Թեմաներ
Կիրակի 09 / 22 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/22/2019   18:09 Նկարիչը ապակի է կոտրում հանուն արվեստի, բայց ավելորդ մեկ ճաք՝ և դա արդեն վայրագություն է 09/22/2019   16:34 Մասնագետները պատմել են, թե ինչից է իրականում հայտնվում «գարեջրային փորը» 09/22/2019   15:50 Անկախություն տանող ճանապարհին՝ պետականության հիմքերում կանգնած մարդիկ դիտարկվում էին «սվոյ և ոչ սվոյ կարգախոսի» մեջ. Կոռնիձորի Արո 09/22/2019   15:39 Բժիշկները պատմել են, թե օրական քանի քայլ պետք է կատարեն տարբեր տարիքի մարդիկ 09/22/2019   13:57 ՃՏՊ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած 09/22/2019   13:52 Մոսկովյան գործարարի կինը պատվիրել է կուբացի սիրեկանին սպանել իր ամուսնուն 09/22/2019   13:08 Հայերն ընդդեմ ադրբեջանցիների. Սանկտ Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 09/22/2019   12:26 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-7 աստիճանով. սպասվում են տաք օրեր 09/22/2019   12:22 Էլեկտրաէներգիայի անջատումներ 09/21/2019   19:48 «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է 09/21/2019   18:03 ԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել 09/21/2019   17:36 Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտ անտառածածկ տարածք է այրվում 09/21/2019   17:24 Հպարտ եմ, որ հայ եմ, անկախ Հայաստանի քաղաքացի. Արթուր Աբրահամ 09/21/2019   16:20 Մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ գնդապետին ծեծի ենթարկելու մասին 09/21/2019   16:15 Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 09/21/2019   16:13 Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան 09/21/2019   16:08 ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի առաջին ճեպազրույցը 09/21/2019   15:34 Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը չի փոխանցվել. Կառավարությունը նվերը դեռ չի ընդունել (տեսանյութ) 09/21/2019   15:25 Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան 09/21/2019   15:19 «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել 09/21/2019   15:08 Չի բացառվում, որ Ադրբեջանն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության. Բաբայան 09/21/2019   14:43 ԱՄՆ-ի հետ ծավալուն երկխոսություն կա. Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի կունենա, բայց ե՞րբ 09/21/2019   14:40 Շնորհավոր տոնդ, Հայաստան. բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Արթուր Վանեցյան 09/21/2019   14:30 2018թ-ի ապրիլ-մայիսին ՀՀ-ում տեղի ունեցավ նոր անկախության հանրաքվե. Փաշինյան 09/21/2019   14:26 Մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ 09/21/2019   14:24 Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը 09/21/2019   14:15 Վիտալի Բալասանյանի ուղերձը 09/21/2019   14:09 Էնքան կուզենայի, որ Հայաստանի անկախության տոնը շնորհավորողներից շատերը մազաչափ կապ ունենային այդ անկախության հետ. Գևորգ Պետրոսյան 09/21/2019   13:56 Ո՞վ է հերոսը ՀՀ-ում, ո՞վ է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները. Փաշինյան (տեսանյութ) 09/21/2019   13:17 Ջերմուկը մեր սիմվոլներից է, և վարչապետը սխալվում է, որ դա հաշվի չի առնում. Անդրիաս Ղուկասյան 09/21/2019   13:11 Մեկ բան անփոփոխ է ու անսասան. Գագիկ Ծառուկյան 09/21/2019   13:04 Սպասվում է առանց տեղումների եղանակ 09/21/2019   12:42 Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին (տեսանյութ) 09/21/2019   12:37 ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. Փաստաբան 09/21/2019   12:28 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 28-ամյակի առթիվ 09/21/2019   12:26 Խաղաղությունն ու բարեկեցությունը, արդարությունը հաստատվելու են անկախ և միացյալ հայրենիքում «Ժառանգություն» 09/21/2019   12:23 Եթե ՍԴ-ն ժողովրդի վստահությունը չի վայելում, ապա այն պետք է փոփոխությունների ենթարկվի. Միրզոյան 09/21/2019   12:15 Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության օրվա առթիվ 09/21/2019   12:13 ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Վլադիմիր Պուտինից, Դոնալդ Թրամփից, Լի Քեցյանից և այլ երկրների գործընկերներից 09/21/2019   12:12 Համազգային տոնի սիմվոլիկան պիտի ընկալելի լինի բոլորի համար 09/21/2019   12:07 Խաչիկ գյուղում այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ 09/21/2019   11:59 Ադրբեջանը ԼՂ շփման գծում մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ 09/21/2019   11:50 «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը. Ռ. Քոչարյան 09/21/2019   11:41 Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան 09/21/2019   11:37 Անկախությունը մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության և ինքնության առհավատչյա. Սերժ Սարգսյան 09/21/2019   11:28 ՃՏՊ Հին Երևանցու փողոցում. կան տուժածներ 09/21/2019   11:25 Հայոց բանակի սպայական կազմը պետք է լինի մեր հասարակության ամենահարգված սոցիալական շերտերից մեկը, Նորայր Նորիկյան 09/21/2019   11:21 Ամեն օր արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք Աստծո շնորհով և մեր ազգի զրկանքներով վաստակյալ անկախ պետականությանը. Վեհափառ 09/21/2019   11:15 Վարչապետը սպասում է. նա առայժմ չի կարող ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նշանակել իրեն ցանկալի անձանց. «Ժամանակ» 09/21/2019   11:10 Պուտինը կգա Հայաստան. «Ժողովուրդ»
09/21/2019   15:34 Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը չի փոխանցվել. Կառավարությունը նվերը դեռ չի ընդունել (տեսանյութ) 09/21/2019   12:37 ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. Փաստաբան 09/21/2019   15:25 Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան 09/21/2019   14:09 Էնքան կուզենայի, որ Հայաստանի անկախության տոնը շնորհավորողներից շատերը մազաչափ կապ ունենային այդ անկախության հետ. Գևորգ Պետրոսյան 09/21/2019   11:06 Գլխավոր դատախազի զարմիկը՝ մեղադրյալի աթոռին. Ինչպես է նա ընկել ԱԱԾ «թակարդը». «Ժողովուրդ» 09/21/2019   19:48 «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է 09/21/2019   16:20 Մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ գնդապետին ծեծի ենթարկելու մասին 09/22/2019   13:08 Հայերն ընդդեմ ադրբեջանցիների. Սանկտ Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 09/21/2019   10:58 Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարակա՞ն կտա. «Հրապարակ» 09/21/2019   18:03 ԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել 09/21/2019   10:40 «Սա ահաբեկչական հարված է… Արցախում կպայթի իրավիճակը». «168 ժամ» 09/21/2019   10:52 Ովքե՞ր են Հրայր Թովմասյանի հարցով փաստաթղթի հեղինակները. «Փաստ» 09/20/2019   19:39 Ամուլսարը՝ անկախության գրավական 09/20/2019   18:50 Ինձ առաջադրված մեղադրանքն ուղղորդված է. Հայտնի խոսակցության տեսագրության ժամանակ ասում են՝ Սեյրանին ձերբակալի 09/21/2019   11:10 Պուտինը կգա Հայաստան. «Ժողովուրդ» 09/21/2019   12:12 Համազգային տոնի սիմվոլիկան պիտի ընկալելի լինի բոլորի համար 09/21/2019   11:15 Վարչապետը սպասում է. նա առայժմ չի կարող ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նշանակել իրեն ցանկալի անձանց. «Ժամանակ» 09/21/2019   10:45 Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք (տեսանյութ) 09/21/2019   16:08 ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի առաջին ճեպազրույցը 09/21/2019   16:15 Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար

Սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի փառավոր վերածնունդը. վարչապետը մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ին 06/08/2019   12:41  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ի բացման արարողությանը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Կառավարության հարգելի անդամներ,

Պետական այրեր,

Հարգելի դեսպաններ, հյուրեր,

Ողջունում եմ մտեքերի հայկական գագաթնաժողովը, որը հիմնված լինելով և ավանդաբար անցկացվելով ֆրանսիական  Շամոնի քաղաքում` առաջին անգամ անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում: Եվ ես ուզում եմ այս իրադարձության համար հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին և բոլոր նրանց, որոնց նշեց ՀՀ նախագահը:

Հին հնդկական առակը հարց է բարձրացնում` ի՞նչն է ավելի շատ քան աստղերը և բնականաբար պատասխանում են. մտքերն են ավելի շատ, քան աստղերը:  Ընդ որում, նկատի է առնվում մեկ մարդու մտքերը, ոչ թե ամբողջ մարդկության: Ընդհանրապես, միտքն այն ամենակարևոր և շրջադարձային երևույթն է, որ կերտել է, ստեղծել է մեր իրականությունը:

Ամբողջ քաղաքակրթությունն, ըստ էության, հիմնված է մեկ գործոնի վրա` դա մարդկային միտքն է: Ընդհանրապես, երկրագնդի ողջ գոյության ընթացքում ընդամենը երկու գործոն կա, որ ազդել է երկիր մոլորակի վրա` մեկը տիեզերական գործոններն են, իսկ մյուսը` մարդկային միտքը: Եվ երբ փորձում ենք խոսել այսօրվա քննարկման հիմնական թեմայի` աշխարհում և, ընդհանրապես, տարածաշրջանում տնտեսական, ներդրումային, ընդհուպ աշխարհաքաղաքական միտումների մասին, մենք կտեսնենք, որ ժամանակակից աշխարհում ամենամեծ ներդրումներն արվում են հենց մարդկային մտքի ոլորտում:

Այսօր տնտեսության շարժիչ ուժերը դարձել են այն ոլորտները, որոնք ուղղակիորեն կապ ունեն մտքի հետ: Եվ բանը հասել է այնտեղ, որ մարդկային միտքն այլևս չի բավարարվում ինքն իրենով և աշխարհում սկսվել է արհեստական մտքի, արհեստական ինտելեկտի զարգացման գլոբալ պրոցես: Սա է, ըստ էության, 21-րդ դարի, ժամանակակից աշխարհի հիմնական տնտեսական միտումը:

Երբ նայենք վերջին 20-30 տարիների համաշխարհային տնտեսության կառուցվածքը` կտեսնենք, որ ամենադրամատիկ և աչքի զարնող փոփոխությունը հենց դա է: Տնտեսության մեջ առաջատար են դարձել այն ուժերը, որոնք առավելապես հիմնված են մարդկային մտքի, տաղանդի և ինտելեկտի վրա: Հիմա մենք ապրում ենք մի զարմանալի ժամանակաշրջանում, երբ մարդկային միտքը սկսել է իր ազդեցությունն ունենալ ոչ միայն երկիր մոլորակի վրա, այլ այն սկսել է փոփոխություններ կատարել այլ մոլորակներում և որևէ կասկած չկա, որ այս միտումը շարունակվելու է  ու ուժեղանալու է հենց արհեստական ինտելեկտի զարգացմանը զուգընթաց:

Երևանից այստեղ գալիս, երբ նայում ենք ճամփեզրին, տեսնում ենք բազմաթիվ խանութներ, ռեստորաններ, փոքր և միջին բիզնեսի օբյեկտներ, նրանցից ոմանք հաջողակ են, ոմանք` անհաջողակ, ոմանց գործերն այդքան էլ լավ չեն, ոմանց գործերն ակնհայտորեն լավ են ու դա երևում է առաջին հայացքից: Եվ երբ մտածում ենք, թե ի՞նչ է տարբերում հաջողված բիզնեսներն անհաջող բիզնեսներից` առաջին միքտը, որ զարնում է` այն է, որ հաջողակ են այն բիզնեսները, որոնց մեջ մտքի ներդրումն առավել մեծ չափաբաժին ունի: Ինչպես սիրում են տնտեսագետներն ասել` այլ հավասար պայմաններում հաջողակ են առավելապես այն գործարարները, ձեռնարկությունները, որոնց մեջ ներդրված մտքի չափաբաժինն առանձնահատուկ է:

Եվ ես կարծում եմ, որ այս երևույթը, միտումն, ընդհանուր առմամբ, բնորոշում է այսօրվա Հայաստանը, որովհետև 21-րդ դարն իսկապես մտքի դար է, մտքի հաղթանակի և մտքի զարգացման դար է, և այս է պատճառը, որ մենք հավատում ենք, որ 21-րդ դարը նաև Հայաստանի Հանրապետության դարն է, նաև Հայաստանի քաղաքացու դարն է, հայ ժողովրդի դարն է, որովհետև մենք հավատում ենք, որ սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես փառավոր վերածնունդը:

Երբ ծովի դար էր` մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր` մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր` մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր` մենք ուժ չունեինք և ահա եկել է մտքի դարը ու որևէ կասկած չկա, որ մենք ունենք միտք և, ըստ այդմ, մեր հիմնական անելիքը բնորոշված է. մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի միտքը զարգանա, միտքն ինքնադրսևորվելու, իրացվելու, ինքն իրեն վերարտադրելու հնարավորություն ունենա: Նաև սա է պատճառը, որ ասում ենք, որ մեր խնդիրն է` Հայաստանի Հանրապետությունը դարձնել դրախտավայր տաղանդավոր մարդկանց, մտքի համար, իսկ մենք հավատում ենք, որ ընդհանրապես, յուրաքանչյուր մարդ բացառիկ է, յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է և մեր խնդիրն է ահա ստեղծել մի միջավայր, որտեղ մարդու տաղանդը կաճի, կզարգանա, կդրսևորվի, կստեղծի ինտելեկտ, կստեղծի արհեստական ինտելեկտ և այդ արհեստական ինտելեկտը կծառայեցնի մարդկային մտքին, մարդկային, հոգևոր, բարոյական արժեքներին, համընդհանուր կայունությանը, խաղաղությանը և բարեկեցությանը:

Այնպես որ, պատեհ է, որ հենց հիմա, հենց այսօր մտքի գագաթնաժողովն անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այսօրվա գագաթնաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում դարձրել են իրականություն: Շնորհակալ եմ»:     

 

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ը («Summit of Minds») այս տարի առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալում է այս միջոցառումը Շամոնիից դուրս:

Միջոցառման մասնակիցների շարքում են 2005-2007 թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոն, Siemens ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան (Jan-Marc Lischka), Ֆրանսիական THALES ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին, Սկոլկովոյի մենջմենթի դպրոցի խորհրդի ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինը, ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի հիմնադրամի նախագահ և տնօրեն Ուիլյամ Փարկերը և այլք:

Միջոցառմանը մասնակցում են հայաստանցի և օտարերկրացի ավելի քան հարյուր հեղինակավոր քաղաքական ու ռազմական գործիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ, գործարարներ ու ձեռնարկատերեր։

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են մի շարք թեմատիկ քննարկումներ, որոնց շրջանակում անդրադադարձ կկատարվի Եվրասիայի և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական գործընթացներին, բարձր տեխնոլոգիաներին ու կառավարմանը, արհեստական բանականությանը, թվային տնտեսությանը և այլն:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:49 08/06/2019  |  ՄամուլՎարչապետի ռուսերենն ու Զախարովայի ֆեյսբուքյան գրառումը. Ինչու է Փաշինյանը համառորեն ռուսերեն խոսում. «Հրապարակ»
21:17 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչպե՞ս կարող են մարդիկ օկուպացնել այն տարածքը, որտեղ իրենք դարերով ապրել են. Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին
21:12 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ
19:07 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք մտադիր ենք Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին
17:59 07/06/2019  |  ՎերլուծություններԹավշյան դառնում է կոշտուկոպիտ
17:47 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը միջազգային բիզնեսմեններին կոչ արեց ներդրումներ իրականացնել Հայաստանում
17:28 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը վերահաստատեց կոռուպցիայից զերծ դատական համակարգի ստեղծման հրատապ լինելը
17:25 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը իր ժամանակակից պատմության կարևոր փուլ է ապրում. ՀՀ վարչապետ
14:39 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Յանդեքս»-ի ղեկավարները վարչապետին են ներկայացրել Հայաստանում նոր նախագծեր իրականացնելու ծրագրերը
12:21 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ու Բուլղարիան նոր թափ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռումեն Ռադևի հանդիպումը

Արխիվ

[]