Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել

Մաղթում եմ, որ մեր միասնությունը նոր հաղթանակների երաշխիք դառնա․ Սեյրան Օհանյան 05/28/2019   09:44  |  ԼՐԱՀՈՍ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ․


«Մայիսի 28-ին համայն հայությունը տոնում է Մայիսյան հերոսամարտերի և Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման տարեդարձը, հաղթանակ, որ իրական հպարտությամբ է համակում յուրաքանչյուր հայի, միևնույն ժամանակ հարստացնում համաշխարհային ռազմարվեստի պատմությունը ևս մեկ փայլուն օրինակով, երբ ճակատամարտի ելքը որոշում է ոչ թե հակառակորդի թվաքանակի և սպառազինության առավելությունը, այլ ցեղասպանությունից փրկված, պատմական սրբազան հայրենիքը կորցրած, աշխարհասփյուռ դարձած մի փոքրիկ, բայց ազնվական ժողովրդի վճռական կամքը։

․․․1918 թվականի մայիսին թուրքական կանոնավոր զորամիավորումները մտել էին Ալեքսանդրապոլ և այնտեղից բաժանվելով երկու խմբավորումների՝ շարժվում էին Ապարանի ուղղությամբ դեպի Ղարաքիլիսա և Սարդարապատի ուղղությամբ դեպի Երևան՝ համայն հայության, Հայաստանի սիրտը:

Այլևս ճանապարհ և տեղ չկար նահանջելու. վճռվելու էր Հայաստանի ճակատագիրը, հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը։

Եվ համազգային համախմբում է սկսվում։ Հայ շինականն ու արհեստավորը, արվեստագետն ու մտավորականը, գիտնականն ու հոգևորականը, ամբողջ հայ ժողովուրդը՝ ծեր ու մանուկ, համախմբվում է քաղաքական, հոգևոր վերնախավի շուրջ և մարտերում թրծված հայ սպայակազմի գլխավորությամբ, որոնց մեծ մասը ռազմական հիմնավոր կրթություն էր ստացել Ռուսաստանի զինվորական ակադեմիաներում, այնուհետև թեև ոչ եռագույն դրոշի ներքո, բայց անցել Առաջին աշխարհամարտի հորձանուտով և ռազմական գիտության իմացությամբ ամրապնդված զորավարական տաղանդն և փորձ ուներ, կուռ կամքով և այլևս ոչ մի քայլ չնահանջելու վճռականությամբ դուրս է գալիս անձնուրաց մարտի․․․ Սարդարապատում, Բաշ-Ապարանում հայերը կանգնեցնում են թշնամուն՝ ոչ միայն ապրելու, ազատ լինելու իրենց իրավունքը պաշտպանելով և կերտելով իրենց պետականության նորօրյա փառքն ու վեհությունը, այլև մասամբ ձախողում պանթուրքական ծրագրերը Անդրկովկասյան ճակատում։

Հայ ժողովուրդն ապացուցում է, որ ամեն ինչ կորած չէ, եթե նույնիսկ մարդկային բոլոր գրված և չգրված օրենքներով հաղթելու հնարավորություններ չկան․ ամեն ինչ կորած է, երբ ոգի՛ն է հրաժարվում պայքարելուց։

Ի փառս հայ զորականի՝ պատմաբանները վկայում են, որ եթե չլինեին Հայկական բանակային կորպուսը և հայ զորականի անվրեպ փորձը, հայ աշխարհազորայինները (որքան էլ անմնացորդ լինեին նրանց նվիրումը և գիտակից նահատակության վճռականությունը) առանց ռազմավարական հմտությունների չէին կարող դիմակայել թուրքական կանոնավոր բանակին և չէին հաղթի ո՛չ Սարդարապատում, ո՛չ էլ դրան հաջորդող ճակատամարտերում։ Սարդարապատի հերոսամարտի օրերին ճակատը և թիկունքը միաձույլ ամբողջություն էին, հայ ժողովուրդը լիովին զորավիգ էր իր բանակին, և այդ միասնությունը, ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր, մեզ ավելի զորեղ է դարձնում։

Ուստի այսօր, ի սրտե շնորհավորելով մեր ժողովրդին Մայիսյան փառահեղ հաղթանակների և Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման տարեդարձի կապակցությամբ, ուզում եմ առաջնահերթորեն իմ խորին երախտագիտությունը հայտնել Ազգային բանակի հրամանատարների, զինվորների, ազատամարտիկների, երկրապահների, սահմանին ապրող շինականների այն սերունդներին, որոնք կանգնած են մեր նորօրյա հաղթանակների ակունքերում։ Նրանք այսօր էլ, բոլորից աննկատ, լուռ և արժանապատվորեն, իրենց ծառայությունն են իրականացնում՝ ապահովելով պետական-ազգային շահերի պաշտպանությունը, նպաստելով միջազգային ասպարեզում Հայաստանի դերի, հեղինակության ամրապնդմանը։ Եվ աշխարհաքաղաքական բարդ, արյունալի վերաձևումների մեջ հաղթանակած պետություն ունենալու մեծագույն հպարտություն են պարգևում երիտասարդ սերունդներին։

Մաղթում եմ, որ մեր միասնությունը նոր հաղթանակների երաշխիք դառնա, և յուրաքանչյուրիս ազգանվեր, անբասիր գործունեությամբ ապագան մեր հայրենիքի համար նշանավորվի նոր հաղթանակներով»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:45 15/05/2019  |  ՄեկնաբանությունԶորավոր է այն ազգը, որ ունի զորավոր ընտանիք. Սեյրան Օհանյանի ուղերձը
10:53 24/04/2019  |  ԼՐԱՀՈՍՄեզ սպանել է ոչ թե թուրքը, այլ մեր տկարությունը թուրքի ձեռքով. Սեյրան Օհանյանը մեջբերել է Նդժեհի խոսքերը
11:22 02/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Համոզված ենք, որ բոլորիս երազած խաղաղությունը մենք չենք խնդրելու․ ինչպես պարտադրել ենք 1994-ին, այնպես էլ հարկ եղած դեպքում՝ պարտադրելու են նոր ժամանակի նոր հերոսները». Սեյրան Օհանյան
13:49 08/03/2019  |  Մեկնաբանություն«Ձեր գեղեցիկ և իմաստուն ներկայությունը պայքարելու, նոր հաղթանակներ կերտելու թևեր է տալիս». Սեյրան Օհանյան
13:38 05/03/2019  |  ԼՐԱՀՈՍՍեյրան Օհանյանը հարգանքի տուրք է մատուցել սպարապետի հիշատակին
10:07 05/03/2019  |  Մեկնաբանություն«Այն, որ բանակից որևիցե վիրավոր չի եղել կամ վնասվածքներ չեն ստացել, վառ ապացույցն է, որ բանակի հետ բախումներ տեղի չեն ունեցել». Սեյրան Օհանյան
13:38 02/03/2019  |  Քրեական խրոնիկոն«Մարտի 1-ի գործում, կոնկրետ ինձ հետ կապված, ոչ թե քննում են, որպեսզի պարզեն՝ մեղավոր ես, թե ոչ, այլ նշանակում են մեղադրյալին». Սեյրան Օհանյան
12:00 01/03/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն վերացրել է Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված արգելանքը
19:57 28/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն արգելանք էր դրել Սեյրան Օհանյանի պետական կենսաթոշակային հաշվեհամարի վրա
20:58 16/02/2019  |  Քրեական խրոնիկոնՔոչարյանի քրգործը կազմում է 76 հատոր, 10 զոհի համար մեղադրանք չի առաջադրվել

Արխիվ

[]