ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում 05/29/2019 17:20 | ԼՐԱՀՈՍ
Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ստուգումներ են իրականացվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Ստուգմամբ ի հայտ են բերվել որոշ խախտումներ: Մասնավորապես նշված երկու ՔԿՀ-ներում էլ բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալների համար հասանելի վայրում տեղադրված չեն եղել փոստարկղեր:
Պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում չեն իրականացվում կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված՝ պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտությունները։
Բացի այդ, պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման համար անհրաժեշտ որոշ գույքային պարագաներով:
«Վարդաշեն» ՔԿՀ-ի հիմնական խնդիրներից մեկը գերբնակեցվածությունն է՝ պայմանավորված պահվող կալանավորված անձանց ավել թվաքանակով: Դրա պատճառով հնարավոր չի դառնում ապահովել այդ խցերում պահվող անձանց հատկացվող բնակելի տարածության՝ սահմանված նվազագույն չափը: Չնայած այս հանգամանքներին՝ ՔԿՀ-ի խցերի և կացարանների սանիտարահիգիենիկ պայմանները բարվոք են:
Ստուգման արդյունքներն ամփոփվել են ՔԿՀ վարչակազմի հետ անցկացված խորհրդակցության ընթացքում: Արձանագրվել է, որ խախտումների մի մասը վերացվել է հենց ստուգումների ընթացքում: ՔԿՀ վարչակազմի ղեկավարությունը հանձնառություն է ստանձնել միջոցներ ձեռնարկել նաև մյուս, ավելի երկար ժամանակ պահանջող խախտումները վերացնելու ուղղությամբ, որոնց արդյունքները կներկայացվեն ՀՀ գլխավոր դատախազությանը:
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրականացրած շրջայցի արդյունքում առանձին հիվանդասենյակներում հայտնաբերվել են քրեական ենթամշակույթին բնորոշ նկարված նշաններ, որոնք մինչև ստուգումների ավարտը վերացվել են ՔԿՀ-ի վարչակազմի կողմից:
Պարզվել է, որ այս ՔԿՀ-ի բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներին համապատասխան կարանտինային բաժանմունք չլինելու պատճառով բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների հետ ուղղման գործընթացի նախնական փուլում նախատեսված աշխատանքները փաստացի կատարվում են բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու համար նախատեսված բնակելի գոտում՝ չնայած ներքին կանոնակարգով դրանք պետք է կատարվեն կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում:
Առանձին խախտումներ կապված են եղել դատապարտյալին վերջինիս գրավոր համաձայնությամբ ՔԿՀ-ի չվարձատրվող աշխատանքներում ներգրավելու, պահվող անձանց համար ստացված հանձնուքների զննության կանոնների և պահանջների պահպանման հետ:
Ստուգումների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը այցելել է նշված երկու ՔԿՀ-ների բոլոր խցերը և կացարանները (հիվանդասենյակները), զրուցել պահվող բոլոր, այդ թվում նաև օտարերկրացի անձանց հետ, համապատասխան պարզաբանումներ տվել իրենց առողջական վիճակի և քննվող քրեական գործերի վերաբերյալ նրանց բարձրացրած հարցերի, խնդիրների կապակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել