ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խախտումները վերացնելու համար կդիմենք դատավոր Դավիթ Գրիգորյանին. Հովհաննես Խուդոյան 06/10/2019 20:14 | ԼՐԱՀՈՍ
«Բողոքը ներկայացված է եղել վարույթն իրականացնող մարմնի քննիչի երկու գործողությունների դեմ. առաջինը եղել է որոշումը՝ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու, որը բողոքարկվել է ամբողջությամբ, երկրորդը՝ Ռոբերտ Քոչարյանի առանձնատնից որոշ իրերի, առարկաների հետ կապված խուզարկությունը, որոնք քրեական գործի հետ կապ չեն ունեցել եւ անհիմն պատճառաբանությամբ վերցվել են»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ օրերս կայացված որոշմանը, որով արձանագրվել էր Ռոբերտ Քոչարյանի իրավունքի խախտումը։
Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ խուզարկության ընթացքում առգրավել էին Ռոբերտ Քոչարյանի՝ 2017 թվականին ստորագրված աշխատանքային պայմանագիր, բանկային անդորագրեր, բանկային քարտեր, եւ իրենք էլ խուզարկության արձանագրության մեջ արձանագրել են, որ վերցնում են մի բան, որը Մարտի 1-ի գործի հետ չի կարող առնչություն ունենալ. «Եվ կարեւոր է, որ այդ վերցված գույքը հիմնականում վերաբերում է պրն Քոչարյանի սեփականությանը՝ բանկային հաշիվներին, փաստաթղթերին, դրամական միջոցներին»։
Պաշտպանի խոսքով՝ այն ժամանակ, երբ Քոչարյանին դեռեւս մեղադրանք առաջադրված չէր, ակնհայտ էր, որ քրեական գործի պատրվակով գործողություններ էին կատարվում Ռոբերտ Քոչարյանի սեփականությունը ուսումնասիրելու. «Այսինքն՝ մի գործի պատրվակով փորձել են այլ տվյալներ ձեռք բերել, այլ սահմանափակումներ դնել, եւ կարծում եմ, որ դատարանը արձանագրել է այդ բոլոր խախտումները»։
Խուդոյանի խոսքով՝ իրենք պահանջել էին նախ ճանաչել իրավունքի խախտումները՝ թե գույքի վրա կալանք դնելու, թե առգրավումներ անելու, ապա՝ խնդրել էին վերացնել այդ խախտումները. «Այսինքն՝ դատախազը պետք է քննիչի որոշումը վերացներ, քննիչը պետք է առգրավված գույքը վերադարձներ։ Խնդրել էինք նաեւ քննիչին գործի վարույթից հեռացնել թույլ տված խախտումների համար, որովհետւ խախտումները բազմակի էին, եւ դիտավորություն էինք տեսնում հենց պրն Քոչարյանի դեմ»։
Վերջին երկու մասով, ըստ պաշտպանի, դատարանն արձանագրել է, որ այս փուլում այլեւս հնարավոր չէ կատարել. «Սակայն եթե բողոքը քննվեր օրենքով նախատեսված ժամկետներում կամ գոնե ողջամիտ ժամկետներում, այսօր արդեն կունենայինք նույն որոշումը՝ ամբողջությամբ բավարարված, եւ ենթադրվում է, որ այս դատական ակտը ստանալուց հետո արդեն կդիմենք Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում իրավունքի խախտումները վերացնելու համար»։
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի տեսանյութում
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ