Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին

Մարդ մահանում է այն պահին, երբ դադարում է սովորել. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը բրիտանական Financial Times պարբերականին 06/17/2019   13:30  |  ԼՐԱՀՈՍ

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը «Լանչ Financial Times-ի հետ» խորագրի շրջանակում Երևանում հանդիպել և զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:

Խորագրի շրջանակում Financial Times-ի լրագրողները սովորաբար հայտնի հյուրի հետ ճաշում և զրուցում են տարբեր թեմաներից: Խորագրի նախորդ հյուրերից են ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին, ամերիկացի դիվանագետ Հենրի Քիսինջերը, Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցնեգերը, Օքսֆորդի համալսարանի համաշխարհային պատմության պրոֆեսոր Պետեր Ֆրանկոպանը և այլք:

Ներկայացնում ենք հարցազրույցի ոչ ամբողջական թարգմանությունը.

«Պարզվում է՝ Հայաստանի նախագահի հետ Financial Times-ի լանչը դիվանագիտական առումով նույնքան նուրբ է, որքան որ շշմեցնող է գաստրոնոմիական տեսակետից։ Հավատարիմ մնալով իր փոքրիկ կովկասյան երկրի շռայլ հյուրընկալության ավանդույթներին՝ Արմեն Սարգսյանը հրաժարվում է ընդունել, որ որևէ հյուր կարող է իրեն լանչի հրավիրել իր հայրենի քաղաք Երևանում։ Սակայն երբ ես նրան պատմում եմ FT-ի հստակ կանոնների մասին, նա առատաձեռն առաջարկ է անում՝ երկու օր անց մենք երկրորդ անգամ պետք է ճաշենք, և այդ ժամանակ, դժկամորեն համաձայնում է նա, FT-ին կթույլատրվի վճարել դրա համար։ Այսպիսով, նախադեպը խախտված է, սակայն պատիվը բարձր է պահված։

Մեր երկու խելահեղ լանչերից առաջինը իտալա-հայկական «Անկյուն» ռեստորանում էր՝ Երևանի կենտրոնում։ Սարգսյանի ժամանելուց կարճ ժամանակ անց մենք խորասուզվում ենք նախորդ տարվա «թավշյա հեղափոխության» դրամայի, այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի և զանգվածային ընդդիմության միջև հակամարտության շուրջ քննարկումների մեջ։ «Իրավիճակը խիստ լարված էր: Չկար որևէ երկխոսություն փողոցներում գտնվողների ու կառավարության միջև, և ամեն բան տանում էր դեպի բախում»,- պատմում է նա։

Սարգսյանի ներքին զգացողությունը, որը նրա խորհրդականները «խենթություն» համարեցին, այն էր, որ պետք է պարզապես քայլել դեպի Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարների բազմությունը և հանդիպել ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, լսել, թե նա ինչ ունի ասելու։ «Ես պարզապես զգում էի, որ դա է ճիշտ քայլը»,- ասում է նա։

Մեր խոսակցությունն արագորեն անցնում է բազմաթիվ այլ թեմաների՝ տեսական ֆիզիկայից, Մարգարետ Թետչերից, լորդ Բայրոնից ու Քիմ Քարդաշյանից մինչև Արմեն Սարգսյանի «քվանտային քաղաքականության» տեսություն, և այս ամենը համեմվում է կովկասյան մշակույթի ու խոհանոցի զգալի չափաբաժնով։

Վերջ ի վերջո, Սարգսյանն իր 65 տարիների ընթացքում մի քանի կյանք է ապրել: «Կյանքը մշտապես քեզ նախապատրաստում է ինչ-որ բանի, դու պարզապես երբեք չգիտես, թե ինչի»,- ասում է նա։

Մեր խոսակցության ընթացքում Սարգսյանը հաճախ հիշում է Հայաստանի հարուստ և խնդիրներով լի անցյալը, սակայն նրա հայացքը հաստատապես կենտրոնացած է ապագայի վրա։ Ես հարցնում եմ նրա վերջին ելույթի մասին, որտեղ ասում էր, որ եթե 20-րդ դարը բնական ռեսուրսների դար է եղել, ապա 21-րդ դարը լինելու է մարդկային ռեսուրսների դար։ Նա բացատրում է, որ մենք ապրում ենք յուրօրինակ տեխնոլոգիական փոփոխության մի ժամանակաշրջան, որը նա անվանում է սրընթաց էվոլյուցիայի կամ R-էվոլյուցիայի ժամանակաշրջան։ Այս դարաշրջանում հաղթողներին պարտվողներից տարբերելու է սովորելու ու հարմարվելու կարողությունը։

Սարգսյանը ձգտում է օգտվել R-էվոլյուցիայի հնարավորություններից և պնդում է, որ նորարարության ուժը չի վերաբերում միայն գիտությանը, տեխնոլոգիաներին և բիզնեսին: Այն առնչվում է նաև նրան, թե ինչպես են երկրները կառավարվում։ Կառավարությունները պետք է դառնան ավելի ճկուն, իսկ կրթական համակարգը վերափոխումների կարիք ունի ։ «Հայաստանը 21-րդ դարի նոր ստարտափներից է»,- ասում է նա։

Սարգսյանն առաջին կյանքում տեսաբան ֆիզիկոս է եղել Խորհրդային Միությունում, հաղթել է հեղինակավոր Լենինի մրցանակն ու 1984 թվականին, ի թիվս Սթիվեն Հոքինգի և այլոց, ստացել հազվագյուտ հնարավորություն՝ ուսումնասիրություն իրականացնել Քեմբրիջի համալսարանում։

1991 թվականին, Խորհրդային Միության փլուզումից հետո, նրան առաջարկում են դառնալ անկախ Հայաստանի առաջին դեսպանը Լոնդոնում, մի պաշտոն, որը հետագայում նա զբաղեցնում է ևս երկու անգամ։ Նա նաև դեսպանատներ ու առաքելություններ է բացում Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Եվրամիությունում, ՆԱՏՕ-ում ու Վատիկանում։ «Ես երազում էի այն մասին, որ զբաղվեի և՛ գիտությամբ, և՛ դիվանագիտությամբ։ Սակայն հետազոտող ֆիզիկոս լինելը նման է համերգ տվող դաշնակահարին։ Եթե ամեն օր չվարժվես, կկորցնես այն։ Այն կդառնա հոբբի»,- ափսոսանքով նշում է նա։

Իր երրորդ կյանքը նա սկսեց 1996 թվականին, երբ դարձավ Հայաստանի վարչապետը, սակայն արդեն հաջորդ տարի ստիպված եղավ հրաժարվել այդ դժվարին աշխատանքից, երբ նրա մոտ ախտորոշվեց քաղցկեղ։ Ապաքինվելուց հետո Սարգսյանը վերադարձավ Լոնդոն՝ շարունակելու շահավետ կարիերան որպես բիզնես խորհրդատու աշխարհի մի շարք խոշորագույն ընկերություններում։

Սակայն 2018 թվականին նա վերադարձավ հայաստանյան քաղաքականություն՝ խորհրդարանի կողմից ընտրվելով երկրի նախագահ։ Գրեթե անմիջապես հետո նա մտավ բուռն քաղաքական ճգնաժամի մեջ։ Սարգսյանը (FT - Սերժ), ով նախորդ տասը տարիների ընթացքում զբաղեցրել էր երկրի նախագահի պաշտոնը, փորձել էր շարունակել պահել իշխանությունը՝ նոր Սահմանադրություն գրելով և ստանձնելով նոր վարչապետի պաշտոնը։ Սակայն սա հանգեցրել էր զանգվածային բողոքի ակցիաների և վախի, որ երկիրը կարող է շարժվել դեպի բռնի առճակատում։

Գործի դնելով իր մեծ դիվանագիտական կարողությունները՝ Սարգսյանը (FT - Արմեն) հանուն կարգավորման՝ բանակցեց երկու կողմերի հետ, խորհրդատվություններ ունեցավ Ռուսաստանի, ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչների հետ։ Նա բոլոր կողմերին կոչ արեց միավորվել ամեն տարի ապրիլի 24-ին նշվող՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ։ Կարճ ժամանակ անց տեղի ունեցավ Սարգսյանի (FT - Սերժ) հրաժարականը՝ ճանապարհ բացելով նոր ընտրությունների համար։ Բարեբախտաբար, Հայաստանը խուսափեց հակամարտությունից։ Սարգսյանը շատ գոհ է այն զսպվածությունից, որը ցուցաբերեցին բոլոր կողմերը, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կարծում եմ՝ ամեն ոք ճիշտ գործեց»,- ասում է նա։

Սարգսյանն այժմ հանդես է գալիս նախկին ընդդիմության առաջնորդ Փաշինյանի ղեկավարած երիտասարդ ու բարեփոխումների հակված կառավարության հոր կերպարում: Երկրում, որն ավելի ծանոթ էր ողբերգությունների հետ առնչություններով, վերջապես հույս է ծագել։

Սարգսյանը նկատում է, որ հնչում է երջանկահիշատակ հայ-ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի երգը։ Նա հիշում է, թե ինչպես ԵՄ-ում դեսպան լինելու ժամանակ տարին երկու անգամ Ազնավուրին հրավիրում էր Բրյուսել, երաշխավորելով, որ գրեթե ամբողջ Եվրոպական հանձնաժողովը հերթ է կանգնելու նրա հետ ընթրելու համար։

Մինչ մենք փորձում ենք պանչետան և պեպերոնի պիցցան, Սարգսյանը պատմում է որոշ առաջնորդների մասին, ում ճանաչել և ումով հիացել է, այդ թվում՝ Իսրայելի նախկին վարչապետ Շիմոն Պերեսի և Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի մասին։

Նա մասնավորապես հիշում է 1990 թվականին Թետչերի այցը Հայաստան, որը հաջորդել էր 1988 թվականին 45 հազար մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժին։ Թետչերը ժամանել էր Մոսկվայից, որտեղ կարևոր քննարկումներ էր ունեցել այն ժամանակվա Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովի հետ։ Սարգսյանին տպավորել էր նրա «կարգապահությունն ու մտքի պայծառությունը», ինչպես նաև մանրուքների նկատմամբ նրա հիշողությունը։ Սարգսյանը մեծապես տպավորվել էր նաև լսելու ու սովորելու նրա կարողությամբ, մարդկային որակներ, որոնք Սարգսյանը շատ բարձր է գնահատում։ «Մարդիկ, ովքեր գիտեն լսել, կարողանում են սովորել: Այն պահին, երբ դադարում ես սովորել, մահանում ես: Տարիքը պայմանավորված չէ ապրած տարիների քանակով: Տարիքը հոգու վիճակն է»,- ասում է նա։

Հայաստանում գտնվելու ժամանակ Թետչերը Գյումրիում բացում է դպրոց, որը վերակառուցել էր բրիտանական օգնությամբ ու անվանվել լորդ Բայրոնի պատվին, ում, ինչպես ես իմացա, Հայաստանում ազգային հերոսի պես էին ընդունում։ Սարգսյանը բացատրում է, որ 1816 թվականին Բայրոնը մի քանի ամիս անցկացնում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, որտեղ սովորում է լեզուն և գրում թուրք փաշաներից ու պարսիկ սատրապներից Հայաստանի ազատագրման պայքարի մասին։ Հայ վանականները մինչ օրս ապրում են նույն վանքում՝ Սուրբ Ղազար կղզում, որտեղ մատուցվում են հիասքանչ ուտելիքներ, և որտեղ խորասուզվում ես հնագույն ձեռագրերի գրադարանում։ «Ես կուզեի ապրել այնտեղ, դա ֆանտաստիկ կյանք է»,- ասում է Սարգսյանը շշուկով։

Երկու օր անց մենք կրկին հանդիպում ենք, այս անգամ «Դոլմամա»-ում: Արագ անցում անելով մեր նախկին խոսակցությանը՝ Սարգսյանը կենդանի բացատրություն է տալիս, թե ինչու են փոքր երկրները՝ Հայաստանը, Իսրայելը, Սինգապուրը, Իռլանդիան, որոնք նախկին դարերում հաճախ են դարձել մեծ տերությունների զոհը, մեր ժամանակներում լավ դիրքերում են, քանի որ այդքան հարմարվող են։

իր պատմության ընթացքում Հայաստանը մշտապես եղել է տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների ու գաղափարախոսությունների, Եվրոպայի ու Ասիայի, քրիստոնեության ու մահմեդականության, կոմունիզմի ու կապիտալիզմի խաչմերուկում։ Վերջին մի քանի դարերի ընթացքում այդ ամենի արդյունքն են եղել բռնության մի քանի դրսևորումները աշխարհի հնագույն քրսիտոնյա պետության և նրա մահմեդական հարևանների, մասնավորապես՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։ «Մենք վերապրողներ ենք»,- ասում է Սարգսյանը։ Փոթորկալի պատմությունը պատճառ դարձավ, որ միլիոնավոր հայեր հեռանան արտերկիր։ Թեպետ Հայաստանը 3 մլն բնակչություն ունի, սակայն շուրջ 8 մլն հայեր սփռված են ողջ աշխարհով մեկ։ «Հայաստանը փոքր երկիր է, բայց՝ համաշխարհային ազգ»,- ասում է Սարգսյանը։ Միմյանց կապված հայերի այդ համաշխարհային ցանցը, որի մեջ է նաև ռեալիթի շուոների աստղ Քիմ Քարդաշյանն «Ինստագրամ»-ի իր 141 մլն հետևորդներով, կարևոր գործոն է մեր օրերի փոխկապակցված աշխարհում՝ ասում է նա։

Սարգսյանը վճռական է՝ խորացնել սփյուռքի ներգրավվածությունը պատմական հայրենիքում։ «Նրանք պետք է հավատան, որ ավելի մեծ ընտանիքի մաս են կազմում,- ասում է նա, - մենք պետք է լինենք հանգույց նոր գաղափարների ու տեխնոլոգիաների համար և բիզնեսով զբաղվենք տարբեր վայրերում»։

Սարգսյանին ամենաշատը հետաքրքրող՝ ժամանակակից աշխարհի կարևոր կողմերից մեկն էլ այն է, թե ինչպես է վերջին տեխնոլոգիական հեղափոխությունը փոխում քաղաքականության դինամիկան։ Լինելով աշխարհի այն քիչ երկրներից մեկի պետության գլուխը, ով գիտնական է, նա պնդում է, որ ինչպես աշխարհն անցավ դասական մեխանիկայից դեպի քվանտային մեխանիկա, նույն կերպ աշխարհն այսօր շարժվում է դասական քաղաքականությունից դեպի քվանտային քաղաքականություն: Դասական քաղաքական աշխարհում կարևորը կապված լինելու կազմակերպված տարբերակներն էին՝ ցեղերը, ազգերը, կրոնները, գաղափարախոսությունները, կուսակցություններն ու քաղաքական կառույցները։ Փոփոխությունը դանդաղ էր և հարաբերականորեն կանխատեսելի։ Սակայն քվանտային քաղաքական աշխարհը շարժվում է շատ ավելի արագ, անկանխատեսելի և տարբերվող ձևերով. ամեն անհատ կարող է ազդեցություն գործել միայն սեփական կարծիքը սոցիալական մեդիայում արտահայտելու միջոցով։

«Քվանտային ասելով՝ ես նկատի ունեմ անհատական մասնիկները: Մարդն անհատապես դառնում է շատ ավելի հզոր, քանի որ ունի համաշխարհային ցանցին միանալու գործիք»,- ասում է նա։

Սարգսյանը նշում է, որ ժամանակակից աշխարհի շատ ոլորտներում կարելի է տեսնել քվանտային վարքագիծ, օրինակ, համաճարակների տարածումը կամ ահաբեկչական գործողությունների ազդեցությունը։ Նա անձամբ է տեսել դրա ազդեցությունները Հայաստանի փափուկ հեղափոխության ժամանակ, երբ կառավարության ու խորհրդարանի դասական ինստիտուտները ճնշվեցին վիրտուալ աշխարհում զանգվածային մոբիլիզացիայի կողմից։

Ու չնայած նոր աշխարհի կողմից ի հայտ եկած անորոշություններին՝ Սարգսյանը ոգևորված է դրա հնարավորություններով։ Նա նշում է, որ մենք նոր վերածնունդ ենք ապրում, քանի որ հետազոտությունների սահմանները տարրալուծվում են, օրինակ, ֆիզիկայի և կենսաբանության, ԴՆԹ-ի և տվյալների մշակման միջև։ «Կուզեի վերադառնալ 50 տարի անց՝ տեսնելու, թե ինչ է տեղի ունեցել»,- ասում է նա։

Ես հարցրեցի Սարգսյանին, թե իր մի քանի կյանքերից ո՞րն է ամենաշատը հավանել։ Նրա պատասխանը և՛ մաթեմատիկական էր, և՛ դիվանագիտական։ «Դրանցից յուրաքանչյուրը։ Բոլորն էլ իմն էին։ Երբ ես ապրում էի իմ N կյանքը, ես չէի մտածում N+1 կյանքի մասին,- ասում է նա։ - Ես պարզապես փորձում էի լիարժեքորեն ապրել այդ կյանքը»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:10 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին
11:33 15/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին՝ ծննդյան օրվա առթիվ
17:03 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Պարույր Հայրիկյանի հետ
16:25 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀամագործակցության առաջարկներ և շնորհակալական նամակներ՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցներից
16:05 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքը
14:30 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահը հյուրընկալել է Բեյրութի Սբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին
17:53 13/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
15:29 13/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ
19:39 12/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը ստորագրեց Արտակ Զեյնալյանի հրաժարականի դիմումը
18:32 12/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը Ֆիլիպինների նախագահին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]