ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պահեստազորային սպաների բնակարանային ապահովման խնդիրները չեն լուծվում. Նորայր Նորիկյան 05/27/2019 16:02 | ԼՐԱՀՈՍ
«Տարիներ շարունակ ՀՀ պահեստազորային սպաների բնակարանային ապահովման խնդիրները չեն լուծվում, իսկ կառավարության վերջին որոշումից էլ շահառուները դժգոհ են»,-«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր այս մասին «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց փաստաբան Նորայր Նորիկյանը. «Ընդունված որոշումները կիսատ են, իսկ մարդկանց դժգոհությունը՝ օբյեկտիվ. եթե ասում են, որ նախորդ իշխանությունները մատը մատին չեն խփել, դա դեռ չի նշանակում, որ գործող իշխանությունն էլ պիտի հարցն ամբողջությամբ չլուծի»,-նշեց նա։
Բանն այն է, որ ՀՀ զինվորական նախորդ օրենսդրությունը, մասնավորապես՝ «Զինվորական ծառայության անցնելու մասին» եւ «Զինծառայողները եւ նրանց սոցիալական ապահովության մասին» օրենքները հնարավորություն էին տալիս որոշակի ստաժ եւ վավերապայմաններ ունենալու պարագայում պետությունից անհատույց ստանալ բնակարաններ կամ բնակարանների բարելավման նպատակով ֆինանսական անհատույց աջակցություն։ Սա կարգավորվում էր կառավարության 2007 թվականի թիվ 384 որոշմամբ։ Սակայն Վիգեն Սարգսյանը, դառնալով ՊՆ նախարար, զինվորական օրենսդրությունը փոփոխության ենթարկեց, եւ օրենքների մի մասը ուժը կորցրեց։ Դրանից հետո՝ 2017 թվականի դեկտեմբերին, ընդունվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենք, որով կարգավորվում էին նաեւ զինծառայողների բնակարանային խնդիրները։ Վիգեն Սարգսյանը մտցրեց հիփոթեքային հեռանկարով զինծառայողների բնակարանների պայմանների բարելավման ծրագիրը, բայց նույն օրենքի անցումային դրույթով միաժամանակ ընդգծեց, որ այն զինծառայողները, ովքեր կհրաժարվեն հիփոթեքային կարգով բնակարաններ ստանալուց, կպահպանեն պետությունից անհատույց բնակարաններ կամ ֆինանսական աջակցություն ստանալու իրենց իրավունքը։ Դրանից հետո՝ արդեն Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք, դարձյալ տեղի ունեցան փոփոխություններ։
Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքով՝ նոր կառավարության 540 որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին 2007 թվականի 384 որոշման մեջ, ինչը, ըստ նրա, ամբողջ խնդիրը չլուծեց. «Այդ փոփոխություններով առաջարկվում է բնակարան տրամադրելու փոխարեն մարզերում կամ գյուղական համայնքներում այդ կատեգորիային բավարարող սպաներին տրամադրել դրամական միջոցներ՝ բնակարաններն ապահովելու 90 տոկոսով, իսկ Երեւան քաղաքում՝ 50 տոկոսով։ Հարց է առաջանում՝ մնացած մասն ո՞վ պետք է վճարի եւ ինչո՞ւ, եթե մինչ այս գործող իրավակարգավորումներով պետությունը պարտավոր էր անհատույց, ամբողջ տոկոսով ապահովել բնակարանների բարելավման խնդիրը»,- նշեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ այստեղ մի այլ խնդիր էլ կա. որոշման մեջ նշված է, որ վկայագիր է տրամադրվում, սակայն եթե 12 ամսվա ընթացքում շահառուները չդիմեն բնակարան ստանալու համար, լրանալուց հետո, թեեւ ֆորմալ առումով պահպանում են բնակարան ստանալու իրավունքը, բայց, ըստ էության, մտնում են անորոշության ցիկլ. «Սա ՀՀ ԶՈՒ-ում 20 եւ ավելի տարի շարունակ ծառայություն անցած սպաների արժանաապատվության հարցն է, եւ ես կարծում եմ, որ ՀՀ գործող կառավարությունը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել դրանք, ուստի առաջարկում եմ լուծման իմ տարբերակները»։
Առաջին հերթին, փաստաբանն առաջարկում է Նիկոլ Փաշինյանին ՊՆ նախարարից պահանջել վերջին տարիների, մասնավորապես՝ 1991-92 թվականներից սկսած բարձրագույն սպայական կազմին տրամադրված բնակարանների ցուցակը՝ հասկանալու համար, թե գեներալներից, վարչության պետերից եւ բարձրագույն սպայական կազմի մյուս անդամներից ովքեր են ստացել բնակարաններ եւ արդյոք ունեցել են դրա կարիքը. «Օդում պտտվող տեղեկությունների համատեքստում՝ կան մի շարք գեներալներ, ովքեր, զբաղեցնելով բարձր պաշտոններ, հանրության շրջանակում ունենալով չակերտավոր հեղինակություն եւ որեւէ սոցիալական խնդիր չունենալով՝ ստացել են բնակարաններ, եւ եթե վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանության մեջ է, թող մեկ օրվա ընթացքում նրան տրամադրվի այդ ցուցակը, որովհետեւ եթե չլիներ այդ անօրինական, կոռուպցիոն եղանակով սպաների բնակարաններ տրամադրումը, եւ դրանց վերադարձի հարց բարձրացվեր, այս խնդիրը չէր լինի»։
Երկրորդ խնդիրը, ըստ փաստաբանի, 50 տոկոսի կարգավորումն է. «Տպավորություն է, թե այս երկրում այդ 50 տոկոսի տրամաբանությամբ դեռ շարունակում են խնդիր լուծել։ Եթե անգամ 50 տոկոսն են տալիս, թող բանակցեն բանկերի հետ, թող անտոկոս վարկ վերցնեն եւ փակեն այդ վարկերը, դա շահառուների խնդիրը չէ»։
Նորայր Նորիկյանը հիշեցրեց՝ դեռեւս 2018 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՀ զինված ուժերում շուրջ 2.5 միլիարդ ամն դոլար է ներդրվելու՝ այն վերազինելու, արդիականացնելու, սոցիալ-տնտեսական-կենցաղային խնդիրներ լուծելու համար, եւ այդ գումարը, ինչպես ինքն էր հայտարարաել, բերվելու էր հայտնի կոռուպցիոներներից. «Վարչապետի այս դիրքորոշումը հաստատվեց 2019 թվականի հունվարի կառավարության 1-ին նիստին, ու եթե ենթադրենք, որ այս կառավարությունը 5 տարվա մանդատ ունի, ստացվում է, որ տարեկան 500 միլիոն դոլար է պատրաստվում ներդնել։ Հիմա եթե յուրաքանչյուրին 40 հազար դոլար էլ հատկացվի, 1000-1100 ընտանիքի դեպքում կստացվի մոտ 44 միլիոն դոլար, այսինքն՝ կառավարության ասածի մեկ տարվա 10 տոկոսը»։
Նորիկյանն ամփոփեց՝ այս փոփոխությունը հակասում է օրենսդրությանը. «Զուտ իրավական առումով այն համարվում է մարդկանց կարգավիճակը վատթարացնող»,-նշեց նա։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ