Թեմաներ
Չորեքշաբթի 07 / 17 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/17/2019   00:15 Քրեական աշխարհը Շիշկանի ձերբակալությունից հետո խուճապի է մատնվել 07/16/2019   23:33 Իտալիայի փոխվարչապետը ցույց է տվել այն զենքը, որով «ուկրայինամետ նեո-նացիստները» ցանկացել են սպանել իրեն 07/16/2019   22:40 ՄԱԿ-ը` ՁԻԱՀ-ից մահացությունը նվազել է մեկ երրորդով 07/16/2019   22:21 Big Mac- ի ցուցանիշի համաձայն՝ Ռուբլին կրկին դարձել է աշխարհում ամենաարժեզրկված տարադրամը 07/16/2019   21:05 ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դառնում է քաղաքական շահերի գործիք 07/16/2019   20:45 Մոսկվայում ձերբակալել են ԱԴԾ երկու աշխատակցի՝ հյուրանոցի սեփականատիրոջից միլիոններ շորթելու համար 07/16/2019   20:41 Երեւանում նախատեսվում է կրճատել երթուղիների թիվն ու փոխադրամիջոցների քանակը. կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս 07/16/2019   20:22 Այս շահարկումները ցույց են տալիս, որ չկա բովանդակային խոսք. Մելիքյանը՝ Վենետիկի հանձնաժողովի աղմկահարույց փաստաթղթին իշխանությունների արձագանքի մասին 07/16/2019   20:00 Մոսկվայի քաղաքացիները զանգվածաբար թունավորվել են վենդինգային ավտոմատների սննդից (տեսանյութ) 07/16/2019   19:17 Փաշինյանը վաղը կխոսի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին 07/16/2019   18:54 Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14.4 տոկոսով ավել օտարերկրացի է ժամանել մեր երկիր, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին . ՀՀ վարչապետ 07/16/2019   18:36 Երեւանի 34-ամյա բնակչուհին սոցցանցով ծանոթացել է տղամարդու հետ ու գումար շորթել՝ օգտագործելով մորը 07/16/2019   18:31 Սևանա լճի թափանցիկությունը կտրուկ աճել է, ջրիմուռների աճի շրջանն ավարտված է. Նախարարություն 07/16/2019   18:26 Համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով 07/16/2019   18:18 ՌԴ սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը 07/16/2019   18:15 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության կառավարության փորձագետներին 07/16/2019   18:10 Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 07/16/2019   18:08 2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում 07/16/2019   18:03 ՔԿ-ի պարզաբանումը՝ «Լիդիան Արմենիա»-ի մեքենայով Ամուլսար այցելելու մասին տեղեկություններին 07/16/2019   18:01 Արդարադատության նախարարը ծանոթացել է «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքներին 07/16/2019   17:57 Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ 07/16/2019   17:51 Դեսպան Փոլադյանի հանդիպումը Իրաքի Ներկայացուցիչների ժողովի նախագահի հետ 07/16/2019   17:48 Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով բողոքները մակագրվել են դատավոր Սամվել Օհանյանին 07/16/2019   17:25 Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին 07/16/2019   17:23 Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի փոխնախարար է նշանակել 07/16/2019   17:16 Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլրդ դրամ 07/16/2019   17:02 «Սիգ» ձկնատեսակի որսի արգելված լինելու պայմաններում 2017-2018թ. պահածոյացման, արտահանման և այլ նպատաներով ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել 07/16/2019   16:56 Անհրաժեշտություն կա՝ ՄԻՊ-ի գրասենյակում Մանվել Գրիգորյանի գործով վարույթ հարուցելու. պաշտպան 07/16/2019   16:50 Որդին նկուղից 10.000.000 դրամ և 4.500 դոլար է գողացել 07/16/2019   16:43 Սերյան Օհանյանն ինչ-որ վերլուծություն է արել և պահել ՊՆ սեյֆերում. Անդրանիկ Քոչարյան 07/16/2019   16:37 Հարձակում Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում. ոստիկանները բերման են ենթարկել երկու տղամարդու 07/16/2019   16:28 Քաղցրաշենի բնակիչները չեն հավատում՝ պոմպից 160 լիտր ջուր է բաց թողնվում 07/16/2019   16:23 Գարունը հանրայինում աշնանն է գալու, մի մտածեք. Տիգրան Պասկևիչյանն ազատվել է աշխատանքից 07/16/2019   15:56 Միջոցներ են ձեռնարկվում Ծիծեռնակաբերդի անտառում հրդեհի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ 07/16/2019   15:44 Սնանկության ոլորտի բարեփոխումները ՀՀ կառավարության առաջնահերթությունների օրակարգում են 07/16/2019   15:38 Սևանա լճից վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է. Արսեն Թորոսյան 07/16/2019   15:32 Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ 07/16/2019   15:20 Դատախազությունը բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու հարցով 07/16/2019   15:16 Ծառուկյանին ասեք թող 2 հատ պոմպ նվիրի. բողոքում են Քաղցրաշենի բնակիչները 07/16/2019   15:10 Ավանում 7-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել 07/16/2019   15:04 Բակո Սահակյանն անցկացրել է կառավարության նիստ և ՏԻՄ ղեկավարների խորհրդակցություն 07/16/2019   15:02 Միհրան Պողոսյանի պաշտոնավարման տարիներին ԴԱՀԿ-ում նոր չարաշահումներ են բացահայտվել. ՊՎԾ 07/16/2019   14:51 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 07/16/2019   14:45 Diplomatic World ամսագրում լույս է տեսել Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հոդվածը 07/16/2019   14:42 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ. այն գլխավորելու է Ֆելիքս Ցոլակյանը 07/16/2019   14:29 Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ 07/16/2019   14:22 Կցանկանանք, որ ԱՄՆ-ը ճնշում չգործադրի Հայաստանի վրա ՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար․Արարատ Միրզոյան (տեսանյութ) 07/16/2019   13:59 Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանա լիճին. Հայաստանի փոխվարչապետ 07/16/2019   13:57 Բազմազավակ նախկին սպան վերսկսել է հացադուլը 07/16/2019   13:45 Պղնձամոլիբդենային գործարանի շահագործման պատճառով հարակից բնակավայրի բնակիչների տները վնասվել են . Զոհրաբյան
07/15/2019   18:15 «ՍԱՍ»-ի Արտակը հրավիրվել է Ոստիկանության բաժին 07/16/2019   18:36 Երեւանի 34-ամյա բնակչուհին սոցցանցով ծանոթացել է տղամարդու հետ ու գումար շորթել՝ օգտագործելով մորը 07/15/2019   10:16 ՍԴ նախագահը կշարունակի պաշտոնավարել. Վենետիկի հանձնաժողովի կոշտ գնահատականը 07/16/2019   09:59 Միջադեպ՝ Մոսկվայում. Ալեն Սիմոնյանին և նրա ղեկավարած պատվիրակությանը «գոու հոմ» են արել. «Իրատես» 07/15/2019   13:52 Ավելի շատ խնդիրներ առաջացրինք, քան լուծեցինք. Տարոն Սիմոնյանը՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին 07/16/2019   00:01 Երկու ամսով կալանավորվել է Ռուսաստանի «գլխավոր գողը» 07/15/2019   17:21 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են դատավոր Դավիթ Գրիգորյանին եւ Արմեն Դանիելյանին 07/16/2019   09:36 Ազատման դիմում(ներ). Ո՞ւմ կնախընտրի վարչապետը՝ «Սորոս»-ական տեղակալի՞ն, թե՞ ՍԱԾ պետին. «168 ժամ» 07/16/2019   10:15 Սամվել Կարապետյանի եղբորորդուն եւ նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել 07/16/2019   17:48 Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով բողոքները մակագրվել են դատավոր Սամվել Օհանյանին 07/16/2019   10:29 Պուտինի նախապայմանը. Եթե Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ, ապա… «Ժամանակ» 07/15/2019   17:03 Սահմանադրական դատարանի շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ 07/15/2019   14:57 Սևանի տնտեսվարողները մարզպետի և քաղաքապետի հետ լողում են լճում (լուսանկարներ) 07/16/2019   09:47 Աբովյանում՝ դպրոցի բակում, 34-ամյա տղամարդ է սպանվել 07/15/2019   23:20 Հրապարակվել է Մոսկվայի մերձակայքում քրեական հավաքի 32 մասնակցի ձերբակալման տեսանյութը (տեսանյութ) 07/15/2019   12:40 Երեւանում 33-ամյա տղամարդ է դանակահարվել. նա հիվանդանոցում մահացել է 07/15/2019   16:44 Պետք չէ արդարադատության համակարգը ոչնչացնել քաղաքական ամբիցիաներից ելնելով. Գևորգ Պետրոսյան 07/15/2019   20:55 Մոսկվայում կինը մահացել է մերսման ժամանակ 07/15/2019   10:39 Գնաճը կրկնակի անգամ գերազանցում է եկամուտների աճին. փորձագետ 07/15/2019   14:39 Մենք հաշվի կառնենք Վենետիկի հանձնաժողովի խորհուրդը. Հովիկ Աղազարյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Նիկոլ Փաշինյան 06/18/2019   13:18  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 28-րդ նիստին: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

հոգևոր հայրեր, հոգաբարձուների խորհրդի հարգելի անդամներ,

տարածքային մարմինների ներկայացուցիչներ, պետական այրեր,

Ողջունում եմ Ձեզ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի առիթով: Կարող եմ արձանագրել, որ թերևս յուրաքանչյուր հայ որոշակի էմոցիոնալ կապ ունի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ և թերևս այդ կապն արձանագրելու համար բավական է անցնել Հայաստանն Արցախին միացնող ճանապարհներով և այդ ճանապարհներին տեսնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդանիշները, հասկանալով, որ հիմնադրամի աջակցությամբ է այդ ամենը կառուցվել, նաև բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, ջրատարներ Հայաստանում և Արցախում: Այդպիսով հասկանալի է դառնում, թե հիմնադրամն ինչպիսի կարևոր առաքելություն է իրականացրել երրորդ հանրապետության կյանքում, Արցախի կյանքում՝ ամենդժվար և ամենածանր օրերին սատար լինելով Հայաստանի Հանրապետությանը և Արցախին:

Ես համաձայն եմ Հանրապետության նախագահի հետ, որ նոր ժամանակներում մենք պետք է նորովի դիտարկենք և գնահատենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքները և տեսնենք նաև մեդալի հակառակ կողմը:

Վերջերս մի քանի առիթներով, այդ թվում՝ սփյուռքի ներկայացուցիչներից մի քանի հետաքրքիր դիտարկումներ եմ լսել, որոնք կցանկանայի կիսել ձեզ հետ: Շատ բարձր գնահատելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը, երբեմն ասվում է, որ հիմնադրամի գործունեության կոնկրետ դրվագները նպաստել են Հայաստանի կամ հայկական համաշխարհային ներուժի դեմիստիֆիկացիային: Ի՞նչ է նկատի առնվում. նկատի է առնվում այն, որ ընդհանուր առմամբ մենք ինքներս, նաև շատերն աշխարհում հայկական ներուժ ասելով հասկանում են շատ հզոր, շատ ազդեցիկ մի ուժ և դա այդպես է իրականում: Հետևաբար, ինչո՞վ է ազդել, ի՞նչ բացասական ազդեցություն են ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության որոշակի դրվագները հայկական ներուժի իմիջի վրա:

Ամեն տարի մենք ուրախությամբ արձանագրում ենք և դա իսկապես ուրախանալու առիթ է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակում հանգանակվեց 15 մլն դոլար, 10 մլն դոլար, 20 մլն դոլար, 25 մլն դոլար: Դա, իհարկե, շատ կարևոր և գնահատելի է: Բայց եկեք հասկանանք, թե ինչպես է դա երևում կողքից, դրսից, ուրիշների համար: Ուրիշների համար հարց է ծագում՝ սա՞ է հայկական ներուժը: Հայկական ներուժն այն է, որ ամբողջ աշխարհում հավաքում է 15 մլն դոլար և դրա համար ուրախանո՞ւմ: Ուզում եմ ընդգծել, որ հայկական ներուժի դեմ ձեզ և մեզ հայտնի ուժերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում, որպեսզի հայկական ազդեցությունն ամբողջ աշխարհում նվազեցնեն: Գալիս են պահեր, որ հայկական ներուժի իմիջին հարվածելու համար երբեմն ինքներս ակամա շատ ավելի մեծ աշխատանք ենք անում, քան անում են մեր հակառակորդները:

Իհարկե հասկանալի է, որ հայկական ներուժը միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով չէ Հայաստանում ներդրումներ անում: Կան տասնյակ կազմակերպություններ և՛ սփյուռքում, և՛ Հայաստանում, որոնք անգնահատելի աջակցություն են ցուցաբերել, ցուցաբերում և դեռ համոզված եմ՝ կցուցաբերեն Հայաստանին և Արցախին: Բայց կարծում եմ, շատ կարևոր է ոչ միայն այն, ինչ տեղի է ունենում, տեղի ունեցողի բովանդակային խորքը, այլև այն, թե ինչպես է դա երևում և ինչպես է դա պատկերվում դրսի հայացքի համար, կողքի հայացքի համար և, ի վերջո,  մենք մեր խորքում, ինքներս մեզ հետ մենակ մնալիս, ոչ հրապարակային ի՞նչպիսի հարցեր ենք դնում տեղի ունեցողի կապակցությամբ:

Կարծում եմ, ժամանակն է, որ այդ հարցերն ուղիղ, առանց սեթևեթանքի դնենք օրակարգում և քննարկենք: Իհարկե հասկանալի է, որ այս ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ, մենք ունեցել ենք խնդիրներ կոռուպցիայի հետ, կարող են չարաշահումների առանձին դեպքեր լինել, եղել են: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք և անում ենք, որ դա բացառենք, բայց դա ընդհանուր գործ է: Իհարկե, հասկանալի է, որ մենք ծրագրերի խնդիր ունենք, պետք է ծրագրերն իսկապես այնպիսին լինեն, որ ոգեշնչեն հնարավորինս շատ մարդկանց, դրանց կարևորությունը հնարավոր լինի ապացուցել, այդ ծրագրերի իրականացման հարակից էֆեկտները պետք է ավելի ազդեցիկ լինեն, որպեսզի մենք ոչ միայն ուղղակի ասֆալտապատ ճանապարհ կառուցենք, այլ տեսնենք, որ այդ ճանապարհն իր հետ բերում է զարգացում, իր հետ բերում է  նոր կյանք, նոր հնարավորություններ ավելի ու ավելի շատ մարդկանց: Այս ամենը հասկանալի է և քննարկումից դուրս, բայց սրանք ավելի շատ կազմակերպչական բնույթի հարցեր են:

Փիլիսիոփայական բնույթի հարցը հետևյալն է, որ  մենք որպես ազգ, որպես ժողովուրդ պետք է փոխենք վերաբերմունքն այս ողջ գործընթացի նկատմամբ: Ինչ որ առումով «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է ոչ թե առանձին վերցրած ծրագրերի իրականացման հնարավորություն լինի, այլ, ըստ էության, դառնա մեր համազգային բյուջեն: Մենք ընդհանրապես պետք է մտածենք համազգային բյուջե ունենալու մասին և պետք է փոխենք մեր վերաբերմունքն այդ համազգային բյուջեի նկատմամբ: Մեր կառավարության գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկն այն է, որ մենք ուզում ենք փոխել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը պետական բյուջեի նկատմամբ և այդ վերաբերմունքի կարևոր փոփոխությունը պետք է լինի այն, որ յուրաքանչյուր քաղաքացի ընկալի, որ այդ փողը ոչ թե ինքը տալիս է ուրիշին, այլ այդ փողը տալիս է ինքն իրեն, ինչպես ընտանիքում ծախսվում են փողերը տարբեր նպատակներով, այդպես էլ բյուջեում:

Այսինքն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընկալի, որ պետական բյուջեի միջոցները ծախսվում են հենց իր համար: Իհարկե, այս գաղափարաբանության շոշափելի էֆեկտը պետք է ապահովեն այդ գումարները ծախսողները, պետական բյուջեի  դեպքում՝ կառավարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի դեպքում՝ գործադիր մարմինը, հոգաբարձուների խորհուրդը:

Ես ուզում եմ  ասել, որ ընդհանուր առմամբ հարցն ամենևին էլ փողը չէ, հարցը փիլիսոփայությունն է, պետք է շոշափելի, շատ ավելի մեծ և շատ ավելի անմիջականորեն ցույց տալ, որ ամբողջ հայությունը կանգնած է Հայաստանի կողքին, ամբողջ հայությունը կանգնած է սփյուռքի կողքին: Այո՛, 20-րդ դարում դրված խնդիրները լուծվել են, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ 21-րդ դարում մարտահրավերներն ավելի են լրջանում, մարտահրավերներն ավելի են ահագնանում և այդ ահագնացող մարտահրավերներին հայության արձագանքը, մեր բոլորի արձագանքը պետք է լինի համարժեք, որովհետև, ի վերջո, նախագահները, վարչապետները, կառավարություններն անցողիկ են, իսկ հայրենիքը հավերժ է, ժողովուրդը հավերժ է: Մենք պետք է տեր կանգնենք մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժությանը, հայրենիքի և ժողովրդի հավերժությունը մի հարց է, որը լուծում պետք է ստանա այսօր, ամեն օր այդ հարցը պետք է լուծում ստանա այսօր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի էության և բովանդակության փոփոխությունը ես տեսնում եմ հենց այս խնդրի լուծման մեջ և համոզված եմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք, անհրաժեշտ միասնություն, անհարժեշտ հմտություն և իմաստնություն մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժության օրակարգը սպասարկելու, մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժությունն ապահովելու համար: Շնորհակալություն»:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:44 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչպես թյուրիմացության մեջ գցել ՀՀ վարչապետին․ ՀԲՃ
15:02 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ
14:06 17/06/2019  |  ՏնտեսությունՏպավորություն է, որ բնակչությունը այլևս կրկնակի չի վճարում գազի դիմաց. Ինչո՞ւ բոլորը մոռացան այդ մասին
19:50 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը և Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր
17:29 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօերն Զավեն Խանջյանին
17:25 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍՍփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է դարձնենք ավելի արդյունավետ. Վարչապետն ընդունել է Զարեհ Սինանյանին
17:20 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետին է ներկայացվել աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը
15:51 13/06/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը 650 հազար դրամ է պահանջում Քոչարյանից՝ անհիմն հայց ներկայացնելու համար
11:30 13/06/2019  |  ԼՐԱՀՈՍՅագլանդը նամակ է հղել Փաշինյանին. ԵԽ-ն գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու ՀՀ վարչապետի հանձնառությունը
17:25 12/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ նախաձեռնությամբ ստեղծված հետազոտական խմբի անդամներին

Տեսանյութեր

07/15/2019   20:09 Վտարումից խուսափելու համար Եվրոպայում հայերը թաքնվել են եկեղեցում

Տեսադարան

07/10/2019   18:22 Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը կասեցվել է

Մամուլ

Արխիվ

[]