Թեմաներ
Հինգշաբթի 07 / 18 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/18/2019   07:38 Իջևանում տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) 07/18/2019   01:04 Իլոն Մասկը հայտնաբերել է, թե ինչպես ուղեղը միացնել համակարգչի հետ 07/17/2019   23:43 Մալայզիայի թագավորը ամուսնալուծվել է «միսս Մոսկվա -2015 »-ից՝ ամուսնությունից մեկ տարի անց 07/17/2019   22:53 ԱՄՆ դատարանը թմրաբարոն Էլ Չապոյին դատապարտել է ցմահ բանտարկության 07/17/2019   22:28 Բախում ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ (տեսանյութ).hetq.am 07/17/2019   22:05 Վատ կառավարման խնդիրը մեր օրակարգում է. Փաշինյան 07/17/2019   21:56 Կա՛մ որեւէ մեկին խոստում են տվել, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի մասին 07/17/2019   21:45 Ծանր հիվանդ երեխայի մորը ձերբակալել են համացանցում դեղորայք գնելուց հետո (տեսանյութ) 07/17/2019   21:21 Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու շատ «թալանչիներ» բանտում չեն 07/17/2019   21:01 Ինչ է վեթինգը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի 07/17/2019   20:48 Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան. Փաշինյան 07/17/2019   20:35 Փաշինյանը՝ Վենետիկի հանձնաժողովի մասին 07/17/2019   20:16 Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցնցել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը 07/17/2019   19:40 Հուսանք՝ ՍԴ դատավորների նկատմամբ օպերատիվ գործողություններ իրականացնելու լուրերը կհերքվեն. Արամ Վարդեւանյան 07/17/2019   19:18 Վճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի ղեկավարին եւ նախկին փաստաբանին մեղադրանք է առաջադրվել 07/17/2019   18:47 Բյուրեղավանի քաղաքապետի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե 07/17/2019   18:46 Ֆեյսբուքում առյուծ կտրողնե՛ր, մի՛ չարաշահեք հանգամանքները, իրական կյանքում շատերիդ գիտեմ․ Թունյան 07/17/2019   18:31 «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցները պնդում են՝ տնօրենը ստիպել է գրել կեղծ զեկուցագիր 07/17/2019   18:30 Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը շնորհակալագրերի հանձնման վերաբերյալ 07/17/2019   18:27 Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Երևանի քաղաքապետարան 07/17/2019   18:19 Ուսումնական օդանավի վարձակալության նպատակով ծախսվել է օդանավի գնից 7 անգամ ավելի գումար 07/17/2019   18:07 Պետք է գնալ այդ քայլին՝ առանց այլոց հաշվետվություն տալու. Սանասարյան 07/17/2019   18:01 Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի․ Պաշտպանն այցելել է զինծառայողին 07/17/2019   17:55 Վտանգավոր տեղամասեր. քարաթափում Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին 07/17/2019   17:48 Խոշոր վթար Կոտայքում. КамАЗ-ը բախվել է պատնեշներին եւ գլխիվայր շրջվել. վարորդը մահացել է Shamshyan.com 07/17/2019   17:41 Ամեն դեպքում մի քիչ տարակուսելի է. Հովհաննես Խուդոյանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի առանձնասենյակի խուզարկության մասին 07/17/2019   17:18 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայայի հետ 07/17/2019   17:12 Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր 07/17/2019   17:06 Դատավորի անկախության հետ կապված խնդիր լինելու դեպքում կարձագանքենք. Գրիգոր Բեքմեզյանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության մասին 07/17/2019   16:56 IDBank-ի հաճախորդներին արդեն հասանելի է Cash2Card փոխանցումների ծառայությունը 07/17/2019   16:48 Եթե չլինեն բավական հիմանվոր կասկածներ խուզարկության համար, ապա կարելի է ասել, որ դա միջամտություն է արդարարադտությանը. «Իմ քայլի» պատգամավոր 07/17/2019   16:17 Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել գյուղացիներին 07/17/2019   16:15 ԲԴԽ-ն իրազեկվել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ 07/17/2019   16:07 Կառավարության նպատակն է պետական գնումների համակարգը դարձնել ճկուն, որը կպահպանի արդար մրցակցության սկզբունքը և զերծ կլինի կոռուպցիոն երևույթներից. Վարչապետ 07/17/2019   15:48 «Առայժմ կարգավիճակ չունեմ». Դավիթ Գրիգորյանին խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում Aysor. am 07/17/2019   15:43 Այս ամենը չհաջողված վեթինգի հետեւանքն է. փաստաբանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված գործողության մասին 07/17/2019   15:39 Դատավոր Գրիգորյանին վերաբերող ցանկացած գործողություն պետք է ամենալուրջ հիմնավորումներն ունենա. Ռուբեն Մելիքյան 07/17/2019   15:23 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իռլանդիայի՝ երեխաների և երիտասարդության հարցերով նախարարի հետ 07/17/2019   15:21 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 07/17/2019   15:18 Ֆելիքս Ցոլակյանն այցելել է լողափեր 07/17/2019   15:16 ՀՔԾ-ն հաստատում է Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկության լուրերը. առգրավումների մասին լռում են 07/17/2019   14:59 Սպառողական վարկերը ռեկորդային արագությամբ ավելացել են. Վարկ են վերցնում առօրյա խնդիրները լուծելու համար 07/17/2019   14:51 Կրասնոդարում վթարի զոհ է դարձել հայ ընտանիք՝ երիտասարդ ամուսիններն ու նրանց երկու մանկահասակ երեխաները 07/17/2019   14:44 Աշխարհում ավելի քան 820 միլիոն մարդ քաղցած է 07/17/2019   14:35 Հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն. Վարուժան Ավետիսյան 07/17/2019   14:27 Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին 07/17/2019   14:23 «Սասնա Ծռերը» դժգոհում են. «Հեղափոխությունից հետո ռազմագերի ապստամբները ամիսներ շարունակ մնացին բանտում» 07/17/2019   14:22 «Սևանի» ազգային պարկն անգործության է մատնված. Ջավադյան 07/17/2019   14:07 Սպասվում է առանց տեղումների եղանակ 07/17/2019   14:04 ԱԻ նախարարը շնորհավորել է սեյսմիկ պաշտպանության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ
07/16/2019   18:36 Երեւանի 34-ամյա բնակչուհին սոցցանցով ծանոթացել է տղամարդու հետ ու գումար շորթել՝ օգտագործելով մորը 07/17/2019   14:59 Սպառողական վարկերը ռեկորդային արագությամբ ավելացել են. Վարկ են վերցնում առօրյա խնդիրները լուծելու համար 07/16/2019   09:59 Միջադեպ՝ Մոսկվայում. Ալեն Սիմոնյանին և նրա ղեկավարած պատվիրակությանը «գոու հոմ» են արել. «Իրատես» 07/17/2019   14:51 Կրասնոդարում վթարի զոհ է դարձել հայ ընտանիք՝ երիտասարդ ամուսիններն ու նրանց երկու մանկահասակ երեխաները 07/17/2019   10:30 Մեկնարկեց ընդդեմ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գործով դատական նիստը 07/17/2019   14:35 Հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն. Վարուժան Ավետիսյան 07/16/2019   17:48 Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով բողոքները մակագրվել են դատավոր Սամվել Օհանյանին 07/16/2019   09:36 Ազատման դիմում(ներ). Ո՞ւմ կնախընտրի վարչապետը՝ «Սորոս»-ական տեղակալի՞ն, թե՞ ՍԱԾ պետին. «168 ժամ» 07/16/2019   10:15 Սամվել Կարապետյանի եղբորորդուն եւ նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել 07/17/2019   11:57 Փաշինյանն Արդարադատության նոր փոխնախարար է նշանակել 07/17/2019   18:31 «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցները պնդում են՝ տնօրենը ստիպել է գրել կեղծ զեկուցագիր 07/16/2019   10:29 Պուտինի նախապայմանը. Եթե Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ, ապա… «Ժամանակ» 07/17/2019   09:47 Պատվիրատուն՝ դրսի՞ց. Ով է կանգնած «տրադիցիոն գող» Անդիկի սպանության «զակազի հետևում». «Իրավունք 07/17/2019   15:48 «Առայժմ կարգավիճակ չունեմ». Դավիթ Գրիգորյանին խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում Aysor. am 07/17/2019   15:16 ՀՔԾ-ն հաստատում է Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկության լուրերը. առգրավումների մասին լռում են 07/17/2019   16:15 ԲԴԽ-ն իրազեկվել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ 07/17/2019   22:28 Բախում ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ (տեսանյութ).hetq.am 07/17/2019   10:02 Խառնակիչները. Ովքեր են նպաստել Վենետիկի հանձնաժողովի կողմից նման փաստաթղթի պատրաստմանը. «Ժամանակ» 07/17/2019   19:18 Վճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի ղեկավարին եւ նախկին փաստաբանին մեղադրանք է առաջադրվել 07/17/2019   21:21 Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու շատ «թալանչիներ» բանտում չեն

Ինչ է, հիմա ձեռնտու՞ է Հանրապետության նախագահին կառավարելի պահելը. Արսեն Բաբայան 06/18/2019   13:31  |  Մեկնաբանություն

Իրավաբան, «Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի անձին։ Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկ, ինչպես հիշում եք, հրապարակեցի 20 հարցեր, որոնք, իմ համոզմամբ, պետք է տրվեն ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին, եթե մենք ունենայինք ուժեղ խորհրդարան: Ժանրի կանոնները հուշում են, որ հարցերից հետո անհրաժեշտ է պատգամավորը ելույթ ունենա այդ հարցի առնչությամբ, ուստի՝ ներկայացնում եմ ելույթ, որը կրկին ուժեղ խորհրդարանում պետք է հնչի ԱԺ պատգամավորի կողմից:

Ելույթ

Պարոն Գրիգորյան, 2018 թվականի փետրվարի 17-ին iLur.am–ին տրված հարցազրույցում Դուք կարծիք եք հայտնել այն մասին, որ (մեջբերում եմ)՝ «փաստացի, ՀՀԿ-ն իր արբանյակների օժանդակությամբ Հանրապետության 4-րդ նախագահ ընտրելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը սահմանափակել է, դրանով օժտելով ինքն իրեն, քանի որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 139 հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ նույնիսկ կոնսենսուս ձեռք չբերելու դեպքում Հանրապետության նախագահի ընտրության հարցում, ՀՀԿ-ն ունի բավարար ձայներ առանց որևէ այլ քաղաքական ուժի օժանդակության «ընտրել» Հանրապետության 4-րդ նախագահին: Այլ խոսքով, սա ծրագրված, քայլ առ քայլ իրականացված ծայրահեղ հակասահմանադրական գործունեություն է, որի նպատակը եղել է քաղաքացիների կողմից Հանրապետության 4-րդ նախագահի՝ պետության գլխի ընտրության իրավունքը, որը փաստացի ժողովրդի իշխանության մասն է՝ ուղղակիորեն յուրացնելը:
Այս հակասահմանադրական գործունեությունը ունի կոնկրետ անվանում՝ իշխանության յուրացում, որը Սահմանադրությամբ նախատեսված միակ հանցագործությունն է, և այն նկարագրված է Սահմանադրության անփոփոխելի հոդվածով՝ 2-րդ հոդվածի 3-րդ մաս:

Սա՝ ՀՀԿ-ի, դրա ղեկավարի և որոշում կայացրած այլ անձանց հակասահմանադրական և հանցավոր մտադրությունների մասով: և, եթե Հայաստանը երբևէ նույնիսկ հարաբերականորեն անկախ դատական համակարգ ունենա, ՀՀԿ գործունեությունը պետք է արգելվի, իսկ այս արկածախնդրության մասնակիցները, եթե այն հանգի իր տրամաբանական ավարտին, պետք է քրեական պատասխանատվություն կրեն իշխանության յուրացման համար: Իսկ այս հանցագործությունը չպետք է ունենա վաղեմության ժամկետ, հաշվի առնելով դրա հանրային վտանգավորությունը և Սահմանադրության անփոփոխ հոդվածով ամրագրված լինելով՝ դրան հատկացված կարևորությունը» (մեջբերման ավարտ):

Պարոն Գրիգորյան, նշանակու՞մ է դա արդյոք, որ Հանրապետության 4-րդ նախագահը պետք է պաշտոնանկ արվի կամ նրա ընտրության վերաբերյալ Ազգային ժողովի որոշումը պետք է Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվի հակասահմանադրական և անվավեր, իսկ մեղավորները, այդ թվում՝ Ձեզ առաջադրած Հանրապետության նախագահը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Ձեր այս ծայրահեղ կտրուկ հայտարարությունները այս դեպքում ոչ թե քաղաքական, այլ հենց իրավական, մասամբ՝ քրեաիրավական որակումներ են, և Դուք բաց տեքստով և հստակ պնդում եք, որ Ձեզ առաջադրած մարմինը հակասահմանադրական է և անհրաժեշտ է անցկացնել Հանրապետության նախագահի ուղղակի ընտրություններ՝ պատժելով մեղավորներին և արգելելով ՀՀԿ-ի գործունեությունը: Եթե հետ չկանգնեք Ձեր այս, կրկնում եմ, զուտ իրավական գնահատականներից, ինչն այլ որակման հիմք կծառայի, այդ հանձնառությունը Ձեր մասով ինչպե՞ս եք կատարելու՝ որպես Սահմանադրությամբ կոպտագույն խախտմամբ ընտրված մարմնի կողմից առաջադրված ՍԴ դատավոր, և արդյո՞ք եթե Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով պարզվի, որ Դուք ճիշտ չէիք, պատրաստ եք հրաժարական տալ և ենթարկվել քրեական պատասխանատվության՝ սուտ մատնության համար:

Ընդհանրապես, որպես ՍԴ դատավոր, սա՞ է լինելու Ձեր սկզբունքային մոտեցումը՝ Հանրապետության նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու և ՀՀԿ-ն արգելելու հարցում, թե՞ փոխելու եք այն: Կաշկանդվածություն ունե՞ք հետևողական լինելու առումով, թե Ձեր նույնիսկ իրավական գնահատականները կարող են մերկապարանոց հայտարարություններ լինել, որոնցից հեշտությամբ հրաժարվելու եք՝ առանց նույնիսկ մեկ խղճի խայթի: Ըստ Ձեզ՝ ինչու՞ է Ձեր այս հայտարարությունը իրավապահ համակարգի մոտ անպատասխան մնացել, ու՞ր է սահմանադրական կարգի պահպանության գործառույթ ունեցող մեր ԱԱԾ-ն, ինչու՞ իշխող կուսակցության մեծամասնությունը չի դիմում ՍԴ՝ Հանրապետության նախագահի հարցով, ինչու՞ ձեր մտերիմ և ընկեր ՀՔԾ պետը դեռ քրեական գործ չի հարուցել, ինչու՞ Ձեր հետ շար մտերիմ վարչապետի ղեկավարած Կառավարությունը կամ Ձեր ընկեր ԱԺ խոսնակի կողմից համակարգվող Ազգային ժողովը դեռևս չեն դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀԿ-ն այսպիսի բիրտ հակասահմանադրական արարքի համար արգելելու հարցով:

Որոշ չափով օգտվելով Ձեր լեքսիկոնից՝ սահմանադրական կարգի նկատմամբ նման ոտնձգությունների հանդեպ անտարբերությունն արդյո՞ք ծայրահեղ ցինիզմ և անգամ հանցագործություն չէ, երբ այդ պատասխանատու պաշտոնատար անձինք չարաշահում են իրենց պաշտոնեական լիազորությունները՝ անձնական կամ խմբային շահերից ելնելով չձեռնակելով անհրաժեշտ քայլեր Հանրապետության նախագահին պաշտոնից հեռացնելու, 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համաձայն նոր ընտրություններ կազմակերպելու, այդ հակաիրավական և հանցավոր արարքները բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ, ինչ է, հիմա ձեռնտու՞ է Հանրապետության նախագահին կառավարելի պահելը, սեփական քմահաճույքները նրան պարտադրելը, այդ թվում՝ Ձեր առաջադրումը, այսինքն, կարելի՞ է այլևս աչք փակել այս ծայրահեղ հակաիրավական արարքների վրա՝ էժանագին քաղաքական դիվիդենտների և իշխանության գերկենտրոնացման համար, և ՍԴ-ում ֆանատիզմի հասնող հետևողականությամբ Նախագահի միջոցով տեղավորել մեկին, որն ասում է, որ ընտրված Նախագահ չկա, իսկ հետո նրա կողմից առաջադրվում և առնվազն 88 ձայնով գործուղվում է ՍԴ:

Ամոթ է, հետ կանգնեք այս քայլից, և մի փոքր հետևողական եղեք: Այսպե՞ս եք Դուք գործունեություն ծավալելու ՍԴ-ում, Ձեր հայտարարություններով արդեն հեղինակազրկել եք Նախագահին, Ձեր ընտրությամբ հեղինակազրկելու եք վարչապետին և ԱԺ մեծամասնությանը, փոխանակ հետևողականորեն հետամուտ լինեք Ձեր կողմից բարձրացված լրջագույն թվացող իրավական հարցերի լուծմանը:

Եթե Դուք էլ հրաժարվեք Ձեր պնդումներից, ես կասեմ` ի լուր վարչապետի, իմ գործընկերների և ի լուր հատկապես բոլոր իրավապահ մարմինների հայտարարում եմ՝ կամ իրավական գնահատական տվեք ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մասին ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի այս հայտարարություններին, կամ նրան քրեական պատասխանատվության կանչեք սուտ մատնության համար, իսկ Ձեր հնարավոր և կանխատեսելի անգործության համար ամբողջ պատասխանատվությունը կրելու եք այլևս նաև դուք»:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

07/17/2019   20:33 Հրապարակվել է Յարոսլավլի գաղութում բանտարկյալի ծեծի նոր տեսագրություն

Տեսադարան

07/10/2019   18:22 Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը կասեցվել է

Մամուլ

Արխիվ

[]