ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկնարկեց բուն բողոքների քննությունը․ ելույթ է ունենում դատախազը 06/19/2019 13:42 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
‹‹Փաստինֆո››-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու, ինչպես նաեւ՝ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության դեմ բերված բողոքների քննությունը։
Նշենք, որ առաջին հերթին քննվում են խափանման միջոցի փոփոխման դեմ բերված բողոքները։
Դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ կայացված որոշումը օրինակ, պատճառաբանված եւ հիմնավոր չէ․ ‹‹Քննարկելով սույն գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը եւ փոփոխելով այն՝ Ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել դատական սխալ եւ այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։ Դատարանը, քննարկելով Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման պահպանման, վերացման կամ փոփոխման հարցը, փաստել է, որ ենթադրաբար առկա են 300.1 հոդվածի 1-ին կետով նախատեսված արարքին Քոչարյանի առնչությունը հիմնավորող փաստական տվյալներ, թեեւ դատարանը գտել է, որ առկա են որոշակի կասկածներ այդ արարքը սահմանող հոդվածի սահմանադրականության որոշակիությանը հարցը ստուգելու համար››։
Ըստ Պետրոս Պետրոսյանի՝ դատարանն առանց պատճառաբանության եւ հիմնավոր փաստարկի է եզրահանգել, թե առկա են կասկածներ հիշյալ հոդվածի սահմանադրականության հարցը ստուգելու համար․ ‹‹Հիմնավոր կասկածի առկայության մասին հետեւությունների գալով՝ դատարանն այլեւս չէր կարող բարձրացնել 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, որովհետեւ նա արդեն իսկ կիրառել է այդ հոդվածը՝ փաստելով, որ հիմնավոր կասկածը հիմնավորող բավարար ապացույցներ առկա են››։
Ըստ դատախազի՝ անտեսելով այն հանգամանքը, որ հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում արդեն իսկ կիրառվել է այդ հոդվածը, դատարանը բարձրացրել է այդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ միաժամանակ բարձրացնելով անձեռնմխելիության հարցը․ ‹‹Այլ կերպ ասած՝ նշված հոդվածով հիմնավոր կասկածն առկա գնահատելու դեպքում այլեւս չէր կարող բարձրացվել սահմանադրականության հարցը››։
Պետրոս Պետրոսյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից իր կարգավիճակից բխող կամ չբխող եւ անձեռնմխելիոթունից օգտվելու կամ չօգտվելու, ինչպես նաեւ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան նրա նկատմամբ հոդվածի կիրառման ենթակա լինելու վերջնական գնահատականը դատարանի կողմից կարող էր տրվել դատական քննության փուլում՝ ապացույցների հետազոտման ժամանակ։
Անդրադառնալով հիմնավոր կասկածի հարցին՝ դատախազը նշեց, որ մեղսագրված արարքի պայմաններում այն բավարար գնահատելու համար դատարանն ունեցել է բավարար փաստեր, տեղեկություններ, ապացույցներ․ ‹‹Մասնավորապես՝ դատարանի ձեռքի տակ են եղել որպես վկա հարցաքննված անձանց ցուցմունքները, Սիլվա Համբարձումյանի, Սամվել Մայրապետյանի եւ Վարդան Օսկանյանի առերեսում ցուցմունքները, բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ, Ոստիկանությունից ստացված գրություններ, Կենտրոնական բանկից առգրավված փաստաթղթեր եւ ոչ միայն››։
Ինչ վերաբերում է նախաքննությունն ավարտված լինելուն, ապա ըստ դատախազի՝ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ներկա փուլում գործի բոլոր նյութերին, գործով անցնող անձանց ամբողջական շրջանակին ծանոթ լիենելու պայմաններում առավել բարձր է նրանց վրա ազդեցություն գործադրելու միջոցով արդարադատությանը խոչընդոտելու ռիսկը․ ‹‹Վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու եւ անօրինական ազդեցություն գործադրելու պայմաններում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ազատության հետ չկապված որեւէ խափանման միջոց, այդ թվում եւ անձնական երաշխավորությունը, երաշխիք չի կարող համարվել ››,- ամփոփեց մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ