Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան 04/20/2024   16:36 Մեր հողն եմ ուզում.85-ամյա տատիկը պայքարում է հայի հողի համար (տեսանյութ) 04/20/2024   16:29 Ոչ մի մետր չունենք հանձնելու. արդեն շուրջ 6 ժամ է արդեն Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել գյուղի ճանապարհը 04/20/2024   16:09 Հաջորդը լինելու են ևս 4 գյուղեր, հետո՝ Սյունիքի միջանցքը, հետո՝ էլ Հայաստան չի լինի. Արթուր Խաչիկյան 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/20/2024   15:33 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. սահմանադրագետ 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում

Երեխային վիրտուալ աշխարհից կտրելու եղանակը իրական աշխարհն ավելի հետաքրքիր դարձնելն է. հոգեբան 06/01/2019   17:10  |  Հարցազրույց

Համակարգչային խաղերի ոլորտն օրեցօր զարգանում է, որին զուգահեռ  հաճախ ականատես ենք լինում երեխաների մոտ հոգեկան անհավասարակշռության ու ագրեսիայի: Հաճախ երեխան կամ ծնողը պատկերացում անգամ չի կարող ունենալ, թե ինչ  հետևանքներ կարող են թողնել  խաղերից որոշները: Երեխաների վրա Համակարգչային խաղերի ազդեցության և դրանց կանխարգելման տարբերակների մասին  զրուցել ենք հոգեբան, ՀՊՄՀ դասախոս Նաիրա Հարությունյանի հետ:

- Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ համակարգչային խաղերը երեխաների վրա և ինչի կարող են  հանգեցնել դրանք: Օրինակ «Синий кит» խաղն իր առաջադրանքներով երեխային դրդում է մինչև  ինքնասպանություն:

- Վերջին հետազոտությունները բաժանվում են երկու խմբի. մի մասը միակարծիք ասում է, որ համակարգչային խաղերն առաջացնում են ագրեսիա, «ես»-ի կորուստ, մյուս մասն էլ պնդում է՝ դրանք ունեն բավական դրական կողմեր: Վերջերս Ամերիկայի բոլոր նահանգներում տեսնում ենք, որ դեռահասը որևէ խաղից, բուռն ռեակցիաներից հետո վերցնում է զենքն ու նույն գործողությունները, կրակոցները շարունակում իրական կյանքում, օրինակ՝ իր դպրոցում: Իհարկե, խաղերը բոլորի վրա նույն կերպ չեն ազդում: Փոքրերի վրա ազդեցությունն այլ կերպ է դրսևորվում, դեռահասների մոտ՝ մեկ այլ: Դեռահասը, եթե ունի ինքնագնահատականի խնդիր,  ընդունված չէ, ընտանիքում խնդիր ունի, ամաչկոտության պատճառով շրջապատի հետ չի շփվում, ունի ոչ ադեկվատ «ես», ապա սկսում է իրեն գտնել վիրտուալ աշխարհում: Եվ կախված նրանից, թե ինչ խաղ է ընտրում դեռահասը, ուրեմն այդ պահանջմունքն էլ ունի: Եթե նա խաղում է «Синий кит», ուրեմն դժվարություններ ունի հաղթհարելու կամ ուրիշի կարծիքը լսելու ներշնչողականության բարձր մակարդակ: Եթե խաղում է ագրեսիվ խաղեր, ուրեմն իր ուժը, «ես»-ը հաստատելու պահանջմունք ունի:

Ինքս հանդիպել եմ «Синий кит»-ի հետ կապված դեպքի: Ծանոթներիցս մեկը հասել էր մի փուլի, որ ուզում էր ինքնասպանություն գործել: Դա արդեն հոգեբանի խնդիր չէր, այլ հոգեթերապևտիկ և ես ուղղորդեցի այլ բժշկի մոտ: Վերջին տվյալներով՝ այդքան մեծ փոփոխություններ չեն եղել:

- Ինչպե՞ս կարող ենք երեխաների մոտ կանխել նման խաղերի կախվածությունը։

- Կարևոր է մեծահասակի ազդեցությունը: Խելացի ծնողը նախ կկանխարգելի, այսինքն կզգա, որ դեռահասին կամաց-կամաց կորցնում է: Ժամանակը կսահմանափակի կամ կփորձի երեխային ավելի հետաքրքիր զբաղմունքներ առաջարկել, ներգրավել ընտանեկան որոշումներ կայացնելու գործընթացում, սպորտի տանել: Բայց եթե արդեն խորացել է, բարձիթողի վիճակ է, ապա ծնողը կօգտագործի դա՝ հասկանալու, թե ինչ է պակասում երեխային: Նախ պետք է փորձի հասկանալ՝ որ խաղն է երեխան խաղում և ինչ է այն իրենից ներկայացնում, այնուհետև  երեխային փորձի բերել իրական աշխարհ: Իսկ վիրտուալ աշխարհից կտրելու ձևն իրական աշխարհն ավելի հետաքրքիր դարձնելն է:

- Իսկ ի՞նչ պետք է ծնողն անի, երբ հանդիպում է երեխայի դիմադրությանը։

- Բնականաբար դժվար կլինի: Պատկերացրեք երեխային միանգամից կտրում ենք իր սիրելի զբաղմունքից: Նեյրոհոգեբանական ու նեյրոպլաստիկ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ երբ մարդ համակարգչային խաղեր է խաղում, ուղեղում առաջանում են համապատասխան հաճույքի հորմոններ: Մեր ուղեղը հետաքրքիր հատկություն ունի. որքան շատ հորմոն է գալիս, այնքան սովորում է դրան և գալիս է մի չափ, երբ միշտ դրա պահանջն է ունենում: Համակարգչային խաղերն էլ տալիս են ադրենալին, դոֆամին, էնդորֆիմ և նմանատիպ տաբեր հաճույքի հորմոններ: Ուստի իրական կյանքում մենք պետք է ստեղծենք նույն վիճակը, որտեղ կլինեն հաճույքի այդ հորմոները: Այսինքն իրական մրցումներ պետք է կազմակերպեն կամ զվարճալի խաղեր: Եթե  ուզում ենք երեխային մի բանից կտրել, դրան համապատասխան, դրանից ուժեղ գործոն պետք է լինի իր կյանքում: Պետք է  ուժեղացնել նաև ընտանիքի մոդելը, ամրացնել ծնող-երեխա փոխհարաբերությունները: Ինչպես նաև սահմանափակենք խաղերի համար նախատեսված  ժամանակը:Կա հստակ ցուցանիշ, որ նախադպրոցական տարիքի երեխան համակարգչի մոտ 25 րոպե կամ կես ժամ կարող է անցկացնել, դպրոցական տարիքինը՝ մեկ ժամ, իսկ ավելի ավագ տարիքինը՝ երկու ժամ: Ինչ վերաբերում է մեկից երեք տարեկան երեխաներին, ապա առհասարակ ծնողին կարգելեի տալ հեռախոս կամ համակարգիչ:

- Ի՞նչ վտանգներ է պարունակում տարիքային այդ խմբի երեխաների կողմից գաջեթների օգտագործումը։

- Դա երեխայի զարգացման կարևոր շրջան է: Երեխան սկսոմ է ճանաչել աշխարհը առարկաների միջոցով: Օրինակ երեխային տալիս են գնդակ, որը նա շոշափում է, տեսնում, որ ուռուցիկություն, գույներ և այլ հատկանիշներ ունի: Այսինքն գնդակով խաղալիս երեխան տեսնում է, որ այն ունի գլորվելու, խփելու և շատ ուրիշ հատկություններ, որը չի տեսնում համակարգչային խաղի մեջ: Այդ նույն գնդակին երեխան մատով կխփի, կխաղա, բայց չի տեսնի, որ այն եռաչափ է, կարող է գլորվել կամ խփել: Երեխան չի տեսնում գործողությունների արդյունքը: Առարկաների հետ շփումն այդ տարիքում երեխաների մոտ զարգացնում է  մտածողությունը, ինչն  ուղիղ կապ ունի խոսքի հետ: Եվ եթե երեխայի մտածողությունը չզարգանա, խոսքն էլ հետ կընկնի:

- Ձեր կարծիքով ագրեսիա առաջացնող համակարգչային խաղեր ստեղծողները հոգեբանական ի՞նչ բնութագիր ունեն: Հնարավո՞ր է նրանք էլ լուրջ հոգեբանական խնդիրներ ունենան։

- Միգուցե, այդ ուղղությամբ չեմ ուսումնասիրել հարցը: Եթե մարդը գիտի ինչ խաղ ստեղծել, ուրեմն ծանոթ է ոլորտին: Այսինքն խաղացել է, գիտի ինչն է պակասում և ինչը պետք է լրացնի: Կարծում եմ հավանականությունը մեծ է, որ այդ խաղերի հետևում կանգնած կլինեն նախկին կամ ներկայիս գեյմերներ, ովքեր թարմացնում են խաղերի շուկան: Սակայն այստեղ ոչ միայն հոգեբանական կողմն է պետք դիտարկել, այլև ֆինանսականը: Վերջերս կարդացի մի հետազոտություն, որտեղ նշված էր, որ միայն համակարգչային խաղերը 17 միլիարդ գումար են բերում: Այսինքն այս խաղերի հիմքում լուրջ հետազոտություններ են: Խաղեր ստեղծողները լավ գիտեն իրենց թիրախային խումբը, իրենց շուկան: Հիմնականում դրանք դեռահասներն են լինում:

- Իսկ կա՞ն խաղեր, որոնք դրական են ազդում երեխաների վրա

- Այո դրականն էլ բավական շատ է համակարգչային խաղերում: Օրինակ աուտիզմի դեպքում, տարբեր խնդիրներով երեխաների հետ աշխատելու համար համակարգչային խաղերն ամենալավն են: Իրականում ցանկացած խաղ կարող է լինել զարգացնող, եթե դրան տանք այդ իմաստ: Օրինակ ստրատեգիական խաղերը զարգացնում են մտածողությունը, միջանձնային հարաբերությունները: Կան նաև ուսումնական հետաքրքիր խաղեր, որոնք որոշ երկրներում կիրառում են  դպրոցներում:

- Մեր երկրում ունե՞նք երեխայի համար իրական կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու նախադրյալներ

- Խորապես համոզված եմ՝ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է: Շատ են տարատեսակ ճամբարները, ֆորումները, սպորտային, լուսանկարչական մրցույթներ: Շատ են, պարզապես պետք է ուսումնասիրել ու զբաղվել սեփական երեխայով, բացահայտել նրա հետաքրքրությունները: Ամենակարևորը ծնող-երեխա կապը չխզելն է:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]