություն է հրապարակում, որը պարզվում է՝ հավաստի չէ. Գեւորգ Պետրոսյան 02/28/2020   19:57 Քրեակատարողական ծառայության կրտսեր և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների մասնակցությամբ անցկացվել է հերթական դասընթացը 02/28/2020   19:42 Մխչյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ 02/28/2020   19:34 Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության ծրագրեր են ստորագրվել 02/28/2020   19:10 Դավթաշենում կրակոցներ են հնչել հետախուզվողին բերման ենթարկելիս 02/28/2020   19:07 «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանն ազատ է արձակվել «Աբովյան» ՔԿՀ-ից 02/28/2020   18:54 ՀՔԾ-ն պարզապես եւս մեկ անգամ խայտառակվեց. Արսեն Բաբայան 02/28/2020   18:53 Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին 02/28/2020   18:49 Նարեկ Սամսոնյանը տեղյակ է, բայց չի ցանկանում մեկնաբանել Շուշան Փաշինյանի «հայցը» 02/28/2020   18:41 Բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք 02/28/2020   18:19 Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու մասին որոշումը բողոքարկվել է 02/28/2020   18:11 2019թ. ընթացքում ՀՀ դատախազությունը հանդես է եկել քրեաիրավական ոլորտի բարելավմանն ուղղված 14 օրենսդրական նախաձեռնություններով 02/28/2020   17:56 Արմեն Թավադյանի գործով պաշտպանական կողմին տրվել է 3 օր ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար 02/28/2020   17:51 Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Սամսոնյանի 02/28/2020   17:42 Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին 02/28/2020   17:38 Շարունակելով սահմանադրական իրավունքի տարրական դասընթացը. Գոռ Հովհաննիսյան 02/28/2020   17:30 Վարուժան Մկրտչյանի և Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է 02/28/2020   17:22 Ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանն ազատ կարձակվի 02/28/2020   17:18 Հավաք-խորհրդակցություն 02/28/2020   17:09 Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման հնարավորությունները 02/28/2020   17:02 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ 02/28/2020   16:54 ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ՝ կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության արդյունավետությանը վերաբերող հարցերի շուրջ 02/28/2020   16:42 Մարտ ամիսը հանրապետության տարածքում կանխատեսվում է բազմամյա միջին արժեքից տաք. Սուրենյան 02/28/2020   16:27 Սուրեն Գալստյանն ազատվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնից 02/28/2020   16:23 Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը 02/28/2020   16:15 Օնլայն և անհատ տաքսի վարորդների միջև տարբերություն չկա՝ հարկային բեռի առումով. Մաշադյան 02/28/2020   16:05 Փաշինյանի նախկին խոսնակի կայքերի ֆինանսավորման թելերը տանում են դեպի Սամվել Ալեքսանյան 02/28/2020   16:01 Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության․ ապօրինությունը բացահայտվել է 02/28/2020   15:53 Ինչ փաստեր են թաքցրել ՀՀ դատախազությունը և Երևանի քաղաքապետարանը. Անի Սամսոնյան 02/28/2020   15:38 Դատական համակարգի վրա տոտալ ճնշում գործադրելը ներդրումների պաշտպանության տեսակետից բացասական ազդակ է. Մինասյան 02/28/2020   15:35 Անօրինական գաղտնալսումները դրվել են մեղադրական դատավճռի հիմքում. Գործը հասել է ՍԴ 02/28/2020   15:25 Մանկավարժական համալսարանում խախտումներ են արձանագրվել 315 մլն. դրամ ծավալով գնումների գործընթացներում 02/28/2020   15:21 Տնտեսական աճի կառուցվածքում որոշակի բարելավումներ կան. Բաբկեն Թունյան 02/28/2020   15:17 Վրաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը 02/28/2020   15:03 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ 02/28/2020   14:57 ՍԴ 7 դատավորները պատրաստ չեն յուրացնել հանրային միջոցներն առանց աշխատանքի. Էդգար Ղազարյան 02/28/2020   14:46 Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը Սումգայիթում հայերի կոտորածների 32-րդ տարելիցի կապակցությամբ 02/28/2020   14:42 Ո՞մ հետ է նախարարը քննարկել ՁԻԱՀ-ի կենտրոնի և Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի միացման հարցը 02/28/2020   14:39 Վիճաբանություն և դանակահարություն Արղության փողոցում 02/28/2020   14:25 «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի կոլեկտիվը աշխատանքից ազատման դիմումը հրապարակվել է 02/28/2020   14:23 Մանե Ադամյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
02/28/2020   13:44 Ճնշումները հասել են հիվանդանոցներ. Բերիայի մեթոդի կիրառումը բերելու է շատ լուրջ խնդիրների 02/28/2020   17:51 Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Սամսոնյանի 02/27/2020   19:45 Արցախում նախագահի թեկնածուներից ոչ բոլորն են հասկանում արտաքուստ պարզ թվացող, բայց ներքուստ չափազանց բարդ ճշմարտությունը 02/27/2020   09:34 Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջազգային սկանդալ է հասունանում. «բեսպրեդելը» վերադառնում է. «Հրապարակ» 02/28/2020   15:35 Անօրինական գաղտնալսումները դրվել են մեղադրական դատավճռի հիմքում. Գործը հասել է ՍԴ 02/28/2020   16:05 Փաշինյանի նախկին խոսնակի կայքերի ֆինանսավորման թելերը տանում են դեպի Սամվել Ալեքսանյան 02/28/2020   00:41 Կուրծք, որը հայտնի է արտասահմանում. 11-րդ չափսով մոսկվացի աղջիկը դարձել է արեւմտյան ԶԼՄ-ների աստղը 02/27/2020   19:37 Գործակալներից մինչեւ դավաճաններ իրավապահ համակարգում. ինչո՞ւ չեն անուններ հնչում ու քրեական գործեր հարուցվում 02/28/2020   19:10 Դավթաշենում կրակոցներ են հնչել հետախուզվողին բերման ենթարկելիս 02/28/2020   14:16 Առաջիկայում նոր ձերբակալություններ կլինեն 02/28/2020   10:01 Փաշինյանը «հանելուկը». ո՞ւր կորավ Իշխան Զաքարյանի դղյակը. «Իրատես» 02/28/2020   16:42 Մարտ ամիսը հանրապետության տարածքում կանխատեսվում է բազմամյա միջին արժեքից տաք. Սուրենյան 02/28/2020   19:42 Մխչյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ 02/27/2020   21:38 Սամվելն իր գործի կարոտով գնաց 02/27/2020   11:58 Մեքենան գլորվել է ձորը. 31-ամյա ուղևորուհին մահացել է 02/27/2020   16:53 Ահազանգ ստացանք քաղաքացիներից, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետի նկարը. Մխիթար Հայրապետյան 02/27/2020   09:38 Վանեցյանի կուսակցության գլխավոր գրասենյակն արդեն պատրաստ է. ո՞ւմ հետ է նա հանդիպում. «Հրապարակ» 02/27/2020   09:55 Նոր «դավաճանների» փնտրտուք. ում վրա են տարածվում կասկածները. «Փաստ» 02/27/2020   13:05 Ատոմեքենաների ներմուծումը գրեթե դադարել է 02/27/2020   09:09 Պատրաստվում են հնարավոր ցնցումներին. Կառավարությունը երկարաժամկետ զորահավաք է նախագծում. «Հրապարակ»

Արտերկրում բնակվող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ փաստացի զրկված են ընտրելու իրավունքից. ժամանակն է վերադարձնել նրանցից խլված իրավունքը. Նորիկյան 06/20/2019   16:48  |  ԼՐԱՀՈՍ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին համաժողովում ունեցած իր ելույթում երկրի վարչապետը հիշեցրեց իրենց կուսակցության ծրագրի 4.9-րդ կետը, որով նշվում է, որ առաջիկա 20 տարիներին ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի, և այդ խնդրի լուծման կարևորագույն միջոցներն են արտագաղթի դադարեցումը, Հին եւ Նոր Սփյուռքը ներկայացնող հայերի՝ դեպի Հայաստան հայրենադարձության հարաճուն գործընթացի հարուցումը, ծնելիության աճը:

Տառացիորեն մի քանի օր առաջ էլ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշանակվեց Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը, ով ակտիվորեն խոսում է Սփյուռքի խնդիրների և հնարավոր լուծումների մասին, այդ թվում նաև հայրենադարձության:
Այս համատեքստում խիստ անհրաժեշտ եմ համարում հանրային քննարկման հարթակ տեղափոխել, իմ կարծիքով, բավականին կարևոր մի խնդիր, որի լուծումը կարող է նպաստել հենց հայրենադարձությանը և Սփյուռքի հետ էլ ավելի ներդաշնակ հարաբերությունների ստեղծմանը, քանի որ խորապես վստահ եմ, որ միայն հռչակագրային վարքագծով հնարավոր չէ հասնել ձևակերպված խնդիրների լուծմանն այն պարզ պատճառաբանությամբ, որ նախևառաջ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական կառուցակարգեր:

Խնդիրը կայանում է նրանում, որ մինչև 2011թվականը մեր երկրում անցկացված բոլոր տեսակի համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցել են արտերկրում գտնվող ու բնակվող ՀՀ քաղաքացիները՝ քվեարկության օրն այցելելով իրենց բնակության վայրի պետությունում գործող ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններ:

2011թ. մայիսի 26-ին ընդունված ընտրական օրենսգրքով առաջին անգամ սահմանվել է, որ քվեարկությունն անցկացվում է միայն ՀՀ տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում, բացառությամբ դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի ընտրելու իրավունք ունեցող անդամների, ովքեր կարող էին մասնակցել համապետական ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով:

Ըստ էության, նշված կարգը սահմանված է նաև 2016թ. ընդունված և ներկայումս գործող ՛՛Ընտրական օրենսգիրք՛՛ սահմանադրական օրենքով, մի տարբերությամբ, որ գործող ընտրական օրենսգրքով սահմանված կարգով այդ եղանակով կարող են ընտրել նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները, ինչպես նաև ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց՝ արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցներն ու նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

Կարելի է ենթադրել, թե քաղաքական ինչ շարժառիթներով ու հիմավորումներով է ժամանակին այսպիսի իրավակարգավորում սահմանվել, բայց կարծում եմ, որ նոր իրողությունների պայմաններում, երբ օրակարգից դուրս է եկել ընտրակեղծիքներով ընտրությունների ելքը կանխորոշող տխրահռչակ ձեռագիրը, ժամանակն է վերացնելու մեր հարյուր հազարավոր քաղաքացիների ընտրելու իրավունքը արհեստականորեն սահմանափակող իրավակարգավորումները, առավել ևս, որ դրանք, իմ խորին համոզմամբ, հակասում են ՀՀ սահմանադրության 29-րդ, 40-րդ և 48-րդ հոդվածներին:

Վկայակոչված սահամանադրական նորմերի համակողմանի վերլուծությունից հետևում է, որ տասնութ տարին լրացած ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք: Եվ միայն այն հանգամանքը, որ նրանք քվեարկության օրը չեն գտնվում ՀՀ տարածքում, ըստ իս, բավարար չէ նրանց ընտրության իրավունքը սահմանափակելու, այն պարզ պատճառաբանությամբ, որ յուրաքանչյուր ոք ունի ՀՀ-ից դուրս գալու իրավունք, հետևաբար, տվյալ իրավունքից օգտվելու հանգամանքը չի կարող սահմանափակել մեկ այլ կարևոր՝ ընտրելու իրավունքը, անկախ նրանից, թե քվեարկության օրը ՀՀ քաղաքացիան որտեղ է գտնվում:

Ավելի՛ն, գործող իրավակարգավորումները կարող են հիմք դառնալ խոսելու խտրականության կոնկրետ դրսևորման մասին, ինչը սահմանադրությամբ արգելվում է, քանի որ միայն դիվանագիտական ծառայություն անցնող կամ վերջինիս ընտանիքի անդամ հանդիսանալու, կամ օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողի կարգավիճակ ունենալու հանգամանքը չի կարող հանդիսանալ որպես առավելություն՝ ընտրելու իրավունքից օգտվելու համար:

Եվ այժմ, եթե մենք իսկապես ցանկանում ենք փոխել մեր պետության որակը, իսկապես խթանել հայրենադարձությունն ու կրկնապատկել մեր բնակչության թիվը, ուրեմն պետք է հնարավորություն տանք ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր տարիներ շարունակ, բնակվում են արտերկրում, ՛՛վերաինտեգրվելու՛՛ Հայաստանին:

Սահմանափակելով նրանց ընտրելու իրավունքը՝ մենք ոչ միան իրավական առումով, այլև հոգեբանորեն կտրել ենք նրանց Հայաստանի Հանրապետությունից:
Այս քայլը շատ կարևոր ուղերձ կլինի նրանց: Իրենք պետք է գիտակցեն, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում ու արժևորում է նրանցից յուրաքանչյուրին, որ նրանց մասնակցությունը Հայաստանի հանրային կյանքին չափից դուրս անհրաժեշտ է, որ նրանց կաարտահայտությունը և ձայնը շատ կարևոր է Հայաստանի ապագան կերտելու համար:
Վերականգնելով այս հնարավորությունը՝ մենք ապահովում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների թեկուզև հոգեբանական կապը հայրենիքի հետ՝ նրանց մասնակից դարձնելով մեր պետության կառուցման պատասխանատվությանը, ինչը կարող է խթանել նրանց հնարավոր վերադարձին:

Եվ եթե իսկապես մենք քաղաքացու հայրենադարձությունը դիտարկում ենք որպես առաջնահերթություն, ուրեմն ամենից առաջ պետք է վերադարձնել նրանցից խլված իրավունքը:
Սա իսկական ԲԵԿՈՒՄ կլինի մեր հանրային կյանքում՝ հնարավորություն ստեղծելով կառուցելու որակապես նոր հասարակություն ու պետություն:

Ավելի՛ն, գտնում եմ, որ ժամանակի ընթացքում սահմանադրական փոփոխությունների միջոցով անհրաժեշտ է արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին տալ նաև ընտրվելու հնարավորություն՝ պայմանով, որ ընտրվելու ցանկության դեպքում նրանք ընտրություններից առնվազն երեք տարի առաջ ընտանիքով պետք է մշտական բնակության վերադառնան Հայաստանի Հանրապետություն:


ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ
Փաստաբան
«Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական
գրասենյակի տնօրեն

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

00:21 18/06/2019  |  ԼՐԱՀՈՍԽորքային որևէ խնդիր այդպես էլ չի լուծվել. փաստաբանն ահազանգում է ոստիկանների կողմից կիրառված բռնության մասին
19:08 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե ԲԴԽ-ում չեն Գագիկ Հարությունյանն ու Գեւորգ Դանիելյանը, ինչո՞վ է արդարացված մյուսների ներկայությունը. Նորայր Նորիկյան
18:40 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Արտակ Զեյնալյանը հրաժարական տվեց, երբ վարչապետը երկրում չէ. դա վկայում է խորքային պատճառների մասին». Նորայր Նորիկյան
11:49 01/06/2019  |  ԼՐԱՀՈՍԶՈՒ նախկին զինծառայողներից մեկը հայտարարել է, թե պատրաստվում է ինքնահրկիզվել. Նորայր Նորիկյան
16:02 27/05/2019  |  ԼՐԱՀՈՍՊահեստազորային սպաների բնակարանային ապահովման խնդիրները չեն լուծվում. Նորայր Նորիկյան
16:48 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՍա չափից դուրս լուրջ հայտարարություն է. Նորիկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին
15:12 18/05/2019  |  ՀարցազրույցԱրդյոք հաղթահարված է Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական իմունիտետը.Նորայր Նորիկյանը հարցադրումներ է բարձրացնում
19:27 23/04/2019  |  ԼՐԱՀՈՍՍա արդարացված չէ եւ համահունչ չէ արդի իրավունքի պահանջներին. Նորայր Նորիկյան
11:42 07/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Նույն անձը չի կարող երկրորդ անգամ առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու». Նորայր Նորիկյան
23:54 23/01/2019  |  Մեկնաբանություն«Նիկո՛լ, եղբա՛յր ջան, սա, մեղմ ասած, խայտառակություն է».Փաստաբան Նորիկյանը՝ Փաշինյանին

Արխիվ

[]