Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2020   00:25 Մահացել է պայմանագրային զինծառայող 01/21/2020   23:03 Տեղի կունենան հանքի հանրային լսումներ Երևանի Աջափնյակ համայնքում 01/21/2020   22:43 Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. Քրեական գործը ենթակա է կարճման 01/21/2020   22:19 Կեղծիքով, սուտ խոստումներով ժողովրդից կորզված էմոցիաները վերդարձնել հնարավոր չի լինի․ Ռոբերտ Հայրապետյան 01/21/2020   22:01 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ 01/21/2020   21:21 Այս աշխարհը չի լինելու գործարանների երկիր, այն երիտասարդների աշխարհ է լինելու․ նախագահ Արմեն Սարգսյան 01/21/2020   21:07 5,3 մլն եվրո՝ վտանգավոր թափոնների կառավարմանը. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են ստորագրել 01/21/2020   20:24 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՄ ներկայացուցիչների հետ 01/21/2020   19:58 Կրթության նախարարն ամենակարեւոր ոլորտային զարգացման ծրագիրը չի մտցրել ՀՀ բյուջե. Կարեն Վարդանյան 01/21/2020   19:41 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը 01/21/2020   19:33 Փոխզիջումներ լինելու են, վաղը ԱԺ-ում կառավարության ղեկավարի մակարդակով հարցին պատասխան կտրվի. Գարիկ Սարգսյանը՝ բողոքող անասնաբույծներին 01/21/2020   19:20 Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը դրսեւորում է անգործություն. փաստաբաններ 01/21/2020   18:58 Նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ 01/21/2020   18:46 ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 25-ի դիմումի քննությունը 01/21/2020   18:41 Մենք մեր բան ու գործը թողած վաղ առավոտից թիթեռ ենք նկարում. Իվետա Տոնոյան 01/21/2020   18:35 Նենգափոխվեց դիսկուրսի բովանդակությունը, մեր գործընկերներն ինքնահրկիզվեցին. Նաիրա Զոհրաբյան 01/21/2020   18:29 Դատապարտյալին բերված նռերի մեջ հայտնաբերվել է սփայս տեսակի թմրամիջոց 01/21/2020   18:22 Հանդիպում ԵՄ պատվիրակության հետ 01/21/2020   18:18 ԵՄ-ն բազմակողմանի աջակցություն է հայտնել արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի հանձնառությանը 01/21/2020   18:05 25-ամյա կինը ամուսնուց հեռացել է սիրեկանի մոտ. Վերջինս մեքենան վարել է նրա ամուսնու ու մոր ուղղությամբ 01/21/2020   17:57 Ցավում եմ, որ ստիպված եմ լինելու աշխատել հոգեբանական բարդույթներ ունեցող պատգամավորների հետ. «Իմ քայլը» պատգամավոր 01/21/2020   17:54 Այս որոշումը որոշ քաղաքացիների մոտ մի փոքր անհարմարություն է առաջացնելու, բայց պաշտպանում ենք ՀՀ 3 մլն քաղաքացիների շահերը. «Իմ քայլը» պատգամավորը՝ մորթը սպանդանոցներում իրականացնելու մասին 01/21/2020   17:46 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին 01/21/2020   17:35 Քրեական ենթամշակույթը ներկայացված է մեր խորհրդարանում. Ուլիխանյան 01/21/2020   17:28 Չկա սպանդանոցային մորթի անհրաժեշտության հանրային լայն ընկալում. ՀՅԴ 01/21/2020   17:26 Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին 01/21/2020   17:18 Օլիգարխները, որոնք հեղափոխությունից հետո մկան ծակ էին փնտրում մտնելու համար, հիմա վերստանձնում են իրենց դիրքերը. Արման Բաբաջանյան 01/21/2020   17:12 Դուք շատ փոքր մարդ եք, քննարկեք իմ կոմպետենտության հարցը. Անի Սամսոնյանը՝ Ջուլհակյանին 01/21/2020   17:06 ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող քննարկումներին 01/21/2020   17:01 Մի քիչ դետալների մեջ ես մտնում, պարզվում է՝ գյուղացին չի տուժում. ԱԺ պատգամավորը՝ սպանդանոցների մասին 01/21/2020   16:46 Թող մեկը փորձի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել. Ռուստամ Բադասյան 01/21/2020   16:43 «Իմ քայլը» թեկնածուներ չի առաջադրի Երեւանի քաղաքապետարանին վերաբերող քննիչ հանձնաժողովի համար և դեմ է քվեարկելու կազմը հաստատելու նախագծին 01/21/2020   16:36 Ծննդատների փակումը նշանակում է կատարել ադրբեջանցիների երազանքը, որպեսզի սահմանը ուղղակիորեն հայաթափվի. Գուրգեն Եղիազարյան 01/21/2020   16:31 Արմեն Թավադյանը չի մասնակցել դատարանի որոշման հրապարակմանը. Պաշտպանական կողմը կանխատեսել էր դրա բովանդակությունը 01/21/2020   16:24 Եթե վաղը որոշումը տապալվեց՝ քաղաքական մեծ խնդիր եք ունենալու». Մարուքյանը՝ Մակունցին 01/21/2020   16:14 Չենք պատրաստվում իրավիճակային ուղղակի լուծումների համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել. Ռուստամ Բադասյան 01/21/2020   16:06 Արմեն Թավադյանը կշարունակի մնալ կալանավորված 01/21/2020   16:05 Իմ քայլը դեմ է Երեւանի քաղաքապետի գործողություններին վերաբերող քննիչ հանձնաժողովի ստեղծմանը 01/21/2020   15:58 Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները 01/21/2020   15:53 Կամ ձեր ԱԺ նախագահին չեք վստահում, կամ փորձում եք քննիչ հանձնաժողովի օրինականությունը վարկաբեկել. Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլը» պատգամավորին 01/21/2020   15:42 ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեադատավարական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում.հայտարարություն 01/21/2020   15:40 Կարծում եմ՝ Գևորգ Պետրոսյանը հին աշխարհում մնացած մի անձնավորություն է. Ալեն Սիմոնյան 01/21/2020   15:33 Դատարանը թույլ չտվեց Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար 01/21/2020   15:26 Երևանի ավագանին չունի բավարար պատշաճ մակարդակ, որպեսզի քննարկի կոռուպցիային վերաբերող հարցեր. Անի Սամսոնյան 01/21/2020   15:02 Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է 01/21/2020   14:52 Քաղտեխնոլոգը կլոր սեղանի նստելու եւ խաղի կանոնները գծելու անհրաժեշտություն է տեսում 01/21/2020   14:48 Սպասվում է առանց տեղումների եղանակ 01/21/2020   14:43 Սուրեն Գրիգորյանը՝ Գորգիսյանին հիշեցրեց, որ եղել է նրա վստահված անձը, որ ընտրվի պատգամավոր 01/21/2020   14:34 Օրինական հիմքերով ինձ այս պահին հեռացնելու իրավունք չունեն. Միհրան Պողոսյան 01/21/2020   14:27 Ի վերջո, տարրական երկխոսելու մշակույթ սովորելու՞ եք. Գորգիսյանը՝ իշխանությանը
01/20/2020   13:55 Սերժ Սարգսյանը մասնակցում է Կուտոյանի հուղարկավորության արարողությանը 01/21/2020   22:43 Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. Քրեական գործը ենթակա է կարճման 01/20/2020   19:28 Արամ Վարդեւանյանը դիմել է դատարան ընդդեմ Ռուստամ Բադասյանի. Պահանջում են Արմեն Դանիելյանի եւ Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել 01/21/2020   11:41 Լռե՛ք, երբ ես խոսում եմ. Ընդհարում Արման Բաբաջանյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորների միջև 01/21/2020   18:46 ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 25-ի դիմումի քննությունը 01/20/2020   17:50 Հրայր Թովմասյանի գործառութային անձեռնմխելիության հարցը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը 01/20/2020   19:10 «Հայաստանի ազգային հերոսներից» մեկը, ըստ տարածված լուրերի, խոցվել է թիկունքից արձակված 2 գնդակով. Արշավիր Ղարամյան 01/20/2020   15:06 Մեզ բանի տեղ չեն դնում, մենք ով ենք էս երկրի մեջ. Անասնապահները վաղը կփակեն միջմարզային ճանապարհները 01/20/2020   17:55 ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը (լուսանկարներ) 01/21/2020   11:07 Ահաբեկչական ակտ իրականացնողին շանս է տրվում ազդեցություն ունենալ երկրում տեղի ունեցող գործընթացների վրա. Իսագուլյան 01/21/2020   09:54 Արսեն Թորոսյանին կկանչեն Ազգային Ժողով եւ պարզաբանում կպահանջեն. «Ժողովուրդ» 01/21/2020   09:48 «Մեջդ» մի պահիր, ասա». Ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանը. ովքեր են լինելու նոր «տերերը». «Իրատես» 01/21/2020   11:27 Միքայել Մինասյան. Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. 01/20/2020   12:50 Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազին 01/20/2020   18:21 Հրաչյա Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանում ատելության մթնոլորտ չկա 01/20/2020   12:22 Այս տարվա ձյան տեղումների վրա լիմիտ է դրված. Գագիկ Սուրենյան 01/20/2020   15:23 Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով 01/21/2020   16:36 Ծննդատների փակումը նշանակում է կատարել ադրբեջանցիների երազանքը, որպեսզի սահմանը ուղղակիորեն հայաթափվի. Գուրգեն Եղիազարյան 01/20/2020   13:02 Կառավարության դիմաց կուտակվել են մեծ թվով ոստիկանական ուժեր 01/20/2020   17:18 ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը հաղորդում չի համարվի

Մեր իրավապահ համակարգը «գերի» է ընկել վարչապետի հակասահմանադրական վարքագծին. Ռուբեն Մելիքյան 06/11/2019   00:44  |  Հարցազրույց

‹‹Փաստինֆո››-ի թղթակցի հարցերին է պատասխանում ՀՀ Արդարադատության ակադեմիայի նախկին ռեկտոր, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

-Պարոն Մելիքյան, վարչապետի կոչ-հայտարարությամբ կամ հանձնարարությամբ մայիսի 20-ին  արգելափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը, որի կապակցությամբ ներկայացված հանցագործության մասին 5 հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն  մերժեց քրեական գործի հարուցումը։ Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ քրեական գործ չհարուցվեց:

-Սա գերքաղաքականացված իրավիճակ է և կարծում եմ՝ մեր իրավապահ համակարգը չակերտավոր գերի է ընկել վարչապետի հակասահմանադրական վարքագծին: Չեմ կարծում, որ մեր իրավապահ համակարգն ունակ է անկախ գործել և քրեական վարույթ հարուցել ինքնիրավչության, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու և այլ փաստերի վերաբերյալ, որոնք ակնհայտ էին. տասնյակ ժամերով տեսանյութեր կան: Իհարկե, այդ տեսանյութերն իրականության անգամ 1 %-ը չեն պարունակում, բայց ամեն դեպքում ես կզարմանայի, եթե մեր իրավապահ համակարգը քրեական գործ հարուցեր:

Մենք հետևողական ենք լինելու և շատ կոնկրետ իրավական գործընթացներ ենք իրականացնելու: Գրություն ենք ուղարկել Աջափնյակի թաղապետարան, քանի որ մեր քաղաքացիների օգնությամբ պարզել ենք, որ Աջափնյակի դատարանը արգելափակողների թվում եղել է  թաղապետարանի առնվազն 3 աշխատակից և քանի որ արդեն մայիս ամսվա աշխատավարձը վճարվել է, փորձում ենք հասկանալ՝ արդյոք այդ մարդիկ մայիսի 20-ին կատարած աշխատանքի համար վարձատրվե՞լ են, դատարանների այդ հակասահմանադրական արգելափակումը եղել է հարկատուների հաշվի՞ն թե՞ ոչ: Մենք հետևողական ենք լինելու, իշխող քաղաքական ուժը  պետք է խորապես գիտակցի, որ սա մեծագույն սխալ էր, ինչը կարևոր երաշխիք կլինի, որ նման անհեռատես և անհեռանկար քայլեր այլևս չկրկնվեն: Իսկ կոնկրետ այն անձինք, ովքեր վարչապետի հրահանգին հետևելով դատարաններ էին արգելափակում և հաճույքով հարցազրույցներ տալիս տարբեր հեռուստաընկերություններին, թող իմանան, որ մեկ առ մեկ փորձելու ենք այդ մարդկանց, այսօրվա վարչապետի տերմինով ասած, տեղորոշել և վարույթներ նախաձեռնել։ Անկախ նրանից, թե այդ գործընթացը  որքան կտևի՝ հետևողական իրականացնելու ենք և կարծում ենք՝ սա կարևոր գործընթաց է մեր պետության իրավական բնույթը վերահաստատելու համար: Անկախ ամեն ինչից, անգամ եթե տարիներ տևի, այս մարդիկ պետք է դատարանի առաջ կանգնեն, որովհետև նրանց արաքը հանցագործություն էր:

- ՀՔԾ-ի կողմից այս 5 հաղորդումները  մեկ վարույթի ներքո ներկայացնելը իրավական առումով որքանո՞վ է նորմալ:

-Ես կարծում եմ, որ դա շատ ազնիվ քայլ էր: Ես տեղեկություն չունեմ, որ մեկ վարույթի ներքո է եղել, բայց շատ տրամաբանական է, որ մայիսի 20-ին վերաբերող բոլոր գործերը իսկապես 1 վարույթով լինեն, որովհետև բոլորը վերաբերում են գործադիր իշխանության ղեկավարի, վարչապետի, ՔՊ-ի առաջնորդի հորդորի և հրահանգի հիման վրա դատարանների արգելափակմանը, այսինքն դրանք մեկ միասնական դիտավորության շրջանակներում պետք է դիտարկել:

-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմելու դատարանի որոշումից հետո   նկատվում են ճնշման փորձեր՝  ՍԴ-ի հանդեպ: Մասնավորապես՝ ԱԺ փոխնախագահ  Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՍԴ նախագահը պետք է հրաժարական տա: Այս ամենը ինչպե՞ս եք գնահատում, որքանով եք հրաժականի պահանջը պայմանավորում Ռ.Քոչարյանի գործի հետ:

-Իհարկե: Այն դատարանը, որը տվյալ պահին իշխող քաղաքական ուժի քաղաքական նախասիրություններին վերաբերող գործ է քննում, միանգամից հայտնվում է իշխող քաղաքական ուժի գործիչների թիրախում։ Ես չէի սպասում, որ ԱԺ փոխխոսնակը լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, խոսի դատական բարձրագույն մարմնի հրաժարականի մասին: Դա, կարծում եմ, կարող է օգտագործվել ևս մեկ անգամ հաստատելու մեր դատական իշխանության նկատմամբ ծրագրված քաղաքական ճնշումների մասին:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ վեթթինգի պրոցեսն արդեն սկսել է, սակայն օրենսդրական որեւէ փոփոխություն դեռ չի կատարվել: Հնարավո՞ր է նման պայմաններում վեթթինգ իրականացնել:

-Ես չգիտեմ՝ իշխող քաղաքական ուժը, վարչապետը վեթթինգ ասելով ինչ է հասկանում, գուցե մայիսի 19-ին մի բան էր հասկանում և հունիսի 5-ին՝ մեկ այլ բան։  Ամեն դեպքում, եթե վեթթինգը դիտարկենք որպես գոյություն ունեցող բացառիկ իրավական գործիք, ապա բնականաբար դրա համար անհրաժեշտ են օրենսդրական նախագծեր։  Մենք շատ մեծ կասկած ունենք՝ գործող Սահմանադրության պայմաններում վեթթինգի գործիքի կիրառման տեսական հնարավորության մասին: Ի դեպ, ես հիշում եմ, որ որոշ ժամանակ առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշում էր, որ մի 2 ամիս է, ինչ նախագիծ են մշակում և շուտով այն կհանձնեն հանրության դատին։ Մենք էլ համբերատար սպասում ենք, թե երբ է նախագիծը հրապարակվելու, որպեսզի կարողանանք դատողություններ անել: Ամեն դեպքում՝ բոլորի համար ակնհայտ է, որ սա քաղաքական պրոցես է և եթե մարդիկ կային, ում համար դա այդքան էլ հասկանալի և ակնհայտ չէր, ապա վարչապետը փարատեց բոլորի կասկածները՝ նշելով, որ դատարանների արգելափակման նպատակը ցույց տալն էր, որ ինքը որևէ առնչություն չունի դատական իշխանության հետ, բնականաբար, ենթատեքստը չի կարող այլ լինել, քան դրա նախորդ օրը դատարանի կայացրած որոշումը, որը շատ մեծ կարևորություն ուներ՝ իշխող քաղաքական ուժի օրակարգի տեսանկյունից:

-Ո՞րն է այս վեթթինգի պրոցեսը նախաձեռնելու նպատակը և ինչու՞ վարչապետը հենց հիմա որոշեց խոսել այդ մասին:

- Մենք չգիտենք իրական խնդիրները, ընդամենը լոզունգներ են, որոնցով կերակրվում է մեր հասարակությունը և հիմա մարդկանց հարցնել մեր դատական համակարգի խնդիրների մասին՝ արդեն կասեն, որ բոլորը կոռումպացված են և այլն։  Իրականության հետ որևէ կապ չունեցող պատկերացում է ձևավորված մեր հասարակության մեջ և իշխող քաղաքական ուժը հասարակական սխալ կարծիքի ձևավորման մեջ շատ մեծ դեր ունի: Դրա նպատակը մեկն էր՝ ստանալ իրավիճակ, երբ դատական իշխանությունը կլինի գործող քաղաքական ուժի նախասիրություներին համապատսախան, բայց, բարեբախտաբար, մեր դատական իշխանության համակարգը զարգացման տևական ճանապարհ է անցել և հատկապես վերջին 5-10 տարիների ընթացքում արդեն իսկ որակական փոփոխություններ է կրել: Ձևավորված են և գոյություն ունեն տասնյակ  դատավորներ, դատական  իշխանության ներկայացուցիչներ, որոնք հավատարիմ են դատավորի բարձր կոչմանն ու ընկալում են այն: Ես զարմացա, որ վարչապետը նորից կրկնեց իր նախկին արտահայտությունը՝  «ո՞վ պետք է իմ հրահանգը չկատարի, եթե ես որոշեմ հրահանգներ տալ»: Ես զարմացած եմ, որ վարչապետը այնքան անծանոթ է դատական իշխանությանը, որպեսզի կարծի, որ չկան մարդիկ, որոնք ունակ են չկատարելու որևէ գործադիր իշխանության ղեկավարի հրահանգ: Այս ամենը՝ շատ ցավալի է, որովհետև գործող քաղաքական իշխանությունը մեծ հանրային աջակցություն ունի և իսկապես կարող է շատ պրոդուկտիվ բարեփոխումների սկիզբ դնել։ Ինչպես նշեցի դատական համակարգը բավական դրական ցուցանիշներ է գրանցել՝ միաժամանակ ունենալով բավական խնդիրներ: Կարող էին այդ խնդիրները գույքագրվել և իսկապես լուծվել: Այսօր մեր դատական իշխանությունը, ցավոք, գտնվում է հետընթացի փուլում, որովհետև արհեստականորեն նվազեցվում է դատական իշխանության հեղինակությունը, թիրախավորվում են այն դատավորները, որոնք կոնկրետ դատական գործերով կայացրել են իշխանությանը ոչ հաճո որոշումներ, ընդհուպ մինչև քաղաքական մակարդակով 15 տարի առաջ պաշտպանված դեսերտացիայի քննարկում։ Ցավոք՝ շատ վատ շրջան ենք թևակոխել, որից լավագույն դեպքում կարող ենք դուրս գալ առանց կորուստների: Ես չեմ կարծում, որ դատական իշխանության տեսանկյունից կարող ենք ունենալ ավելի լավ իրավիճակ:

-Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները ստուգելու համար քննիչ հանձնաժողով ստեղծվեց, դրա  ղեկավարը Անդրանիկ Քոչարյանն է, որի հետ կապված բազմաթիվ չփարատված կասկածներ կան և այս առումով որքանո՞վ է ճիշտ նրա մասնակցությունը ապրիլյան դեպքերի հանգամանքների պարզաբանմանը։ Արդյոք կարիք չկա, որ իշխանությունը հենց իրենից սկսի վեթթինգը:

-Առհասարակ ես կարծում  եմ, որ եթե քաղաքական ուժը ինչ-որ ոչ ստանդարտ միջոց է ձեռնարկում, ապա նախ այն պետք է փորձարկի իր վրա: Ինչպես նախկինում էր, մարդիկ ովքեր կամուրջ էին կառուցում, առաջինն էին կամրջի տակ կանգնում: Ինչ վերաբերում է այս հանձնաժողովին, ապա ես երկակի վերաբերմունք ունեմ դրա նկատմամբ. մի կողմից արհեստական ձևով մեր հասարկության մեջ բազմաթիվ միֆեր են մտցվել ապրիլյան պատերազմի հետ կապված և ես չեմ բացառում, որ եթե հանձնաժողովը աշխատի օբյեկտիվ, ինչի հավանականությունը, ցավոք, բարձր չէ, մենք կարող ենք ունենալ այդ միֆերի վերացում: Ուզում եմ հիշեցնել, որ ներկայիս վարչապետը 2016թ.-ին շատ դրական հոդված էր տպագրել, որտեղ այդ նույն միֆերի մասին էր խոսում: Հույս ունեմ, որ Փաշինյանը կվերադառնա այն մտայնությանը, որը ուներ 2016-ի կեսերին և այս հարցին շատ ավելի սթափ կնայի: Մյուս կողմից, հաշվի առնելով հանձնաժողովի ձևավորման համատեքստը, հիմքեր կան ենթադրելու, որ այն ունի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ ձևավորված եւ  հանրային դաշտ տեղափոխված հակադրության շրջանակներում ինչ-որ բաներ ապացուցելու նպատակ: Կարծում եմ հանձնաժողովի գործունեության սկզբնական շրջանն ավելի մեծ հնարավորություն կտա հասկանալու այն դրական թե բացասական ուղղությամբ է շարժվելու, նաև շատ կարևոր է, որպեսզի սառը դատողություներ լինեն անվտանգության երևույթների հետ կապված: Արցախի ՄԻՊ գրասենյակը ծավալուն փաստահավաք գործունեություն է իրականացրել, մենք ունենք որոշակի նյութեր, որոնք չենք հրապարակվել:

Հեղինակ՝ Սոնա Գևորգյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:19 09/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի ելույթից հետո ՀՀ որոշ քաղաքացիների մոտ ձևավորել է հակաիրավական նախապաշարմունք. Մելիքյան
19:24 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱյսօր ատելության խոսք տարածողներն առավելապես հենց Փաշինյանի կողմնակիցներն են. Ռուբեն Մելիքյան
17:53 07/06/2019  |  Մեկնաբանություն«Ռեյդ» կոչվածը մարդու իրավունքների տեսանկյունից լրջորեն գնահատման կարիք ունի. Ռ.Մելիքյան
20:06 06/06/2019  |  ԼՐԱՀՈՍԻշխող քաղաքական ուժի քաղաքական նախասիրություններին վերաբերող գործ քննող դատարանը միանգամից հայտնվում է իշխանության թիրախում. Ռուբեն Մելիքյան
18:18 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումներն իրենց էությամբ պետականակործան են. Ռուբեն Մելիքյան
16:54 21/03/2019  |  ԼՐԱՀՈՍԼինելու ենք սկզբունքային և հետևողական.Արցախի նախկին ՄԻՊ-ը և Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահը միասին ՀԿ են հիմնել
13:13 19/03/2019  |  ՀարցազրույցԼրագրողն ամենեւին պարտավոր չէ բացահայտել իր աղբյուրները. Ռուբեն Մելիքյանը՝ ՀՔԾ-ի հարուցած քրեական գործի մասին
10:39 04/03/2019  |  ՄեկնաբանությունԽոսքին պատասխանեք խոսքով, եթե ունեք ասելիք։ Է՞ս ինչ բան էր!!! . Ռուբեն Մելիքյան
02:39 03/02/2019  |  ՄեկնաբանությունԱչքս ծակեց «լևոնառոբերտասերժական կադրեր» նեոլոգիզմը։ Այն փառահեղ է. Ռուբեն Մելիքյան
21:57 16/01/2019  |  ՄեկնաբանությունՊաշտոնների պետք է նշանակել հայտարարված մրցույթներով, ոչ թե ֆեյսբուքյան կոչերով. Ռուբեն Մելիքյանը՝ առողջապահության նախարարին

Տեսանյութեր

01/21/2020   22:46 Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը անօրինական է. դատարան

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]