Թեմաներ
Երեքշաբթի 02 / 25 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/25/2020   13:15 Փաշինյանն ինքն իրեն Վազգեն Սարգսյանի հետ է համեմատում, ինչը շատ վտանգավոր է. Նարեկ Սամսոնյան 02/25/2020   13:10 Փետրվարի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ 02/25/2020   12:54 Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացում Ստեփանակերտում 02/25/2020   12:51 Տարին մեկնարկել է բարձր տնտեսական ակտիվությամբ. վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվարի տնտեսական ցուցանիշները 02/25/2020   12:46 Լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքում ոստիկաններին աշխատավարձ չտրամադրելը հակասահմանադրական է. ՍԴ 02/25/2020   12:45 ՀԴՄ սարքերի ձեռքբերման հետ կապված որոշակի ռիսկերի մասին 02/25/2020   12:32 «Armenia Airways». Որոշվել է մասնակի սահմանափակել ՀՀ-ից դեպի Իրան թռիչքները 02/25/2020   12:25 Բնակիչները դիմակ են պահեստավորում իրենց տանը. Զեյնալյանը՝ կորոնավիրուսի մասին 02/25/2020   12:19 «Համալսարանը տանուլ տվեց իրեն նետված մարտահրավերը». ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Վաղարշյանի հայտարարությունը 02/25/2020   12:18 Հայտնի է՝ քանի մարդ է հոսպիտալացվել ՀՀ սահմանային հսկիչ կետերից 02/25/2020   12:09 Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում նախատեսվում է ընդգրկել երկու իրավաբան-գիտնականի 02/25/2020   12:03 Տավուշում ավտովթարի հետևանքով տուժած երկու երեխաները տեղափոխվել են Երևան. Նրանց վիճակը կայուն ծանր է 02/25/2020   11:58 «Ոչ»-ի շտաբին աջակցելու կարիք չկա, քանի որ «ոչ» քարոզչություն երկրում չկա. Էդմոն Մարուքյան 02/25/2020   11:42 Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է մոտ 16 000 ԱՄՆ դոլար միայն պարգևավճար. Analitik 02/25/2020   11:38 Դատական համակարգում անբասիր դատավորները մեծամասնություն են կազմում, բայց փոքրամասնությունը թունավորում է դատական իշխանությունը. Վլադիմիր Վարդանյան 02/25/2020   11:30 Շատ կուզեի հավատալ, որ այս ամենի հետևում երկրի պաշտպանունակությունը խարխլելու միտում չկա. Չալաբյան 02/25/2020   11:19 Դիվանագիտական ապտակ՝ Վատիկանից. «Հրապարակ» 02/25/2020   11:08 Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է աչքի անվճար վիրահատության 02/25/2020   11:00 ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել 02/25/2020   10:58 Տեղի է ունեցել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը 02/25/2020   10:39 ԱԳՆ-ն Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ 02/25/2020   10:34 Հայաստանի Հանրապետության դատական իշխանություններից պահանջում ենք ապահովել ամբողջությամբ արդար եւ օրինական դատավարական գործընթաց. ՀՀԿ 02/25/2020   10:30 Էլիտար զորամասի հետքերով․ պաշտոնյա է ազատվել աշխատանքից. «Ժողովուրդ» 02/25/2020   10:24 Նիկոլ Փաշինյանը՝ ամենամեծ թերացումներից մեկի մասին 02/25/2020   10:12 Լրջանալու պահը. «168 ժամ» 02/25/2020   10:05 Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես» 02/25/2020   10:04 «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» 02/25/2020   10:00 Ալեքսանդր Աղաջանյանի եւ Արթուր Բաղդասարյանի ջրերը մեկ առվով չեն հոսել․ ինչ է կատարվել. «Ժողովուրդ» 02/25/2020   09:59 Իշխանությունը կուլ է տվել նախկինների՝ տագնապ առաջացնող խայծն ու որոշել փակել Իրանի հետ սահմանը. «Իրատես» 02/25/2020   09:56 Իրանցի զբոսաշրջիկների որքան պակաս կունենանք. առջեւում Նովրուզն է. «Ժողովուրդ» 02/25/2020   09:48 Պարգեւավճար՝ ԱԺ չգալու համար. իշխանություններն անչափ մեծ սեր ունեն բավական յուղոտ պարգեւավճարների նկատմամբ. «Իրատես» 02/25/2020   09:43 Փոքր հիդրոէլեկտրակայանի ծրագիրը կասեցվո՞ւմ է. «Փաստ» 02/25/2020   09:38 Արցախում եւս կսկսեն քայլե՞լ. ՀՅԴ-ի համար երկու թեկնածուներն էլ «հոգեհարազատ» են. «Հրապարակ» 02/25/2020   09:37 Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն 02/25/2020   09:34 Ո՞վ կփոխարինի Ջալալ Հարությունյանին. անունը հայտնի է. «Հրապարակ» 02/25/2020   09:28 Ալեքսանդր Սարգսյանն ինչո՞ւ էր հենց այնպես պետությանը փոխհատուցել 18,5 մլն դոլար. ուշագրավ նրբերանգներ կան . «Իրատես» 02/25/2020   09:27 Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում 02/25/2020   09:23 Կքանդե՞ն արդյոք Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը. Փաշինյանը կարող է գնալ նման որոշման . «Հրապարակ» 02/25/2020   09:20 Ովքե՞ր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» 02/25/2020   09:12 Դավիթ Տոնոյանի հրաժարականն առավել առարկայական է դառնում. Փաշինյանի համբերության բաժակը կարող է լցվել. «Փաստ» 02/24/2020   23:52 «Համահայկական Ազգային Համաձայնություն» շարժումը դիմել է դատախազությանը, ՀՔԾ-ին և ԱԱԾ-ին` առաջարկելով ուսումնասիրել 2015թ. հանրաքվեն 02/24/2020   23:21 Ատենակալների դատարանը Վայնշտեյնին մեղավոր է ճանաչել սեռական բռնության մեջ 02/24/2020   22:43 ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է քայլերթի՝ մարտի 1-ի իրադարձությունների հիշատակին 02/24/2020   22:36 Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար 02/24/2020   22:27 Կորոնավիրուսից բուժված չինացիները սկսել են կրկին վարակվել 02/24/2020   21:46 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 02/24/2020   21:22 ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու 02/24/2020   20:57 Քարաթափում Մեղրի-Երևան ավտոճանապարհին. փրկարարները սահմանազատել են տարածքը 02/24/2020   20:26 Գերմանիայում՝ բազմության վրա ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով տուժածների թիվն աճել է 02/24/2020   20:09 Թուրք զինվորականները զոհվել են՝ Իդլիբի ուղղությամբ Ռուսաստանի ավիահարվածի հետեւանքով
02/24/2020   12:58 Նոր գլխացավանք աշխատողների համար. Պետական մարմիններն իրենց գործը քաղաքացիների վրա են բարդում 02/23/2020   13:34 Աբովյանում 43-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողությունն է կատարել 10 տարեկան տղայի նկատմամբ 02/23/2020   23:59 Գլխակորույս սեքս- զբոսաշրջությունը. ուր են գնում Ռուսաստանից՝ արկածներ փնտրելիս 02/24/2020   10:22 Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Սուրենյան 02/24/2020   17:14 Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել 02/23/2020   16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները 02/24/2020   22:27 Կորոնավիրուսից բուժված չինացիները սկսել են կրկին վարակվել 02/25/2020   10:04 «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» 02/24/2020   20:09 Թուրք զինվորականները զոհվել են՝ Իդլիբի ուղղությամբ Ռուսաստանի ավիահարվածի հետեւանքով 02/24/2020   11:27 «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանը գրավով ազատ է արձակվել 02/24/2020   16:39 Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն կներկայացվի. հայտնի են երաշխավորողները 02/24/2020   11:28 Ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի ուղղությամբ. ունենք վիրավոր 02/24/2020   21:22 ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու 02/23/2020   19:50 Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է Իրանի հետ հաղորդակցությունը 02/24/2020   20:26 Գերմանիայում՝ բազմության վրա ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով տուժածների թիվն աճել է 02/24/2020   19:01 Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով հարուցվել է քրեական գործ 02/24/2020   11:57 Կոթի գյուղի ուղղությամբ վաղ առավոտյան ինտենսիվ կրակոցները շարունակվել են 02/24/2020   15:25 ՀՀ ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի գների չհիմնավորված բարձրացումից 02/24/2020   16:54 Երևանի քաղաքապետարանն այս տարի յուրօրինակ նվեր է պատրաստել կանանց միջազգային օրվա համար 02/24/2020   16:25 Կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունը. զբոսաշրջիկների թվի կրճատման ռիսկ կա

Սահմանադրական դատարանն արձագանքեց վճռաբեկ դատարանի դատավորներին 05/29/2019   17:25  |  ԼՐԱՀՈՍ

Սահմանադրական դատարանն արձագաքնել է վճռաբեկ դատարանի հինգ դատավորի անունից մայիսի 23-ին տարածված հայտարարությանը։

«Սույն թվականի մայիսի 16-ին Բարձրագույն դատական խորհրդին հասցեագրված և մայիսի 23-ին հրապարակված Ե-3867 գրությամբ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի հինգ դատավորներ հանդես են եկել հայտարարությամբ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1453 և ՍԴՈ-1459 որոշումների վերաբերյալ:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտնում է.

1) Սահմանադրությամբ հստակ նախանշվում են Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթները և դրանց սահմանները։ Ի տարբերություն սովորական դատարանների՝ արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանը ենթարկվում է միայն Սահմանադրությանը, որի ուժով էլ օժտված է Սահմանադրության գերակայությունն ապահովելու բացառիկ գործառույթով։ Սահմանադրական համապատասխան կանոնակարգումների հիման վրա Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում Սահմանադրության վերաբերելի նորմերի համապարտադիր և վերջնական մեկնաբանության միջոցով իրավական դիրքորոշումներ է արտահայտել Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթների և դրանց սահմանների վերաբերյալ,

2) Սահմանադրական դատարանը գնահատում է ոչ միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա վիճարկվող դրույթների սահմանադրականությունը, այլ նաև ցանկացած դատարանի, ներառյալ՝ Վճռաբեկ դատարանի կողմից այդ ակտին կամ դրույթներին տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանը գնահատում է ինչպես այդ ակտը, այնպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան»,

3) Սահմանադրական դատարանը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետի համաձայն, իրավասու է վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ,

4) դատական պրակտիկայում վիճարկվող նորմատիվ իրավական ակտին կամ դրա վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը Սահմանադրությանը հակասող գնահատելու դեպքում Սահմանադրական դատարանն իրավասու է տալ այդ ակտի կամ դրույթների իր մեկնաբանությունը, ինչը որպես նոր հանգամանք, հանգեցնում է վերջնական, ներառյալ՝ Վճռաբեկ դատարանի դատական ակտի պարտադիր վերանայման («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մաս),

5) այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանն ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ամենևին էլ չի նշանակում, որ Սահմանադրական դատարանը չի կարող քննության առարկա դարձնել Վճռաբեկ դատարանի կողմից նորմատիվ իրավական ակտին կամ դրա վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը, ավելին՝ Սահմանադրության գերակայության ապահովման սահմանադրական պահանջի ուժով Սահմանադրական դատարանը պետք է անդրադառնա Սահմանադրությանը հակասող մեկնաբանության հարցին՝ տալով Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանություն,

6) Սահմանադրական դատարանն իր որոշումներում անդրադարձել է նաև Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու լիազորությանը և փաստել, որ բողոքները վարույթ ընդունելը ոչ թե հայեցողական լիազորություն է, այլ այդ բողոքների ընդունելիության հիմքերը գնահատելու ազատություն։ Երբ առկա են վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմքերը, Վճռաբեկ դատարանն իրավասու չէ վարույթ չընդունել համապատասխան վճռաբեկ բողոքը, այլ խոսքերով՝ հրաժարվել արդարադատություն իրականացնելուց,

7) Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից (Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մաս): «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են նաև բոլոր պետական մարմինների, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի, և դրանց պաշտոնատար անձանց համար: Ինչպես հիշյալ, այնպես էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի այն կարգավորումը, համաձայն որի՝ դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, որևէ հայեցողություն չի ենթադրում և ենթակա է պարտադիր կատարման,

8) Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտվում են վիճարկվող դրույթների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ, այլ ոչ թե գնահատական է տրվում որևէ դատավորի վարքագծին կամ մասնագիտական որակներին: Հետևաբար` դա, ողջամտորեն, չպետք է ընկալվի որպես որևէ դատավորի հեղինակազրկում։ Սահմանադրական դատավարության մասնակիցների դիրքորոշումները ոչ մի կերպ չեն կարող նույնացվել Սահմանադրական դատարանի որոշման մեջ արտահայտված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հետ:

9) առանձին դատավորների կողմից Վճռաբեկ դատարանի անունից և նրա պաշտոնական ձևաթղթի վրա հայտարարություն անելն առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ այլ մարմինների հետ հարաբերություններում Վճռաբեկ դատարանը ներկայացնելու լիազորությամբ օժտված է միայն Վճռաբեկ դատարանի նախագահը («ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ)»,- նշված ՍԴ հայտարարության մեջ:

Վճռաբեկ դատարանն ընդդեմ ՍԴ-ի. հայտարարություն

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն մայիսի 23-ին որպես հայտարարություն էր տարածել ՎԴ 5 դատավորների իրեն ուղղված գրությունը։

«Ունենալով իրավասությունների՝ սահմանադրորեն հստակ ամրագրված շրջանակ, պետական մարմիններն իրենց գործառպույթները պետք է իրականացնեն այնպես, որ հարգանք դրսեւորվի միմյանց լիազորությունների ու նաեւ հեղինակության նկատմամբ։ Մինչդե Սահմանադրական դատարանի՝ Վաչագան Ղազարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1453 եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումներում տեղ գտած գնահատականները, որտեղ մի դեպքում Վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորության իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում, բարձրագույն դատական դատյանի (բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի) գործունեության հիմնական ուղղության՝ օրենքի միատեսակ կիրառության եւ իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների ըստ էության վերազանցում, խարխլում են դատական իշխանության երկու մարմինների միջեւ օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառույթների տարանջատման սկզբունքը»,- նշված էր մայիսի 23-ի հայտարարության մեջ, որով ՎԴ-ն Բարձրագույն դատական խորհրդից պահանջում է համարժեք արձագանք։ 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:11 29/05/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ դատավորի թեկնածուն դրական տպավորություն է թողել Արարատ Միրզոյանի վրա
14:49 27/05/2019  |  Դատական ռեպորտաժներՍԴ-ն՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը բողոքարկելու հնարավորության մասին
16:33 23/05/2019  |  ՄեկնաբանությունՍԴ-ի կողմից արձանագրած Վճռաբեկ դատարանի քրեական պալատի խախտումները պետք է ունենան համարժեք իրավական հետևանքներ. Արամ Վարդեւանյան
10:28 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՓակ է Սահմանադրական դատարանը. Ուղիղ միացում
23:34 11/05/2019  |  ՀարցազրույցՀՀ վճռաբեկ դատարանի՝ իր լիազորությունների վերազանցման արդյունքում դատական ակտի բեկանումն առաջացնելու է մի շարք իրավական կազուսներ. Արթուր Ղամբարյան
11:49 07/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի կողմից վիճարկվող հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, բայց կոնկրետ մեկնաբանության սահմաններում. ՍԴ
14:37 06/04/2019  |  ԼՐԱՀՈՍՌ. Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը ՍԴ-ն հետաձգել է
22:03 27/03/2019  |  ԼՐԱՀՈՍՀայտնի է, թե երբ ԱԺ-ն կքննարկի ՍԴ դատավորի ընտրության հարցը
21:17 19/03/2019ՀՀ նախագահը զրուցել է ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի հետ
12:19 15/03/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ դատավորի 3 թեկնածուների վերաբերյալ խորհրդակցական կարծիքները փոխանցվել են ՀՀ նախագահին

Արխիվ

[]