Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2020   15:25 Դրսևորում են անգործություն, ուղղակի ձգում են գործը և չեն ուղարկում դատարան. «Հայելու» գործով նախաքննությունը դեռ շարունակվում է 01/18/2020   15:19 ՀՀ գլխավոր դատախազը ցավակցական խոսք է հղել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ 01/18/2020   14:57 Որքան Փաշինյանի վարկանիշը նվազի, այնքան մեծ պրոբլեմ է դառնալու թիմի միատարրության խնդիրը. քաղտեխնոլոգ 01/18/2020   14:54 Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել 01/18/2020   14:50 ԳՇ պետն անդրադարձել է զինծառայողների կողմից վառելիքի հափշտակության դեպքի վերաբերյալ տեղեկատվությանը 01/18/2020   14:45 «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի 01/18/2020   14:40 Ով է՞ Արարատ Միրզոյանի Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված ելույթի հեղինակը. Մարինա Գրիգորյան 01/18/2020   14:38 «Ճռռիկներ»՝ սառույցի վրա 01/18/2020   14:29 Հրայր Թովմասյանի նկարի տակ անպարկեշտ մեկնաբանություն գրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն 01/18/2020   14:23 Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է. Անահիտ Բախշյան 01/18/2020   14:06 Հայտնի է Մամուլի շենքում հրդեհի բռնկման պատճառը 01/18/2020   14:04 Սպասվում է թույլ տեղումներ 01/18/2020   13:59 ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն իրականացնում է շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ իրավիճակի մշտադիտարկում 01/18/2020   13:43 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ 01/18/2020   13:40 Շիրակը մարզպետ չունի. Նարեկ Միրզոյան 01/18/2020   13:34 ԱԱԾ տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանի եւ ԱԱԾ անձնակազմի ցավակցականը Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ 01/18/2020   13:30 Հրդեհ «Մամուլի» շենքի առաջին հարկում 01/18/2020   13:25 Մի կնոջ մեքենայից կապել, քարշ էին տվել. Մարմինը մաշվել էր, մնացել էին ոսկորները. Սասուն Միքայելյան 01/18/2020   13:18 Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել այն ադրբեջանցիներին, ովքեր օգնեցին հայերին՝ խուսափել մահից 01/18/2020   13:14 Չի բացառվում՝ ապրիլից հետո գազի գնի վերանայման հայտ ներկայացնեն. Գարեգին Բաղրամյան 01/18/2020   13:02 ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից գողություն կատարելու դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 01/18/2020   12:55 Արցախը հետեւողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում. Աշոտ Ղուլյան 01/18/2020   12:46 «Ես որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական եւ սպառիչ բացահայտմանը». «Հրապարակ» 01/18/2020   12:42 Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը. «Ժողովուրդ» 01/18/2020   12:40 Շորթում` արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 01/18/2020   12:32 ՃՏՊ Խորենացու փողոցում. կա զոհ 01/18/2020   12:11 Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ թմրամիջոց են հայտնաբերել 01/18/2020   12:05 Անչափահաս վարորդն ու ուղևորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են 01/18/2020   11:49 Վիճարկվում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի օրինականությունը. Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել 01/18/2020   11:30 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար 01/18/2020   11:09 Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել. «Կարող է չնչին գումար նախատեսվի». «Փաստ» 01/18/2020   10:51 Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել. «168 ժամ» 01/18/2020   10:45 «Այնքան ընկճված էր». Սերժ Սարգսյանը ծանր է տարել Կուտոյանի մահը. «Հրապարակ» 01/18/2020   10:33 Իշխանության համար օրեցօր ավելի է բարդանում թափուր պաշտոնները համալրելու հարցը. «Հրապարակ» 01/18/2020   10:30 Հանձնարարական է իջեցվել ՔԿՀ-ներում մահվան հետքերով. «Կյանքն այդպիսին է, մարդիկ մահանում են». «Ժողովուրդ» 01/18/2020   10:26 Ինչ նմանություններ կան Հայկ Հարությունյանի եւ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերի մեջ. «Ժողովուրդ» 01/18/2020   10:26 Աշոցքի երկրաշարժային օջախում 20 ցնցում է գրանցվել. մարզպետ 01/18/2020   10:14 Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում. «168 ժամ» 01/18/2020   10:11 ՍԴ դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները. «Փաստ» 01/18/2020   10:10 Վանեցյանն ուժեղացրել է իր անվտանգությունը. հարազատները համոզում են՝ դուրս գալ երկրից 01/18/2020   09:55 20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ» 01/18/2020   09:48 Շիրակի մարզում երկու երկրաշարժ է գրանցվել 01/18/2020   09:40 Մանրամասներ Ջիանի Բուքիքիոյի եւ Հրայր Թովմասյանի նախօրեի տեսազրույցից. «Հրապարակ» 01/17/2020   23:59 Անվանել են Android ծրագրով աշխատող սմարթֆոնների լիցքավորումը «խժռող» հավելումները 01/17/2020   23:10 Գիտնականները պարզել են «խելագար» մկների գաղտնիքը, որոնք չեն վախենում կատուներից 01/17/2020   21:56 Վարչապետն ընդունել է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին 01/17/2020   21:18 Հրդեհ Երվանդ Քոչարի փողոցում 01/17/2020   20:51 Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների քանակը մի քանի օրվա ընթացքում կտրուկ ավելացել է 01/17/2020   20:33 Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպանին 01/17/2020   20:18 Մենք ունենք ուժային կառույցների նախկին ղեկավարների 3-րդ մահը. Դա պետք է բոլորին անհանգստացնի՝ թե «սեւերին», թե «սպիտակներին». Լարիսա Ալավերդյան
01/16/2020   18:49 Նարեկ Մալյանին հարցաքննել են սպանության սպառնալիքի կասկածանքի շուրջ 01/17/2020   15:47 Կրակոցների հետքեր Կուտոյանի տան պատերին. ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հետքերով 01/17/2020   16:49 Մարիուս Յուզբաշյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, Գեորգի Կուտոյանը՝ «Նոր Հայաստանում» 01/17/2020   17:45 Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ սպանվում է ԱԱԾ նախկին ղեկավար. Գ.Համբարյան 01/17/2020   09:19 «Խելքի եկեք». Սասուն Միքայելյանի խոսքի ժամանակ «իմքայլականները» սասարփած նայել են վարչապետի կողմը. «Հրապարակ» 01/17/2020   18:17 Հանրային խորհրդի նախագահը Գեորգի Կուտոյանի մահվան վարկած է առաջ քաշել 01/17/2020   17:20 Հրայր Թովմասյանը դեպքի վայր է գնացել 01/17/2020   19:48 Դաժան ու մահաբեր 90-ականները վերադարձել են … 01/17/2020   16:03 Նա ԱԱԾ տնօրեն էր, որի պաշտոնավարման օրոք տեղի ունեցավ այս իշխանափոխությունը. քաղտեխնոլոգ 01/16/2020   16:35 Ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանը հրավիրվել է ՀՔԾ 01/16/2020   15:36 Ծննդատները երեխաների ապօրինի որդեգրման հետ ոչ մի առնչություն չունեն. Ռազմիկ Աբրահամյան 01/17/2020   17:24 Արթուր Վանեցյանն այցելել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայր. 168.am 01/18/2020   09:55 20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ» 01/17/2020   17:08 Գեորգի Կուտոյանը կարճ պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցավ ՊՊԾ գնդի վրա ահաբեկչական հարձակումը եւ ապրիլյան իշխանափոխությունը. Նարեկ Մալյան 01/17/2020   16:22 Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին. Դանիել Իոաննիսյան 01/17/2020   17:24 «Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ». Զարուհի Բաթոյան 01/17/2020   12:56 Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին 01/17/2020   20:18 Մենք ունենք ուժային կառույցների նախկին ղեկավարների 3-րդ մահը. Դա պետք է բոլորին անհանգստացնի՝ թե «սեւերին», թե «սպիտակներին». Լարիսա Ալավերդյան 01/18/2020   10:51 Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել. «168 ժամ» 01/18/2020   14:23 Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է. Անահիտ Բախշյան

ՓԲ ընկերության առաջատար հաշվապահին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախություն, յուրացում և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու համար 06/06/2019   15:32  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՓԲ ընկերությունում առանձնապես խոշոր չափերով խարդախություն, յուրացում և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ընկերության առաջատար հաշվապահին: Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական քննության տվյալներով՝ «Էներգաչափ» ՓԲ ընկերության առաջատար հաշվապահը, հասանելիություն ունենալով և տիրապետելով ընկերության դրամաշրջանառության վերաբերյալ տեղեկություններին, 2017թ. հունվարի 16-ից 2018թ. հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում ընկերության բանկային հաշիվներից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 12.185.747 ՀՀ դրամ, յուրացմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.980.000 ՀՀ դրամ և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 13.600.000 ՀՀ դրամ գումարներ:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակության և յուրացման մեխանիզմը:

Այսպես՝ ընկերության առաջատար հաշվապահը, «Էներգաչափ» ՓԲ ընկերության խորհրդի նախագահի վստահությունը չարաշահելու միջոցով, ընկերության բանկային հաշվից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, այդ հաշվի սպասարկման համար նախատեսված «օնլայն բանկինգ» համակարգի միջոցով կազմել և 2017թ. հունվար և նույն թվականի հուլիս ամիսներին ՓԲ ընկերության խորհրդի նախագահի հաստատմանն է ներկայացրել համապատասխանաբար 6.691.239 և  5.494.508 ՀՀ դրամ գումարի վճարման հանձնարարականներ, որոնց վճարման նպատակը տողում խաբեությամբ լրացրել է իբրև եկամտային հարկ, իսկ որպես գումարը ստացողի հաշիվ՝ այլ բանկում ունեցած իր անձնական հաշվեհամարը: ՓԲ ընկերության խորհրդի նախագահը, վստահելով հաշվապահին, վճարման հանձնարարականում ուսումնասիրել է միայն վճարման նպատակը, «օնլայն բանկինգ» համակարգի միջոցով հաստատել նշված վճարումը, որի արդյունքում «Էներգաչափ» ՓԲ ընկերության բանկային հաշվից առաջատար հաշվապահի բանկային հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 12.185.747 ՀՀ դրամ գումար, որը նա խարդախությամբ հափշտակել է, կանխիկացրել և օգտագործել իր անձնական կարիքների համար:

Բացի այդ, ընկերության առաջատար հաշվապահը, լիազորված լինելով ՓԲ ընկերության անունից հանդես գալ հարկային և այլ մարմիններում, հնարավորություն ունենալով ինքնուրույն կատարել գործողություններ, այդ թվում՝ ներկայացնել ու ստանալ փաստաթղթեր, ընկերության հարկային գերավճարներից յուրացմամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, 2018թ. փետրվարին դիմել է հարկային տեսչություն` գերավճարների գումարից 5.000.000 ՀՀ դրամ ՓԲ ընկերության բանկային հաշվին հետ փոխանցելու խնդրանքով:

2018թ. փետրվարի 26-ին հարկային մարմնի կողմից նշված փոխանցումը կատարվել է, որից հետո հաշվապահը յուրացման եղանակով, նույն բանկային հաշվից իր անձնական բանկային հաշվին փոխանցումներ կատարելով և գումարը կանխիկացնելով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.980.000 ՀՀ դրամ գումար, որից 4.800.000 ՀՀ դրամը փոխանցել է իբրև եկամտային հարկ, իսկ 180.000 ՀՀ դրամը՝ իբրև աշխատավարձ:

Այնուհետև առաջատար հաշվապահը, «Էներգաչափ» ՓԲ ընկերության բանկային հաշվից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, 2018թ. հոկտեմբերին գնացել է նշված ընկերության գրասենյակ և օգտվելով ՓԲ ընկերության խորհրդի նախագահի աշխատասենյակի դռան բաց լինելու հանգամանքից` վերջինիս աշխատասեղանի վրայից վերցրել է ընկերության բանկային հաշվի սպասարկման «օնլայն բանկինգ» համակարգի հասանելիության էլեկտրոնային կրիչը, որի միջոցով նույն օրն իր աշխատանքային համակարգչի օգտագործմամբ հասանելիություն է ստացել ընկերության բանկային հաշվին, դրամական փոխանցում կատարել իր անձնական բանկային հաշվին` նշված կրիչով հաստատելով փոխանցումը, այդ կերպ ընկերությունից  հափշտակելով առանձնապես խոշոր 13.600.000 ՀՀ դրամ գումար: Այնուհետև, հանցագործությունն ավարտին հասցնելու, այն է՝ մինչև գումարի կանխիկացումը դրա փոխանցման հանգամանքը թաքցնելու նպատակով, փոփոխել է էլեկտրոնային կրիչի գաղտնաբառը և այն թողել վերջինիս աշխատասեղանին, իսկ հափշտակված 13.600.000 ՀՀ դրամը նույն օրը նա իր բանկային հաշվից կանխիկացրել և օգտագործել է անձնական կարիքների համար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Էներգաչափ» ՓԲ ընկերության առաջատար հաշվապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:55 30/05/2019  |  Քրեական խրոնիկոնՄեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու և կեղծ վիզա ձևակերպելու համար. գործը դատարանում է
23:38 25/04/2019  |  Քրեական խրոնիկոնՀաշվապահը գողացել է հազարավոր ֆունտեր և ծախսել կոշիկների և պայուսակների վրա
16:05 22/04/2019  |  Քրեական խրոնիկոնՄեղադրյալի մասնակցությամբ առերևույթ խարդախության նոր դեպքեր են բացահայտվել
10:07 14/04/2019  |  Քրեական խրոնիկոնԿոտայքի բնակչուհին սոցցանցում հանդես է եկել տղամարդու անվան տակ, Արամուսի բնակչուհուն խոստացել ամուսնանալ ու 7 մլն հափշտակել
11:34 15/03/2019  |  Քրեական խրոնիկոն22-ամյա տնօրենին մեղադրանք է առաջադրվել
08:42 27/02/2019  |  ՄամուլԽաբեություն լավ մտածված սցենարով․ 2 հազար դրամ կանխավճարով բնակարան են առաջարկում.«Ժողովուրդ»
00:01 17/02/2019  |  Քրեական խրոնիկոն«Վուդլենդ» ՍՊԸ տնօրենին բարեկամը մեղադրում է խաբեությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ
11:01 29/01/2019  |  Քրեական խրոնիկոնՀանդես գալով տուրիստական գործունեություն իրականացնող ՓԲ ընկերության անունից՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար
18:11 21/05/2018  |  Քրեական խրոնիկոնՏուժողի անչափահաս որդու հետ պայմանավորվածություն են ձեռք բերել նրա հորից խաբեությամբ գումար հափշտակելու շուրջ
16:57 28/03/2018  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպք.  առաջադրվել են մեղադրանքներ, հայտարարվել՝ հետախուզում

Տեսանյութեր

01/18/2020   13:53 Հետտոնական սննդային թունավորումներից խուսափելու միջոցները

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]