Թեմաներ
Երկուշաբթի 09 / 23 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/23/2019   22:02 ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի վերաբերյալ 09/23/2019   21:54 Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը Հայաստանի բյուջեի վրա կնտի 165 մլն դրամ 09/23/2019   21:51 Հինգ նշան, որոնց միջոցով հարսանեկան լուսանկարիչները կանխատեսում են նորապսակների ապագան 09/23/2019   20:03 Սերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը որևէ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չեն. ՀՔԾ 09/23/2019   19:53 Սեդրակ Առուստամյանը գրավի դիմաց ազատ է արձակվել 09/23/2019   19:33 Ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել․ հարուցվել է քրեական գործ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 09/23/2019   19:12 WCIT 2019-ին կմասնակցեն ավելի քան 2500 պատվիրակներ՝ մոտ 70 երկրներից 09/23/2019   18:57 Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 հազար դրամ. Ավինյան 09/23/2019   18:24 ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ 09/23/2019   18:18 14 տարի առաջ կատարված զինծառայողի սպանության գործով փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, բայց գործին ընթացք չի տրվում 09/23/2019   17:53 Կանաչ, փոշենման զանգված ծխախոտատուփում 09/23/2019   17:40 Պետք չէ բանկային գաղտնիքը դարձնել «սրբազան կով». Դրա տակ չպետք է թաքնվեն հանցագործ գումարներ 09/23/2019   17:34 Վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էին 09/23/2019   17:12 Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն 09/23/2019   16:55 Սպանության փորձ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է 09/23/2019   16:39 ԿԲ-ն երբևէ թույլ չէր տա որևէ ոտնձգություն՝ բանկային գաղտնիքի նկատմամբ. ԱԺ պատգամավոր (տեսանյութ) 09/23/2019   16:35 Ես տեսնում եմ բռնապետության հաստատման նախադրյալներ. հոգեբանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 09/23/2019   16:30 Ցավոք, նախկինում էլ իշխանության հովանավորյալների կողմից դաժան բռնության են ենթարկվել մեր զինվորականները և այժմ էլ փաստացի ոչինչ չի փոխվել. «Ազգային օրակարգ» 09/23/2019   16:19 Պացիենտի դիագնոզը հստակ է: «Ուռուցքը» պետք է հեռացվի.Միքայել Մինասյան 09/23/2019   15:59 Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռակա բանավեճը դրամատիկ ընթացք է ստանում. Նորայր Նորիկյան 09/23/2019   15:55 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին 09/23/2019   15:51 ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին 09/23/2019   15:36 Փոխգնդապետին ծեծելու գործով վկային զանգերով ահաբեկում են. պահեստազորի փոխգնդապետ 09/23/2019   15:32 Երկրի բուն խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով ճղճիմ հայտարարություններ անելը շարունակում է մնալ Նիկոլի գործելաոճը. Լեւոն Քոչարյան 09/23/2019   15:18 Ինքը լավ գիտի չէ՞, որ Վանեցյանին ուղարկել է տարբեր դատավորների մոտ՝ նրանց ապօրինի գործողություններ պարտադրելու... Գառնիկ Իսագուլյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ) 09/23/2019   15:08 Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու հարցն այս պահին չի քննարկվում. ՔԿ 09/23/2019   15:06 Անգամ ավտոմեքենաների ակտիվ ներկրումը չի կանխել հայ-ամերիկյան առևտրի անկումը 09/23/2019   15:01 Երբ շուկայում դոլարի առատություն է, դա դեռ չի նշանակում, որ տնտեսության մեջ ակտիվությունը մեծ է 09/23/2019   14:57 Քաղաքացիներին պարտադրել են «Խութ» բարեգործական հիմնադրամին գումարներ փոխանցել. հարուցվել է քրեական գործ 09/23/2019   14:48 Ուսադիր կրողը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ,այլ ձերբակալեր քեզ՝ ահաբեկիչների հետ գործարքի գնալու համար. Շարմազանով 09/23/2019   14:43 Եթե անգամ այս տարի հնարավոր չէ Ամուլսարի հարցով վերջնական որոշում կայացնել, գոնե նախնական որոշումն այնպիսին պետք է լինի, որ «Լիդիան Արմենիայի» մուտքը տարածք բացառվի. Ջերմուկցի 09/23/2019   14:38 Ադրբեջանական կողմը զինծառայողի դիակը վերցնելու համար դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին. Ընթանում է երկխոսություն 09/23/2019   14:32 Տեղումներ չեն սպասվում 09/23/2019   14:22 ՃՏՊ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանահապարին. կա տուժած 09/23/2019   14:20 Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին 09/23/2019   14:18 Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին 09/23/2019   14:13 Մեր ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի. Փաշինյանի մեսիջները՝ եկեղեցուն, մամուլին, դատարաններին 09/23/2019   14:03 Արա Մխիթարյանի վիճակը ծայրահեղ ծանր է. այս պահին նա կոմայի մեջ է (տեսանյութ) 09/23/2019   13:54 19-ամյա զինվորը ծանր վիրավորվել է զենքի հետ կանոնները խախտելու հետեւանքով. նոր մանրամասներ 09/23/2019   13:50 Աստված չանի Արա Մխիթարյանը մահանա. Բողոքի են դուրս եկել զինվորականները 09/23/2019   13:40 Բացահայտվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը. կասկածյալը ձերբակալվել է 09/23/2019   13:27 Միայն այն բանի պատճառով, որ Կառավարության վրա ճնշում են գործադրում՝ մենք չենք պատրաստվում Ամուլսարի հանքը փակել. Փաշինյան (տեսանյութ) 09/23/2019   13:21 Ժամանակն է, որ հայ ժողովուրդը զգա իր ստեղծարար ուժը և այն կիրառելու նպատակ դնի. վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Լոս Անջելեսում կազմակերպված գալա ընդունելությանը 09/23/2019   13:14 «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ»-ը «Moody's»-ի կողմից ստացել և հրապարակել է առաջին կորպորատիվ վարկանիշը Հայաստանում 09/23/2019   13:11 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Լոս Անջելեսի Գրանդ Փարքում հրավիրված հանրահավաքին 09/23/2019   12:34 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում. Արթուր Վանեցյանն արձագանքել է 09/23/2019   12:23 Բարի գալուստ պատժիչ Հայաստան 09/23/2019   12:17 Փոխգնդապետին ծեծի ենթարկելու միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր առնչությունն ստուգվում է 09/23/2019   12:08 Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին 09/23/2019   12:05 ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ՀՀ էներգահամակարգում վթարի պատճառների քննության արդյունքները
09/23/2019   14:03 Արա Մխիթարյանի վիճակը ծայրահեղ ծանր է. այս պահին նա կոմայի մեջ է (տեսանյութ) 09/23/2019   12:34 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում. Արթուր Վանեցյանն արձագանքել է 09/22/2019   13:08 Հայերն ընդդեմ ադրբեջանցիների. Սանկտ Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 09/23/2019   15:18 Ինքը լավ գիտի չէ՞, որ Վանեցյանին ուղարկել է տարբեր դատավորների մոտ՝ նրանց ապօրինի գործողություններ պարտադրելու... Գառնիկ Իսագուլյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ) 09/23/2019   20:03 Սերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը որևէ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չեն. ՀՔԾ 09/23/2019   14:48 Ուսադիր կրողը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ,այլ ձերբակալեր քեզ՝ ահաբեկիչների հետ գործարքի գնալու համար. Շարմազանով 09/23/2019   15:59 Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռակա բանավեճը դրամատիկ ընթացք է ստանում. Նորայր Նորիկյան 09/23/2019   16:35 Ես տեսնում եմ բռնապետության հաստատման նախադրյալներ. հոգեբանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 09/23/2019   14:43 Եթե անգամ այս տարի հնարավոր չէ Ամուլսարի հարցով վերջնական որոշում կայացնել, գոնե նախնական որոշումն այնպիսին պետք է լինի, որ «Լիդիան Արմենիայի» մուտքը տարածք բացառվի. Ջերմուկցի 09/23/2019   16:19 Պացիենտի դիագնոզը հստակ է: «Ուռուցքը» պետք է հեռացվի.Միքայել Մինասյան 09/23/2019   09:55 Դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձի ժամանակ հակառակորդը մեկ զոհ է տվել և հետ շպրտվել 09/23/2019   18:18 14 տարի առաջ կատարված զինծառայողի սպանության գործով փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, բայց գործին ընթացք չի տրվում 09/23/2019   13:50 Աստված չանի Արա Մխիթարյանը մահանա. Բողոքի են դուրս եկել զինվորականները 09/22/2019   15:39 Բժիշկները պատմել են, թե օրական քանի քայլ պետք է կատարեն տարբեր տարիքի մարդիկ 09/22/2019   12:26 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-7 աստիճանով. սպասվում են տաք օրեր 09/22/2019   22:13 Գիտնականները հայտնել են կյանքի տևողությունը երկարացնող հասարակ մթերքների անվանումները 09/23/2019   12:23 Բարի գալուստ պատժիչ Հայաստան 09/23/2019   15:36 Փոխգնդապետին ծեծելու գործով վկային զանգերով ահաբեկում են. պահեստազորի փոխգնդապետ 09/22/2019   23:31 Փոխգնդապետի ծեծի գործով մարզպետի օգնականը կալանավորվել է 09/22/2019   15:50 Անկախություն տանող ճանապարհին՝ պետականության հիմքերում կանգնած մարդիկ դիտարկվում էին «սվոյ և ոչ սվոյ կարգախոսի» մեջ. Կոռնիձորի Արո

Կառավարությունը կանգնած է հայ և իտալացի գործարարների պայմանավորվածությունների թիկունքին. Երևանում անցկացվում է հայ-իտալական գործարար համաժողով 06/10/2019   14:18  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել հայ-իտալական առաջին գործարար համաժողովի բացմանը: Այս մասին հայտնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը ողջունել է Հայաստան ժամանած բոլոր հյուրերին, մաղթել հաջողություն համաժողովի աշխատանքներին և միջոցառման կազմակերպման գործում շեշտել Հայաստանում Իտալիայի դեսպանության և անձամբ դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի  դերը: «Մեկ տարի առաջ Հայաստանում քաղաքական դրամատիկ փոփոխություններ են և աննախադեպ իրադարձություն է տեղի  ունեցել՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, և Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է առանց որևէ բռնության: Ուզում եմ ասել, որ այս գործում ամենևին էլ երկրորդական դեր չի ունեցել այն փաստը, որ մենք կարողացել ենք այնպես անել, որ որևէ արտաքին ուժ ներգրավված չլինի Հայաստանի ներքաղաքական խնդիրների լուծման գործում: Եվ սա վճռական նշանակություն է ունեցել նրանում, որ, ըստ էության, մեր հանրության շրջանում հաջողվել է ձևավորել կոնսենսուս, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ժողովրդավարական, օրենքի գերակայությամբ երկիր, որտեղ մարդկանց համար պետք է հնարավորություն լինի զարգացնել, իրացնել իրենց տաղանդը, և դրանով բարձրացնել երկիրը, հայրենիքը, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ նախորդ մեկ տարվա ընթացքում կառավարությունը կարողացել է Հայաստանում քաղաքական առումով արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհները: «Ինչո՞ւ եմ ասում քաղաքական առումով, որովհետև հասկանալիորեն այն ընկերությունները, որոնք երկար տարիներ մենաշնորհային դիրք են ունեցել, նրանք նաև իրենց որոշակի կուտակած ցանցեր, փորձ, կապիտալ ունեն, բայց մյուս կողմից նրանք այլևս չունեն այն արտոնությունները, որ ունեցել են նախկինում, այսինքն՝ շուկայում էքսկլյուզիվ դերակատարում ունենալ:

Բայց ուզում եմ ընդգծել, որ այս ընկերությունները չեն դադարեցրել իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում: Սա շատ կարևոր է ընդգծելու համար,  թե մենք ինչքան բալանսավորված մոտեցում ենք ցույց տալիս տնտեսական դաշտին և տնտեսական գործունեությանը: Մենք ունենք ևս մեկ բացառիկ իրադարձություն. չնայած նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, մենք չունենք սեփականության վերաբաշխման գեթ մեկ դեպք»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանի Հանրապետությունում սեփականությունը, սեփականության իրավունքը երաշխավորված է:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև, որ չնայած հսկայական քաղաքական փոփոխություններին՝ Հայաստանում տնտեսական ցնցումներ ընդհանրապես տեղի չունեցան, ֆինանսական շուկան մնաց կայուն, և ըստ էության, Հայաստանը հենց հեղափոխությունից անմիջապես հետո գտնվում է տնտեսական աճի փուլում:

«Այս տարվա առաջին եռամսյակում ունենք 7,1 տոկոս տնտեսական աճ, ապրիլ ամսին մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,2 տոկոս: Թույլ տվեք ասել, որ սա ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ աննախադեպ իրավիճակ է, երբ հեղափոխությունից, քաղաքական այսպիսի մասշտաբային փոփոխություններից հետո երկիրը տնտեսական ցնցումների մեջ չի ընկնում, ռեցեսիոն փուլի մեջ չի հայտնվում: Սա նշանակում է, որ իսկապես Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալելու բավականին յուրօրինակ և հետաքրքիր պայմաններ կան: Մեր մարտավարությունն է՝ քաղաքական հեղափոխությունը տրանսֆորմացնել տնտեսական հեղափոխության, այնպես որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսությունը թռիչքային զարգացում ունենա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ գործադիրը գերակայություն է հայտարարել երեք ճյուղ՝ տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և գյուղատնտեսություն: Վարչապետը նշել է, որ վերջինը նույնպես տրանսֆորմացիայի կարիք ունի և պետք է լինի ոչ թե ուղղակի ավանդական գյուղատնտեսություն, այլ այնպիսին, որ լավագույն ավանդույթները, էկոլոգիական բարձր չափանիշները պահպանելով կարողանում է նոր տեխնոլոգիաներ հիմնել, նոր տեխնոլոգիաների վրա հենվել և բարձրացնել արդյունավետությունը:

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության և տնտեսական միջավայրի մասին մեր տելականը հետևյալն է. մենք ասում ենք, որ պատրաստվում ենք Հայաստանը դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար: Մենք մտադիր ենք Հայաստանում ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որտեղ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ իր ընդունակություններն իրացնելու, զարգացնելու, հարստանալու և հարստացնելու հնարավորություն ունենա: Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության համար հենց դա է գերակայությունը: Մենք վստահ և հաստատակամ քայլերով գնում ենք այդ ճանապարհով և այսօր կանգնած ենք մի այլ կարևոր հանգրվանի առաջ, որը կարծում եմ, պետք է ամբողջացնի տնտեսական բարեփոխումների, փոփոխությունների մեր ճանապարհային քարտեզը: Խոսքը վերաբերում է դատաիրավական համակարգի բարեփոխումներին, երբ յուրաքանչյուր ներդրող նաև դատաիրավական համակարգը կունենա որպես երաշխավարություն, որ իր ներդրումներին, սեփականությանը և իր անվտանգությանը ոչինչ չի սպառնում:

Այս ամենն ասում էի ցույց տալու համար, որ իսկապես դուք Հայաստանի Հանրապետություն գտնվում եք ճիշտ ժամանակին, երբ կառավարությունն ամբողջ թափով մտադրված է ստեղծել բոլոր հնարավորությունները ձեր, ձեր ընկերությունների ստեղծագործական հնարավորությունների իրացման դաշտ ստեղծելու համար»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով հայ-իտալական տնտեսական կապերին՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ դրանք ամրանում են: Վարչապետի խոսքով՝ այդ տնտեսական կապերն ավանդական են, դրանք ունեն ոչ միայն զուտ տնտեսական, այլ նաև  մարդկային, մշակութային, հումանիտար բաղադրիչ, որովհետև մեր ժողովուրդներն իրենց բնավորությամբ, էությամբ, ընկալումներով և ավանդույթներով մոտ են միմյանց:

«Մեր ժողովուրդների, երկրների միջև կա ավանդական ջերմություն, որը բարենպաստ ֆոն և պայմաններ է ստեղծում, որպեսզի մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգանան, որպեսզի Իտալիայից, իտալական գործարար միջավայրից ներդրումներ հոսեն Հայաստանի Հանրապետություն: Եկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում դոմինանտ է եղել խորհրդային ընկալման տնտեսական գործունեությունը, բայց ուզում եմ ասել նաև, որ անկախության ընթացքում ձևավորվել է ժամանակակից ինովացիոն բիզնեսի, գործարարների շերտ: Այդ մարդիկ, իմ կարծիքով, Հայաստանի Հանրապետությունը պատրաստել են տնտեսական թռիչքի, և կարծում եմ, որ դրա համար կան բոլոր պայմաններն ու նախադրյալները: Իտալացի մեր գործընկերներին հրավիրում եմ մասնակցել, աջակցել այդ թռիչքին, հարստանալ և հարստացնել Հայաստանի Հանրապետությունը: Բարով եք եկել Հայաստանի Հանրապետություն, ողջունում եմ ձեզ, ողջունում եմ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալելու ձեր մտադրությունները և ողջունում եմ պարոն դեսպանի կողմից հայտարարված սկզբունքը, որ այս համաժողովը պետք է միտված լինի կոնկրետ արդյունքներ գրանցելուն: Հույս ունեմ, որ հայ գործարարները, հայկական ընկերությունները և իտալացի գործարարներն ու ընկերությունները կգտնեն միմյանց, կկարողանան կնքել փոխշահավետ պայմանագրեր, համաձայնություններ: Մի բանում վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամուր կանգնած է այդ համաձայնությունների, պայմանավորվածությունների թիկունքին, և մեր խնդիրն է, որ ձեր բոլոր պայմանավորվածություններն իրականություն դառնան առանց խոչընդոտների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայ-իտալական բիզնես ֆորումը նվիրված է տրանսպորտի, էներգետիկայի, միջավայրի, շինարարության, խելացի քաղաքների և վերականգնման ոլորտների ենթակառուցվածքներին: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ վարչապետի աշխատակազմը, Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, ICE-ի (Իտալական Առևտրի Գործակալության) Տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի և միջավայրի Մոսկվայի գրասենյակը, ինչպես նաև ANCE (Իտալիայի Շինարարների ազգային ասոցիացիա), OICE (Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական-տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիա), Anie (էլեկտրական արտադրող ընկերությունների իտալական ասոցիացիա) և GdP Գրուպի Simest-ը:

Հայ-իտալական բիզնես ֆորումը, որին մասնակցում են նշված բնագավառների տեղական հաստատությունների, իտալական ասոցիացիաների և Simest-ի ներկայացուիչներ, նպատակ ունի ներկայացնելու իտալական ձեռնարկություններին Հայաստանի ենթակառուցվածքների բնագավառի առավել հետաքրքիր ծրագրերը և համագործակցության հնարավորություն ստեղծելու ենթակառուցվածքների և տրանսպորտի իտալական ընկերությունների համար: Ֆորումի նպատակներից է նաև ICE գործակալության ներքո ստեղծել համացանց իտալական ասոցիացիաների և դրանց օտարերկրյա համարժեքների միջև:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:44 08/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը շնորհավորել է Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ
12:41 08/06/2019  |  ԼՐԱՀՈՍՍա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի փառավոր վերածնունդը. վարչապետը մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ին
10:49 08/06/2019  |  ՄամուլՎարչապետի ռուսերենն ու Զախարովայի ֆեյսբուքյան գրառումը. Ինչու է Փաշինյանը համառորեն ռուսերեն խոսում. «Հրապարակ»
21:17 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչպե՞ս կարող են մարդիկ օկուպացնել այն տարածքը, որտեղ իրենք դարերով ապրել են. Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին
21:12 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ
19:07 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք մտադիր ենք Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին
17:59 07/06/2019  |  ՎերլուծություններԹավշյան դառնում է կոշտուկոպիտ
17:47 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը միջազգային բիզնեսմեններին կոչ արեց ներդրումներ իրականացնել Հայաստանում
17:28 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը վերահաստատեց կոռուպցիայից զերծ դատական համակարգի ստեղծման հրատապ լինելը
17:25 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը իր ժամանակակից պատմության կարևոր փուլ է ապրում. ՀՀ վարչապետ

Տեսանյութեր

09/23/2019   19:23 Հայաստանում չկա մեկը, ով կարող է սպայի գլուխը քարով կոտրել.ծեծված փոխգնդապետի զինակիցները վրդովված են

Տեսադարան

09/21/2019   13:31 Գյումրին տոնում է Անկախության 28- րդ ամյակը

Մամուլ

Արխիվ

[]