ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացահայտվել է քաղաքացու կողմից ուրիշի անվամբ վարկ ստանալու և խաբեությամբ գումարը հափշտակելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել 26-ամյա կնոջը 06/17/2019 18:19 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 26-ամյա բնակչուհուն: Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից։
2019թ. ապրիլի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձը, օգտագործելով իր անձնական տվյալները, օնլայն եղանակով, իր անվամբ «Էվոկաբանկ» ՓԲ ընկերության հետ կնքել է վարկային պայմանագիր և ստացել 1.000.000 դրամ՝ պատճառվելով խոշոր չափերի գույքային վնաս:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հաղորդում ներկայացրած անձը 20.04.2019թ. ծանուցում է ստացել, որ իր տվյալներով ձևակերպված վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները չի կատարել:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Կատարված անհետաձգելի և մեծածավալ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1992 թվականին:
Նախաքննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը 2018 թվականի դեկտեմբեր ամսին, ուրիշի տվյալներով գրանցվելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ծանոթացել է Երևան քաղաքի՝ 1994թ. ծնված բնակչի հետ, շփվել հաղորդագրությունների և հեռախոսազանգերի միջոցով: Այնուհետև, 2019 թվականի մարտի սկզբին մուտք է գործել «Էվոկաբանկ» ՓԲ ընկերության կայք և օնլայն եղանակով օգտագործելով նշված քաղաքացու մոր նույնականացման քարտի տվյալները, որոնք ուղարկել էր Երևանի՝ 1994թ. ծնված բնակիչը, ստացել է վերջինիս մոր տվյալներով գրանցված բանկային քարտը: Նույն օրը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու նպատակով, օնլայն եղանակով ստացել է 1.000.000 ՀՀ դրամ վարկ, որից 950.000 ՀՀ դրամը փոխանցել է վերը նշված բանկային քարտին, ապա, Երևան քաղաքում գտնվող բանկոմատի միջոցով կանխիկացրել հափշտակված գումարը՝ պատճառելով խոշոր չափերի՝ 1.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Քննությամբ պարզվել է նաև, որ վերջինս նույն եղանակով հափշտակել է ևս 8 այլ անձանց անվամբ ստացված վարկերի արդյունքում գոյացած գումարները՝ ընդհանուր 7.395.733 ՀՀ դրամի չափով:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 1992թ. ծնված բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի գործողություններից տուժած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
- 04/20/2024 11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
- 04/19/2024 22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ