ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խորհրդանշական հուշարձանի անհրաժեշտությունը՝ որպես համակարգված բռնությունների դատապարտում 06/11/2019 09:27 | Վերլուծություններ

Ֆեյսբուքյան մի գրառումը առիթ դարձավ, որ ուսումնասիրեմ հույժ կարևոր և բազմաշերտ մի թեմայի շուրջ ծավալված եռակողմ, նույնիսկ՝ քառակողմ «բանավեճը»: Այդ թեման, իմ խորին համոզմամբ, վաղուց է ծագել, ավելի քան 30 տասնամյակ առաջ, երբ հախուռն և զգացական մթնոլորտում՝ 88-ի շարժման անիշխանության ժամանակներում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը մի տեսակ ինքնաբուխ և ինքնակամ համալրումներ էր ունեցել:
Օրերս ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Մարաղայի ցեղասպանության զոհերի հարազատների խնդրանքով դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Սումգայիթի, Բաքվի և Գանձակի կոտորածների զոհերին նվիրված խաչքարերի մոտ, Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթող տեղադրելու համար։
Դրան հետևել էր Երևանի քաղաքապետի պատասխանը, թե՝ որևէ այլ հուշարձանի տեղադրումն այս տարածքում անընդունելի է քաղաքաշինական և բարոյական առումներով։ Քաղաքաշինական առումովը բնականաբար, հասկանալի է, սակայն, բարոյականությամբ պատճառաբանելը կդժվարանամ հասկանալ, քանի որ մեծ հաշվով Ցեղասպանության հուշահամալիրը կյանքի է կոչվել 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի ձեռամբ Ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն հայերի հիշատակին, իսկ նշված երեք խաչքարերը նույն դարի վերջին Թուրքիայի կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի կողմից նույն դաժանությամբ իրականացված ըստ էության, նոր ցեղասպանության զոհերի հիշատակի համար էին տեղադրվել:
Այսինքն, բարոյականության առումով այստեղ ոչ միայն խնդիր չկա, այլև մոտիվը նույնն է: Բայց, այ, ճարտարապետական համատեքստում ունիկալ հուշարձանի ամբողջականությունը 3 տասնամյակ առաջ արդեն իսկ խախտվել է:
Երևանի քաղաքապետարանի պատասխանին հաջորդել էր «Գոլոս Արմենիի» թերթի՝ քաղաքային իշխանություններին ուղղված կոշտ հրապարակումը, որին ի պատասխան էլ ճարտարապետ, Ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ Սաշուր Քալաշյանն էր վիրավորված և բավական կոշտ արձագանքել:
Ընդ որում, զարմանալի չէ, որ թերթի հրապարակման հեղինակի և ճարտարապետի ելակետերը բոլորովին չեն հատվում, քանզի մեկնաբանի խոսքը գաղափարական մակարդակում, փաստերի, երևույթի նույնականացման համատեքստում է, իսկ Սաշուր Քալաշյանինը՝ մասնագիտական-ճարտարապետական՝ խաթարվել էր համալիրի ներդաշնակությունը, հեղինակների հղացումը, հուշարձանի կոնցեպտը: Ի վերջո, դետալ առ դետալ մտածված, զուսպ ու խորախորհուրդ այս հուշարձանը ինքնագործունեության ենթարկելն արդեն իսկ մեծ սխալ էր և այդ սխալը տարիներ առաջ գործվել էր:
Ի դեպ, հենց սկզբից ասեմ, որ ի պատասխան ԱԺ պատգամավորի առաջարկի՝ ոչ Երևանի քաղաքապետարանի՝ Արցախում զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրելու խորհուրդը, ո՛չ էլ՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի պատճառաբանությունը, թե՝ Հայաստանում բնակություն հաստատած Մարաղայի զոհերի հարազատներն ամեն տարի ապրիլի 10-ին չեն կարող հասնել Արցախի Նոր Մարաղա գյուղ` հարգանքի տուրքը մատուցելու նրանց հիշատակին, երևույթը թուլացնող գործոններ են:
Բացատրեմ՝ ինչու: Այդ կերպ մենք շատ մասնավորեցնում ենք գլոբալ խնդիրը: Այդ կերպ մենք լրջագույն խնդիրը դիտարկում ենք կոնկրետ գյուղերի կոնկրետ բնակիչների համատեքստում, մինչդեռ, մենք գործ ունենք 20-րդ դարավերջին հայության մի հատվածի նկատմամբ իրականացված ջարդերի և զանգվածային տեղահանության, մահից մազապուրծ փրկված՝ ազգությամբ հայ հազարավոր փախստականների առաջացման երևույթի հետ: Մենք ապրել ենք այդ օրերը, երբ երկրաշարժից կքած Հայաստանն ու հայությունը ցավը զսպելով փախստական /18 հազարի էր հասնում նրանց թիվը/ դարձած իր զավակներին էր ընդունում, փախստականներին ընդունող կոմիտե ստեղծում, և նրանց զգալի մասը, ինչպես դարասկզբին, դարավերջին էլ՝ տեղահան էին արվել իրենց բնօրրանից:
Այսինքն, տեսեք, ինչ է կատարվում` իր իսկ բնօրրանում ցեղասպանության զոհ դարձած բազմաթիվ հայերի հիշատակին զատ-զատ՝ տեղատարածքային խաչքարեր ենք տարել- դրել հուշահամալիրում, իսկ Ադրբեջանն իրեն հատուկ քաղաքականությամբ նախ՝ Խոջալուի սուտ պատմություն է շրջանառության մեջ դնում, հետո՝ Խոջալուի զոհերի հիշատակին հուշարձան կառուցում , որին ի ցույց աշխարհի ամեն տարի այցի է գնում ազգովի, պետականորեն, պաշտոնական մակարդակով, աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայտնի դեմքերով… Ադրբեջանի բազմաթիվ քաղաքներում, ինչպես նաև աշխարհի մի շարք երկրներում՝ Խոջալուի «կոտորածի», զոհերին նվիրված հուշարձաններ են կանգնեցվել։
Հասկանու՞մ եք, տեղեկատվական պատերազմ է և հաղթողն Ադրբեջանն է, որն ագրեսոր լինելով շարունակ որպես զոհ է ներկայանում աշխարհին ու…այսօր էլ պատրաստվում է պատերազմի:
Կարծում եմ՝ մենք մեր պատմության այս մի դաժան էջը նույնպես հավուր պատշաճի ներկայացնելու, երևութականացնելու խնդիր ունենք:
Հանրությունը, պատկան մարմինները (ՀՀ կառավարություն) չե՞ն կարծում, որ 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Ադրբեջանի վարչական տարածքում հայերի հանդեպ պետական մակարդակով իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին խորհրդանշական հուշարձանի անհրաժեշտությունն օդում կախված է՝ որպես համակարգված բռնությունների դատապարտում: Եվ այն առանձին շեշտադրման խնդիր ունի:
Կարծում եմ, տեղեկատվական առումով լուրջ դեր կատարող փաստավավերագրական նյութերին, ֆիլմերին ու գրքերին զուգահեռ՝ նման հուշակոթողի կյանքի կոչումը՝ գեղարվեստական ուժգին, ազդեցիկ նոտայով՝ արվեստի ուժով կկարողանա վերծանել կատարվածի զգացական խտությունն ու բուն ասելիքը:
Ի դեպ, խորհրդային արգելափակոցների պայմաններում մեր պետության ղեկավարները կարողացել են մթնոլորտ ձևավորել ցեղասպանության հուշահամալիրը ստեղծելու համար: Մեր օրերում կատարված համանման և համազոր երևույթը նույնպես երևութականացնել է պետք՝ ընդ որում, ոչ երկուսը՝ մեկում ֆորմատով, այլ՝ առանձնաբար: Այսօր և՝ արժանապատվորեն, ոչ թե՝ լացկան տոնայնությամբ:
Հեղինակ` Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/26/2021 11:00 «ՏՈՐ»-երը ձեռք էինք բերել, հաջորդ խմբաքանակը ևս պետք է ձեռք բերվեր, թե երբ՝ չբացեմ փակագծերը․ ԳՇ նախկին պետ «Հրապարակ»
- 01/26/2021 10:03 Հայկ Մարությանը հայտնվել է. նա եկել էր իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար«Ժողովուրդ»
- 01/26/2021 10:01 «Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ «Փաստ»
- 01/26/2021 09:56 Որն է Իրանի իրական նպատակը «Ժողովուրդ»
- 01/26/2021 08:57 Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ «Փաստ»
- 01/26/2021 08:45 Մերոնք Եվրոպայում․ «Հրապարակ»
- 01/26/2021 08:43 ԱԳՆ-ում արշալույսները խաղաղ չեն. հնարավոր է նաեւ նախարարի պաշտոնանկությունը «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/26/2021 19:51 Նիկոլ Փաշինյանին պետք է լծակ չունենա, հակառակ դեպքում վերահսկողության տակ կվերցնի ընտրական գործընթացը՝ իր համար թվեր կնկարի, ծեծ ու ջարդ կանի. Գեւորգ Պետրոսյան
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
Մեկնաբանություն
- 01/26/2021 23:44 Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք». Արմեն Աշոտյան
- 01/26/2021 23:11 Հասարակության համար կարևոր էր գործընթացը, այլ ոչ թե արդյունքը, իսկ Նիկոլն այդ արատավոր շքերթի հրամանատարն էր. Միքայել Մինասյան
- 01/26/2021 21:41 Փաստորեն Ռոմանոսը նույնպես գիտեր, որ Արցախը հանձնելու են և չարժի ոչինչ անել Սևանը փրկելու համար. Վահագն Վարագյան
- 01/26/2021 20:54 Իմ հարցազրույցում մի քանի անգամ հստակ շեշտել եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում է եղել 2020-ի նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում. Անդրանիկ Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2021 00:23 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից
- 01/26/2021 22:58 Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
- 01/25/2021 19:34 Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 01/24/2021 21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները