ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա դասական խոշտանգում է. պաշտպանը՝ Գրիգորյանին դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու մասին 05/30/2019 13:38 | ԼՐԱՀՈՍ
«Սա դասական խոշտանգում է, դասական դաժան վերաբերմունքի դրսեւորում»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե Մանվել Գրիգորյանին ցանկանում են տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ. «Իմ պաշտպանյալն արդեն իսկ գրավոր հայտարարություն է ներկայացրել, որ չի ցանկանում տեղափոխվել այնտեղ»,-նշեց նա։
Գրիգորյանին ՔԿՀ տեղափոխելու անհրաժեշտության հիմքում Արսեն Մկրտչյանը տարբեր պատճառներ տեսավ. «Քանի որ երկրում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ բոլոր հնչեղ գործերով մեղադրյալները ստացել են արժանի եւ իմ կարծիքով օրինական ազատություն՝ որպես այլընտրանքային խափանման միջոց, մնացել է միայն Մանվել Գրիգորյանը, որի նկատմամբ նոր դաժան վերաբերմունք կա, ընդ որում, մենք ենթադրում ենք, որ այդ վերաբերմունքը պայմանավորված չէ երկրի իշխանությունով, առաջին դեմքերով»։
Պաշտպանն ընդծեց, որ իրենց կարծիքով՝ դա իրականացվում է ինչ-որ խմբի կողմից, որի վրա ներազդեցություն ունեն օտարերկրյա հետախուզական գործակալություններ. «Ես կարծում եմ, որ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելուն ՀՀ տարածքում աջակցում են եւ նպաստում են գործակալական ցանցի կամ այլ հնարավորությունների միջոցով հայ ազգի թշնամիները, որոնք տվյալ դեպքում զբաղված են մարդու ֆիզիկական ոչնչացմամբ»։
Պաշտպանի խոսքով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն չի կարող վստահություն ներշնչել որեւէ մեկին. «Այն պարագայում, երբ մարդը ծանր հիվանդություններ ունի, եւ բժիշկները կենաց-մահու պայքար են մղում նրա համար, նրան տեղափոխում են մի հիվանդանոց, որտեղ 1999 թվականից առ այսօր ըստ էության ոչինչ չի փոխվել, անգամ հիմնական մասնագետները նույնն են մնացել, պարզապես ծերացել են, ինչպես եւ ծերացել է հիվանդանոցը»։
Արսեն Մկրտչյանը հիշեցրեց, որ Արդարադատության նախկին եւ ներկա նախարարները բազմիցս հայտարարել են, որ այդ հիվանդանոցի անհրաժեշտությունը չկա, եւ ազատազրկված անձանց բուժօգնությունը պետք է իրականացվի քաղաքացիական հիվանդանոցների բազայի հիման վրա, ինչը, ըստ իրեն, շատ ճիշտ գաղափար է. «Անվստահությունը կապված է թե մասնագետների, թե տեխնիկական ոչ բավարար զինվածության հետ»։
«Փաստինֆո»-ի այն հարցին, թե ինչպես է Մանվել Գրիգորյանի վիճակն այս պահին, Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Ավելի ծանր է, քան կարող են պատկերացնել Կալանավորների կենտրոնական հիվանդանոցի աշխատակիցները, բայց չմոռանանք նաեւ, որ դա այն բուժհաստատությունն է, որը մինչ Նաիրի բժշկական կենտրոն տեղափոխելը եւս տեսակետ էր հայտնել, որ իրենք կարող են իրականացնել այն բուժումը, որը Գրիգորյանը Ֆրանսիայում է ստացել, այսինքն՝ մի քիչ չափազանցված են նրանց հայտարարությունները»։
Արսեն Մկրտչյանը պնդեց՝ կալանավայրում գտնվելու ընթացքում Մանվել Գրիգորյանի վիճակը միայն վատթարացել է, եւ չի եղել մի դեպք, երբ դրական դինամիկա նկատվի. «Դա եղել է կոնկրետ անձանց հանցավոր դիտավորության համակցության արդյունք. դատավորը, իմանալով, որ մարդը ունի ծանր հիվանդություններ, տալիս է կալանք, կալանքի ընթացքում վիճակն ավելի է վատանում, նույն դատավորը քննում է խափանման միջոցները փոխելու միջնորդությունները, որոնք չի բավարարում, նույն դատավորի նախկին կոլեգան ուժի մեջ է թողնում այդ որոշումները , դրանից հետո կամայական տեղափոխում են Քրեակատարողական հիմնարկ, եւ հիմա նույն կերպ ուզում են շարունակել»։
Արսեն Մկրտչյանը «Փաստինֆո»-ին հայտնեց նաեւ, որ ունեն վերսկսված վարույթ Եվրոպական դատարանում՝ անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ. «Մեզ ասել էին, որ եթե Մանվել Գրիգորյանը չստանա բավարար բուժօգնություն, իրավունք է վերապահվում կրկին դիմելու, եւ մենք օգտվել ենք մեր այդ իրավունքից, որովհետեւ ՀՀ կենտրոնական հիվանդանոցում բավարար բուժօգնություն տրամադրելը հնարավոր չէ։ Այս պահին ունենք լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն, ինչով էլ զբաղվում ենք»։
Հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկեն, եթե Մանվել Գրիգորյանը, ամեն դեպքում, տեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, պաշտպանը պատասխանեց. «Մեր քայլերը կլինեն իրավական, բայց դրանից բացի ես բաց կոչով անձամբ կդիմեմ ՀՀ իշխանությանը, քաղաքացիներին, անգամ նրանց, ովքեր մասնակցել են զանգվածային միջոցառումների՝ Մանվել Գրիգորյանին կրկին կալավորելու, որովհետեւ ես նրանց կարողացել եմ ապացուցել, որ կարողանում դուք-ով խոսել եւ հարգալից վերաբերվել իմ պաշտպանյալի դեմ հանդես եկողների հետ, ուստի ես կխնդրեմ, որ նրանք կանգնեն արդարադատության կողքը եւ իմ կողքը»,-ասաց Արսեն Մկրտչյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել