Թեմաներ
Չորեքշաբթի 07 / 17 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/17/2019   10:33 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան տոնի առթիվ 07/17/2019   10:30 Մեկնարկեց ընդդեմ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գործով դատական նիստը 07/17/2019   10:21 Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ 07/17/2019   10:16 Սերժ Սարգսյանը կհարցաքննվի, թե ոչ՝ պարզ կդառնա «ցուցմունքներից». «Հրապարակ» 07/17/2019   10:11 ԵՄ-ից գումարի տրամադրումն ուշանում է. Ինչու է դանդաղել անցումային արդարադատության ընթացքը. «Փաստ» 07/17/2019   10:05 Մահացել է վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը 07/17/2019   10:02 Խառնակիչները. Ովքեր են նպաստել Վենետիկի հանձնաժողովի կողմից նման փաստաթղթի պատրաստմանը. «Ժամանակ» 07/17/2019   09:56 Ով է կաշառքի գործով ձերբակալված Վճռաբեկ դատարանի պաշտոնյան. «Ժողովուրդ» 07/17/2019   09:52 Միտումնավոր սկանդալ՝ Սամվել Կարապետյանից աջակցություն ստանալու համար. «Փաստ». 07/17/2019   09:47 Պատվիրատուն՝ դրսի՞ց. Ով է կանգնած «տրադիցիոն գող» Անդիկի սպանության «զակազի հետևում». «Իրավունք 07/17/2019   09:43 Կոնֆիդենցիալ. Փաշինյանը փակ հանդիպում է ունենալու դեսպանների հետ. «Փաստ» 07/17/2019   00:15 Քրեական աշխարհը Շիշկանի ձերբակալությունից հետո խուճապի է մատնվել 07/16/2019   23:33 Իտալիայի փոխվարչապետը ցույց է տվել այն զենքը, որով «ուկրաինամետ նեո-նացիստները» ցանկացել են սպանել իրեն 07/16/2019   22:40 ՄԱԿ. ՁԻԱՀ-ից մահացությունը նվազել է մեկ երրորդով 07/16/2019   22:21 Big Mac- ի ցուցանիշի համաձայն՝ Ռուբլին կրկին դարձել է աշխարհում ամենաարժեզրկված տարադրամը 07/16/2019   21:05 ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դառնում է քաղաքական շահերի գործիք 07/16/2019   20:45 Մոսկվայում ձերբակալել են ԱԴԾ երկու աշխատակցի՝ հյուրանոցի սեփականատիրոջից միլիոններ շորթելու համար 07/16/2019   20:41 Երեւանում նախատեսվում է կրճատել երթուղիների թիվն ու փոխադրամիջոցների քանակը. կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս 07/16/2019   20:22 Այս շահարկումները ցույց են տալիս, որ չկա բովանդակային խոսք. Մելիքյանը՝ Վենետիկի հանձնաժողովի աղմկահարույց փաստաթղթին իշխանությունների արձագանքի մասին 07/16/2019   20:00 Մոսկվայի քաղաքացիները զանգվածաբար թունավորվել են վենդինգային ավտոմատների սննդից (տեսանյութ) 07/16/2019   19:17 Փաշինյանը վաղը կխոսի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին 07/16/2019   18:54 Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14.4 տոկոսով ավել օտարերկրացի է ժամանել մեր երկիր, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին . ՀՀ վարչապետ 07/16/2019   18:36 Երեւանի 34-ամյա բնակչուհին սոցցանցով ծանոթացել է տղամարդու հետ ու գումար շորթել՝ օգտագործելով մորը 07/16/2019   18:31 Սևանա լճի թափանցիկությունը կտրուկ աճել է, ջրիմուռների աճի շրջանն ավարտված է. Նախարարություն 07/16/2019   18:26 Համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով 07/16/2019   18:18 ՌԴ սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը 07/16/2019   18:15 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության կառավարության փորձագետներին 07/16/2019   18:10 Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 07/16/2019   18:08 2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում 07/16/2019   18:03 ՔԿ-ի պարզաբանումը՝ «Լիդիան Արմենիա»-ի մեքենայով Ամուլսար այցելելու մասին տեղեկություններին 07/16/2019   18:01 Արդարադատության նախարարը ծանոթացել է «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքներին 07/16/2019   17:57 Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ 07/16/2019   17:51 Դեսպան Փոլադյանի հանդիպումը Իրաքի Ներկայացուցիչների ժողովի նախագահի հետ 07/16/2019   17:48 Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով բողոքները մակագրվել են դատավոր Սամվել Օհանյանին 07/16/2019   17:25 Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին 07/16/2019   17:23 Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի փոխնախարար է նշանակել 07/16/2019   17:16 Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլրդ դրամ 07/16/2019   17:02 «Սիգ» ձկնատեսակի որսի արգելված լինելու պայմաններում 2017-2018թ. պահածոյացման, արտահանման և այլ նպատաներով ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել 07/16/2019   16:56 Անհրաժեշտություն կա՝ ՄԻՊ-ի գրասենյակում Մանվել Գրիգորյանի գործով վարույթ հարուցելու. պաշտպան 07/16/2019   16:50 Որդին նկուղից 10.000.000 դրամ և 4.500 դոլար է գողացել 07/16/2019   16:43 Սերյան Օհանյանն ինչ-որ վերլուծություն է արել և պահել ՊՆ սեյֆերում. Անդրանիկ Քոչարյան 07/16/2019   16:37 Հարձակում Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում. ոստիկանները բերման են ենթարկել երկու տղամարդու 07/16/2019   16:28 Քաղցրաշենի բնակիչները չեն հավատում՝ պոմպից 160 լիտր ջուր է բաց թողնվում 07/16/2019   16:23 Գարունը հանրայինում աշնանն է գալու, մի մտածեք. Տիգրան Պասկևիչյանն ազատվել է աշխատանքից 07/16/2019   15:56 Միջոցներ են ձեռնարկվում Ծիծեռնակաբերդի անտառում հրդեհի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ 07/16/2019   15:44 Սնանկության ոլորտի բարեփոխումները ՀՀ կառավարության առաջնահերթությունների օրակարգում են 07/16/2019   15:38 Սևանա լճից վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է. Արսեն Թորոսյան 07/16/2019   15:32 Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ 07/16/2019   15:20 Դատախազությունը բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու հարցով 07/16/2019   15:16 Ծառուկյանին ասեք թող 2 հատ պոմպ նվիրի. բողոքում են Քաղցրաշենի բնակիչները
07/15/2019   18:15 «ՍԱՍ»-ի Արտակը հրավիրվել է Ոստիկանության բաժին 07/16/2019   18:36 Երեւանի 34-ամյա բնակչուհին սոցցանցով ծանոթացել է տղամարդու հետ ու գումար շորթել՝ օգտագործելով մորը 07/16/2019   09:59 Միջադեպ՝ Մոսկվայում. Ալեն Սիմոնյանին և նրա ղեկավարած պատվիրակությանը «գոու հոմ» են արել. «Իրատես» 07/15/2019   13:52 Ավելի շատ խնդիրներ առաջացրինք, քան լուծեցինք. Տարոն Սիմոնյանը՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին 07/16/2019   00:01 Երկու ամսով կալանավորվել է Ռուսաստանի «գլխավոր գողը» 07/15/2019   17:21 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են դատավոր Դավիթ Գրիգորյանին եւ Արմեն Դանիելյանին 07/16/2019   17:48 Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով բողոքները մակագրվել են դատավոր Սամվել Օհանյանին 07/16/2019   09:36 Ազատման դիմում(ներ). Ո՞ւմ կնախընտրի վարչապետը՝ «Սորոս»-ական տեղակալի՞ն, թե՞ ՍԱԾ պետին. «168 ժամ» 07/16/2019   10:15 Սամվել Կարապետյանի եղբորորդուն եւ նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել 07/16/2019   10:29 Պուտինի նախապայմանը. Եթե Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ, ապա… «Ժամանակ» 07/15/2019   17:03 Սահմանադրական դատարանի շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ 07/15/2019   14:57 Սևանի տնտեսվարողները մարզպետի և քաղաքապետի հետ լողում են լճում (լուսանկարներ) 07/16/2019   09:47 Աբովյանում՝ դպրոցի բակում, 34-ամյա տղամարդ է սպանվել 07/15/2019   12:40 Երեւանում 33-ամյա տղամարդ է դանակահարվել. նա հիվանդանոցում մահացել է 07/15/2019   16:44 Պետք չէ արդարադատության համակարգը ոչնչացնել քաղաքական ամբիցիաներից ելնելով. Գևորգ Պետրոսյան 07/15/2019   10:39 Գնաճը կրկնակի անգամ գերազանցում է եկամուտների աճին. փորձագետ 07/15/2019   23:20 Հրապարակվել է Մոսկվայի մերձակայքում քրեական հավաքի 32 մասնակցի ձերբակալման տեսանյութը (տեսանյութ) 07/15/2019   20:55 Մոսկվայում կինը մահացել է մերսման ժամանակ 07/15/2019   14:39 Մենք հաշվի կառնենք Վենետիկի հանձնաժողովի խորհուրդը. Հովիկ Աղազարյան 07/16/2019   11:27 Արտակ Սարգսյանը բացակայում է երկրից. Քննիչին խոստացել է ներկայանալ վերադառնալուն պես

Ճարտարապետները երազում են՝ Սամվել Ալեքսանյանը լիներ Լորենցո Մեդիչիի հանգույն 05/30/2019   16:38  |  Վերլուծություններ

Դուք էլ դարձաք պալատական՝ այսպես շնորհավորեց Հայաստանի ճարտարապետներին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ 2018-ի մարտի 17-ին, երբ ճարտարապետների միությունն իր վերջին համագումարն էր անում՝ վերակազմավորվելով իբրև ճարտարապետների պալատ: Թվում էր՝ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ և ճարտարապետների պալատի ձևավորմամբ արդեն իսկ այս մասնագիտական համքարությունը լուրջ հնարավորություն էր ստանում ինքնակարգավորման միջոցով նախ՝ իրենց ներսում, ապա՝ նաև՝ դրսում բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները՝ սկսելով ըստ առաջնահերթությունների լուծել դրանք: Սակայն, արդեն տևական ժամանակ ճարտարապետները որպես մասնագիտական հանրություն անգամ դժվար են մեկ հարկի տակ հավաքվում:

Գուցե պատճառը ժամանա՞կն է, ժամանակները՝ խառն են ու խրթին, փոփոխություններով լի: Ինչևէ:

Երկու ամիս կլինի՝ ճարտարապետ Հրաչ Պողոսյանը գործընկերներին հրավիրում է զրույցի՝ ճարտարապետության շուրջ: Հանդիպումների ֆորմատը բաց է, հանրային շրջանակները նույնպես կարող են մասնակցել, ընդ որում, յուրաքանչյուր հանդիպում ունենում է որոշակի թեմա և կոնկրետ զեկուցող:

Հրաչ Պողոսյանի ներկայացմամբ՝ ճարտարապետներին մեկտեղելու նախաձեռնության առիթը եղել է լիցենզավորման գործընթացը, ինքը լիցենզավորման և որակավորման հանձնաժողովի  նախագահը լինելով և առիթ ունենալով կարճ ընթացքում տեսնել բազմաթիվ ճարտարապետների՝ նրանց կատարած աշխատանքներով հանդերձ, ճարտարապետ-գործ համատեքստում, երբ նաև` հեղինակը ներկայացնում է իրեն ու իր նախագծածն ու կառուցածը, խոսում դրա մասին, ասես միանգամից կարճ շարժանկարի նման նրանցից յուրաքանչյուրին տեսել ու լսել է:

Հրաչ Պողոսյանն անկեղծանում է՝ «բավական անմխիթար է վիճակը, հանգեցինք նրան, որ էսպես շարունակել չի լինի: Ճարտարապետներին, որոնք դիմում էին արտոնագիր ստանալու համար, կարելի է բաժանել 3 խմբի՝ 10 տոկոս՝ իսկական ճարտարապետներ, ապա՝ ճարտարապետներ, որոնք գիտեն իրենց մասնագիտությունը, բայց երկնքից աստղեր չեն իջեցնում , սակայն ճարտարապետ են և մի խումբ կա ճարտարապետների, որոնք շատ հեռու են էս մասնագիտությունից»:

Ըստ նրա՝ կարևոր է որ ճարտարապետը բազմակողմանի զարգացած, լայնախոհ մարդ լինի, եթե նա լայնախոհ չի, մյուս արվեստներից անտեղյակ է՝ երաժշտություն, կերպարվեստ, պատմություն չգիտի, զուտ նեղ մասնագետ է, լավ ճարտարապետ չի կարող լինել, ինչը նշանակում է՝ լավ գործ անել չի կարող, ի վերջո, ճարտարապետը հայեցակարգ պիտի ունենա: «Դժբախտաբար, տեսանք, որ մեծամասնությունն էդպիսին չի և որոշեցինք ստեղծել մի հարթակ, կոչ անել և հավաքել ճարտարապետներին` ճարտարապետների պալատում: Առաջին օրը ես ուղղակի հրավիրեցի նրանց զրույցի և պատմեցի, թե ինչպիսին է վիճակը: Ասի՝ չի կարելի այսպես շարունակել, հարկավոր է՝ մենք ինքներս մեզ ինքնաքննադատաբար գնահատենք և մեր արատները փորձենք վերացնել: Իհարկե, կային մարդիկ, որ ասում էին՝ նամակ գրենք Փաշինյանին, սա, նա անենք: Բայց Փաշինյանը արդարացիորեն կարող է ասել, չէ՝ եղբայր, դուք ստեղծել եք ճարտարապետների պալատ, որն ինքնակարգավորող մարմին է, ուրեմն՝ կարգի գցեք ձեր ոլորտը»:

Առաջին խնդիրներից մեկը, որ կարևորում էր Հրաչ Պողոսյանը, ճարտարապետության տեսաբանների գրեթե բացակայությանն էր վերաբերվում: Նրա ներկայացմամբ՝ տեսաբանների տեղը բաց է ճարտարապետության ոլորտում: «Իհարկե, գիտեմ, որ մնացած ոլորտներում էլ այս առումով բարվոք վիճակ չէ, բայց մեզ մոտ առավել քան զգալի է, քանի որ մեր օրերում ստեղծվում են գործեր, բայց դրանց վերաբերյալ մասնագիտական կարծիք չի հնչում: Ընդ որում, ոչ լավը, ոչ՝ վատը: Մինչդեռ, դա շատ կարևոր է, եթե չես գնահատում որևէ ճարտարապետական գործ մասնագիտական հայացքով, ուրեմն, ոչ մասնագետներին ես դաշտը թողնում, իսկ նրանց համար դժվար է զանազանել ինչն է լավ, ինչը՝ վատ: Եվ հաճախ թելադրող են դառնում սոցցանցերը»: Ճարտարապետն այն կարծիքին է, որ պետք է մշտապես վերլուծել, քանզի առանց գնահատելու առաջխաղացում դժվար է պատկերացնել: Ընդհանուր առմամբ, ճարտարապետներն այսօր լսելի լինելու խնդիր ունեն և… որոնումների մեջ են:

Այս հանդիպումներից երկուսին ինքս էլ ներկա եմ եղել. մասնակցում են տարբեր սերունդների ներկայացուցիչ ճարտարապետներ, առավելաբար՝ ավագ սերնդի ներկայացուցիչներ, որ երկար հիշում են խորհրդային ժամանակները, այդ տարիներին գործող մասնագիտական կառույցները, ապա՝ համեմատություններ անցկացնում Երևանի ու Փարիզի, Երևանի ու Լոնդոնի, Երևանի ու Հռոմի, Երևանի ու Նյու  Յորքի, Տոկիոյի և այլ մեգապոլիսների միջև, անդրադառնում գլխավոր ճարտարապետներին, ճարտարապետի ինստիտուտից հրաժարվելուն կամ դրա անհրաժեշտությանը, սովորոբար, լինում են մեկ-երկու հոգի` բացակա ճարտարապետների բոստանը քար շպրտողներ, ընդ որում, նաև՝ այնպիսին, որ, ասենք, այդ օրը Երևանում գտնվելով գործընկերներից մեկի հետ թևանցուկ պատիվ է արած լինում ներկա գտնվել մասնագիտական հավաքին՝ այսպես ասած՝ ճարտարապետական խնդիրների շուրջ «խորաթա անելու» միտումով: Ասենք, այդ «խորաթան», թե՞ հաթաթան, կարող է լինել այս մոտիվով՝ ինչու՞ ճարտարապետների միությունը չպահպանեցիք, ինչու՞ պալատ դարձավ այն, ինչու՞ պալատն ունի էթիկայի հանձնաժողով, որ ուղղակի հարցում է պարունակում՝ մոտավորապես՝ այս հանգի՝ ինչու՞ ես չեմ կարող այսինչին կամ այնինչին ուզածիս պես քննադատելով ազատորեն /իմա՝ հիշոցներով/ արտահայտվել և այլն, և այլն: Հարց է ծագում՝ ի՞նչն է խանգարում միության փոխարեն՝ պալատի շրջանակներում մասնագիտական էթիկային համահունչ տեսակետներ հայտնելուն:

Իհարկե, հանդիպումից-հանդիպում ակտիվությունը կարծես մեծանում է և դահլիճում ազատ տեղերի թիվը նվազում, ինչն արդեն իսկ առաջընթաց կարելի է համարել, մանավանդ, եթե դիտարկենք, որ հայտնի ճարտարապետ-ակտիվիստներն այսօր պետական պաշտոնյաներ են և պետականաշինության ու քաղաքային տնտեսության բնագծում են ստեղծագործում:

Իսկ ավագ պալատականները, այս դեպքում՝ ճարտարապետների գիլդիայի, սովորաբար, դանդաղ են շարժվում: Եվ ճարտարապետության բնագավառում երեք կանոնով՝ օրենքով, օրենքով և դարձյալ օրենքով առաջնորդվելու միջակայքում էլ երազում, որ ասենք, Վերածննդի դարաշրջանի Ֆլորենցիայում հայտնի ազդեցիկ ազնվատոհմի՝ Մեդիչիների, ի մասնավորի՝ Լորենցո Մեդիչիի հանգույն, որն իր տիրակալության տարիներին հովանավորել է Բոտիչելիին, Միքելանջելոյին ու Լեոնարդո դա Վինչիին, հայազգի մեծահարուստ Սամվել Լիմինդովիչն էլ, օրինակ՝ հայ ճարտարապետների նախագծերը հովանավորի:

Բնականաբար, ճարտարապետներից մեկի այս երազանքը միանգամից բախվում է Փակ Շուկայի կամարակապ առաստաղին:

 

Հեղինակ՝ Անահիտ Եսայան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:48 28/05/2019  |  ՎերլուծություններԺառանգորդությունը՝ պետության կառավարման հիմքում . առաջին հանրապետության օրինակով
18:13 19/05/2019  |  ՎերլուծություններՀայաստանում սահմանային վիճակ է
22:14 17/05/2019  |  ՎերլուծություններԲուդկաները մեր՝ հնամյա ու նոր
23:18 14/05/2019  |  ՎերլուծություններԱնցյալի ներքին երկպառակությունների ֆոնին՝ ինքնահաստատվելու մարմաջը վտանգներով է հղի
15:11 28/04/2019  |  ՎերլուծություններՄաշտոցի պուրակ. Հանրային դաշնամուրից հանրային մանղալ ու խորոված
16:01 22/04/2019  |  ՎերլուծություններՄարիխուանա սիրում ես՝ կեր, գլխիդ կանաչ պսակ հյուսիր, բայց մի քարոզիր
19:58 13/04/2019  |  ՄեկնաբանությունԱնձի երկվություն. վրեժն իբրեւ դրոշակ
13:49 30/03/2019  |  ՎերլուծություններՕրբելյանին հրավիրել են նախկինները, ինչպիսի՜ ճղճիմություն
16:42 04/03/2019  |  ՎերլուծություններՇարժանկարը հետ է պտտվում՝ դեպի 90-ականնե՞ր
13:25 01/03/2019  |  ՎերլուծություններՄեզ թռիչքային երևույթներ են պետք և թռիչքներից հասկացող, գնահատող ղեկավարներ…

Տեսանյութեր

07/15/2019   20:09 Վտարումից խուսափելու համար Եվրոպայում հայերը թաքնվել են եկեղեցում

Տեսադարան

07/10/2019   18:22 Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը կասեցվել է

Մամուլ

Արխիվ

[]