Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/27/2024   18:47 Թիվ 130 դպրոցի՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենն ազատվել է պաշտոնից 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան

Ամուլսար․ Հաղորդում առերևույթ հանցագործության մասին 05/29/2019   12:23  |  ԼՐԱՀՈՍ

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն և Քննչական կոմիտե։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հաղորդման բովանդակությունը․

««Գեոթիմ» ՓԲ ընկերության (ներկայումս «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2012թ․ հուլիսի 31-ին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ 65 դրական եզրակացության մեջ նշված են եղել փորձաքննական հինգ պահանջներ, որոնք ենթակա էին պարտադիր կատարման։ Դրանցից մեկն ըստ էության չի կատարվել, և այն շրջանցելու համար 2014 թվականին բնապահպանության նախարարությունը մշակել ու ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել մի որոշման նախագիծ, որի մշակման և ընդունման գործընթացները մեր կարծիքով պարունակում են առերևույթ կոռուպցիոն հանցագործության տարրեր․ ստորև ներկայացնում ենք մեր հիմնավորումները։

Վերոնշյալ դրական եզրակացության փորձաքննական պահանջը եղել է հետևյալը․

«3․ Հանքային իրավունքով ծանրաբեռնված տարածքում ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների առկայության կամ հայտնաբերման դեպքում առաջնորդվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26 հոդվածով»։

Պարզաբանում․ Ամուլսարի տարածքում 2012 թվականին հայտնաբերվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված Մատնունի ծիրանավոր բուսատեսակը։ Սակայն օրենսգրքի վերոնշյալ հոդվածով առաջնորդվելու փոխարեն ընկերությունը, ակնհայտորեն ՀՀ նախկին կառավարության հետ համագործակցությամբ, գտել է այն շրջանցելու ճանապարհ։ Նշենք, որ Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածում հստակ նշված է հետևյալը՝

«1․ Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի և առողջության, պատմամշակութային արժեքների կամ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`

1) գերեզմաններ.

2) բնության, պատմության և մշակույթի հուշարձաններ.

3) Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ»:

Օրենսգրքի այս հստակ արգելքը «շրջանցելու» նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը մշակել և 2014թ հուլիսի 31-ին ՀՀ կառավարության նիստում հաստատման է ներկայացրել «Բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը սահմանելու մասին» 781-Ն որոշման նախագիծը (տես այստեղ՝ կետ 23): Հատկանշանական է, որ այն ժամանակվա նախարար Արամայիս Գրիգորյանն այս նախագիծը ներկայացրել է առանց ամփոփաթերթի, որտեղ նշված պետք է լիներ, թե ինչ կարծիքներ են եղել այս որոշման հետ կապված այլ նախարարություններից, պետական և մասնագիտական կառույցներից։ Որոշումը բնականաբար ընդունվել է կառավարության կողմից՝ չնայած նրան, որ այն հակասում էր առաջին հերթին Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքին, ինչպես նաև այլ օրենքներին և միջազգային կոնվենցիաներին (տես այստեղ, այստեղ և այստեղ)։ Այս կարգն ուժի մեջ է մտել 2014թ․ օգոստոսի 14-ին, որի բովանդակությանը ծանոթանալով ակնհայտ է դառնում, որ հենց այս որոշումով է ՀՀ կառավարությունը հնարավորություն տվել «Գեոթիմ» ընկերությանը «կարգավորելու» իր խնդիրները՝ կապված Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված արգելքի հետ։

Մեջբերենք նաև այդ կարգի համապատասխան հատվածը, որն անմիջական առնչություն ունի մեր նշած խնդրին․

«4․ Հողերում Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում (այսուհետ՝ կարմիր գիրք) գրանցված տվյալ բուսական տեսակի նոր պոպուլյացիաների հայտնաբերման դեպքում դրանց պահպանության նպատակով սույն կարգի 3-րդ կետով նախատեսված միջոցառումների հետ միասին տնտեսական գործունեություն իրականացնողները՝

1) առանձնացնում են օգտագործման նպատակով տրամադրված տարածքում պահպանվող գոտիներ, որոնք ունեն տեղական նշանակություն և անհրաժեշտ են կարմիր գրքում գրանցված բուսատեսակների` սույն կետում նշված նոր պոպուլյացիաների կենսունակության ապահովման նպատակով.

2) ժամանակավորապես սահմանափակում են առանձնացված պահպանվող գոտիներում տնտեսական գործունեության որոշ տեսակներ, եթե դրանք կարող են բերել նշված բուսատեսակների աճելավայրերի վիճակի վատթարացմանն ու պոպուլյացիաների կենսունակության խաթարմանը.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված միջոցառումների իրականացման անհնարինության դեպքում կարմիր գրքում, որպես տվյալ բույսի աճելավայր չգրանցված տարածքներից, բույսերի բնական վերարտադրության նպատակով տեղափոխում են տնտեսական գործունեության արդյունքում ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող բույսերի առանձնյակները տվյալ տեսակի համար նպաստավոր բնակլիմայական պայմաններ ունեցող որևէ բնության հատուկ պահպանվող տարածք կամ բուսաբանական այգիների տարածք, կամ կարմիր գրքում որպես տվյալ բույսի աճելավայրեր գրանցված որևէ տարածք, իսկ բույսերի սերմերը տրամադրում են համապատասխան մասնագիտացված կազմակերպությանը՝ գենետիկական բանկում պահելու և հետագայում տեսակի վերարտադրությունը կազմակերպելու նպատակով»:

Հենց այս 3-րդ ենթակետի միջոցով է հետագայում «շրջանցվել» Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված արգելքը։

Ներկայացնենք, թե ինչպես․ Այս կարգի ընդունումից ընդամենը երկու ամիս անց՝ 2014թ․ հոկտեմբերի 17-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունն արդեն ԲՓ 76 փորձաքննական դրական եզրակացությունն է տալիս «Գեոթիմ»-ի ներկայացրած Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծին, որի փորձաքննական պահանջների 3-րդ կետում գրված է արդեն հետևյալը․

«3․ ՀՀ կարմիր գրքում գրանցված ծիրանավոր մատնունի բուսատեսակի պահպանումն ու վերարտադրությունը իրականացնել համաձայն ՀՀ կառավարության 31 հուլիսի 2014թ․ 781-Ն որոշման, նախապես ստանալով ՀՀ բնապահպանության նախարարության համաձայնությունը»։

Իսկ վերջին՝ 2016թ ապրիլի 29-ին տրված, ԲՓ 35 փորձաքննական դրական եզրակացության պահանջների 2-րդ կետում գրված է․

«2․ ՀՀ կարմիր գրքում գրանցված ծիրանավոր մատնունի բուսատեսակի պահպանումն ու վերարտադրությունը իրականացնել համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարարության և Գեոթիմ ՓԲԸ-ի միջև 2015թ․ օգոստոսի 7-ին կնքված «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված բուսական տեսակի նոր պոպուլյացիաների առանձնյակների տեղափոխման մասին» պայմանագրի»։

Եզրակացություն․ Ստացվում է, որ ոչ միայն 2012 թվականին տրված փորձաքննական պարտադիր պահանջը չի կատարել «Գեոթիմ» ՓԲԸ-ն, այլև ՀՀ կառավարությունն առանց քննարկման և կարծիքներ լսելու ընդունել է այդ պահանջի «շրջանցումն» ապահովող հակօրինական որոշում, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունն էլ հետագա տարիներին տվել է նոր դրական եզրակացություններ այս ծրագրին՝ մշակելով և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելով վերոնշյալ կարգն ու աչք փակելով այն փաստի վրա, որ ընկերությունը չի իրականացրել 2012 թվականին առաջադրված փորձաքննական պահանջը։

Մեր կարծիքով վերոնշյալ փաստերը պարունակում են առերևույթ կոռուպցիոն հանցագործության տարրեր, ուստի խնդրում ենք իրականացնել բազմակողմանի և անաչառ քննություն դրանք բացահայտելու ուղղությամբ, մասնավորապես քննելով, թե ինչ պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներ են ունեցել իրավասու պետական պաշտոնյաները «Գեոթիմ» ՓԲԸ  ներկայացուցիչների հետ խնդրո առարկայի շուրջ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել, խնդրո առարկայի վերաբերյալ, ինչ շփումներ են եղել արտերկրյա շահագրգիռ կողմերի, մասնավորապես՝ ԱՄՆ և ՄԹ դեսպանների հետ։ Ովքեր են եղել ՀՀ կառավարության վերը նշված որոշման հեղինակները, ի՞նչ շահագրգռություն են ունեցել այդ որոշումը նախագծելու և անցկացնելու համար, ինչո՞ւ կառավարության սույն կարևոր որոշումը նախագծի տեսքով չի շրջանառվել պետական գերատեսչություններով և չեն ստացվել դրա վերաբերյալ կարծիքներ»։

Հ․Գ․ Այս հաղորդմանը որպես հավելում նաև նշենք, որ դեռ 2014 թվականի ապրիլին Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչները, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ և բնապահպանական քաղաքացիական խմբեր բողոք էին հղել Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Համապատասխանության ապահովման պաշտպան-խորհրդականին (օմբուսդմեն)՝ «Գեոթիմ» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի բաց շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման մտադրության վերաբերյալ։ Քննելով այդ բողոքները, օմբուսդմենն իր 2015 թվականի ապրիլի 27-ի զեկույցում մասնավորապես նշել է նաև հետևյալը․

«2007 թ. մայիսին հրապարակված Բնապահպանական և սոցիալական դիտարկման ամփոփագրում ՄՖԿ-ն գրել էր, որ «տեղանք կատարված այցերը և ծրագրային տեղեկատվության դիտարկումը ենթադրում են, որ կենսաբազմազանությունն ու բնական ռեսուրսները չեն ենթարկվի որևէ հետևանքների»: Սակայն 2014թ. իրագործելիության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ «Ամուլսարում իրականացվող գործողություններն արդեն իրենց անդառնալի հետևանքն են թողել Կարմիր գրքում ներառված Potentilla porphyrantha (Մատնունի ծիրանավոր) տեսակի որոշ քանակության վրա: Բացի այդ համաձայն իրագործելիության ուսումնասիրության՝ ակնկալվում է, որ ծրագիրն բացասական հետևանքներ կունենա որոշ կարևոր բնակավայրերի և տեսակների վրա, ինչպես նաև երկարաժամկետ ազդեցություն կթողնի տեղական և բնական բուսականության վրա»»:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:55 23/05/2019  |  ՄամուլՈւշագրավ առաջարկ. Ամուլսարի հանքավայրի շահագործումը կարգելվի՞. «Ժամանակ»
14:49 16/05/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետը խոսել է Ամուլսարի ներդրումային ծրագրի հնարավոր հեռանկարների մասին
17:20 11/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները հանրահավաք են անցկացնում Ջերմուկում
11:36 11/05/2019  |  ԼՐԱՀՈՍԻ պաշտպանություն Ամուլսարի. Սասնա ծռեր
12:40 02/05/2019  |  Բնապահպանական իրավունքՓաստերի աղավաղում՝ ջերմուկցիների ստորագրահավաքում.«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը
12:51 23/04/2019  |  Քրեական խրոնիկոնՔԿ-ն արձագանքում է. փորձաքննությունն իրականացնող ընկերությունն ընտրվել է մրցույթի արդյունքում
10:15 23/04/2019  |  ՄամուլՈւղղորդված եզրակացություն. Ովքեր են կանգնած Ամուլսարի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում. «Ժամանակ»
12:13 12/04/2019  |  Բնապահպանական իրավունքԴիմում ՀՀ կառավարության վիճահարույց որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ․ ՀԲՃ
14:56 30/03/2019  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային կազմակերպությունները կաջակցեն Ամուլսարի հարցում ընդդեմ ներդրումային արբիտրաժի․ ՀԲՃ
12:46 30/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խումբն այցելել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանք

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]