ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կենսագրություն չունեցող երիտասարդը նվաստացնում է Արցախը. Գեղամ Մանուկյան 06/04/2019 20:50 | ԼՐԱՀՈՍ
Ես 19տարեկան եմ եղել եւ իմ հազարավոր համակուրսեցիների հետ 1988թ.-ին Ազատության հրապարակում միացում-միացում ենք վանկարկել, իմ հազարավոր ընկերներ Արցախյան հերոսամարտին են մասնակցել և նահատակվել, որ այսօր ինչ-որ կենսագրություն չունեցող, մանրախնդիր երիտասարդ իրեն թույլ տա Արցախը նվաստացնի՞: Այսօր Ոստիկանության շենքի դիմաց ասաց դաշնակցական գործիչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Վ. Հարությունյանը հունիսի 3-ին հաղորդում էր տվել ոստիկանություն, որ շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածք:
Ապա ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Վարդան Հարությունյանին ինքն է ծեծել ու գնացել ոստիկանություն: Նման հայտարարությամբ հանդես են եկել նաեւ այլ դաշնակցական երիտասարդներ՝ կազմակերրպելով յուրօրինակ ֆլեշմոբ: Նրանցից յուրաքանչյուրը ներկայանում է ոստիկանության բաժին և ասում է, որ ինքն է ծեծել Վ. Հարությունյանին:
«Մի մանրախնդիր երիտասարդ իրեն թույլ է տալիս Արցախը նվաստացնել, Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև սրբազանի մասին ամենավերջին թուրքաբարո տերմիննե՞րն օգտագործել: Ադրբեջանցիներն են այդ բառերն օգտագործում, և այդ ամբողջը սոցիալական ցանցերում է: Որևէ մեկը դեմը չի առնում, խրախուսվում են, անունները դարձել են ակտիվիստ: Նման դեպքերից մեկն էլ Հրանտ Մարգարյանի հետ էր կատարվել: Եվ այս ամեն ինչը հանդուրժվում է: Չեղավ մի քաղաքական գնահատական: Դրա համար ես եմ ծեծի ենթարկել, որը ծեծ էլ չէ, ապտակ է ուղղակի: Պետք է սաստվի սա: Եվ գիտեմ, որ հիմա շատ երիտասարդներ ներկայացել և ասել են, որ` մենք ենք հեղինակը: Որևէ ձևով այլևս զսպում չկա: Սա այն ազդակն է, որ մարդիկ անդրադառնան, թե ինչ է կատարվում»,- ասաց նա:
Մանուկյանի պնդմամբ` մարդու պատասխանատվությունն իր լեզվին տիրությունն անելն է: «Այդ հայհոյանքները երիտասարդն ասում է տարբեր առիթներով, տարիներ շարունակ: Մի օր սրան պետք է հասցներ: Նրա կողմնակիցներին էլ առիթ եմ ունեցել ասելու` ներողություն թող խնդրի: Այդ տղան շարունակում է նույն հայհոյանքները: Կան սահմաններ հայ ժողովրդի մեջ: Այդ տղան սահմանից այն կողմ էլ է անցել»,- նշեց նա:
Նրա խոսքով, այս ամենին քաղաքական գնահատական չտրվեց, սաստող, մեծական խոսք չասվեց և դրա համար է ինքը ծեծի ենթարկել:
‹‹Ծեծ էլ չէ, ուղղակի ապտակ է, որ պետք է սաստվի սա››,-ասաց Մանուկյանը:
Նա նշեց, որ բազմաթիվ երիտասարդներ ոստիկանություն են ներկայացել և հիմա էլ ներկայանում են, ու նրանցից յուրաքանչյուրն ասում է, որ ինքն է հեղինակը:
Լրագրողի հարցին, դու՞ք եք այն մարդը, որ հայրաբար պետք է ապտակեր, Մանուկյանը պատասխանեց. ‹‹Կարծում եմ Հայաստանի կեսը հայրաբար նրան կապտակեր բառերի համար››:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ