Թեմաներ
Շաբաթ 10 / 19 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/19/2019   21:18 Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Վարդան Գրեգորյանին և Արա Դարզիին 10/19/2019   20:39 Հնդիկ ֆերմերը վերակենդանացել է սեփական հուղարկավորության ժամանակ 10/19/2019   20:25 Բժիշկները մոռացել են հիվանդին տոմոգրաֆում 10/19/2019   19:51 Մոսկվայում երկու ռոք երաժիշտ մահացել է թմրանյութերի գերդոզավորումից 10/19/2019   17:26 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ 10/19/2019   17:14 Կկայանա ՔԿԾ 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը 10/19/2019   16:54 Սիմոնյանն աղջիկ է ունեցել 10/19/2019   16:52 Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում. Ֆարմանյան 10/19/2019   16:37 Վարչապետը տեղադրել է փազլի վերջին կտոր. նախաձեռնությունն ուղղված է գյումրեցիների բնակարանային խնդիրների լուծմանը 10/19/2019   16:26 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել YPO անդամ գործարարների խմբի հետ 10/19/2019   16:20 Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը շնորհվել է մեծ արտիստ Երվանդ Մանարյանին 10/19/2019   16:20 Հերքվել է ՀՀ ՀՔԾ քննիչ ներկայցած անձի կողմից շոգեբաղնիքում Սամվել Ֆարմանյանին քրեական գործի մասին տվյալներ հաղորդելու վերաբերյալ վերջինիս հայտնած տեղեկատվությունը 10/19/2019   15:55 Այն գումարները, որոնք քաղաքացիները վճարում են պետությանը, վճարում են իրենք իրենց, վճարում են մեր երկրում ենթակառուցվածքներ ունենալու համար. վարչապետ 10/19/2019   15:31 Գործադիր և օրենսդիր իշխանությունները չպետք է կարողանան ճնշեն դատական իշխանությանը. Արա Զոհրաբյան 10/19/2019   15:24 Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան 10/19/2019   15:18 Անցկացվել են պետական վերահսկողության միջոցառումեր կերակրի աղի նկատմամբ 10/19/2019   15:18 Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է աշխատանքից 10/19/2019   15:06 Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի արձագանքը ԱԱԾ հայտարարությանը 10/19/2019   14:54 Շենգավիթում շինարարական շուկայի աշխատակիցները գործադուլ են անում. բարձր են վարձավճարները 10/19/2019   14:44 Հայաստանում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 10/19/2019   14:35 ՀՀ վարչապետի կայքը կոտրվել է ադրբեջանական հաքերային խմբի երկու անդամների կողմից 10/19/2019   14:29 Պարզվել է օգոստոսի 5-ին ջրանցքից հայտնաբերված դիակի անձը 10/19/2019   14:22 Հրայր Թովմասյանի դուստրերի ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու փաստը անմաքրելի հետք թողեց իշխանության բարոյական նկարագրի վրա. Ղազինյան 10/19/2019   14:01 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կան տուժածներ 10/19/2019   13:55 Անդրանիկ Թևանյան. Կուտակված թարախը պետք է անպայման դուրս գա 10/19/2019   13:53 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ 10/19/2019   13:48 Այդ բարեփոխումները կյանքի կոչելով՝ մենք հուղարկավորում ենք արդարադատությունը մեր երկրում. Վարդան Այվազյան 10/19/2019   13:18 ՊԵԿ աշխատողները, հարկային և մաքսային ծառայողները պետք է փոխեն իրենց վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ. Փաշինյան 10/19/2019   13:02 Դատախազները հանդիպում քննարկումներ են անցկացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ ուսումնական հաստատությունների աշակերտների հետ 10/19/2019   12:41 ՍԴ-ն պետք է արձանագրի ու արձագանքի Վահե Գրիգորյանի՝ ՍԴ աշխատանքներին չմասնակցելու իրողությանը 10/19/2019   12:40 ՃՏՊ Մարտունի-Մադինա ավտոճանապարհին. կան տուժածներ և երկու զոհ 10/19/2019   12:35 Վերջին 7 օրվա իրավիճակն առաջնագծում. ՊԲ 10/19/2019   12:22 Փաշինյանը ծանոթացել է Գյումրիում կառուցվող ավտոմաքսատան աշխատանքներին (տեսանյութ) 10/19/2019   11:54 Ուշադրություն. մի շարք ուղղություններով երթեւեկությունը կդադարեցվի 10/19/2019   11:43 Միքայել Համբարձումյանը հանձնարարել է «ԵՊՀ-ում փորեն» ու Միհրան Հակոբյանի վրա «մի գործ կարեն». Դանիելյան 10/19/2019   11:38 Տոնդ շնորհավո՛ր, իմ ջերմ ու բարի Երևա՛ն ջան. Տարոն Մարգարյան 10/19/2019   11:29 ՃՏՊ Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհին. վարորդն ու ուղևորը մահացել են 10/19/2019   11:27 Հյուսիսային մաքսատուն-վարչությունը աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին 10/19/2019   11:26 Երևանցին նա է, ով սիրում է Երևանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման. Հայկ Մարությանը շնորհավորել է 10/19/2019   11:22 Ինչու են Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ծանուցագրեր ուղարկվել. պարզաբանում է ԱԱԾ-ն 10/19/2019   11:21 Յուրաքանչյուր վարչական շրջան իր ոճն ու երաժշտությունն է ունենալու 10/19/2019   11:12 Երևա՛ն, իմ սե՛ր․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է 10/19/2019   11:09 ՍԴ-ն որոշել է՝ գրավը պետք է լիարժեքորեն ինքնուրույն խափանման միջոց լինի. Ռուբեն Մելիքյան 10/19/2019   10:58 Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձինք կալանավորվել են 10/19/2019   10:10 Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ. «Հրապարակ» 10/19/2019   10:05 Երիտասարդ դատավորները լքում են դատական համակարգը. ավելի «անշառ» գործ են ուզում. «Ժամանակ» 10/19/2019   09:57 «Ինչո՞ւ եք «Անտարես»-ին էսպես «փռում ասֆալտին». «168 ժամ» 10/19/2019   09:54 50 հազար դրամով կտուգանվեն․ փոփոխություններ գնված ապրանքը հետ վերադարձնելու գործընթացում. «Ժողովուրդ» 10/19/2019   09:48 Որն է կադաստրի Կոմիտեի ղեկավարի հրաժարականի պատճառը. «Հրապարակ» 10/19/2019   09:43 Մեծ փողեր՝ առանց մրցույթի. աղմուկ հանած միտում. «Փաստ».
10/18/2019   14:22 Սահմանադրական դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբ. հետեւում են Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին 10/19/2019   13:48 Այդ բարեփոխումները կյանքի կոչելով՝ մենք հուղարկավորում ենք արդարադատությունը մեր երկրում. Վարդան Այվազյան 10/19/2019   15:24 Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան 10/18/2019   19:06 Ադրբեջանական հաքերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը. այն կոտրված է մնացել 2.5 ժամ 10/18/2019   00:11 Փաշինյանը՝ Պոլ Պոտի ուղիով մինչև ու՞ր կգնա 10/18/2019   18:07 Հրայր Թովմասյանի ավագ դստերը հարցրել են իրեն պատկանող մեքենայից, որը ապրիլյան պատերազմի օրերին աղջիկը նվիրաբերել է Արցախի ՊԲ-ին 10/18/2019   15:30 Արամ Վարդեւանյանը կմիջնորդի կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Մհեր Արղամանյանին 10/18/2019   14:44 ԱԱԾ հրավիրված Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը լավ չէ 10/18/2019   10:36 Երեկ 6-րդ վարչությունում ծեծի են ենթարկել քաղաքացիներին՝ ստիպելով ցուցմունք տալ Արթուր Վանեցյանի դեմ. «Հրապարակ» 10/18/2019   13:55 ՍԴ որոշմանը որևէ պոչ ու ականջ կպցնելու տեղ չկա. Վարդան Այվազյան 10/18/2019   12:54 Հայաստանում օրենքը Նիկոլի կամքն է 10/18/2019   09:59 Վարչապետի եղբորորդու գործով վճիռը հրապարակվեց․ ինչ պատիժ սահմանվեց․ «Ժողովուրդ» 10/18/2019   15:00 Իրավապաշտպանները երթով միացել են ԱԱԾ շենքի առջեւ ընթացող բողոքի ակցիային (տեսանյութ) 10/18/2019   17:22 Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի դիմում է գրել 10/18/2019   16:38 ՀՀ երկրորդ նախագահի Փաստաբանական թիմի հայտարարությունը ՍԴ-ի որոշման վերաբերյալ 10/18/2019   20:28 Սահմանադրական դատարանի կողմից «ԱԺ-ն իրավասու չէր ՍԴ դիմելու» ձեւակերպումը շատ հետաքրքիր է. Արամ Վարդեւանյան 10/18/2019   09:44 «Ես ամեն ինչ արել եմ օրենքի սահմաններում». Արա Բաբլոյան. «Ժողովուրդ» 10/19/2019   11:43 Միքայել Համբարձումյանը հանձնարարել է «ԵՊՀ-ում փորեն» ու Միհրան Հակոբյանի վրա «մի գործ կարեն». Դանիելյան 10/18/2019   15:20 Ուսադիր ունեցող մարդկանց՝ ԱԱԾ աշխատակիցներին եւ մյուս իրավապահներին ստիպում են անցնել գծեր. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) 10/18/2019   16:36 ԱԱԾ նախկին ղեկավարը Փաշինյանի քաղաքական դիագնոզը տվել է՝ կա՛նգ առ և սթափվի՛ր. Շարմազանով

Մենք մտադիր ենք Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին 06/07/2019   19:07  |  ԼՐԱՀՈՍ

Աշխատանքայն այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստին, որն անցկացվում է «Ձևավորելով կայուն զարգացման օրակարգ» խորագրի ներքո: Այս մասին հայտնում են՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Լիագումար նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը, Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պելեգրինին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես նշել է.

 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Նախագահ Սի Ծինփին,

Նախագահ Ռադև,

Վարչապետ Պելեգրինի,

Գլխավոր քարտուղար Գուտերեշ,

Ես կսկսեմ իմ ելույթը երախտագիտության ավանդական խոսքով՝ այս հանդիպման կազմակերպման, ինչպես նաև մեր երկրի զարգացման ճանապարհների ու այդ ուղղությամբ մեր կառավարության կատարած քայլերի մասին մտքերով կիսվելու հնարավորության համար։

Այսօր Հայաստանն ապրում է իր նորագույն պատմության կարևորագույն ժամանակաշրջանում: Քաղաքական կայունության և իշխանությունների աննախադեպ բարձր լեգիտիմության ֆոնին երկրում տեղի են ունենում արմատական փոփոխություններ: Նրանց վերջնական նպատակն է ստեղծել մրցունակ ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն, որը հիմնված է հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա:

Ո՞րն է այդ փոփոխությունների էությունը: Հակիրճ կարելի է ասել, որ դրանք ուղղված են մեր քաղաքական, պետական, տնտեսական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանը մի երկիր է, որը չունի ելք դեպի ծով, ունի սահմանափակ տնտեսական և բնական ռեսուրսներ, լոգիստիկ միջանցքների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական հատկությունների առումով դժվար աշխարհագրական դիրք: Այս բոլոր դժվարությունները որոշակի ձևով խթանում են մեզ մրցունակության և արդյունավետության բարձրացմանն ուղղված մշտական գործողությունների:

Ի՞նչ է դա նշանակում մեզ համար:

Առաջին հերթին դա պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է։ Կարող եմ վստահաբար ասել, որ այդ առումով մեզ արդեն հաջողվել է շոշափելի արյդունքների հասնել։ Արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան։ Երկրում նվազագույնին է հասցվել արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիաների գործունեությունը։

Այնուամենայնիվ, մեր երկրի տնտեսական և քաղաքական միջավայրի առողջացման ուղղությամբ գործողությունների ընթացքում մենք բախվեցինք մի հիմնարար խնդրի:

Երկրի դատական իշխանությունը, ի տարբերություն գործադիր և օրենսդիր ճյուղերի, որտեղ ինստիտուտների օպտիմալացման հարցում կա որակական առաջընթաց, որևէ շոշափելի փոխակերպման չի ենթարկվել: Արդյունքում, դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության զգալի անկում է եղել: Եվ սա, իր հերթին, լուրջ խոչընդոտներ է ստեղծում երկրի զարգացման համար:

Կապիտալի պաշտպանության, տնտեսական գործունեության համար հավասար պայմանների ստեղծման, օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ մեր բոլոր ջանքերը չեն բերի ցանկալի արդյունքի, եթե դատական համակարգը որակապես չփոխվի:

Հետևաբար, իսկապես անկախ, կոռուպցիայից ազատ դատական համակարգի ստեղծումն այսօր մեր հասարակության համար հրատապ խնդիր է և Հայաստանի կառավարության բարեփոխման ռազմավարության առաջնահերթություն:

Երկրորդն արտաքին տնտեսական հարաբերությունների ներուժի լիարժեք օգտագործումն է և միջազգային ինտեգրացիոն կառույցներին մասնակցությունը: Այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, շատ կարևոր է ինստիտուցիոնալ հասանելիությունը համաշխարհային տնտեսան կենտրոններին:

Սա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ մեր համագործակցությանը և Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությանը: Մենք հավատարիմ ենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա կատարելագործմանը և ԵԱՏՄ առավել արդյունավետ մասնակցությանը: Այդ նպատակով մենք ամեն ջանք կգործադրենք համագործակցության մեխանիզմների բարելավման և մեր միության անդամների միջև ինտեգրացիան խորացնելու համար: Սա հավասարապես վերաբերում է նաև մեր անդամակցությանը ՀԱՊԿ-ին:

Ուզում եմ ընդգծել մեր հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնման հարցում: Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի Չինաստանը: Ուրախ եմ նշել, որ վերջին ամսվա ընթացքում այս երկրի հետ մենք հասել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկայի, որն առանցքային դեր է կատարում համաշխարհային տնտեսությունում:

Որպես ԵԱՏՄ անդամ, մենք կարևորում ենք ինստիտուցիոնալ համագործակցությունը տարբեր ինտեգրացիոն միությունների և նախագծերի միջև: Ես առաջնային եմ համարում ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգակցման գաղափարի իրականացումը: Դա բավական տրամաբանական է և ռացիոնալ:

Ես նաև հեռանկարային եմ համարում ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև համագործակցության խորացման քաղաքականությունը: Կարծում եմ, որ եթե ոչ մոտ ապագայում, ապա ցանկացած դեպքում, միջնաժամկետ հատվածում, նման համագործակցությունն իրագործելի է և նույնիսկ անխուսափելի:

Հայաստանը ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիր է կնքել, որը մենք մտադիր ենք առավելագույն արդյունավետությամբ օգտագործել մեր բարեփոխումների նախագծման և իրականացման համար: ԵՄ-ի հետ գործընկերությունը որևէ կերպ չի հակասում մեր անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Նրանք լրացնում են միմյանց՝ հարստացնելով մեր հնարավորությունները նոր համեմատական առավելություններով:

Երրորդը` պետության մարդկային ներուժի առավել արդյունավետ օգտագործումն է: Մեր հիմնական կապիտալը մարդիկ են: Եվ մեր կառավարության գործողություններն ուղղված են մեր քաղաքացիների ստեղծագործական, մտավոր և գործարար ներուժի ազատ իրականացման համար պայմաններ ստեղծելուն: Եվ մենք մտադիր ենք Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար:

Մենք տեսնում ենք Հայաստանի ապագան նորարարական տնտեսության զարգացման մեջ: Այն Հայաստանի նման պետության համար չունի այլընտրանք: Մեզ համար առաջնային է տեխնոլոգիական ոլորտը: Այս առումով մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի կրթությունը: Հայաստանը խորհրդային տարիներից ժառանգել է ֆիզիկայի և մաթեմատիկայի լավ դպրոց, և այսօր մենք ամեն ինչ անում ենք այդ ներուժը հնարավորինս համախմբելու և օգտագործելու համար:

Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աճել է 5 անգամ: Այն դարձել է երկրի տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը և նրա ամենախոստումնալից ոլորտը:

Կրթություն և նորարարություն, համագործակցություն և ինտեգրում, իրավունքի գերակայության հաստատում և լավ կառավարում՝ ահա այստեղ մենք տեսնում ենք մեր հնարավոր առավելությունը, որը թույլ կտա լիարժեքորեն օգտագործել մեր ռեսուրսները և հասնել կայուն տնտեսական զարգացում ապահովող պայմանների:

Մենք գտնում ենք, որ Հայաստանն արդեն այդ ուղղու վրա է: Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 7.1 տոկոս, իսկ ապրիլ ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը հասել է 9.2 տոկոսի: Մենք միջազգային բիզնեսին հրավիրում ենք ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Մենք նույնիսկ պոտենցիալ ներդրողների համար կարգախոս ունենք ` հարստացեք և հարստացրեք:

Շնորհակալություն»:

Մինչ լիագումար նիստը Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի տաղավարներով` ծանոթանալով մասնակից ընկերությունների գործունեությանը:

Շրջայցի ընթացքում վարչապետը հարցազրույցներ է տվել «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը, «Ռիա-նովոստի» գործակալությանը և չինական CGTV հեռուստաընկերությանը

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:59 07/06/2019  |  ՎերլուծություններԹավշյան դառնում է կոշտուկոպիտ
17:47 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը միջազգային բիզնեսմեններին կոչ արեց ներդրումներ իրականացնել Հայաստանում
17:28 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը վերահաստատեց կոռուպցիայից զերծ դատական համակարգի ստեղծման հրատապ լինելը
17:25 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը իր ժամանակակից պատմության կարևոր փուլ է ապրում. ՀՀ վարչապետ
14:39 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Յանդեքս»-ի ղեկավարները վարչապետին են ներկայացրել Հայաստանում նոր նախագծեր իրականացնելու ծրագրերը
12:21 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ու Բուլղարիան նոր թափ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռումեն Ռադևի հանդիպումը
10:38 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի հանդիպումը
09:29 07/06/2019  |  ՄամուլՈւղերձը վերաբերո՞ւմ է սևազգեստ կառավարությանը. «Հրապարակ»
16:59 06/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ժամանեց Սանկտ Պետերբուրգ
14:34 06/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեդիայի վարչապետին Շվեդիայի Ազգային տոնի առթիվ

Տեսանյութեր

10/18/2019   20:40 Աշխատանքային պարտականությունները չկատարող պաշտոնյաները պե՞տք է շարունակեն մնալ իրենց պաշտոնին, թե հեռացվեն աշխատանքից. քաղաքացիների արձագանքը միանշանակ է

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]