ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այստեղ ապրել է Արշիլ Գորկին. առաջարկ 06/19/2019 19:01 | Մեկնաբանություն

Կոտայքի մարզի Մայակովսկի՝ նախկին Շահաբ գյուղը մոգական պատմություն է ամփոփում իր մեջ: Բանն այն է, որ կյանքի մի կարճ շրջան՝ 1915 թվականին, Հայոց Մեծ Եղեռնից հետո, Վանից Երևան գաղթելով, շուրջ կես տարի, մոր հետ այս գյուղում կանգ է առել, ապրել և ստեղծագործել աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկին՝ Ոստանիկ Մանուկ Ադոյանը: Գյուղացիների մեջ այսօր էլ կան մարդիկ, որ այդ տան տեղը ցույց են տալիս:
Այս թեմայի շուրջ տարիներ առաջ Ալվարդ Պետրոսյանի հետ հարցազրույցում ենք անդրադարձել այն համատեքստում, որ Շահաբի և Մայակովսկու փոխարեն կարելի է ունենալ Ոստանիկ չքնաղ ու հայկական անունով գյուղ, որն ինքնին իր անվամբ և պատմությամբ կարող է հետաքրքիր զբոսաշրջային վայր դառնալ: Հայաստան եկած քանի՜ արվեստասեր զբոսաշրջիկ կարող է այցելել անվանափոխված Ոստանիկ գյուղ՝ իր աչքով տեսնելու, թե Հայաստանում որտեղ է ապրել Արշիլ Գորկին:
Ազգեր կան, որ չեղած պատմություններ են հորինում, իսկ մենք ուղղակի մեր ունեցածը, որ լեգենդի հանգույն է, պիտի կարողանանք իր բոլոր խորհուրդներով ներկայացնել՝ գյուղը դարձնելով զբոսաշրջային կենտրոն:
Արշիլ Գորկու հզոր արվեստն ու Ոստանիկ անունն ինքնին առինքնող են և կարող ենք այդ տարածության մեջ մշակութային հսկայական էներգիա կուտակել։
Այս համատեքստում առաջարկում եմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ Մայակովսկի գյուղն անվանակոչել Ոստանիկ, իսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ գործընթաց սկսել Արշիլ Գորկու ապրած հայաստանյան տունը աշխարհին ներկայացնելու, այն ճանաչելի և գրավիչ դարձնելու առումով:
Ի վերջո, այս առաջարկը, կարծում եմ՝ մտքերի գագաթնաժողովի համապատկերում ևս դիտարկելի կարող է լինել՝ հրավիրելով ինչպես ճարտարապետական շրջանակների, այնպես էլ՝ բիզնես ոլորտի ուշադրությունը` ստեղծելու մի յուրօրինակ Art Village:
Ի դեպ, հրավիրում եմ նաև Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը. հանճարեղ նկարիչը Երևանում մի քանի տներում, որոնք մասնագիտական շրջանակներին հայտնի են, ապրել է՝ իր դրոշմը թողնելով դրանց վրա: Ցավոք, դրանցից ոչ-մեկը հանրությանը ներկայացված չէ, հայտնի չէ, նույնիսկ հուշատախտակ չի տեղադրվել, չի երևութականացվել, որ մարդիկ՝ մեր հայրենակիցներն ու զբոսաշրջիկները իմանան:
Վստահ եմ՝ ֆինանսական լուրջ կարողություններ ունեցող արվեստասեր հայեր կլինեն, որ կցանկանան նման ծրագրի մաս կազմել: Ընդ որում, այն, որ Արշիլ Գորկու գեղարվեստական ձևամտածողությունը արևմտյան ժամանակակից արվեստից սերված լինելով՝ իր ստեղծագործությունն ամբողջովին ներթափանցված է հայկական ոգով, շատ ուժգին նոտա է՝ զիլ ու հզոր՝ ոճային առումով՝ չկաշկանդող ծրագիր իրականացնելու համատեքստում:
Հեղինակ՝ Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/12/2019 09:35 Կառավարությունը խուսափում է աշխատատեղերի մասին ցուցանիշ ներկայացնել. բայց օպտիմալացնում է պետհամակարգը. «Փաստ»
- 12/12/2019 09:30 Չաշխատող իշխանություն. Դժվար է պատկերացնել, թե այս անձինք որտեղից են ժամանակ գտնում «չաշխատելու» համար. «Հրապարակ»
- 12/11/2019 10:21 Երբ կգնան արձակուրդ մարզպետներն ու նախարարները․ «Ժողովուրդ»
- 12/11/2019 10:15 ՊԵԿ-ը փամփուշտներ է ձեռք բերում. «Հրապարակ»
- 12/11/2019 10:00 ԿԳՄՍ-ն դադարեցրել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ֆինանսավորումը. «Հրապարակ»
- 12/11/2019 09:44 Իշխանությունը որոշում է կայացրել ոստիկանապետի և ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնների հարցում. «Փաստ»
- 12/11/2019 09:39 Օրենքի խախտմամբ երեխաների որդեգրման քրգործով Ֆրանսիայից մի շարք անձինք են հրավիրվել հարցաքննության. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/11/2019 20:57 Շատ վտանգավոր տեսակետ շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում. Դավիթ Իշխանյան
- 12/10/2019 16:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն ասել է, Դուք էլ ուզում եք հիմա ես մեկնաբանե՞մ. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն չի բացառում կրճատումները
- 12/10/2019 13:23 Ես թողնում եմ Հայաստանում պլանավորված գործերը, տան հետ կապված անելիքները, երեխաներին. Աննա Հակոբյանն իր ճամփորդությունների մասին
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
Մեկնաբանություն
- 12/11/2019 18:59 Աննա Հակոբյանը կանանց կոչ է արել ազատվել խոզի բդի գերությունից
- 12/11/2019 18:06 Անհապաղ կազմակերպել Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցը Հայաստան. Սիրանուշ Սահակյանի ելույթը՝ Ժնեւում
- 12/11/2019 15:07 Վարդենիսի հիվանդանոցը հրաժարվել է վիրահատել անհապաղ կեսարյան հատում անելու ցուցումով ծննդկանին, փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել. ինչով է զբաղված ԱՆ-ն
- 12/11/2019 14:46 Ընտրություններին իշխանությունը գործադրեց բոլոր ջանքերը, որ ՀՀԿ-ն չհայտնվի ԱԺ-ում․ Աշոտյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը