Թեմաներ
Երկուշաբթի 08 / 19 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/19/2019   23:00 Պուտինը համեմատել է Մոսկվայում տեղի ունեցող զանգվածային ցույցերը «դեղին ժիլետների» բողոքների հետ 08/19/2019   22:28 Թոմ Քրուզը վախեցել է մտերիմների համար և տեղափոխել նրանց եկեղեցուն մոտ 08/19/2019   21:51 Այս պայմաններով շահագործման դեպքում, Ամուլսարը շահագործվելու է շատ բարձր, Հայաստանի համար աննախադեպ բնապահպանական ստանդարտներով․ Փաշինյան (տեսանյութ) 08/19/2019   21:49 Ամենաերիտասարդ «օրենքով գողն» ուղարկվել է բանտ՝ հանցավոր աշխարհում առաջնորդության համար 08/19/2019   21:40 Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ 08/19/2019   21:18 ԱՄՆ-ում մահացու ժանտախտի համաճարակ է բռնկվել 08/19/2019   20:51 Երեք ուրացում մեկ օրում. Ռուբեն Մելիքյանը՝ իշխանությունների գործողությունների մասին 08/19/2019   20:41 «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում ծուխ է նկատվել. դեպքի վայր են մեկնել հրշեջները 08/19/2019   20:34 Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իր դիրքորոշումը՝ Ամուլսարի վերաբերյալ (ուղիղ եթեր) 08/19/2019   19:55 Երեւանի կենտրոնում «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. վարորդի վիճակի ծանր է 08/19/2019   19:08 ԲՀԿ-ն այսօր հրատապ նիստ է հրավիրել. Աբովյան 08/19/2019   18:58 Իրական ժողովրդավարության կայացումն այսօր էր, երբ պետք է բաց լինեին Բաղրամյան 26-ի դարպասները 08/19/2019   18:38 Վարչապետն էկոնոմիկայի փոխնախարար է նշանակել 08/19/2019   18:30 ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը 08/19/2019   18:25 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի 08/19/2019   18:17 ՓՊ-ն պատրաստ է այսօր բերման ենթարկված ակտիվիստներին իրավաբանական օգնություն ցուցաբերել 08/19/2019   17:43 Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցչին 08/19/2019   17:37 Արագածոտնում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել 08/19/2019   17:23 Սա այն կառավարությունը չէ, որ միջազգային կազմակերպությունները ճնշում գործադրեն. Ալեն Սիմոնյան 08/19/2019   17:14 «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը յուրացրել է առանձնապես խոշոր չափի գումար և սնունդ 08/19/2019   16:59 ԱԳՆ-ն պարզել է Նովոսիբիրսկի շրջանում ավտովթարից զոհված ՀՀ քաղաքացու ինքնությունը 08/19/2019   16:57 Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. Նիկոլ Փաշինյան 08/19/2019   16:49 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն 08/19/2019   16:47 ԱԺ այգին բացելիս այն ժողովրդինն էր, ինչպե՞ս եղավ, որ այս պահին իրենցը չէ. Նաիրա Զոհրաբյան 08/19/2019   16:17 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին. իրականացվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաների դիտարկում 08/19/2019   16:17 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 08/19/2019   15:41 Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 6 անձ 08/19/2019   15:38 Վարչապետն Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել 08/19/2019   15:29 Վարչապետը խոստացավ՝ Ջերմուկում կհանդիպենք. Ջերմուկի համայնքի ղեկավար 08/19/2019   15:22 Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել 08/19/2019   15:07 Շահումով խաղերի մասնաբաժինը ընդլայնվում է 08/19/2019   14:26 Վարչապետն այս պահին հանքի շահագործումը դադարեցնելու հիմքեր չի տեսնում. Վ. Կարապետյան 08/19/2019   14:11 Քննիչը չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կոնկրետ որ նպատակով է կալանք դրվում. Էրիկ Ալեքսանյան 08/19/2019   13:45 Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան 08/19/2019   13:40 Անցած 3 օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 115 դեպք 08/19/2019   13:35 20-ամյա երիտասարդը սպանության հետքերը թաքցնելու համար հրկիզել է դիակն ու ամառանոցը. նոր մանրամասներ 08/19/2019   13:23 Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 08/19/2019   13:06 Այս իշխանությունն է՝ իր հանդեպ Մոսկվայի ակնհայտորեն անհարգալից վերաբերմունքի մեղավորը. Հայկ Մարտիրոսյանը՝ Միհրան Պողոսյանին չարտահանձնելու ՌԴ որոշման մասին 08/19/2019   12:53 «Վեոլա Ջրի» առաջարկած սակագինն ու վարչապետի խոստումը. Ի՞նչ որոշում կկայացնի Հանձնաժողովը 08/19/2019   12:41 Արմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով Դատախազության բողոքը մերժվեց 08/19/2019   12:36 Բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը. ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ 08/19/2019   12:24 Հանուն Ամուլսարի ակցիային միացավ նաև Սերգեյ Բագրատյանը 08/19/2019   12:15 Ալեքսանդր Զաքարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. Նա պատրաստակամ է ցուցմունք տալ 08/19/2019   12:02 Ջերմուկցիները Բաղրամյան 26-ի դիմաց են. քիչ անց կմեկնարկի վարչապետի հետ հանդիպումը 08/19/2019   11:28 Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Անկախության 100-ամյակի առթիվ 08/19/2019   11:22 Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. ԱԺ նախագահ 08/19/2019   11:18 Ինքներս կպատժենք և՛ սադրիչներին, և՛ նրանց ուղարկողներին. Վահագն Չախալյան 08/19/2019   11:15 Մեկնարկում է մանկասալյակներով երթը դեպի Բաղրամյան 26 08/19/2019   10:57 Մեկնարկեց Արմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով դատական նիստը 08/19/2019   10:57 Ստեփանավանում երկու տարվա ընթացքում ապօրինի հատվել է ավելի քան 102 մլն դրամի ծառ
08/18/2019   12:27 Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն (լուսանկարներ) 08/19/2019   13:06 Այս իշխանությունն է՝ իր հանդեպ Մոսկվայի ակնհայտորեն անհարգալից վերաբերմունքի մեղավորը. Հայկ Մարտիրոսյանը՝ Միհրան Պողոսյանին չարտահանձնելու ՌԴ որոշման մասին 08/18/2019   23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը 08/18/2019   19:23 Հանրաճանաչ մթերքը պարզվել է վտանգավոր է առողջության համար 08/19/2019   12:41 Արմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով Դատախազության բողոքը մերժվեց 08/19/2019   12:15 Ալեքսանդր Զաքարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. Նա պատրաստակամ է ցուցմունք տալ 08/19/2019   14:26 Վարչապետն այս պահին հանքի շահագործումը դադարեցնելու հիմքեր չի տեսնում. Վ. Կարապետյան 08/19/2019   14:11 Քննիչը չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կոնկրետ որ նպատակով է կալանք դրվում. Էրիկ Ալեքսանյան 08/19/2019   10:57 Մեկնարկեց Արմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով դատական նիստը 08/19/2019   19:08 ԲՀԿ-ն այսօր հրատապ նիստ է հրավիրել. Աբովյան 08/19/2019   16:47 ԱԺ այգին բացելիս այն ժողովրդինն էր, ինչպե՞ս եղավ, որ այս պահին իրենցը չէ. Նաիրա Զոհրաբյան 08/19/2019   15:29 Վարչապետը խոստացավ՝ Ջերմուկում կհանդիպենք. Ջերմուկի համայնքի ղեկավար 08/18/2019   21:37 Զբոսաշրջիկներով ավտոբուսը Մոսկվայում բախվել է սյանը (տեսանյութ) 08/18/2019   13:58 Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները 08/19/2019   12:53 «Վեոլա Ջրի» առաջարկած սակագինն ու վարչապետի խոստումը. Ի՞նչ որոշում կկայացնի Հանձնաժողովը 08/19/2019   11:15 Մեկնարկում է մանկասալյակներով երթը դեպի Բաղրամյան 26 08/19/2019   11:18 Ինքներս կպատժենք և՛ սադրիչներին, և՛ նրանց ուղարկողներին. Վահագն Չախալյան 08/19/2019   13:35 20-ամյա երիտասարդը սպանության հետքերը թաքցնելու համար հրկիզել է դիակն ու ամառանոցը. նոր մանրամասներ 08/19/2019   10:40 Մեկնարկել է Ջերմուկի բնակիչների ավտոերթը (տեսանյութ) 08/18/2019   23:49 Ջերմուկցիներն ավտոերթով կշարժվեն դեպի Կառավարություն

Ազգովի ֆիքսվել ենք գոտկատեղից ներքև թեմաների վրա...հեղափոխության մասնակիցների երազանքներն այլ էին. հոգեբան (տեսանյութ) 06/10/2019   14:23  |  Հարցազրույց

«Մրցակցություն եմ տեսնում, թե ով ավելի դիպուկ կհայհոյի, ով ավելի գռեհիկ կխոսի։ Ընդ որում դա ավելի շատ երևում է սոցիալական ցանցերում», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ նկարագրելով վերջին շրջանի փոփոխություններին զուգահեռ հասարակության պահվածքը։ Նրա հետ զրուցել ենք հեղափոխությունից առաջ և հետո մարդկանց հոգեվիճակի փոփոխություններից,  քաղաքական վերջին հայտարարությունների հասարակության վրա թողած ազդեցությունից։

- Հեղափոխությունից հետո, կարծես,  ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությանը քննադատողները, որոնք ըստ երևույթին նրանց դեմ չեն, պարզապես մատնանշում են որոշ սխալներ կամ բացթողումներ, համարվում են հակահեղափոխականներ։ Արդյոք սա չի՞ տարանջատում հասարակությանը։

Ցավոք սրտի այդ տարանջատումը կա։ Դա հնչել է շատ հստակ՝ սև ու սպիտակ։ Ոգևորվածները սպիտակներն էին, իսկ մարդիկ, որոնք ըստ էության դեմ չէին, բայց ունեին հարցեր, բոլորը հայտնվեցին սև տիրույթում։ Այդ տրամադրվածությունները, դիրքորոշումները շարունակում են մնալ բավականին կայուն, եթե չասենք խորանում են և իրենց մեջ ընդգրկում նորանոր բովանդակային ոլորտներ։ Եթե ամենասկզբում սևն ու սպիտակը վերաբերում էր հայաստանյան հասարակությանը, ապա այժմ հասել է նույնիսկ Հայաստան-Արցախ տարաբաժանմանը, ինչը մեզ համար ոչ միայն կենսականորեն կարևոր է, այլ ուղղակի լինել-չլինելու հարց է։ Վտանգավոր զարգացումներ են, որոնց դիմացն առնել է պետք։

- Կա՞ վտանգ, որ Հայաստան-Արցախ այդ տարանջատումից կտուժի  միասնականությունը։

- 90-ականների սկզբին այդ տարանջատումը նույնպես որոշակիորեն կար։ Դա թուրք-ադրբեջանական պրոպագանդայի խայծն էր, որն ինչ-որ չափով կուլ էին տվել։ Բարեբախտաբար հնարավոր եղավ դա արագ հաղթել, քանի որ մեր ժողովուրդը հասկացավ, որ Արցախի և Հայաստանի միասնությունը սրտի աշխատանքի նման է՝ չի կարելի կանգնեցնել։ Ժողովուրդը քաղաքականապես, ազգային մտածողության տեսակետից իմաստնացավ և առաջ գնաց։ Սակայն այս աստիճան դեռ չէր հասցրել խորանալ։ Հիմա սոցցնանցերն էլ մեծ դեր ունեն բոլորիս դիրքորոշումներում։

Այդ մահացու տարանջատումը մեծ տարածում է գտնում և ակնհայտորեն քարոզվում է։ Սա մեր ամբողջության, Հայաստանի վերջն է լինելու։ Չի՛ կարելի մարդկանց տրամադրել իր մյուս կեսի դեմ։ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունում մարդիկ են, որոնք մեծագույն ավանդ ունեն հայրենիքի ստրատեգիական նշանակություն ունեցող հարցերում։ Նրանցից յուրաքանչյուրը մի լեգենդ է։ Եվ մեկ էլ կտեսնենք հնարավոր բոլոր սերիալները դիտած մի կին սոցցանցերում մեր հերոսներին ամենավատ որակումներն է տալիս։ Այս աստիճան իջնել և ընկնել պետք չէ։ Հուսամ՝ մեր ժողովրդի իմաստնությունը թույլ կտա սթափվել ու հասկանալ, որ չի կարելի այսպես։

-Ինչպիսի՞ն էր հասարակական տրամադրվածությունը մեկ տարի առաջ և հիմա։

-Հոգեբանության մեջ կա մի հասկացություն՝ գագաթային ապրումներ։ Դրանք եզակի դրական ապրումներ են, որոնք ունեցել է ժողովրդի այն հատվածը, որը մեծ ոգևորությամբ և հույսերով մասնակցել է այդ ողջ գործընթացին։ Բնականաբար այդ հատվածի ինքնագնահատականը բարձրացել է, քանի որ կարողացել է փոփոխություններ անել, կոտրել է անկարողության զգացողությունը։ Հեռու եմ այն մտքից, որ այդ գործընթացին մեր ողջ ժողովուրդն է մասնակցել։ Կային որոշակի խմբեր, որոնք հարցեր, վերապահումներ ունեին։ Սակայն չենք կարող ժխտել, որ ժողովրդի մեծամասնությունը մասնակցեց. այնքան սրված էր ատելությունը, բացասական վերաբերմունքը նախկին իշխանությունների նկատմամբ, որ մարդիկ մեծագույն ոգևորվածությամբ գնացին դրան։

Շատ խոսվեց էյֆորիայից, բայց դա պահի ոգեշնչումն է։ Հիմա տեսնում եմ, որ այդ հրապարակային տրամադրություններն արդեն չկան։ Ոգևորվածությամբ և մեծ հույսով այդ գործընթացներին մասնակցածների մոտ մնացել է տրամադրության իներտություն։ Բայց նրանք սպասում են ինչ-որ դրական փոփոխությունների։ Դա մեր հսարակության ավելի հուզական խումբն է, որ արագ է ներշնչվում։ Սակայն եկեք խոստովանենք, որ ինչ-որ շոշափելի փոփոխություններ չենք տեսնում, նույնիսկ ընդհակառակը՝ այնպիսի արժեքներ են մեզ մատուցվում... Ազգովի ֆիքսվել ենք գոտկատեղից ներքև թեմաների վրա։ Այն, ինչ մեր ազգի համար այսօր ակտուալ չէ։ Հեղափոխության մասնակցած ժողովուրդ, սակայն,  այլ երազանքներով է գնացել։

Այսօր կան հիասթափված մարդիկ։ Որոշների դիրքորոշումն այնքան ամուր է, որ ցանկություն չունեն դրանից հրաժարվելու։ Մարդու համար հեշտ չէ ասել,  որ սխալվել է։ Այստեղ նաև իրականությունը զգալու հարց կա։ Վատ է, երբ անհատը կորցնում է իրականության զգացողությունը, ապրում ֆանտազիաների աշխարհում։ Ստեղծել է միջավայր, որտեղ ցանկալին որպես իրականություն է ընկալում։ Սակայն նկատելի է, որ այդ մարդկանցից շատերն արդեն տեղափոխվում են այդ էմոցիոնալ իրավիճակներից դեպի իրականություն։ Նրանք այլևս չեն ցանկանում սնվել խոստումներով։ Վերջակետ խոստումներին և անցում դեպի խոստումների իրականացում։

- Ինչպե՞ս են ազդում մարդկանց հոգեբանության վրա  բարձր մակարդակից ամեն օր արվող  հայտարարությունները՝ «ասֆալտին փռելու», «սեւազգեստ մարդկանց», «ենթադրյալ դավադիր ուժերի» վերաբերյալ։

-Ամեն օր ինչ-որ մի նոր հայտարարություն՝ ինչ-որ մի նոր անակնկալ է բարձր մակարդակից արվում։ Դա իսկապես խուճապ է առաջացնում մարդկանց գլուխներում։ Հասարակությունն ուզում է հասկանալ տրամաբանորեն ինչ է կատարվում։ Եթե տրամաբանության տեսակետից նայենք, բռնությունն անընդունելի է լինի դա փողոցում, թե տանը։ Մենք բռնությունը մերժող մշակույթ ենք։  Թող մեզ չսովորեցնեն, որ բռնությունը վատ է։  Հիմա տեսնում ենք, որ բռնության ամենազազրելի արտահայտություններ են օգտագործվում՝ «սրա գլուխը կջարդեմ», «ասֆալտին կփռեմ»։ Դրանք բռնության կոչեր են, որոնք կանխել է  պետք։ Սակայն մեր իրավապահ մարմինները, չգիտես ինչու, չեն խառնվում, երբ Հայոց կաթողիկոսի և մեր սրբությունների նկատմամբ բռնություն են իրականացնում։ Ոստիկանների, ուժայինների առաքելությունը  անընդունելի երևույթները համակարգված ձևով կանխելն է։  Երբ մարդը բախվում է ոչ նորմատիվի հետ, և համապատասխան ստրուկտուրաներն իրենց դերն ու գործառույթը չեն կատարում, արդեն տեղի է ունենում ինքնաբուխ պատիժը։ Եթե բռնությունը չի կանխվում օրինական կերպով, մարդիկ ներքին մղումներով սկսում են իրենք դա անել։

Վատ է, երբ հասարակությունը մնացել է արդարադատությունն իրականացնելու մղումներին։ Պետությունը պետք է կանգնեցնի բռնությունը, որպեսզի չլինեն ինքնաբուխ պատիժներ։

- Ի՞նչ միտում ունեն այսօր քարոզվող արժեքները։

- Դարձել ենք շատ խոցելի, ինչի իրավունքը չունենք, քանի որ լավ գիտենք՝ ինչ իրավիճակում ենք ապրում։ Մարդկանց երբեմն թվում է՝ իրենց անհատական կյանքը կապ չունի այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Հայաստանում կամ Արցախում։ Անհատին կարող է թվալ, որ այս գործընթացներն իր տանն այդքան էլ մոտ չեն, սակայն դա ինքնախաբեություն է։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում կամ Արցախում մեր ընտանիքի, մեր բոլորի խնդիրներն են՝ մասնավորապես մեր այսքան քաղաքականացված երկրում։ Չի կարելի մարդկանց թյուրիմացության, շմոթմունքի մեջ դնել։ Ոչ միայն երկրում, այլև մարդկանց գլուխներում քաոս ստեղծելը մեր երկրի անվտանգությանն է սպառնում։

Նախկին իշխանությունների ամենամեծ սխալն իրականության զգացումը կորցնելն էր։ Կա մի մոդայիկ դարձած արտահայտություն՝ թքած ունենալու արվեստ։ Նրանք շատ լավ տիրապետում էին այդ արվեստին։ Այժմ էլ պրոցեսները պետք է ռեալ հասկանալ, վերլուծել, հասկանալ՝ ուր ենք գնում։ Իրականությունից այդքան կտրվել և այսօր խոսել ժողովրդի մասին՝ չունենալով ժողովրդի հենարանը, մեկ ուղղություն ունեցող  ճանապարհ է։

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

08/19/2019   18:20 Նախքան որոշում կայացնելը պետք է կշեռքի նժարին դնել բնությունը, բնապահպանությունն ու ֆինանսները. Բագրատյանը՝ Ամուլսարի շահագործման մասին

Տեսադարան

08/03/2019   13:22 Արգիլները աղտոտված են եւ չեն կարողանում թռչել

Մամուլ

Արխիվ

[]