Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է ընդունվի, ընկալվի և հաստատվի առաջին հերթին որպես համազգային վստահության ինստիտուտ. նախագահ Արմեն Սարգսյան 06/18/2019   12:18  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 28-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:

Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, Հանրապետության նախագահի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, անցյալ տարի կյանքից հեռացած Շառլ Ազնավուրի հիշատակը։

Հանդես գալով բացման խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների հարգելի անդամներ և ներկայացուցիչներ,

Հարգելի հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Նախ, ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, որն առիթ է ստեղծում կրկին հավաքվել Հայրենիքում և քննարկել համազգային կարևորության հարցեր: 
Բարի գալուստ եմ մաղթում Սփյուռքից ժամանած մեր բոլոր հայրենակիցներին:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այս մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար: Գիտեք, որ այդ տարին այդքան դյուրին չէր «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար: Տարվա սկզբում ստեղծվել էր մտահոգիչ վիճակ, որը համատեղ ջանքերով կարողացանք պատվով հաղթահարել և վերականգնել Հիմնադրամի բարի անունը և համբավը:

Այս իմաստով ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանին և Հիմնադրամի անձնակազմին՝ նորընտիր տնօրենի գլխավորությամբ, նաև բոլոր նրանց, ովքեր տեղերում գործեցին հստակ և շիտակ՝ իրավիճակը կարգավորելու համար:

Ավելի քան 25 տարի է, «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է իր համազգային առաքելությունը՝ որպես Հայաստանը, Արցախը և Սփյուռքը միավորող բացառիկ կառույց: Այն Արցախի զարգացման կարևորագույն դոնորն է այսօր և այդպիսին էլ պետք է մնա ապագայում:

2018 թվականի ընթացքում Հիմնադրամն իրականացրել է տարբեր ոլորտների և ծավալի ընդհանուր շուրջ 100 ծրագիր, որոշ ծրագրեր դեռ շարունակվում են: Անշուշտ, իր ելույթում հիմնադրամի գործադիր տնօրենը մանրամասն կներկայացնի թե՛ անցյալ տարվա ընթացքում կատարած աշխատանքը, և թե՛ ապագա անելիքները: Որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ինձ պարբերաբար զեկուցվել է այդ ամենի մասին: Սակայն հիմնադրամն անհրաժեշտություն ունի դառնալ ավելի դինամիկ, ավելի մոբիլ, ավելի ճկուն և ավելի հզոր կառույց: Իսկ դրա համար պետք է կարողանալ փոխվել՝ նախ և առաջ հոգեբանությամբ, մտքով, գործելակերպով, կառուցվածքով, ծրագրերով, կանոնադրությամբ, անգամ հոգաբարձուների խորհրդի կազմով: Փոխվելուց պետք չէ վախենալ, հատկապես երբ աշխարհն է փոխվում շատ մեծ արագությամբ:

Հիմնադրամը չպետք է մեր գիտակցության մեջ ընկալվի որպես միայն ճանապարհ կամ ոռոգման ցանց կառուցող հիմնարկ: Այն պետք է ընդունվի, ընկալվի և հաստատվի առաջին հերթին որպես համազգային վստահության ինստիտուտ, որն ապրում է ոչ թե անցյալ ժամանակով, այլ՝ ապագայով:

Այսինքն՝ արժևորենք անցյալում կատարված աշխատանքը և ներկայի միջոցով մտածենք ապագայի մասին, շարժվենք դեպի ապագա:

Հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած փոփոխություն՝ իրավականից մինչև բարոյահոգեբանական, պետք է մեկ հստակ ուղերձ ունենա: Եվ այդ ուղերձը հետևյալն է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույց՝ «Հայաստան, Արցախ, Սփյուռք» և «հայություն» նպատակակետերով:

Անցյալ տարվա մայիսին, եթե հիշում եք, Հոգաբարձուների խորհրդի նիստում նշել էի, որ Հիմնադրամի ստեղծումից ավելի քան քսան տարի անց ժամանակն է վերանայել անցած ճանապարհը, գնահատել հաջողություններն ու թերությունները: Այսինքն՝ անհրաժեշտ է նոր տեսլական և նոր գործունեության ծրագիր:

Ես ասել եմ ու այժմ էլ կրկնում եմ՝ 20-րդ դարում ստեղծված հիմնադրամը մեծ հաջողությունների է հասել: Ժամանակն է, որ այն դառնա 21-րդ դարի ազգային ինստիտուտ:

Հարգելի գործընկերներ,

Անցած մեկ տարվա ընթացքում հիմնադրամի կյանքում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններից հետո, որոնց վերաբերյալ յուրաքանչյուրս ունենք մեր գնահատականը, այդուհանդերձ, գոհունակությամբ ուզումեմ արձանագրել, որ հիմնադրամի նոր ղեկավարության գործունեության արդյունքում 2018 թվականի հեռուստամարաթոնին հիմնադրամին սատարողների թիվն ավելացել է մոտ 20 տոկոսով: Իսկ նվիրատվությունները շարունակվեցին նաև հեռուստամարաթոնից հետո, շարունակվում են նաև այսօր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կառուցվածքը, որը հաստատվել է Հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստի ժամանակ, բարելավվել է։ Այն նպատակ ունի ավելի ճկուն դարձնել հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունները։ Այդ գործընթացը պետք է շարունակական լինի:

Կարծում եմ նաև, որ հիմնադրամի աշխատանքներում հոգաբարձուների խորհրդի անդամների ներգրավվածության աստիճանը պետք է բարձրանա, և խորհրդի անդամները հիմնադրամի դրամահավաքի հետ կապված ավելի շոշափելի և կոնկրետ գործունեություն պետք է ծավալեն։

Հիմնադրամի ավանդական ծրագրերին զուգահեռ՝ պետք է ծնվեն ու կյանքի կոչվեն նոր, այդ թվում՝ փորձնական ծրագրեր՝ ժամանակի պահանջներին համահունչ: Հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ, և Սփյուռքում գործող՝ հիմնադրամի կառույցները չպետք է աշխատեն որպես գանձապետական գրասենյակներ:

Ժամանակն է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր վրա վերցնի նաև համահայկական ցանցն ամրացնելու և սերտացնելու առաքելությունը: Ի վերջո, մենք հայապահպանության՝ հայոց լեզվի, ինքնության, պատմության ու արժեհամակարգերի պահպանման խնդիր ունենք, որը գլոբալիզացիայի պայմաններում ավելի սուր դրսևորում է ստանում: Հաշվի առնելով կառուցվածքային լայն աշխարհագրությունը՝ հիմնադրամը կարող է նաև նմանատիպ ծրագրեր իրականացնել՝ ամրացնելով հայկական համայնքները և հայկական արժեքները: Հենց այդ համայնքներն են շահառու-նվիրատու-աջակից շղթայի ամենակենսական օղակները: Սա կարող է դառնալ հիմնադրամի ռազմավարական նպատակներից մեկը:

Ես հուսով եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ազգանվեր գործունեությունը շարունակելու է նոր ծրագրերով ու նոր ոգևորությամբ:

Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկումներ:

Ի գործ»:

Ելույթով հանդես է եկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է 2018թ. կատարված աշխատանքների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը։


 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:20 18/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը համահայկական ցանց ամրացնելու առաքելությունը ցանկանում է տեսնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուսերին
18:25 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը նախագահ Սարգսյանին է ներկայացրել Հայաստան-ԵԽ Գործողությունների ծրագրի ուղղությունները
18:23 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահին
17:51 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերին
16:50 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ
16:01 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահը հանդիպել է անվանի հայազգի անվանի գիտնական և գյուտարար Ռեյմոնդ Դամադյանի հետ
14:15 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍԿանայք կարող են ներդրում ունենալ կամուրջներ կառուցելու և ամրացնելու գործում. արգենտինացի գործարար կանանց պատվիրակությունը՝ նախագահականում
13:30 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍՄարդ մահանում է այն պահին, երբ դադարում է սովորել. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը բրիտանական Financial Times պարբերականին
10:10 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին
11:33 15/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին՝ ծննդյան օրվա առթիվ

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]