ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սվիտալսկին Հայաստանում լուծում է իր երկրի տապալված ռեֆորմի վրե՞ժը 05/29/2019 12:55 | Վերլուծություններ
Մեր երկրում ընթացող դատաիրավական զարգացումերի վերաբերյալ միջազգային կառույցների սառը և սթափեցնող հայտարարությունների ֆոնին տարբերվում էր Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտարարությունները, որտեղ նա մոռացել է անդրադառնալ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելուն: Առաջիկայում իր առաքելությունը մեր երկրում ավարտող և Հայաստանից հեռացող ԵՄ դեսպանը, իհարկե, վերջում ավելացրել է, որ Հայաստանի դատաիրավական համակարգում բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրության, Հայաստանի՝ պարտավորություններին, միջազգային հանձնառությանը համապատասխան: Կարևոր է հասկանալ Սվիտալսկու դրդապատճառները։
Ուզում եմ բոլորիս, այդ թվում դեսպան Սվիտալսկու ուշադրությունը հրավիրել դատաիրվական այն ճգնաժամի վրա , որ առկա է իր հայրենի երկրում՝ Լեհաստանում, և որ Սահմանադրության և միջազգային չափանիշների անտեսումը դատաիրավական համակարգում բերել է Լեհաստան-ԵՄ հարաբերությունների էական լարման:
2015թ. դեկտեմբերին Լեհաստանում սկսվեց ճգնաժամ ՍԴ-ի (տրիբունալ) շուրջ՝ սկզբում դատավորների ընտրության, իսկ ավելի ուշ ՍԴ մասին օրենքում փոփոխությունների հետ կապված:
Այս օրինագիծը որակվեց որպես դատարանների անկախության վերացման ճանապարհին կատարած քայլ։ Լեհաստանի ՍԴ-ը հակասահմանադրական ճանաչեց ՍԴ-ի մասին օրենքում կատարված փոփոխությունները, սակայն Լեհաստանի կառավարությունը հրաժարվեց ճանաչել ՍԴ-ի այս որոշումը: Վենետիկի հանձնաժողովը գտավ, որ Լեհաստանի ՍԴ-ի աշխատանքն արգելափակված է համապատասխան օրենքում արված փոփոխություններով, և որ ՍԴ-ի մասին օրենքի փոփոխությունները կաթվածահար են անում դատարանի աշխատանքի արդյունավետությունը և խաթարում ԵԽ բոլոր երեք հիմնական սկզբունքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և արդարադատություն:
Լեհական իշխանությունները 2016-2018թթ. ընդունեցին 13 օրենք դատական բարեփոխումների շրջանակներում, որոնք ԵՄ կարծիքով՝ խաթարում են իրավունքի գերակայության սկզբունքներն ու քաղաքական իշխանություններին տալիս են դատական իշխանությունների նկատմամբ վերահսկողություն։ ԵՄ-ն սկզբնական շրջանում որոշակի համբերատարություն էր ցուցաբերում Լեհաստանի իշխանությունների հանդեպ՝ միգուցե նաև հուսալով, որ նրանք շատ հեռու չեն գնա այդ ոլորտում:
2018թ. օգոստոսին ԵՀ-ն Լեհաստանի իշխանություններին տվեց մեկ ամիս՝ ԵՄ պահանջներին համապատասխան դատական բարեփոխումներ անցկացնելու համար և ակտիվացրեց Լեհաստանի հանդեպ ընթացակարգի երկրորդ փուլը՝ Վարշավային տալով «Գերագույն դատարանի մասին լեհական օրենքի վերաբերյալ փաստարկված եզրակացություն»։ ԵՀ-ի կարծիքով՝ 13 օրենքները, որոնց լեհական իշխանությունները վերջին երկու տարում ընդունել էին դատական բարեփոխումների շրջանակներում, խաթարում են իրավունքի գերակայության սկզբունքներն ու քաղաքական իշխանություններին տալիս են դատական իշխանությունների նկատմամբ վերահսկողություն։
2018թ. դադարեցվեց Լեհաստանի անդամակցությունը Դատական իշխանության հարցերով խորհուրդների եվրոպական ցանցին (ENCJ)։ ENCJ-ի ղեկավար խորհուրդը կազմակերպության անդամներին առաջարկել էր կասեցնել Լեհաստանի անդամությունը «հիմնական չափանիշներին չհամապատասխանելու համար, այն է՝ օրենսդիր ու գործադիր իշխանությունից անկախ լինելը»։
Անկախ դատարանի ապամոնտաժմամբ Լեհաստանը փաստացիորեն իրեն հակադրեց այն իրավական համակարգի հիմքերին, որին այդքան երկար փորձում էր ինտեգրվել։ Թեև 2018թ. նոյեմբերին Լեհաստանի իշխանությունները զիջման գնացին Գերագույն դատարանի բարեփոխման հարցում, սակայն դատական ոլորտի բարեփոխումների կապակցությամբ խնդիրները շարունակում են մնալ, ինչը նշանակում է, որ Լեհաստան-ԵՄ հարաբերությունները շարունակում են զարգանալ լարվածություն պայմաններում։
Ամփոփում
Հեռացող դեսպան Սվիտալսկին, ի տարբերություն միջազգային մյուս կառույցների, «չնկատելով» դատական համակարգի նկատմամբ ճնշումների անթույլատրելիությունը, ըստ էության մեսիջ է ուղղում ԵՄ-ին՝ իր երկրի, Լեհաստանի դատաիրավական բարեփոխումների հանդեպ որդեգրած կոշտ վերաբերմունքի համար։
Հեռացող դեսպան Սվիտալսկին 2-3 ամիս հետո չի էլ հիշելու Հայաստանի մասին, և այն մասին, թե ինչ լարվածություն կառաջանա Հայաստանի և ԵՄ-ի միջև։ Դա ընդամենը կլինի նրա կարիերայի անցյալից մի դրվագ։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ