ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲՀԿ-ում միաձայն ասում են, որ տեղյակ չեն Ուրիխանյանի մանդատը վայր դնելու որոշման մասին 06/15/2019 12:52 | Քաղաքական

‹‹Բարգավաճ Հայաստան›› խմբակցության պատգամավորները պնդում են, թե տեղյակ չեն իրենց գործընկերոջ` պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մանդատը վայր դնելու պատճառների մասին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` իր այդ մտադրության մասին Ուրիխանյանը գրառում է կատարել երեկ` ֆեյսբուքում` նշելով, որ պատճառների մասին կխոսի ավելի ուշ:
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ‹‹Փաստինֆո››-ի թղթակցին ասաց, որ ինքը Ուրիխանյանի մանդատը վայր դնելու մասին տեղեկություն չունի, միայն երեկ է համացանցում նման բան կարդացել: ‹‹Քաղաքում չեմ, բացարձակ չեմ շփվել կամ խոսել նրա հետ, ոչինչ չգիտեմ››,-ասաց ԲՀԿ պատգամավորը:
Հարցին, թե արդյոք նրա մանդատը վայր դնելու հետ կապված քննարկումներ մինչ այդ կուսակցությունում եղե՞լ են` Պետրոսյանը պատասխանեց. ‹‹Կուսակցության ներսում նման խոսակցություններ չեն եղել: Չգիտեմ, նման տեղեկություն չունեմ: Ես նման խոսակցություն չեմ լսել, չեմ մասնակցել, երեկ եղել ենք խմբակցությունում ու նման խոսակցություն չի եղել, չեմ կարող մեկնաբանություն տալ››:
Դիտարկմանը, որ սա առաջին անգամ չէ, երբ Ուրիխանյանը մանդատը վայր դնելու ցանկություն է հայտնում, մի դեպք էլ եղել է 2016թ.-ին, սակայն նա դիմումը հետ է վերցրել, Պետրոսյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ Ուրիխանյանի ծրագրերից, չի կարող իմանալ սցենարը կկրկնվի, թե՞ ոչ:
‹‹Փաստինֆո››-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ, որը նույնպես քաղաքում չէր և մեկնաբանություն չուներ: Քաղաքից դուրս էր նաև Նաիրա Զոհրաբյանը, իսկ իրադարձությունների կիզակետը հանդիսացող Տիգրան Ուրիխանյանի հեռախոսն անջատված էր:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և տեղեկացրել, որ պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատն ու դադարեցրել իր «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում:
Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ Ուրիխանյանի նման ցանկության պատճառը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կոնֆլիկտն է, մասնավորապես, Ծառուկյանը տեղեկացել է, որ Ուրիխանյանը կապեր է հաստատել Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմակիցների հետ ու պատրաստակամություն հայտնել աջակցել նրան, ինչին ի պատասխան Ծառուկյանը պահանջել է, որ նա վայր դնի մանդատը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/17/2021 09:18 Օտարերկրյա ներդրումների ծավալները շեշտակի նվազել են․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:16 Ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ․ «Փաստ»
- 04/17/2021 09:13 ՀԿԵ-ն կրճատել է աշխատանքային ժամերը՝ պայամնավորված եկամուտների կրճատմամբ․ «Հրապարակ»
- 04/17/2021 09:10 «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախագահ առաջիկայում հնարավոր է նշանակվի Դավիթ Ամիրյանը․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:07 Երբ վրիպակներն իրականում գուցե ամենևին էլ վրիպակներ չեն. «Փաստ»
- 04/17/2021 09:03 Երևանի քաղաքապետարանում նոր հաստիքներ կավելանան․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:01 Քաղաքական պատասխանատվության և բարոյական բաղադրիչի ավերածությունը տիեզերական մասշտաբի է․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/17/2021 20:26 Կանխե՛ք իշխանատենչ վիժվածքին. Ռուբեն Հակոբյան
- 04/17/2021 20:22 Որպես հավատացյալ քրիստոնյա՝ ես հրաժարվում եմ հավատալ այն ուժին, որը Նորին Սրբությունը կմերձեցնի դավաճանի հետ. Մինասյան
- 04/17/2021 19:51 Պատերազմից հետո այդ «հրամանատարները» ավելի բարձր պաշտոնների են նշանակվել. Վարագյան
- 04/17/2021 19:32 Ես ունեմ միայն մեկ անձնական թշնամանք և այն թուրքի հանդեպ է. Արա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2021 12:04 Հրդեհ Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում
- 04/17/2021 09:54 Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած
- 04/16/2021 10:46 Նախնական վարկածով Հերացի հիվանդանոցի հրդեհի բռնկման պատճառը ծխախոտն է
- 04/16/2021 10:09 Գյումրի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները