ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նրանք երկուսն էլ արցախյան պատերազմի մասնակից էին 06/15/2019 14:49 | Վերլուծություններ
Փաշինյանական իշխանության վարած կադրային քաղաքականության մասին բազմիցս խոսվել է և այս առումով հիմնական շեշտադրումը հանրության շրջանում այն է, որ իրեն հեղափոխական համարող իշխանությունը կադրերի սղություն ունի: Ընդ որում, քիչ չեն այն մտայնությունները, թե՝ որ ոլորտը ղեկավարելուն ունակ կադր չունեն, այն օպտիմալացնում են, միացնում ու տարրալուծում:
Այս համատեքստում շատ հետաքրքիր պերսոնաժներ էին և՛ մշակույթն իր մեջ ամփոփող Մակունցը, և՛նրան հաջորդած՝ ընդհանուր առմամբ՝ մշակույթից հեռու և հատկապես օպերային արվեստի ու այդ ոլորտի մարդկանց հանդեպ ատելությամբ լցված Նազենի Ղարիբյանը, որոնք ինչպես եկել էին, այնպես էլ՝ գնացին՝ սնունդ տալով ժողովրդական բանահյուսությանը:
Ոչ պակաս ուշագրավ էր սփյուռքի նախարարության տարրալուծումը և այն որպես կառավարության մեկ ստորաբաժանում ներկայացնելու մոտիվը: Իսկ այդ նոր ստորաբաժանման ղեկավար որպես լոսանջելեսյան շրջանակի պաշտոնյայի նշանակումը, ուղղակի տարակուսելի է, քանի որ վերջինս ոչ միայն դասական սփյուռք հասկացությունից հեռու մեկն է և սփյուռք երևույթն՝ իր կապերով և ավանդույթներով չպատկերացնող, այլև մեկն է, որն ուղղակի լոսանջելեսյան «ֆեյք»լաբորատորիայի հետ է զուգորդվում: Ի դեպ, հարցը հրապարակախոսական թող չհնչի՝ վերջինիս նշանակումը ողջունելի՞ է հայկական բազմաշերտ սփյուռքի կողմից:
Նրանք երկուսն էլ արցախյան պատերազմի մասնակից էին
«Կա աշխատանքի ոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա: Եվ այդ պատկերացումների ու պրակտիկայի գնահատման արդյունքում մենք եկել ենք այդպիսի եզրակացության»,-ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականն այսպես մեկնաբանեց հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ, Shantnews.am-ին տված հարցազրույցի ընթացքում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ ի՞նչ խնդիրներ են առաջ եկել, որոնք Արտակ Զեյնալյանը չի կարող լուծել:
«Խնդիրները և միջավայրը որոշակի փոխվում են: Բոլորիդ աչքի առաջ է եղել դատաիրավական համակարգի շուրջ ձևավորված միջավայրը, և այդ միջավայրի փոփոխության արդյունքում առաջ են գալիս նաև կադրային փոփոխություններ»,- այս համատեքստում ասել է ՀՀ վարչապետը:
Իսկ կառավարության նիստի ժամանակ Զեյնալյանին արդեն ծափողջույններով ճանապարհել էին:
Մեծ հաշվով, վարչապետը խուսափեց հստակ պատասխանից՝ ի՞նչ արեց, ի՞նչ դերակատարում ունեցավ իր ղեկավարած ոլորտում Արտակ Զեյնալյանը ի՞նչ չարեց, ինչի՞ց դժգոհ մնաց նրան այդ պաշտոնում նշանակողը, այդ մասին ոչինչ չասվեց՝ տեղ թողնելով ամենատարբեր ասեկոսեների համար: Նկատենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանն այս առումով առավել հստակ է եղել՝ նշելով, որ Զեյնալյանի ազատման պատճառը կառավարությունում ունեցած անհամաձայնություններն էին, հատկապես առանձնացնելով դատարանների ելքերն ու մուտքերը փակելու վերաբերյալ վարչապետի հայտարարությունը և դրան հաջորդող գործընթացքները, ընդհանրապես, դատաիրավական բարեփոխումների հետ կապված հարցերը:
Այս հրաժարականի ֆոնին երեկ մեկ այլ, արտաքուստ ավելի փոքր տրամաչափի ազատման մասին լրատվամիջոցները ծանուցեցին, որ վերաբերվում էր ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանի ազատմանը՝ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով: Ասվում էր, որ նա տեղափոխվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: Ըստ էության, Արտակ Զեյնալյանին էլ տեղափոխեցին կադրերի ռեզերվ, քանի որ Ն. Փաշինյանը մի թեթև նշեց, թե նա պետականաշինության մեջ իր տեղը կունենա:
Իսկ Նիկողայոս Եղիազարյանի ազատումը, որ նրա 65-ամյակին նվեր մատուցվեց ասես, առերևույթ պայմանավորվեց ծննդյան օրվա միջոցառմանը ՀՀ նախկին Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մասնակցությամբ: Այս տրամաբանությամբ քանի որ Ռուսաստանի օրվա միջոցառմանն էլ Ռիտա Սարգսյանը մասնակցել էր, գուցե կարելի է առնվազն բողոքի ցույցե՞ր անել ՌԴ դեսպանատան դիմաց:
Ավանդույթները ե՞րբ կփոխվե՞ն եւ իշխանությունները ե՞րբ կսովորե՞ն հաշվետու լինել հասարակությանն իրենց նշանակումների եւ ազատումների համար։
…Իհարկե, Փաշինյանը ցանկացած հարցում՝ արտաքին, թե՝ ներքին, արցախյան խնդիր, թե՝ դատական համակարգի վեթինգ, նշանակում թե ազատում, սիրում է ժողովրդին վկայակոչել, ժողովրդի անունից իր տեսակետները հայտնել, այնուհանդերձ, ժողովուրդը երբեք էլ չի իմանում՝ ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ և ինչու՞…
Այդպես եղավ և՛քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Ավ. Էլոյանի ազատման պարագան. այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Կարճ -կոնկրետ, առանց բացատրությունների ու պարզաբանումների, կատեգորիկ ու առանց հանրության առջև հաշվետվողականության։ Նույն կերպ անսպասելի աշխատանքից ազատելով զբոսաշրջության ոլորտում դրական առումով դերակատար Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Զարինե Զեյթունցյանին՝ առանց բացատրության նրան փոխարինեցին հեղափոխության ընթացքում մի քիչ քայլած Հռիփսիմե Գրիգորյանով որը մինչ այդ կոմիտեի նախագահի թիմում խորհրդատու էր եղել: Ի դեպ, Զարինեն, ասում են, հետագայում կատեգորիկ մերժել էր իր նախկին պաշտոնին վերադառնալու իշխանությունների առաջարկն, ընդ որում՝ շատ կտրուկ՝ դուք ազատելիս պատճառաբանեցի՞ք, ինչու ազատեցիք, որ հիմա հրավիրում եք և ասելով, որ աշխատելու ցանկություն չունի իրենց հետ:
Այսինքն, կադրային ոլորտը ինչպես եղել է, այնպես էլ շարունակվում է մնալ կուլիսային և նյուանսային: Ի վերջո, ավանդույթները կփոխվե՞ն եւ իշխանությունները կսովորե՞ն հաշվետու լինել հասարակությանն իրենց նշանակումների եւ ազատումների համար, թե՞ ժողովրդին վկայակոչելով, ժողովրդի անունից հանդես գալով՝ ժողովրդին կշարունակեն թողնել ենթադրությունների և ասեկոսեների դաշտում:
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել