Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով
03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

ՀՀ դատախազությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանին 06/01/2019   18:47  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր առավելապես որպես <<Ռոբերտ Քոչարյանը և մյուսները>> հայտնի քրեական գործով իբրև մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից այդ քրեական գործի առնչությամբ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված երկու բողոքները (Ռ. Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, ինչպես նաև քրեական գործով վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ) ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորին մակագրվելու հանգամանքին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

 Ասուլիսի ընթացքում նրա կողմից արվել են հայտարարություններ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել այլ կերպ, քան կանխորոշիչ, իմպերատիվ ձևակերպումներով, մանիպուլյատիվ հնարքներով և իրավական ակտերի յուրովի մեկնաբանություններով Վերաքննիչ քրեական դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու, առնվազն ներկայացված բողոքները վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ կայացվելիք որոշումներին ընդառաջ դատավորի վրա բարոյական և հոգեբանական ազդեցություն գործադրելու, ինչպես նաև դատախազության լիազորությունները խեղաթյուրված ներկայացնելու դրսևորում: 

1. Նախ առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու` պաշտպանը պնդել է, թե դատավորը կոպիտ կերպով խախտած կլինի օրենքը, եթե վարույթ ընդունի ՀՀ դատախազության ներկայացրած բողոքները: Բացի այդ, պաշտպանը նշել է, թե պատրաստվում են երկուշաբթի օրը դիմել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան և ստուգման առարկա դարձնել դատախազության ներկայացրած բողոքները դատավորին մակագրվելու գործընթացի օբյեկտիվությունը: Սակայն առաջ ընկնելով դրանից` վերջինս շտապում է հայտարարել, թե տեղի է ունեցել միջամտություն և փորձելու են պարզել՝ ինչպիսի:

Փաստացի առանց անգամ դատարանին դիմելու, առանց ակնկալվող տվյալներն ստանալու նման հայտարարություններ հնչեցնելով, զուգահեռաբար պիտակավորելով և վիրավորական արտահայտություններ թույլ տալով դատավորի հասցեին՝ ոչ միայն անթաքույց փորձ է արվում կանխակալ կերպով հանրային անվստահություն սերմանել դատարանի նկատմամբ, այլև ուղղորդել դատավորին կայացվելիք որոշումների ընդունման հարցում՝ փաստացի զգուշացնելով, թե ինչպիսի որակումների է արժանանալու իրենց համար հնարավոր անցանկալի ելք ունենալու դեպքում: 

    2. ՀՀ դատախազությունը բազմիցս է համապատասխան իրավական հիմքերի հստակ մատնանշմամբ հիմնավորել ինչպես դատավարության ցանկացած փուլում դատարանի կայացրած ակտերը բողոքարկելու, այնպես էլ կոնկրետ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու և Սահմանադրական դատարան դիմելու հիմքով քրեական գործի վարույթը կասեցնելու որոշումները բողոքարկելու իր իրավունքը: Այդ հիմնավորումներին կարելի է ծանոթանալ ՀՀ գլխավոր դատախազության տարածած՝ խնդրո առարկային վերաբերող նախորդ հայտարարություններից ու հաղորդագրություններից:          

Չափազանց մտահոգիչ և տարակուսելի է, որ այդ պայմաններում պաշտպանական կողմը շարունակում է դատախազության սահմանադրական և դատավարական այդ իրավունքներից զրկելու տեղեկատվական արշավը՝ դիմելով մանիպուլյատիվ մեթոդների, իրավական ակտերը, օրենսգրքերի իրավակարգավորումները ենթարկելով յուրովի և բացառապես այս գործի շրջանակում պաշտպանական կողմի շահերից բխող սուբյեկտիվ մեկնաբանությունների, և այդ ամենը համեմելով դատախազության հասցեին անհարկի և վիրավորական արտահայտություններով:

Դատախազությունն ասում է կիսատ ճշմարտությունը, որն ավելի վատ է, քան բացահայտ սուտը. Ալումյան

Նման մանիպուլյացիայի հերթական օրինակը դրսևորվել է պաշտպան Հայկ Ալումյանի ասուլիսում, երբ հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության 53-րդ և 54-րդ հոդվածներին՝ վերջինս փորձել է համոզել, որ այդ հոդվածները չեն նախատեսում, որ դատավարության տվյալ փուլում դատախազությունն իրավունք ունի վերաքննիչ բողոքներ ներկայացնել: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հարգելի պաշտպանն այդպես էլ չի բացատրել, որ եթե իրենք չեն պնդում, որ դատախազությունը բողոքները ներկայացնելով խախտում է քրեադատավարական օրենքը, ապա ինչու և ինչ տրամաբանությամբ է Դատախազությունը զրկված վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքից, ինչի պնդումը տարօրինակ կերպով փաստացի արվում է ասուլիսի ընթացքում: Իրականություննհ քրեական դատավարության ԻԻրաԻ այն է, որ ՀՀ քրեական դատավարության 53-րդ հոդվածը դատախազի՝ մինչդատական վարույթում ունեցած լիազորությունների մասին է, այսիքն ներկայիս փուլին բացարձակապես վերաբերելի չէ: Իսկ 54-րդ հոդվածի (որը վերաբերում է քրեական գործը կամ նյութը դատարանում քննելիս դատախազության լիազորություններին) 11-րդ կետով հստակ սահմանվում է, որ դատախազը կարող է բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև դատարանի այլ որոշումներ:

Եվ այն պարագայում, երբ հարգելի պաշտպանն ասուլիսի ընթացքում ինքն է համեստորեն <<մոռանում>> այս իրավակարգավորման վերաբերյալ ևս նշել, իրեն իրավունք է վերապահել <<կես ճշմարտություններ>> ասելու, կամ քմահաճույքներով առաջնորդվելու մեջ մեղադրել մեղադրական կողմին:  

ՀՀ դատախազությունը շարունակում է պնդել, որ անթույլատրելի է պետության, հասարակության համար կարևորագույն այս քրեական գործի շուրջ տեղի ունեցող գործընթացներն իրավական հունից հանելու, զգայական, քաղաքական կամ որևէ այլ դաշտում մանիպուլյացիայի և շահարկումների առարկա դարձնելու պրակտիկայի ամրապնդումը:

Ուստի կրկին դիմում ենք պաշտպանության կողմին՝ զերծ մնալ դատավարությունից դուրս այս ամենն անընդունելի կերով պաշտպանական մարտավարության հիմնական ուղենիշը դարձնելու գործելաոճից, դատարանի կողմից դեռևս բողոքներն անգամ վարույթ չընդունած լինելու պայմաններում դատավորի նկատմամբ բարոյական, հոգեբանական ու տեղեկատվական ճնշումներ գործադրելուց:  

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:30 01/06/2019  |  ԼՐԱՀՈՍԴատարանի ելքերն ու մուտքերն արգելափակելն ամենաբիրտ ճնշումն էր իշխանական երրորդ ճյուղի վրա. Հայկ Ալումյան
16:19 01/06/2019  |  Քրեական խրոնիկոնԱնչափահասների հանցավորության դեմ պայքարը ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում է
15:29 01/06/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունն ասում է կիսատ ճշմարտությունը, որն ավելի վատ է, քան բացահայտ սուտը. Ալումյան
10:15 31/05/2019  |  Քրեական խրոնիկոնՋրօգտագործող ընկերությունների կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման հանցագործության 11 դեպքով տարիների ընթացքում պետությանը մոտ 3 մլրդ դրամի վնաս է պատճառվել
17:20 29/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում
16:28 29/05/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը տեղեկացված չէ Միհրան Պողոսյանին տնային կալանք տալ-չտալու վերաբերյալ
13:10 29/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱռաջին եռամսյակում պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ զինվորական դատախազության ուսումնասիրություններով բացահայտվել է պետությանը պատճառված 8մլրդ 672 մլն դրամի վնաս
19:50 27/05/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն նախկին որոշումներով անհամեմատ ավելի կոշտ է քննադատել դատարանների իրավակիրառական պրակտիկան
12:10 27/05/2019  |  Քրեական խրոնիկոն«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին վերաբերող քրեական գործի նախաքննությամբ «անապրանք» գործարքների, հարկերի վճարումից խուսափելու և այլ բազմաթիվ հանցավոր դրսևորումներ են բացահայտվել
21:26 23/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է, թե ինչ հիմքով է վերաքննիչ բողոք ներկայացրել

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]