Թեմաներ
Շաբաթ 10 / 19 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/19/2019   02:05 Լիբանանում փակել են մայրուղիները, ցուցարարները անվադողեր են այրում (տեսանյութ) 10/19/2019   01:59 Ուկրաինայի գերագույն ռադայում ստեղծվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների պատգամավորական խումբ 10/19/2019   00:29 Կոտայքի մարզում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն 10/18/2019   23:58 Տարեց ռուսաստանցի տղամարդը կես տարի անց տանը հայտնաբերել է կնոջ կմախքը 10/18/2019   23:13 Երևանը Հռոմից հին է. Հայ օդաչուի հրաժեշտի խոսքն ուղևորներին 10/18/2019   20:47 ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը 10/18/2019   20:31 «Երևան ջազ ֆեստ»-ը կմեկնարկի բաս կիթառահար Սթենլի Քլարքի համերգով 10/18/2019   20:28 Սահմանադրական դատարանի կողմից «ԱԺ-ն իրավասու չէր ՍԴ դիմելու» ձեւակերպումը շատ հետաքրքիր է. Արամ Վարդեւանյան 10/18/2019   20:09 Իրականացվել է ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու նպատակով ուժեղացված ծառայություն 10/18/2019   19:06 Ադրբեջանական հաքերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը. այն կոտրված է մնացել 2.5 ժամ 10/18/2019   18:45 Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է հնդիկ գործարարների և համալսարանականների 10/18/2019   18:36 Սա կապ չունի այն սիրո, թավշյա, հանդուրժողականության հետ, որով իշխանության եկավ քաղաքական մեծամասնությունը. Լիլիթ Գալստյան 10/18/2019   18:31 Հրայր Թովմասյանը ժամանակին 2-3 արտահերթ երակարաժամկետ ընտանեկան հանդիպման թույլտվություն էր տվել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին. Սամվել Ֆարմանյան 10/18/2019   18:07 Հրայր Թովմասյանի ավագ դստերը հարցրել են իրեն պատկանող մեքենայից, որը ապրիլյան պատերազմի օրերին աղջիկը նվիրաբերել է Արցախի ՊԲ-ին 10/18/2019   17:51 Հրայր Թովմասյանին վերաբերող գործով քննչական գործողություններ են իրականացվել նաև ԱԺ-ում 10/18/2019   17:47 ՃՏՊ Գորիս-Տաթև ավտոճանապարհին. կա տուժած 10/18/2019   17:30 Բացահայտվել է 23-ամյա կնոջ կողմից կատարված խարդախության դեպքեր 10/18/2019   17:22 Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի դիմում է գրել 10/18/2019   17:17 Խուլիգանություն հյուրանոցային համալիրում. 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել 10/18/2019   17:09 Գումար տալ, որ սովորեն, սխալ է. ԿԳՄՍ փոխնախարար 10/18/2019   17:06 Սպասվում է առանց տեղումների եղանակ 10/18/2019   16:53 Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ 10/18/2019   16:51 Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպանը 10/18/2019   16:46 «Միայն պիտի ուրախ լինենք, որ Սահմանադրական դատարանն ինքնուրույն է և չի ենթարկվում գործող իշխանությանը». Վազգեն Մանուկյան 10/18/2019   16:38 ՀՀ երկրորդ նախագահի Փաստաբանական թիմի հայտարարությունը ՍԴ-ի որոշման վերաբերյալ 10/18/2019   16:36 ԱԱԾ նախկին ղեկավարը Փաշինյանի քաղաքական դիագնոզը տվել է՝ կա՛նգ առ և սթափվի՛ր. Շարմազանով 10/18/2019   16:32 ԱԱԾ-ի այս գործելակերպը հատուկ է մաֆիոզ կառույցներին. Ավետիքյան 10/18/2019   16:09 ՍԴ դատավորները գիտակցում են, որ իշխանության ամբողջական ուզուրպացիայի ճանապարհ ընտրած իշխանությունը հերթով բոլոր ոլորտները պետք է վերցնի. Երվանդ Վարոսյան 10/18/2019   15:54 ՍԴ-ն միակ կառույցն է այսօր, որ չի պարում Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ. Շարմազանով 10/18/2019   15:36 Եթե Փաշինյանի համար գլխավոր դատախազը լեգիտիմ է, որովհետեւ իր կամակատարն է , Հրայր Թովմասյանն էլ պետք է լեգիտիմ լինի. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) 10/18/2019   15:30 Արամ Վարդեւանյանը կմիջնորդի կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Մհեր Արղամանյանին 10/18/2019   15:27 Վիրավորված ոստիկանը դուրս է գրվել 10/18/2019   15:20 Ուսադիր ունեցող մարդկանց՝ ԱԱԾ աշխատակիցներին եւ մյուս իրավապահներին ստիպում են անցնել գծեր. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) 10/18/2019   15:00 Իրավապաշտպանները երթով միացել են ԱԱԾ շենքի առջեւ ընթացող բողոքի ակցիային (տեսանյութ) 10/18/2019   14:52 Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ 10/18/2019   14:44 ԱԱԾ հրավիրված Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը լավ չէ 10/18/2019   14:39 Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպանը 10/18/2019   14:22 Սահմանադրական դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբ. հետեւում են Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին 10/18/2019   14:19 Գնահատվել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը 10/18/2019   14:12 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տարեց հայրը` 75-ամյա Վարդան Թովմասյանը ԱԱԾ-ում. պաշտոնական մարմինները չեն մեկնաբանում (տեսանյութ) 10/18/2019   14:07 Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ինովացիոն զարգացմանը նվիրված հանդիպում 10/18/2019   14:00 Հրայր Թովմասյանի նկատմամբ գավառական, անձնական տեռոր է. Ավետիք Իշխանյան 10/18/2019   13:55 ՍԴ որոշմանը որևէ պոչ ու ականջ կպցնելու տեղ չկա. Վարդան Այվազյան 10/18/2019   13:19 Պահանջեք դադարեցնել այս զզվելի ճնշումը Հրայր Թովմասյանի անձի և ընտանիքի նկատմամբ. Ավետիք Չալաբյան 10/18/2019   13:15 Հայաստանում տեղի են ունենում իրավական ռեպրեսիվ գործընթացներ. Էլինար Վարդանյան 10/18/2019   13:04 Արմեն Գևորգյան. Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում 10/18/2019   12:54 Հայաստանում օրենքը Նիկոլի կամքն է 10/18/2019   12:51 Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին 10/18/2019   12:49 Հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Հյուսիսային մաքսատուն-վարչությունում 10/18/2019   12:45 «Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը». Արա Զոհրաբյան
10/18/2019   14:22 Սահմանադրական դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբ. հետեւում են Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին 10/17/2019   12:33 Արման Բաբաջանյանի մեկնաբանությամբ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը 10/17/2019   18:44 Այդ վախը հանգիստ չի տալիս Փաշինյանին. Արմեն Աշոտյան(տեսանյութ) 10/17/2019   10:58 Քննիչները՝ ՀՀԿ գրասենյակում եւ ՍԴ-ում 10/17/2019   11:27 ՀՔԾ-ն ՀՀԿ գրասենյակից առգրավել է Հրայր Թովմասյանի անդամակցության վերաբերյալ նյութերը 10/18/2019   19:06 Ադրբեջանական հաքերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը. այն կոտրված է մնացել 2.5 ժամ 10/17/2019   19:39 Էքստրեմալ իրավիճակ է. ՍԴ նախկին դատավոր 10/17/2019   15:58 Այս ամենը արվում է դատարաններին ահաբեկելու համար. Հայկ Ալումյան 10/17/2019   19:31 Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեկուսացրել են հայտնի քրեական գործից. Կարծում եմ լուծել են իրենց գլխավոր խնդիրը. փաստաբան 10/18/2019   00:11 Փաշինյանը՝ Պոլ Պոտի ուղիով մինչև ու՞ր կգնա 10/17/2019   09:51 Վահե Գրիգորյանը դժգո՞հ է վարչապետից. Ինչպիսին է Փաշինյանի մոտեցումը. «Ժամանակ» 10/17/2019   18:20 ԱԱԾ քննիչները Հրայր Թովմասյանի հորից հետաքրքրվել են, թե ե՞րբ եւ ինչ միջոցներով են նորոգել տանիքը (տեսանյութ) 10/17/2019   15:00 ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրը և երկու դուստրերը. Շտապ 10/17/2019   10:10 Նիկոլ Փաշինյանը Հայրապետովին ազատել է անձնական պատճառներով. «Փաստ» 10/17/2019   18:58 ԱԱԾ աշխատակիցները Հրայր Թովմասյանի հայրիկից կշարունակեն բացատրություն վերցնել վաղը. փաստաբան 10/18/2019   18:07 Հրայր Թովմասյանի ավագ դստերը հարցրել են իրեն պատկանող մեքենայից, որը ապրիլյան պատերազմի օրերին աղջիկը նվիրաբերել է Արցախի ՊԲ-ին 10/18/2019   15:30 Արամ Վարդեւանյանը կմիջնորդի կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Մհեր Արղամանյանին 10/17/2019   12:00 «Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան 10/17/2019   12:18 Գործընթացն ստանում է պետական ահաբեկչության տեսք. Երվանդ Վարոսյանը՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին 10/18/2019   14:44 ԱԱԾ հրավիրված Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը լավ չէ

Եկամտային հարկի դրույքաչափերի նախատեսվող համահարթեցումը. խնդիրներ և այլընտրանքային լուծումներ 05/31/2019   17:54  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ կառավարությունը նախատեսում է գործող եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը համահարթեցնել և նախատեսել եկամտային հարկի միասնական մեկ դրույքաչափ՝ 23 տոկոս:

Արդյունքում համեմատաբար ցածր վարձատրությամբ աշխատողների եկամտային հարկի բեռը առնվազը սկզբնական շրջանում կմնա նույնը՝ 23 տոկոս: Փոխարենը էապես կնվազեն բարձր եկամուտ ունեցողների եկամտային հարկի դրույքաչափերը՝ 28 և 36 տոկոսից դառնալով 23 տոկոս:

Նախատեսված չէ  եկամտի չհարկվող շեմ, ասենք օրինակ՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով:

Տեղին է հիշեցնել, որ ՀՀ-ում մինչև 150 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող աշխատողների թիվը կազմում է վարձու աշխատողների ընդհանուր թվի (2019թ.փետրվարի դրությամբ՝ 569 հազար մարդ) շուրջ 65 տոկոսը (մոտ 370 հազար մարդ), իսկ վարձու աշխատողների ընդհանուր թվի մոտ 25 տոկոսը (շուրջ 142 հազարմարդ) կազմում են աշխատող աղքատները:

Խնդիրներ

1.    Նախատեսվող փոփոխությունը հակասում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու պահանջին, մտահոգիչ էսոցիալական արդարության տեսանկյունից, ամբողջապես հակասում է սոցիալական պետության գաղափարախոսությանը, չի բխում միջազգային լավագույն փորձից:

2.    Փոփոխության հիմքում շուկայական կարգավորմանն ապավինելու մոտեցումն է, որն  անխուսափելիորեն կնպաստի իրական եկամուտների ձևավորմանը «շատին՝ շատ, քչին՝ քիչ» սկզբունքով՝ ի հակադրություն «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքի և հանրային կյանքում համերաշխ զարգացման կարևորագույն պայմանի: Այսինքն՝ այս փոփոխությամբ բարելավվում է բարձր եկամուտ ունեցողների վիճակը՝ ի հաշիվ ցածր եկամուտներ ունեցողների:

3.    Այս մոտեցումը չի համապատասխանում գործող կառավարության ծրագրային նպատակադրումներին՝ միտված սոցիալական ներառական զարգացմանը, արժանապատիվ աշխատանքի խթանմանն ու ցածր եկամուտների առաջանցիկ աճի ապահովմանը:

4.    Գործատուների համար չկա խթան՝ ցածր աշխատավարձով աշխատողների վարձատրությունը առաջանցիկ ավելացնելու համար:

5.    Եկամտային հարկի համահարթեցման արդյունքում պետական բյուջեի մուտքերի կրճատումն էլ նախատեսվում է փոխհատուցել անուղղակի հարկերի ավելացմամբ, որն անխուսափելիորեն կհանգեցնի սպառողական գների բարձրացման: Արդյունքում կվերացվի հարկային համակարգի սոցիալական բաղադրիչը՝ հարկային բեռը հարուստներից առավելագույնս տեղափոխելով աղքատների վրա:

6.    Եկամտային հարկի համահարթ դրույքաչափի ներմուծման միջոցով ստվերը կրճատելու կառավարության ակնկալիքը հիմնավոր չէ (տարբեր հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետների գնահատմամբ նույնպես այստեղ էական և ուղղակի կապը բացակայում է): Անընդունելի է ՀՀ իշխանությունների այն փաստարկը, որ բարձր եկամուտ ստացող անձինք խուսափում են հարկեր վճարելուց: Նախ՝ բարձր եկամուտ ունեցողները հիմնականում աշխատում են ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտներում և հիմնականում զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ, որի պարագայում ստվերային վարձատրության ռիսկն ամենացածրն է: Մյուս կողմից, եթե բարձր եկամուտ ունեցող անձինք խուսափում են հարկեր վճարելուց, պետք է ոչ թե փոխել օրենսդրությունը, այլ՝ բարելավել հարկային վարչարարությունը:

7.    Այս փոփոխություններով փորձ է արվում սահուն կերպով քողարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պահպանումը, որի մաս է կազմում պարտադիր սոցիալական վճարը: Փաստորեն, բարձր եկամուտներ ունեցողների կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ առկա բողոքները մեղմելու համար պարտադիր սոցիալական վճարի չափով նվազեցվում է նրանց եկամտային հարկի դրույքաչափը:

 Այլընտրանքային լուծումներ

Աշխատանքը խթանելու,  արժանապատիվ աշխատանքի պայմաններ ապահովելու, արդյունքում՝ աղքատությունը նվազեցնելու օբյեկտիվ նպատակադրումներից բխող հարկային բարեփոխումները պետք է միտված լինեն առաջին հերթին ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտների առաջանցիկ աճի ապահովմանը:

 Այդ նպատակով առաջարկվում է.

1.    Առաջիկա  միջնաժամկետում ներդնել եկամուտների համատարած հայտարարագրման (խրախուսման բաղադրիչով) և ռիսկերի գնահատման վրա հիմնված ստուգումների ամբողջական համակարգեր, որոնք կնպաստեն եկամտային հարկի գծով պետական բյուջեի մուտքերի իրական ավելացմանն ու ստվերի հետևողական կրճատմանը:

2.    Սոցիալական պաշտպանության ոլորտի կայուն և տարբերակված ֆինանսավորման ապահովման, ինչպես նաև սոցիալական ապահովագրության հիմնական ռիսկերի դեպքում պետական թիրախավորված աջակցության տեսանկյունից օբյեկտիվորեն անհրաժեշտ է միասնական եկամտային հարկը տարանջատել և նորից անցում կատարել պարտադիր սոցիալական վճարներին ու եկամտահարկին: Այս դեպքում պարտադիր սոցիալական վճարները կարող են ունենալ մեկ դրույքաչափ, իսկ եկամտահարկի դրույքաչափերը՝ պրոգրեսիվ: 

 3.    Զուգահեռաբար, եկամտահարկի բարեփոխումներով ամբողջացնել այդ հարկատեսակի սոցիալական բաղադրիչը, այն է.

-   Սահմանել չհարկվող շեմ՝ առնվազն կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով,

-  Սահմանել եկամտահարկի պրոգրեսիվ դրույքաչափերի քառաստիճան սանդղակ.

Առաջին դրույքաչափը սահմանել առնվազն 10 տոկոսային կետով փոքր երկրորդից, իսկ երկրորդը և երրորդը՝առնվազն 5 տոկոսային կետով համապատասխանաբար փոքր՝ հաջորդող դրույքաչափերից,
Առաջին դրույքաչափը տարածել եկամուտների այն շեմի վրա, որը բավարար է միջին ընտանիքի (չորս անդամներից բաղկացած) նվազագույն կենսապահովման զամբյուղն ապահովելու համար (ներկայումս մեկ անձի հաշվով՝ 55 հազարդրամ):
Եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի լիարժեք գործադրման դեպքում համեմատաբար ցածր վարձատրությամբ աշխատատար ճյուղերում նոր աշխատատեղերի  ստեղծումը գործատուների համար կդառնա առավել շահեկան: Այն գործատուի համար առավել քիչ ծախասատար կլինի, քանի որ հնարավորության դեպքում նա բարձր վարձատրությամբ մեկ աշխատատեղի (որը կզբաղեցներ միայն բարձր որակավորում ունեցող մեկ աշխատող) փոխարեն կստեղծի ասենք` երկու և ավելի աշխատատեղեր, որոնք կարող են զբաղեցնել նաև միջին կամ ցածր որակավորում ունեցող աշխատողները: Արդյունքում էապես կնվազի գործատուի կողմից վճարվող եկամտային հարկի ընդհանուր չափը, բացի այդ կհեշտանա երիտասարդների մուտքը աշխատաշուկա:

 4.    Եկամտային հարկի չհարկվող շեմ սահմանելուն և առաջին դրույքաչափը՝23 տոկոսից նվազեցնելուն զուգահեռ, սոցիալական ներառական զարգացման համար առարկայական անհրաժեշտություն են նաև մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող՝

-      աշխատանքի արժանապատիվ պայմանների ապահովման տեսանկյունից ՀՀ աշխատանքային օրենսդրության բացերի ու հակասությունների վերացումը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխանեցումը,

-      պետության գործուն աջակցությամբ արհմիությունների դերի բարձրացումը,

-      աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության ամբողջականացումը և արդյունավետության ապահովումը,

-      նվազագույն աշխատավարձի բարձրացումը ու սահմանումը կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից բարձր՝ միջին աշխատավարձի 50-60 տոկոս միջակայքում:

 

ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:33 31/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը
23:51 23/05/2019  |  ՔաղաքականԴուրս եկեք այս ինքնասիրահարված և էյֆորիկ վիճակից․ Ռուստամյանը՝ իշխանություններին
19:01 23/05/2019  |  ՀարցազրույցՊետք է հնչեն կոնկրետ անուններ, այլապես դա կընկալվի որպես երևակայական թշնամիներով հասարակությանը վախեցնելու փորձ. Սաղաթելյան
16:49 23/05/2019  |  ՔաղաքականԿլինեն ազատումներ՝ կլինի նաեւ արձագանք. Իշխան Սաղաթելյանը՝ դաշնակցականներին աշխատանքից ազատելու մասին (տեսանյութ)
09:22 23/05/2019  |  ՄամուլԴաշնակցական պաշտոնյաները՝ նշանառության տակ. Ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Փաստ»
15:10 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍԴաշնակցությունն Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում
23:11 19/05/2019  |  ՔաղաքականՀՅԴ-ն ՀՀ նախագահից պահանջում է ապահովել երկրում սահմանադրական կարգի պահպանումը
08:46 15/05/2019  |  Մամուլ«Թավշյա հեղափոխություն» ՀՅԴ Գերագույն մարմնում. Հայտարարությո՞ւն կլինի. «Ժողովուրդ»
16:36 09/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ-ն նպատակ ունի հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունը իր առանցքի շուրջ ձևավորել
15:56 09/05/2019  |  ՔաղաքականՎարչապետի պահվածքը ընդունելի չէ. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

Տեսանյութեր

10/18/2019   20:40 Աշխատանքային պարտականությունները չկատարող պաշտոնյաները պե՞տք է շարունակեն մնալ իրենց պաշտոնին, թե հեռացվեն աշխատանքից. քաղաքացիների արձագանքը միանշանակ է

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]