Թեմաներ
Երեքշաբթի 02 / 25 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/25/2020   17:55 Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում 02/25/2020   17:44 Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումն աճել է 10.3%-ով. Փաշինյան 02/25/2020   17:42 Ավազակախումբը, որ տիրում էր Հայաստանն ու գնացել է հեղափոխության շնորհիվ, իրենից հետո թողել է կոռումպացված դատավորներ. Լևոն Զուրաբյան 02/25/2020   17:37 ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանից 02/25/2020   17:35 Քրեական գործը միտված է զսպելու Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունը. փաստաբան 02/25/2020   17:14 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ 02/25/2020   17:06 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ 02/25/2020   16:59 Չորս նախկին վարչապետների երաշխավորությունները նոր շանս են դատավորի համար, որ պատվով դուրս գա այս ամենից. Լևոն Քոչարյան 02/25/2020   16:55 Սերժ Սարգսյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ 02/25/2020   16:53 Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Տիգրանաշենի ոլորոնները՝ Երասխից միչև Լուսաշողի խաչմերուկ փակ են 02/25/2020   16:48 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանը դատախազին բացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացրեց 02/25/2020   16:43 Տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի հանրային քննարկումը 02/25/2020   16:38 Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր 02/25/2020   16:24 Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան 02/25/2020   16:20 ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 46կգ դեղամիջոց 02/25/2020   16:14 Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները 02/25/2020   16:08 Քրեական գործի 82 թերթում որևէ նշում չկա Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալների մասին.Մակինյան 02/25/2020   15:58 Փաշինյան. Կարդացեք այս նամակը՝ հասկանալու, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում 02/25/2020   15:43 Ծանոթացեք Սահմանադրությանը. Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ոստիկանությունը նախագահին չէր ենթարկվում 02/25/2020   15:33 Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը սկսվեց. ՀՀ 3-րդ նախագահը մեղադրյալի կարգավիճակում է 02/25/2020   15:31 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ պետք է լինի նույնը, ինչը Փաշինյանի և «Յոթի» գործով անձանց նկատմամբ՝ Սերժ Սարգսյանի օրոք 02/25/2020   15:24 Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում հանրաքվեի արդյունքների՝ ՍԴ-ում հնարավոր բողոքարկման հարցում 02/25/2020   15:17 Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանի կոչը դատարանի առջեւ հավաքված քաղաքացիներին 02/25/2020   15:03 Պարզ չէ, թե ինչու են մեղադրողները հրաժարվել «7»-ի գործով մեղադրանքից 02/25/2020   14:56 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հարցը 02/25/2020   14:51 Երբ դատարանը որոշում կընդունի իմ հարցով, բոլորս կիմանանք՝ ինչ մակարդակում է գտնվում արդարադատությունը. Արա Բաբլոյան 02/25/2020   14:49 Երբ Փաշինյանը խուսափում էր վարույթն իրականացնող մարմնից, ՀՀ-ն դեռևս իրավական պետություն էր․ Պողոսյան 02/25/2020   14:32 ՔՕ 300,1-րդ հոդվածը նոր հանցակազմ է և Դատախազությունը դա ընդունել է․ Մեժլումյան 02/25/2020   14:28 Եկել ենք աջակցելու Արցախի հերոս, թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով 02/25/2020   14:20 Կգա ժամանակը և Դուք անձամբ հռչակելու եք նրանց անմեղությունը․Էրիկ Ալեքսանյանը՝ դատավորին 02/25/2020   14:16 Սա մեկ ցուցմունքի վրա հիմնված մեղադրանք է. Վահան Բաբայան 02/25/2020   14:13 Լեւոն եւ Սեդրակ Քոչարյանները հրավիրվել են ՀՔԾ՝ Արմեն Թավադյանի գործով 02/25/2020   13:58 «Նույն օրվա ընթացքում Արցախ 2 հերոսի նկատմամբ իրականացվում է շինծու դատական գործընթաց» . բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի 02/25/2020   13:46 Փայլուն տնտեսական տարի ենք սկսել՝ դուխով. Նիկոլ Փաշինյան 02/25/2020   13:43 Դավիթ Ղուլյանը նշանակվել է ԲԴԽ նախագահի խորհրդական 02/25/2020   13:22 Դատարանում քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու հարցը 02/25/2020   13:15 Փաշինյանն ինքն իրեն Վազգեն Սարգսյանի հետ է համեմատում, ինչը շատ վտանգավոր է. Նարեկ Սամսոնյան 02/25/2020   13:10 Փետրվարի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ 02/25/2020   12:54 Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացում Ստեփանակերտում 02/25/2020   12:51 Տարին մեկնարկել է բարձր տնտեսական ակտիվությամբ. վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվարի տնտեսական ցուցանիշները 02/25/2020   12:46 Լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքում ոստիկաններին աշխատավարձ չտրամադրելը հակասահմանադրական է. ՍԴ 02/25/2020   12:45 ՀԴՄ սարքերի ձեռքբերման հետ կապված որոշակի ռիսկերի մասին 02/25/2020   12:32 «Armenia Airways». Որոշվել է մասնակի սահմանափակել ՀՀ-ից դեպի Իրան թռիչքները 02/25/2020   12:25 Բնակիչները դիմակ են պահեստավորում իրենց տանը. Զեյնալյանը՝ կորոնավիրուսի մասին 02/25/2020   12:19 «Համալսարանը տանուլ տվեց իրեն նետված մարտահրավերը». ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Վաղարշյանի հայտարարությունը 02/25/2020   12:18 Հայտնի է՝ քանի մարդ է հոսպիտալացվել ՀՀ սահմանային հսկիչ կետերից 02/25/2020   12:09 Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում նախատեսվում է ընդգրկել երկու իրավաբան-գիտնականի 02/25/2020   12:03 Տավուշում ավտովթարի հետևանքով տուժած երկու երեխաները տեղափոխվել են Երևան. Նրանց վիճակը կայուն ծանր է 02/25/2020   11:58 «Ոչ»-ի շտաբին աջակցելու կարիք չկա, քանի որ «ոչ» քարոզչություն երկրում չկա. Էդմոն Մարուքյան 02/25/2020   11:42 Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է մոտ 16 000 ԱՄՆ դոլար միայն պարգևավճար. Analitik
02/24/2020   12:58 Նոր գլխացավանք աշխատողների համար. Պետական մարմիններն իրենց գործը քաղաքացիների վրա են բարդում 02/23/2020   23:59 Գլխակորույս սեքս- զբոսաշրջությունը. ուր են գնում Ռուսաստանից՝ արկածներ փնտրելիս 02/24/2020   10:22 Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Սուրենյան 02/24/2020   17:14 Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել 02/25/2020   10:04 «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» 02/24/2020   22:27 Կորոնավիրուսից բուժված չինացիները սկսել են կրկին վարակվել 02/25/2020   12:46 Լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքում ոստիկաններին աշխատավարձ չտրամադրելը հակասահմանադրական է. ՍԴ 02/24/2020   16:54 Երևանի քաղաքապետարանն այս տարի յուրօրինակ նվեր է պատրաստել կանանց միջազգային օրվա համար 02/24/2020   11:27 «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանը գրավով ազատ է արձակվել 02/24/2020   20:09 Թուրք զինվորականները զոհվել են՝ Իդլիբի ուղղությամբ Ռուսաստանի ավիահարվածի հետեւանքով 02/24/2020   16:39 Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն կներկայացվի. հայտնի են երաշխավորողները 02/24/2020   21:22 ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու 02/24/2020   11:28 Ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի ուղղությամբ. ունենք վիրավոր 02/25/2020   10:05 Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես» 02/23/2020   19:50 Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է Իրանի հետ հաղորդակցությունը 02/25/2020   11:19 Դիվանագիտական ապտակ՝ Վատիկանից. «Հրապարակ» 02/24/2020   11:57 Կոթի գյուղի ուղղությամբ վաղ առավոտյան ինտենսիվ կրակոցները շարունակվել են 02/24/2020   19:01 Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով հարուցվել է քրեական գործ 02/24/2020   20:26 Գերմանիայում՝ բազմության վրա ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով տուժածների թիվն աճել է 02/25/2020   09:28 Ալեքսանդր Սարգսյանն ինչո՞ւ էր հենց այնպես պետությանը փոխհատուցել 18,5 մլն դոլար. ուշագրավ նրբերանգներ կան . «Իրատես»

Սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, հնարավորինս վառ ծաղիկներով «բաբչկան» կապել և ճանապարհել. Նիկոլ Փաշինյան 06/06/2019   12:15  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր կառավարության նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրում բռնություն քարոզող  գործողություններին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն և դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է և նորմալ ժողովրդավարական ցանկացած երկրի համար:  Մեկ տարվա փորձերի և գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և վերջին շրջանում մենք տեսնում ենք հետևյալ դրսևորումները, որ ըստ ամենայնի, հուսահատ քաղաքական որևէ աջակցություն ստանալու հեռանկարի հանդեպ որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ: Եվ նույնիսկ տեղի են ունենում այս առումով կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ ահա իրենք պատրաստվում են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: Եվ այս ասելիքը, հռետորաբանությունը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում և նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սևասգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել և այսպես շարունակ: Այս ամենի համատեքստում ուզում եմ արձանագրել, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և այս պայմաններում իրավապահ համակարագը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին, սկսած այն երևույթից, որ օրինակ Երևանի ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամի փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել այսպես ասած «ճռռիկներ» անել, ավտոմեքենաներ վարել մայթերով և սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն և երկրում չկա իրավակարգ, կամ երկրում իրավակարգը թույլ է: Ես ուզում եմ արձանագրել, որ նման դեպքերում ՀՀ ոստիկանությունը և ընդհանրապես իրավապահ համակարգը պետք է խնդրին վերաբերվի ոչ թե որպես երթևեկության կաննոների խախտում, որովհետև սրանք ուղղակի երթևեկության կաննոների խախտումներ չեն, սրանք բացահայտ արհամարհանք են օրիանականության նկատմամբ, պետական կարգի նկատմամբ, և բոլոր այսպիսի դեպքրերով պետք է զբաղվի ոչ միայն ճանապարհային ոստիկանությունը, այլև հասարակական կարգի և անվտանգությամբ զբաղվող ուժերը և նման պահվածքով հանդես եկող ցանկացած անձ պետք է լրջորեն փոշմանի իր կատարած արարքի համար:

Այսօր առավոտյան ես այս թեմայով նաև զրույց եմ ունեցել Ոստիկանության պետի հետ: Ինչ վերաբերվում է այդ սևազգեստ խմբերին, ապա նրանց պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր, հնարավորինս վառ ծաղիկներով «բաբչկան» կապել և ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի:

Պարոն Օսիպյան, պա՞րզ է առաջադրված խնդիրը:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյան- Այո, պարոն վարչապետ, կկատարվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Պարոն Վանեցյան, պա՞րզ է առաջադրված խնդիրը:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյան- պարոն վարչապետ պարզ է, կկատարվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Պարոն Դավթյան, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ դատախազությունը նույնպես երևույթներին ոչ միայն մոտենա ուղղակի քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածի զուտ առանձին վերցված մեկնաբանության տեսակետից, այլ ընդհանրապես, հանրային անվտանգության տեսանկետից, որովհետև իմ կարծիքով, կոնկրետ գործողություններ են արվում փողոցում քայլող քաղաքացիների շրջանում պաշտպանվածության զգացումը խաթարելու համար: Սա հանրային և ազգային անվտանգության խնդիր է և այս հարցերին մոտենալ ուղղակի քրեական օրենսգրքի մի հոդվածի շրջանակներում, կարծում եմ, այդքան էլ արդարացված չէ: Եթե նույնիսկ կա անհրաժեշտություն՝ պետք է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ և բռնության քարոզը, ատելության քարոզը պետք է շատ խիստ հակազդեցության արժանանա: Ընդ որում, ուզում եմ ընդգծել. Բացարձակապես կապ չունի, թե այդ բռնության քարոզը իրականացնողները հանդես են գալիս որպես իշխանության համակիր, հանդես են գալիս որպես ընդդիմության համակիր, բացարձակ կապ չունի: Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված, հաջորդ անգամ բռնության քարոզի համար բերանը բացելուց առաջ, ես ուզում եմ ճիշտ հասկանաք, խոսքը քաղաքական գործունեության, քննադատության, սուր քննադատության մասին չէ, որը Հայաստանի Հանրապետությունում երաշխավարոված է անշրջելիորեն: Բռնության քարոզի, բռնության բառապաշարի օգտագործման համար բերանները բացելուց առաջ պետք է տասն անգամ մտածեն: Եթե տասն անգամ մտածելուց հետո այնուամենայնիվ գնան նման գործողությունների, ուրեմն տասն անգամ պետք է հակահարված ստանան և դա չպետք է լինի թավշյա: Այդ հակահարվածը պետք է լինի երկաթյա:

Եվ ես հույս ունեմ, որ մենք այսօրվա խոսակցության արտահայտումը, կամ ՀՀ քաղաքացիներն այսօրվա խոսակցության արտահայտումը կոնկրետ կտեսնեն: Պարոն Օսիպյան, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որպեսզի ձևավորեք խումբ, որովհետև նման հարցերով ուղղակի սովորական ընթացակարգերով չպետք է զբաղվել, որն այս կապակցությամբ քաղաքացիների ահազանգերին սովորականից տասն անգամ ավելի արագ կարձագանքի և արագ միջոցներ կձեռնարկի, և այդ միջոցները կլինեն տեսանելի հանրության համար:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյան- Շատ լավ, պարոն վարչապետ: Առավոտյան Ձեզ հետք զրուցելուց հետո անմիջապես տվել եմ համապատասխան հանձնարարական, նաև կառավարության նիստից հետո ևս կլինեն հատուկ հանձնարարություններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Համեցեք պարոն Դավթյան:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան- Պարոն վարչապետ, նմանատիպ դեպքերում, հատկապես նաև  վերջին օրերին կատարված դեպքերի հետ կապված, բնականաբար դրա արձագանքներով պայմանավորված մեր պահանջն է հետաքննության, նախաքննության մարմիններից, որպեսզի դա չդիտարկվի որպես մեկ լոկալ դեպք և դրա ամբողջ մեխանիզմը բացահայտելուն ուղղված գործողություններ իրականացվում են: Մենք հետևում ենք, որ լրիվ ծավալով իրականացվի, հնարավոր կազմակերպիչներ, դրդիչներ, օժանդակողներ կամ եթե այլ ավելի ծանր հանցագործություն է նախապատրաստվում, այդ ամենը բացահայտվի: Այսինքն մենք իրավական գնահատականները տալուց, բնականաբար, հետևում ենք, որպեսզի լիարժեք, ամբողջ ծավալով բացահայտվի, իսկ ամբողջ ծավալով բացահայտվ արդյունքում եղած ապացույցներն ենք գնահատում:

Ավելորդ չեմ համարում նշել Ձեր բերած օրինակը՝ մեքենաներով դիտավորությամբ հասարակական կարգի խախտումը, որն այո՛, միայն երթեկության կանոնների խախտման չի հանգեցնում և ուզում եմ ասել, որ նմանատիպ դեպքեր մենք ունեցել ենք, դա դիտարկել ենք որպես խուլիգանություն և դրանով նաև դատական ակտ ենք ունեցել: Այսինքն, դատավճիռ է եղել, այդպիսի վարքագծի դրսևորումը դիտարկվել է ոչ թե վարչական իրավախախտում, այլ  որպես հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություն, կոնկրետ դեպքում խուլիգանություն: Հետևաբար, կարծում եմ, որ միասնաբար պետք է ապահովվի դրանով նախ և առաջ անհրաժեշտ ապացուցողական բազայի ապահովումը, այսինքն հանգամանքների լիարժեք բացահայտումը, հետագայում այդ հանգամանքներն իրենց գնահատականը ստանալու են:

Ինչ վերաբերվում է բռնության կոչերին, ապա մենք մեր ուսումնասիրություններով դեռևս երկու տարի առաջ նախաձեռնեցինք այս ուղղությամբ փոփոխություններ: Հենց դատախազությունն էր ներկայացրել նախագիծ, որ երկրում քրեականացվեն հանցագործություն կատարելու կոչերը: Երկարատև քննարկումներից հետո ի վերջո կառավարությունից Ազգային ժողով գնաց միայն ահաբեկչության կատարման կոչերը: Այսինքն, տարբեր ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում դիտարկվեց, որ ընդհանրապես հանցագործության կամ գոնե ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու կոչերը չքրեականացվի: Անկեղծ ասած, ես շարունակում եմ մնալ  իմ նախկին կարծիքին և կարծում եմ, որ քանի դեռ օրենքը չի ընդունվել Ազգային ժողովում՝ կարելի է այս ուղղությամբ շարունակել քննարկումները:   

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շատ լավ պարոն Դավթյան, շնորհակալ եմ: Ես հասկացա, որ մի մասով այսօր էլ մենք օրենսդրական գործիքակազմն ունենք, մյուս  մասով էլ ունենք կատարված որոշակի աշխատանք, որի հիման վրա կարող ենք մենք շարունակել այդ աշխատանքը՝ հասկանալու համար, թե ինչպես ձևակերպենք, որ Հայաստանում ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը,արտահայտվելու ազատությունը որևէ կերպ չսահմանափակվի, մյուս կողմից բացառվի իրավիճակի, երբ բռնությունը, բռնության քարոզը և բռնության բառապաշարը կարող է դառնալ սովորական առօրյա ինչ-որ բան, որն անխուսափելիորն կբերի կոնկրետ դրսևորումների և հետո մենք ստիպված կլինենք պայքարել հետևանքների դեմ, եթե մենք այսօր չտեղորոշենք պատճառները և դրանք արմատախիլ չանենք:

Այնպես որ կարծում եմ՝ այդ թեմայով քննարկումները մենք կարող ենք սկսել: Պարոն Կիրակոսյան, բաձրացրեք նախկինում առաջարկված նախագիծը և տեսնենք, թե դատախազության հետ համատեղ ինչ կարող ենք անել այդ ուղղությամբ, որը նաև լիարժեք համապատասխանի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ընդհանրապես, մարդու համընդհանուր իրավունքների չափանիշներով: Այսինքն, այս թեմաների մասին որ խոսում ենք, պետք է միշտ արձանագրենք, որ ժողովրդավարական արժեքները որևէ կերպ չպետք է տուժեն: Կարծում եմ, որ ընդհակառակը, բռնության քարոզն առաջին ամենամեծ սպառնալիքն է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինականության: Համեցեք պարոն Թաթոյան:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան- Պարոն վարչապետ, ես ուզում եմ սկսել, կարևորելով նրանից, որ Դուք նշեցիք, որ խոսքի ազատության պաշտպանվածությունը կարևորագույն նշանակություն ունի, այդ թվում քաղաքական խոսքի, քննադատություն դեպի իշխանությունները: Սա կարևորագույն նշանակության և կարևոր արժեքներից մեկն է, այո՛, որ նաև վերջին ժամանակներն առավել զարգանում է, բայց ես ուզում եմ նաև հատուկ նշել, որ ես նույնպես խիստ, անընդունելի, դատապարտելի եմ համարում բռնության քարոզի հետ կապված որևէ երևույթ և ուզում եմ ասել, որ ԱԺ-ում երեքշաբթի ես ներկայացրեցի տարեկան հաղորդումը, որտեղ հիմնարար սկզբունքներն էր ու նաև խորհրդարանի հետ էլ քննարկեցինք, որ ցավոք կան բռնության քարոզի կոչեր և այլն, ինչը կարծում եմ, պետք  է արժանանա պետության շատ արագ արձագանքին:

Ուզում եմ նաև նշել, որ եթե տեղի է ունենում բռնության քարոզ կամ բռնության կոչեր և դրան պետությունը չի արձագանքում պատշաճ ու ժամանակին, իհարկե օրենքի սահմաններում, ապա դա չի ունենում պատշաճ կանխարգելիչ նշանակություն: Այս առումով, որպես Մարդու իրավունքների պաշտպան, որպես անկախ պաշտոնատար անձ, ես պատրաստ եմ նույնպես համագործակցել, որովհետև մենք մեր իրավապահ մարմինների գործընկերներին պարբերաբար ուղարկում ենք տեղեկություններ, որովհետև մեր դիտարկումը ցույց է տալիս, որ կան բռնության կոչեր, որոնք կոնկրետ նաև մարդկանց են ուղղված, որոնք հաշվեհարդարի սպառնալիքներ են պարունակում: Ես կարծում եմ այս առումով նույնպես պետք է պետությունն արագ հակազդի, որպեսզի դրանք ունենան կանխարգելիչ նշանակություն: Եվ դարձյալ ավելորդ չեմ համարում հատուկ կարևորել այն թեզը, որ նշվեց, որ սա որևէ կերպ չի նշանակում, որ խոսքի ազատության պաշտպանվածության հետ կապված խնդիր պետք է լինի: Նախագծի խորհրդարանական քննարկումների հետ կապված, որ գլխավոր դատախազը քիչ առաջ նշեց, մենք էլ պատրաստակամ ենք լիարժեք  ներգրավվելու  նաև որպեսզի նպաստենք նույնպես երաշխավորելու այդ բալանսավորված մոտեցմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ պարոն Թաթոյան, անպայման, երբ խոսում ենք այն օրենսդրական գործողությունների մասին, որոնք առնչվում են մարդու իրավունքների հետ, մենք ի սկզբանե նկատի ենք առնում, որ դա առանց Ձեր կառույցի մասնակցության չի կարող տեղի ունենալ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան - Ձեր թույլտվությամբ մի տեղեկատվության անդրադառնամ, որ երեկ ուշ երեկոյից մամուլում շրջանառվում է և որը, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը: Խոսքը  ապրիլյան պատերազմի մասնակիցների  և հերթապահություն իրականացրածներին վարձի 20 տոկոս զեղչի հետ կապված է, իբր նախարարությունը չեղարկել է այդ զեղչը: Նախ ասեմ, որ ըստ ընթացակարգի, այս գործընթացը տեղի է ունեցել մարտ ամսին, երբ մենք բոլոր դիմումները հավաքագրել ենք և փոխանցումները կատարված են, այսինքն եթե մենք շատ էլ ցանկանայինք, այն չէինք կարող չեղարկել: Ըստ հրապարակումների, քաոսային իրավիճակ է բուհերում և համատարած թույլ չեն տալիս այս պատճառով, որպեսզի ապրիլյան պատերազմի մասնակիցները և  հերթապահություն իրականացրածները մասնակցեն քննություններին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ որ ասում եք քաոսային վիճակ է, մարդիկ կան, որ ուզում են երկրում քաոսային վիճակ ստեղծել, չեն կարողանում, որոշում են, որ սոցիալական ցանցերում, մամուլում գրեն, որ քաոսային վիճակ է, լարված իրավիճակ, ներքաղաքական անկայունություն, պայթունավտանգ իրավիճակ: Այդ նույն շրջանակի շղթայի տարբեր օղակներն են: Ոնց կարող է ընդհանրապես այդպիսի բան լինի: Դա էլ այն թեզն է՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների վարձերը չեն տալիս,  պատերազմի մասնակիցներին չեն հարգում, հողերը ծախեցին, տվեցին, առած է, ծախած է: Այդ նույն մարդիկ են և այդ նույն շրջանակները: Սա իսկապես ազգային անվտանգության խնդիր է, պարոն Վանեցյան: Այդ մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում կոնկրետ Հայաստանի Հանրապետության դեմ և այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի է: Լավ, հասկացանք, մեկ-երկու-երեք-չորս,  այդ գող-ավազակները պետք է իրենց այս երկում լավ զգա՞ն, դրանք պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն, դրանք ով են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր է, լրջորեն զբաղվեք այս հարցերով:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան - Պարոն վարչապետ, երեկ գիշերը ես երկու բուհերի, որոնք նշված են, ռեկտորների հետ եմ կապվել, նրանք, ըստ էության, չունեին նման տեղեկատվություն: Մենք այս ընթացքում ևս երկրորդ փուլ ենք արել ապրիլյան պատերազմի մասնակիցների համար, ովքեր չէին հասցրել դիմել, այսինքն ևս մի փուլով նրանց հրավիրել ենք, որ դիմում գրեն և ստացել են իրենց զեղչերը: Մենք այդ զտումն ամբողջությամբ արել ենք և մաքրել ենք, չենք բացառում, որ կարող է մեկ-երկու հոգի լինեն, որ չեն հասցրել դիմել, ես Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի հետ խոսեցի, մի հոգի կա, ով նոր է եկել արտասահմանից և չի դիմել, ասել ենք, որ դիմի, մենք անընդհատ ընդառաջել ենք, որ դիմեն: Երկու դեպք ունենք Ֆրանսիական համալսարանի, ընթացակարգերի հետ է կապված, զբաղվում ենք, ըստ էության, նախարարությունը բողոք այս առումով չի ստացել այս ընթացքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ամենակարևորը, նախարարությունը որոշում չի կայացրել, որ փակում է այդ զեղչերը: Նման որոշում չէր կարող լինել, կարող է մարդիկ լինեին, որ ընթացակարգը չիմանային, ժամանակին չդիմեն և այլն, բայց այդ մարդկանց, եթե նույնիսկ ժամանակին չեն դիմել, թող հիմա դիմեն: Դրանք հարցեր են, որոնք ընդհանրապես քննարկման առարկա չպետք է լինեն: Վերնագիրը պատկերացրեք՝ կառավարությունը որոշել է կտրել ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձերը: Այսինքն մեկը մտածում է, որ այսպիսի վերնագիր ՀՀ-ում հնարավո՞ր է:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան- Ես ռեկտորներին անձամբ դիմել եմ, եթե կան նման դեպքեր, թող նորից դիմեն նախարարություն, մենք զեղչը կտրամադրենք, այսինքն մենք դրա խնդիրը չունենք ընդհանրապես:

 

                                         

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:30 06/06/2019  |  ՔաղաքականՈրոշ մարդիկ ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ են սկսել, նրանց անուն-ազգանունները կոնկրետ հայտնի են. ՀՀ վարչապետ
10:48 06/06/2019  |  ԼՐԱՀՈՍԲռնության կոչերի պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա. ՀՀ վարչապետ
12:09 05/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱզգային արժեքների համար մարդ ծեծողները 25-30 տարի թալանել են երկիրը. ՀՀ վարչապետ
11:23 05/06/2019  |  ԼՐԱՀՈՍ2018թ.-ին ծրագրված ծախսերը ոչ ամբողջությամբ է հնարավոր եղել իրականացնել. վարչապետ (տեսանյութ)
10:02 05/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում մեկնարկում են բյուջեի քննարկումները
13:56 30/05/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե մարդը տեսախցիկի մեջ կա, երկու օր չենք կարողանում հայտնաբերել, բա որ տեսախցիկի մեջ չլիներ, քանի՞ օր չեք հայտնաբերի. Վարչապետը բարկացավ
12:11 30/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը խոստովանեց, որ կառավարության աշխատանքից առանձնապես գոհ չէ (տեսանյութ)
11:49 30/05/2019  |  ԼՐԱՀՈՍՏնտեսությունն ունի լավ տրամադրություն. Նիկոլ Փաշինյան
08:11 30/05/2019  |  ՄամուլՆուր Սուլթանում ամեն ինչ հարթ չի ընթացել. ինչ է փորձում թաքցնել իշխանությունը.«Հրապարակ»
21:26 29/05/2019  |  ՄեկնաբանությունՈստիկանապետը կաշկանդվա՞ծ է ՀՀ վարչապետի հայտարարություններով

Արխիվ

[]