Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

ՀՀ-ում արդարադատություն իրականացնող մարմինը հեռու է իր առաքելության իրականացումից. Դավիթ Սանասարյանի հայտարարությունը 06/08/2019   11:43  |  ԼՐԱՀՈՍ

«Համոզմունքս այս օրերին ավելի ամրապնդվեց. ՀՀ-ում արդարադատություն իրականացնող մարմինը հեռու է իր առաքելության իրականացումից»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջով հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները ժամանակավորապես դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը՝ միաժամանակ հրապարակելով Էթիկայի հանձնաժողովի որոշման դեմ իր բողոքը։

Սանասարյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Ինչպես գիտեք ոչ վաղ անցյալում էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը բողոքարկել էի վարչական դատարանում՝ այն համարելով ոչ իրավաչափ։ Մի քանի օրից դատարանը քննելու է իմ բողոքը և պարզի արդյոք կարող էր Էթիկայի հանձնաժողովը նման որոշում կայացնել, թե ոչ։

Շաբաթներ առաջ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի կոչով մեկնարկեց դատական իշխանության նկատմամբ անվստահության հայտնումը և բարեփոխումների գործընթացի սկիզբը, որից հետո հանրային լուրջ քննարկման առարկա դարձավ ինչպես անցումային արդարդատության, այնպես էլ նրա մաս կազմող վեթինգի գործընթացը։ Համոզմունքս այս օրերին ավելի ամրապնդվեց. ՀՀ-ում արդարադատություն իրականացնող մարմինը հեռու է իր առաքելության իրականացումից, այն հիմնովին պետք է փոխվի և դառնա անկախ դատական համակարգ, որը կկայացնի միմիայն իրավական ու օրինական վճիռներ ու որոշումներ։

Ինքս չեմ մասնակցելու այս գործով դատական գործընթացին. հերթական անգամ հայտնում եմ անվստահությունս, իսկ պատասխանս էթիկայի հանձնաժողովին ներկայացնում եմ հրապարակավ, որին կարող եք ծանոթանալ ստորև։

Սիրում եմ բոլորիդ։

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ նաև Պատասխանող) կողմից հայցադիմումի պատասխանում ներկայացված փաստարկների առնչությամբ հայտնում եմ հետևյալը.
«Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 5-րդ մասում օրենսդրի կողմից նախատեսված ժամկետային սահմանափակումն ինքնանպատակ չէ, այն բխում է իրավական որոշակիության սկզբունքից, նշված պայմանն իմպերատիվ է, ենթակա չէ կամայական մեկնաբանության, իսկ օրենսդրի կողմից սահմանված պայմանի կատարված չլինելու հանգամանքի բացասական հետևանքները որևէ կերպ չպետք է դրվեն անձանց վրա կամ մեկնաբանվեն այնպես, որ անձանց համար առաջացնեն բացասական փաստական հետևանքներ: Ինչ վերաբերում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթների լույսի ներքո վերոնշյալ նորմի մեկնաբանությանը, ապա ևս մեկ անգամ փաստում եմ, որ նշված նորմում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից հետևում է, որ «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի դրույթները գործել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ տվյալ դեպքում Պատասխանողի կողմից քննության առարկա դարձած իմ բոլոր հայտարարություններն արվել են 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո, մասնավորապես՝ հոկտեմբերի 25-ից սկսած: 
Հատուկ Պատասխանողի համար, ևս մեկ անգամ նշեմ, որ «Arlis» Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում զետեղված որևէ տեղեկատվություն ինքնին որևէ կերպ չի կարող հերքել օրենքում սահմանված պահանջները և չի կարող դրվել անհատական իրավական ակտի հիմքում: Ավելին, իրավաբանական փաստերը չեն կարող հերքվել որևէ իրավաբանակ ուժ չունեցող հանգամանքներով:

Անդրադառնալով «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի հիմքով վարույթ հարուցելուն, ևս մեկ անգամ հարկ է նշել, որ Պատասխանողն իրավասու չէր վարույթ հարուցել իմ նկատմամբ՝ որպես «բարձրաստիճան պաշտոնատար անձի», քանի որ ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ որևէ օրենքով Հանձնաժողովին նման լիազորություն վերապահված չէր: Իսկ ինչ վերաբերում է Պատասխանողի կողմից որպես հիմնավորում «Հանրային ծառայության մասին» 2019 թվականի մարտի 14-ի ՀՕ-3-Ն ՀՀ օրենքը՝ հատկապես նշած օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասը վկայակոչելուն, և դրանով վիճարկվող եզրակացությունը հիմնավորելու փորձերին, ապա անհրաժեշտ է Պատասխանողին նախ տեղեկացնել, որ սույն գործով վիճարկվող անհատական իրավական ակտի ընդունմանն ուղղված վարույթը հարուցվել է 2019 թվականի փետրվարի 26-ին, դրա արդյունքում ընդունված եզրակացությունը (այդ թվում՝ որոշումը) ընդունվել է 2019 թվականի մարտի 18-ին, իսկ «Հանրային ծառայության մասին» 2019 թվականի մարտի 14-ի ՀՕ-3-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի մարտի 28-ին, ուստի ինչպես նշված օրենքը, այնպես էլ դրանում զետեղված դրույթները տարածելի չեն սույն իրավահարաբերությունների վրա: Հաջորդիվ, օրենսդրի կողմից «Հանրային ծառայության մասին» 2019 թվականի մարտի 14-ի ՀՕ-3-Ն ՀՀ օրենքի ընդունումն ու դրանով հետադարձ ուժ տալուն վերաբերող համապատասխան իրավադրույթներ սահմանելու հանգամանքն ինքնին ևս մեկ անգամ հիմնավորում է, որ սույն գործով վիճելի իրավահարաբերությունների ծագման պահին գործող իրավակարգավորումների շրջանակներում Պատասխանողը չէր կարող իմ նկատմամբ վարույթ հարուցել «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի հիմքով, իսկ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումները վերաբերում էին բացառապես «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասին, հակառակ դեպքում, նման օրենսդրական կարգավորումներ կատարելու անհրաժեշտություն չէր լինի:

Պատասխանողը, ներկայացված հայցադիմումի պատասխանում անդրադառնալով հայցադիմումի 2.1.3 ենթակետին, փաստացի նշել է, որ ղեկավարվել է 2012 թվականի հունիսի 17-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունված 3-Ա որոշմամբ (անհատական իրավական ակտով) և դրա հիմքով է, որ վարույթը հարուցվել է նշված հանձնաժողովի չորս անդամների կողմից, սակայն արդյունքում եզրակացույթունը տրվել է երեք անդամների կողմից: Տվյալ պարագայում նախ անհրաժեշտ է գնահատել՝ արդյո՞ք անհատական իրավական ակտով կարող էր նախատեսվել օրենքից տարբերվող կարգավորումներ, մասնավորապես՝ ըստ «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի՝ վարույթն իրականացնող մարմինն օրենքով ստեղծված հինգ անդամից կազմված կոլեգիալ մարմին է, որը վարութի արդյունքում տալիս է (ընդունում է) եզրակացություն, այսինքն, եզրակացությունները տրվում են (ընդունվում են) հինգ անդամից կազմված կոլեգիալ մարմնի կողմից: Բացի այդ, առհասարակ անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը կարող էր հաստատվել անհատական իրավական ակտով, թե՞ այն պետք է կարգավորվեր և հաստատվեր ներքին (լոկալ) կամ նորմատիվ իրավական ակտով:

Անդրադառնալով հայցադիմումի 2.1.4 ենթակետին՝ հարկ եմ համարում նշել, որ համապատասխան հիմնավորումները ներկայացնելիս հիմք եմ ընդունել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջում առկա տեղեկատվությունը, որն իմ կողմից հայցադիմում ներկայացնելուց հետո խմբագրվել է, սակայն, եթե ընդունենք, որ Էդգար Շաթիրյանը 2017 թվականի սեպտեմբեր ամսից այլևս չի աշխատում Երևանի պետական համալսարանում, միևնույն է, նկատի ունենալով, որ սույն գործով վարույթը հարուցվել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի դիմումի հիման վրա, գտնում եմ, որ որևէ պաշտոնատար անձ, ով գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ վարչական վարույթի մասնակիցներից որևէ մեկի հետ, ըստ էության, գործի քննության ընթացքում մեծ հավանականությամբ կարող է դրսևորել սուբյեկտիվ, կողմնակալ մոտեցում վարչական ակտի հասցեատիրոջ նկատմամբ: Ուստի, սույն գործի քննությանն Էդգար Շաթիրյանի մասնակցությունը, այն պայմաններում, երբ եզրակացությունն ընդունվել է ոչ թե հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, այլ՝ երեք անդամների կողմից, չեմ համարում իրավաչափ:

Անդրադառնալով հայցադիմումի 2.1.5 ենթակետի մասով Պատասխանողի ներկայացված դիրքորոշմանը՝ փաստում եմ, որ վարչական մարմինն էթիկայի կանոնի խախտման փաստը բացահայտելու համար առաջնահերթության կարգով պետք է հանրային ծառայողի արարքի (դրսևորած վարքագծի) հատկանիշները համադրի օրենքով նախատեսված էթիկայի կանոնի խախտման հատկանիշների հետ, իսկ «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքով նախատեսված չէ որևէ դրույթ, որով սահմանված կլինեին էթիկայի կանոնների խախտման դեպքերը: Ուստի, համապատասխան իրավական կարգավորումների բացակայության և իրավակիրառ պրակտիկայում էթիկայի կանոնի խախտման դեպքերը բացահատված չլինելու պայմաններում, Պատասխանողի կողմից որևէ հանրային ծառայողի կողմից թույլ տրված վարքագիծն էթիկայի կանոններին համապատասխանեցնելու հարցի գնահատումը չի կարող համարվել օբյեկտիվ:

Ինչ վերաբերում է հայցադիմումի 2.1.6 ենթակետի մասով Պատասխանողի ներկայացված դիրքորոշմանը, ապա կրկին հայտնում եմ, որ որևէ հանրային պաշտոնում պաշտոնավարելու համար անհրաժեշտ է, որպեսզի նման պաշտոն նախատեսված լինի «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնը նախատեսված չէ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքով ո՛չ որպես պետական ծառայության պաշտոն, ո՛չ որպես համայնքային ծառայության պաշտոն, ո՛չ էլ որպես հանրային պաշտոն, ուստի նշված պաշտոնն իրեն վերագրող կամ զբաղեցնող անձը որևէ կերպ չի կարող համարվել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով նախատեսված պաշտոնատար անձ, և, հետևապես, չի կարող համարվել հանրային իշխանության մարմին՝ որն իրավասու է իրականացնել վարչարարություն:

Անդրադառնալով Պատասխանողի կողմից ներկայացված այն դիրքորոշմանը, որ սույն գործով վիճարկվող եզրակացությունն ինքնին որևէ իրավական հետևանք չի առաջացնում և քննարկման առարկա պետք է դառնա եզրակացության՝ վարչական ակտ հանդիսանալու հանգամանքը՝ գտնում եմ, որ վիճարկվող եզրակացությունն անհատական իրավական ակտ է, ընդունվել է վարչական մարմնի կողմից (եթե կարելի է այդպիսին համարել Պատասխանողին), ունի արտաքին ներգործություն, ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով և ուղղակի իրավական հետևանքներ է առաջացրել իմ համար, մասնավորապես՝ վատթարացրել է ինչպես իմ իրավական, այնպես էլ փաստացի դրությունը, քանի որ նախքան եզրակացության տրամադրումը հանդիսացել եմ հանրային պաշտոն զբաղեցնող անձ, ում երբևէ վերագրված չէր էթիկայի նորմի խախտում, իսկ նշված խախտումն ինձ վերագրելու արդյունքում խախտվել է ինչպես իմ բարի համբավը, այնպես էլ իմ նկատմամբ հասարակության վստահությունը, միաժամանակ, նշված եզրակացությունը փաստացի ոչ իրավաչափորեն միջամտում է իմ ազատ արտահայտվելու և հասարակությանը հաշվետու լինելու իրավունքների իրացմանը»»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:24 22/05/2019  |  ՄեկնաբանությունԴավիթ Սանասարյանը չի բողոքարկի դատախազության որոշումը
09:38 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում տեղի է ունենում հեղափոխության հաջորդ ալիքը. Դավիթ Սանասայան
21:46 19/05/2019  |  Մեկնաբանություն«Փակելու եմ Քոչարյանին ազատություն նվիրող դատարանի դուռը». Դավիթ Սանասարյան
11:30 15/05/2019  |  Քաղաքական‹‹Ինչ էլ լինի Փաշինյանը պարտված է, և այստեղ նրա ‹‹կրուտիտները››, ‹‹մուտիտները›› որևէ մեկին օգուտ չեն տա. Շարմազանովը՝ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին
14:10 12/05/2019  |  ՄեկնաբանությունԵս ավելի շատ հարգում եմ ՀՀԿ-ական կամ քոչարյանական այն կերպարներին, ովքեր մնացին իրենց գույների մեջ. Սանասարյան
16:07 09/05/2019  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Սանասարյանը կասկած չունի, որ գործը կկարճվի
19:24 08/05/2019  |  ՄեկնաբանությունԱյո, ես վարչապետին տեղեկություն տվել եմ այն ժամանակ, երբ դեռ ես այս գործով որևէ կարգավիճակ չունեի. Դավիթ Սանասարյան
12:19 08/05/2019  |  Քրեական խրոնիկոնԲացառում եմ, որ «գործ սարքելու» որևէ երևույթ լինի մեր կառավարություն օրոք. Նիկոլ Փաշինյան
22:15 03/05/2019  |  Քրեական խրոնիկոնԵթե բավարար ապացույցների համակցություն չլիներ, մենք չէինք կարողանա Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրել. ԱԱԾ
16:02 02/05/2019  |  ԼՐԱՀՈՍԻսկ ինչո՞վ է Դավիթ Սանասարյանը տարբերվում ՀՀ այլ քաղաքացիներից. Արթուր Վանեցյան

Արխիվ

[]