Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ» 03/28/2024   08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» 03/28/2024   08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ» 03/28/2024   07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ» 03/28/2024   07:31 ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» 03/28/2024   07:27 Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» 03/27/2024   23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար 03/27/2024   23:32 41-ամյա տղամարդը կալանավորվեց 03/27/2024   23:12 Պեսկովը մեկնաբանել է Պուտինի ձայնով կատարված խաբեբաների զանգերը 03/27/2024   22:47 Նման այցերը մեծ քաղաքական և անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը 03/27/2024   22:42 Ապրիլի 5-ից գործելու է տուգանքները 30 %-ով նվազեցնելու համակարգը 03/27/2024   22:27 Դոնի Ռոստովում ձերբակալված գրոհայինները փորձել են զինվորականների հավաքագրել 03/27/2024   22:10 Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   21:05 1920թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնությամբ Հայաստանի տարածք է ճանաչվել նաև այժմ արհեստածին Ադրբեջանի կազմում գտնվող մի շարք գյուղեր․ իրանագետ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   16:05 Ազգին սարքել են մատաղացու գառ, գոնե խոսքով պատասխանեք, ասեք՝ կխփենք Բաքու-Ջեհյան նավթամուղին ու Մինգեչաուրի ջրամբարին, տեսեք՝ էլի պատերազմով կսպառնա՞. Գրիշա Սարգսյան 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   16:13 «Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/26/2024   13:21 Կամուրջը փլուզվել է այն բանից հետո, երբ բեռնատար նավը բախվել է դրան. (տեսանյութ)

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ 13-ամյա աղջկան, ինչպես նաև տասնվեց տարին լրացած անձանց սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու համար 06/13/2019   12:13  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1990թ. ծնված երիտասարդին՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձին, ինչպես նաև տասնվեց տարին լրացած անձանց սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու համար: Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

2019թ. մարտի 27-ին Լոռու մարզի բնակիչը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «ВКонтакте.com» սոցիալական կայքի օգտատերը շանտաժի միջոցով հարկադրել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած քրոջը շփվել իր հետ` սպառնալով պահանջը չկատարելու դեպքում համացանցում տարածել նրա մերկ լուսանկարները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 144-րդ հոդվածով:

2019 թվականի մայիսի 6-ին Լոռու մարզի մեկ այլ բնակչուհի էլ ՀՀ ոստիկանության էլեկտրոնային էջին հասցեագրել է դիմում այն մասին, որ  Տավուշի մարզի բնակիչը շանտաժի միջոցով հարկադրել է իր հետ ունենալ սեռական հարաբերություններ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը միացվել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձին սեռական հարաբերության հարկադրելու դեպքի առթիվ հարուցված՝ վերը նշված քրեական գործին:

Քրեական գործով իրականացված մի շարք քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ երիտասարդը «ВКонтакте. com» սոցիալական կայքում գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով էջ և դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել անչափահաս աղջկա հետ:

Փոխադարձ շփման ընթացքում նա տեղեկացել է, որ աղջիկը 13 տարեկան է, սակայն շարունակելով կայքի միջոցով շփվել նրա հետ՝ համոզել և նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարը: Հիշյալ լուսանկարը ստանալուց հետո երիտասարդն իր կողմից օգտագործվող այլ էջից հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան, ներգործել նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել և պահանջել ու ստացել վերջինիս մերկ մի քանի այլ լուսանկարներ: Այնուհետև, դարձյալ շանտաժի ենթարկելով պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ: Սպառնացել է հիշյալ պահանջը չկատարելու դեպքում իր մոտ գտնվող լուսանկարներն ուղարկել անչափահաս աղջկա դասընկերներին, ինչպես նաև՝ տարածել համացանցով՝ այդկերպ անչափահասին հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ:

Բացի այդ, նույն անձը «ВКонтакте. com» սոցիալական կայքում դարձյալ գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով էջ և դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել Լոռու մարզի մեկ այլ բնակչուհու հետ և նույն կերպ, այն է՝ փոխադարձ շփման ընթացքում ներգործել է բնակչուհու հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել նրան, պահանջել և ստացել վերջինիս մերկ լուսանկարները: Այնուհետև, դարձյալ շանտաժի ենթարկելով, պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ և սպառնացել իր պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարները հրապարակել նրա համագյուղացիների, հարազատների շրջանում և ուղարկել նրանց` այդկերպ կնոջը հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ:

Բացի այդ, քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն անձը ծանոթացել է մեկ այլ՝ 16 տարին լրացած աղջկա հետ, համոզել և նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարները, որոնք ստանալուց հետո երիտասարդը հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան, ներգործել նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել և պահանջել իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով հիշյալ պահանջը չկատարելու դեպքում իր մոտ առկա լուսանկարները տարածել համացանցով՝ այդկերպ տասնվեց տարին լրացած անչափահասին հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 140-րդ հոդվածի 2-րդ մասով (անձին սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ և 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները, որը կատարվել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է բոլոր ծնողներին՝ նմանատիպ և այլ վտանգներից երեխաներին պաշտպանելու համար խստորեն հետևել անչափահասների կողմից համացանցից օգտվելու գործընթացին:

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:59 28/03/2019  |  Քրեական խրոնիկոնԿին լրագրողը ինքնաթիռում կանխել է անչափահասի հանդեպ ոտնձգությունը
11:20 11/12/2018  |  Քրեական խրոնիկոնԱրտակարգ դեպք Երեւանում՝ սեռական բռնության է ենթարկվել 20-ամյա աղջիկը
15:30 02/07/2018  |  Քրեական խրոնիկոնՊարտադրել է սեռական հարաբերություն ունենալ և ուժի կիրառմամբ հանել է հագուստը
18:50 17/01/2018  |  Քրեական խրոնիկոնՀատուկ կրթահամալիրի ննջասենյակում 10-ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության
13:17 30/10/2017  |  Քրեական խրոնիկոնԱրարատում սեռական բռնության զոհ է դարձել 8-րդ դասարանի աշակերտուհի. Իրավիճակը մտահոգիչ է
13:12 10/05/2016Մարմնավաճառի կամքին հակառակ սեռական հարաբերություն են ունեցել նրա հետ
12:16 04/03/2016  |  Քրեական խրոնիկոնԿինը հայտարարել է, որ երիտասարդը երեք ամիսը մեկ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ
13:49 26/01/2016  |  Քրեական խրոնիկոն3 տղամարդ շենքի նկուղում 56-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի գործողություն են կատարել
18:28 23/01/2016  |  Քրեական խրոնիկոն55-ամյա տղամարդն առևանգել է աղջկան և վերջինիս նկատմամբ կատարել սեռական բնույթի բռնի գործողություններ
12:22 19/01/2016  |  Քրեական խրոնիկոնԱղջկան սպառնացել է սեռական բնույթի գործողություն չկատարելու դեպքում կամրջից ցած նետել

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]