ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ-ն ՊՎԾ-ից ստացել է Ոստիկանությունում կատարված ուսումնասիրության նյութերը 05/30/2019 10:55 | ԼՐԱՀՈՍ

Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Պետական վերահսկողական ծառայության՝ Ոստիկանությունում կատարած ուսումնասիրության նյութերը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից. «Դրանց վերաբերյալ հետագայում լրացուցիչ տեղեկություն կտրվի»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ՊՎԾ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ 2019 թվականի մայիսի 7-ից սկսած Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում Ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ. «Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ»,-նշված էր հայտարարության մեջ։
Նույն օրը՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ Պետական վերահսկողության ծառայության պետի ԺՊ Արգիշտի Քյարամյանի ներկայացրած պարզաբանումը` ոստիկանությունում չարաշահումների հայտնաբերման վերաբերյալ, պոպուլիստական բնույթ է կրում. «Չկա և չի կարող նման բան լինել, Ոստիկանությունը թափանցիկ է գործում։» Վալերի Օսիպյանն անհիմն էր համարել խոսակցությունները խախտումների մասին՝ նշելով, որ նրանք խոսում են ենթադրյալ մեղադրանքների մասին։
Օսիպյանն ասել էր, որ «ՊՎԾ մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՊՎԾ–ն վերահսկվող օբյեկտին, այս դեպքում՝ Ոստիկանությանը, պարտավոր էր ուսումնասիրության ավարտից հետո տեղեկանք տրամադրել։ Դրանից հետո վերահսկվողը պետք է կարծիք հայտներ, որից հետո միայն ՊՎԾ–ն պետք է իր հայտնաբերած հնարավոր խախտումների մասին տեղեկացներ վարչապետին։ ՀՀ վարչապետն էլ իր հերթին պետք է որոշեր, թե որ իրավական կառույցը պետք է զբաղվի այդ հարցով, եթե, իհարկե, խախտումներ եղել են։
Օսիպյանի այս հայտարարությանը ավելի ուշ անդրադարձել էր Պետական վերահսկողական ծառայությունը՝ ասելով, որ թեեւ ոստիկանապետն իր ճեպազրույցում, մեկնաբանելով «ՀՀ պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքը, թվարկել է որոշակի գործողությունների հաջորդականություն, որոնք պետք է պահպանվեն ծառայության ուսումնասիրությունների ընթացքում, սակայն վերջինս հաշվի չի առել ՀՀ քրեական քաղաքականությունից բխող մի կարևոր սկզբունք, այն է՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ցանկացած տեղեկատվություն պետք է ստուգվի քրեադատավարական ընթացակարգի միջոցով. «Սա ենթադրում է, որ պետական վերահսկողական ծառայությունը իր վերահսկողական գործառույթի իրականացման ընթացքում առերևույթ հանցագործության մասին վկայող տեղեկություններ հայտնաբերելիս ցանկացած պարագայում պարտավոր է այդ տեղեկությունները տրամադրել իրավապահ մարմնի։ Նշվածը թույլ է տալիս փաստել, որ ոստիկանապետն իր իրավական վերլուծությունը կատարել է բավականին նեղ իրավական տիրույթում՝ հաշվի առնելով միայն «ՀՀ պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքը, ինչի արդյունքում ճեպազրույցի ընթացքում ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշում է հայտնել»,-նշված էր հայտարարության մեջ։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/10/2021 10:40 Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է. «Ժողովուրդ»
- 04/10/2021 09:50 Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է․ «Փաստ»
- 04/10/2021 09:47 Տպավորություններով «հարցում» են անցկացնում․ «Փաստ»
- 04/10/2021 09:45 Այս իշխանությունները գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները․ «Փաստ»
- 04/10/2021 09:43 Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել. Մարզեր այցերը որոշել են առկախել. «Հրապարակ»
- 04/10/2021 09:40 Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ՝ միայնակ. «Հրապարակ»
- 04/10/2021 09:38 «Դոլարի փոխարժեքն առաջիկայում կհասնի 550-ի». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/11/2021 13:40 Ֆանատիզմը կործանարար է ամենուրեք և ամեն ինչում. Զաքարյան
- 04/11/2021 13:07 Հակառուսականությունը հիմնականում զուգակցվում է «նիկոլն ի՞նչ մեղք ունի» թեզով. Հարությունյան
- 04/11/2021 11:56 Մտածող և գործող մարդիկ միշտ էլ հասարակության փոքրամասնությունն են կազմել. Հասրաթյան
- 04/11/2021 11:47 «Մանդատացավն» ու քաղաքական «փրկիչներին» մերժելու ժամանակը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/11/2021 10:45 Արարատի մարզում Nissan Tida-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, հայտնվել հանդիպակաց գոտում և ճակատ-ճակատի բախվել Toyota Camry-ին. կան վիրավորներ
- 04/11/2021 10:21 Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորների մեջ կան երեխաներ
- 04/11/2021 09:49 Հրդեհ Հրազդան քաղաքում
- 04/09/2021 20:02 Նորաբաց գյուղում տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները