Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար

Ինչ է, հիմա ձեռնտու՞ է Հանրապետության նախագահին կառավարելի պահելը. Արսեն Բաբայան 06/18/2019   13:31  |  Մեկնաբանություն

Իրավաբան, «Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի անձին։ Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկ, ինչպես հիշում եք, հրապարակեցի 20 հարցեր, որոնք, իմ համոզմամբ, պետք է տրվեն ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին, եթե մենք ունենայինք ուժեղ խորհրդարան: Ժանրի կանոնները հուշում են, որ հարցերից հետո անհրաժեշտ է պատգամավորը ելույթ ունենա այդ հարցի առնչությամբ, ուստի՝ ներկայացնում եմ ելույթ, որը կրկին ուժեղ խորհրդարանում պետք է հնչի ԱԺ պատգամավորի կողմից:

Ելույթ

Պարոն Գրիգորյան, 2018 թվականի փետրվարի 17-ին iLur.am–ին տրված հարցազրույցում Դուք կարծիք եք հայտնել այն մասին, որ (մեջբերում եմ)՝ «փաստացի, ՀՀԿ-ն իր արբանյակների օժանդակությամբ Հանրապետության 4-րդ նախագահ ընտրելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը սահմանափակել է, դրանով օժտելով ինքն իրեն, քանի որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 139 հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ նույնիսկ կոնսենսուս ձեռք չբերելու դեպքում Հանրապետության նախագահի ընտրության հարցում, ՀՀԿ-ն ունի բավարար ձայներ առանց որևէ այլ քաղաքական ուժի օժանդակության «ընտրել» Հանրապետության 4-րդ նախագահին: Այլ խոսքով, սա ծրագրված, քայլ առ քայլ իրականացված ծայրահեղ հակասահմանադրական գործունեություն է, որի նպատակը եղել է քաղաքացիների կողմից Հանրապետության 4-րդ նախագահի՝ պետության գլխի ընտրության իրավունքը, որը փաստացի ժողովրդի իշխանության մասն է՝ ուղղակիորեն յուրացնելը:
Այս հակասահմանադրական գործունեությունը ունի կոնկրետ անվանում՝ իշխանության յուրացում, որը Սահմանադրությամբ նախատեսված միակ հանցագործությունն է, և այն նկարագրված է Սահմանադրության անփոփոխելի հոդվածով՝ 2-րդ հոդվածի 3-րդ մաս:

Սա՝ ՀՀԿ-ի, դրա ղեկավարի և որոշում կայացրած այլ անձանց հակասահմանադրական և հանցավոր մտադրությունների մասով: և, եթե Հայաստանը երբևէ նույնիսկ հարաբերականորեն անկախ դատական համակարգ ունենա, ՀՀԿ գործունեությունը պետք է արգելվի, իսկ այս արկածախնդրության մասնակիցները, եթե այն հանգի իր տրամաբանական ավարտին, պետք է քրեական պատասխանատվություն կրեն իշխանության յուրացման համար: Իսկ այս հանցագործությունը չպետք է ունենա վաղեմության ժամկետ, հաշվի առնելով դրա հանրային վտանգավորությունը և Սահմանադրության անփոփոխ հոդվածով ամրագրված լինելով՝ դրան հատկացված կարևորությունը» (մեջբերման ավարտ):

Պարոն Գրիգորյան, նշանակու՞մ է դա արդյոք, որ Հանրապետության 4-րդ նախագահը պետք է պաշտոնանկ արվի կամ նրա ընտրության վերաբերյալ Ազգային ժողովի որոշումը պետք է Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվի հակասահմանադրական և անվավեր, իսկ մեղավորները, այդ թվում՝ Ձեզ առաջադրած Հանրապետության նախագահը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Ձեր այս ծայրահեղ կտրուկ հայտարարությունները այս դեպքում ոչ թե քաղաքական, այլ հենց իրավական, մասամբ՝ քրեաիրավական որակումներ են, և Դուք բաց տեքստով և հստակ պնդում եք, որ Ձեզ առաջադրած մարմինը հակասահմանադրական է և անհրաժեշտ է անցկացնել Հանրապետության նախագահի ուղղակի ընտրություններ՝ պատժելով մեղավորներին և արգելելով ՀՀԿ-ի գործունեությունը: Եթե հետ չկանգնեք Ձեր այս, կրկնում եմ, զուտ իրավական գնահատականներից, ինչն այլ որակման հիմք կծառայի, այդ հանձնառությունը Ձեր մասով ինչպե՞ս եք կատարելու՝ որպես Սահմանադրությամբ կոպտագույն խախտմամբ ընտրված մարմնի կողմից առաջադրված ՍԴ դատավոր, և արդյո՞ք եթե Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով պարզվի, որ Դուք ճիշտ չէիք, պատրաստ եք հրաժարական տալ և ենթարկվել քրեական պատասխանատվության՝ սուտ մատնության համար:

Ընդհանրապես, որպես ՍԴ դատավոր, սա՞ է լինելու Ձեր սկզբունքային մոտեցումը՝ Հանրապետության նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու և ՀՀԿ-ն արգելելու հարցում, թե՞ փոխելու եք այն: Կաշկանդվածություն ունե՞ք հետևողական լինելու առումով, թե Ձեր նույնիսկ իրավական գնահատականները կարող են մերկապարանոց հայտարարություններ լինել, որոնցից հեշտությամբ հրաժարվելու եք՝ առանց նույնիսկ մեկ խղճի խայթի: Ըստ Ձեզ՝ ինչու՞ է Ձեր այս հայտարարությունը իրավապահ համակարգի մոտ անպատասխան մնացել, ու՞ր է սահմանադրական կարգի պահպանության գործառույթ ունեցող մեր ԱԱԾ-ն, ինչու՞ իշխող կուսակցության մեծամասնությունը չի դիմում ՍԴ՝ Հանրապետության նախագահի հարցով, ինչու՞ ձեր մտերիմ և ընկեր ՀՔԾ պետը դեռ քրեական գործ չի հարուցել, ինչու՞ Ձեր հետ շար մտերիմ վարչապետի ղեկավարած Կառավարությունը կամ Ձեր ընկեր ԱԺ խոսնակի կողմից համակարգվող Ազգային ժողովը դեռևս չեն դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀԿ-ն այսպիսի բիրտ հակասահմանադրական արարքի համար արգելելու հարցով:

Որոշ չափով օգտվելով Ձեր լեքսիկոնից՝ սահմանադրական կարգի նկատմամբ նման ոտնձգությունների հանդեպ անտարբերությունն արդյո՞ք ծայրահեղ ցինիզմ և անգամ հանցագործություն չէ, երբ այդ պատասխանատու պաշտոնատար անձինք չարաշահում են իրենց պաշտոնեական լիազորությունները՝ անձնական կամ խմբային շահերից ելնելով չձեռնակելով անհրաժեշտ քայլեր Հանրապետության նախագահին պաշտոնից հեռացնելու, 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համաձայն նոր ընտրություններ կազմակերպելու, այդ հակաիրավական և հանցավոր արարքները բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ, ինչ է, հիմա ձեռնտու՞ է Հանրապետության նախագահին կառավարելի պահելը, սեփական քմահաճույքները նրան պարտադրելը, այդ թվում՝ Ձեր առաջադրումը, այսինքն, կարելի՞ է այլևս աչք փակել այս ծայրահեղ հակաիրավական արարքների վրա՝ էժանագին քաղաքական դիվիդենտների և իշխանության գերկենտրոնացման համար, և ՍԴ-ում ֆանատիզմի հասնող հետևողականությամբ Նախագահի միջոցով տեղավորել մեկին, որն ասում է, որ ընտրված Նախագահ չկա, իսկ հետո նրա կողմից առաջադրվում և առնվազն 88 ձայնով գործուղվում է ՍԴ:

Ամոթ է, հետ կանգնեք այս քայլից, և մի փոքր հետևողական եղեք: Այսպե՞ս եք Դուք գործունեություն ծավալելու ՍԴ-ում, Ձեր հայտարարություններով արդեն հեղինակազրկել եք Նախագահին, Ձեր ընտրությամբ հեղինակազրկելու եք վարչապետին և ԱԺ մեծամասնությանը, փոխանակ հետևողականորեն հետամուտ լինեք Ձեր կողմից բարձրացված լրջագույն թվացող իրավական հարցերի լուծմանը:

Եթե Դուք էլ հրաժարվեք Ձեր պնդումներից, ես կասեմ` ի լուր վարչապետի, իմ գործընկերների և ի լուր հատկապես բոլոր իրավապահ մարմինների հայտարարում եմ՝ կամ իրավական գնահատական տվեք ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մասին ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի այս հայտարարություններին, կամ նրան քրեական պատասխանատվության կանչեք սուտ մատնության համար, իսկ Ձեր հնարավոր և կանխատեսելի անգործության համար ամբողջ պատասխանատվությունը կրելու եք այլևս նաև դուք»:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]