Թեմաներ
Հինգշաբթի 10 / 24 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/24/2019   00:12 Սիրիայում ահաբեկիչների ուղղությամբ Ռուսաստանի օդային հարվածի տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 10/23/2019   23:35 ՆԱՏՕ-ում խոսել են Ռուսաստանի հանդեպ անվստահության մասին 10/23/2019   22:42 Թրամփը խոստացել է հանել պատժամիջոցները Թուրքիայից 10/23/2019   22:06 «Օրենքով գող» Տարոն Ռուսաստանից արտահանձնվել է Իսպանիա 10/23/2019   21:34 Արսեն Բաբայանի խափանման միջոցի հարցով դատարանի որոշումը կհրապարակվի վաղը 10/23/2019   21:27 Հանդիպել են Հայաստանի ու Վրաստանի փոխվարչապետները 10/23/2019   21:17 Կիևում կայացել է ուկրաինացի պատգամավորների և Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչների հանդիպումը 10/23/2019   20:53 Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ քննիչի որոշումը բողոքարկվել է 10/23/2019   20:36 Պուտինի և Էրդողանի հանդիպումը պատմական նշանակություն ուներ. միջազգայնագետ 10/23/2019   20:14 նախարար Պապիկյանի գլխավորությամբ Լոռու մարզում տեղի է ունեցել մարզխորհրդի նիստ 10/23/2019   20:05 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին 10/23/2019   19:55 Մարդասպանը ոգեւորվել է՝ նոր իշխանություն, նոր ժամանակներ. Էմմա Խուդաբաշյանը համոզված է, որ Նաիրի Հունանյանի դիմումը կմերժվի 10/23/2019   19:35 «Քաղաքական պատվերով թելադրված անհիմն և անհեռանկար գործ է». Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի դեմ հարուցված քրգործի մասին 10/23/2019   19:07 Երեխաներն ընտանիքներ կվերադարձվեն միայն նրանց ընտանիքների կենցաղային պայմանները բարելավելուց հետո. Սոցապ նախարար 10/23/2019   19:02 ՍԴ-ի շրջափակումը, ՍԴ նիստի անցկացումն արգելելը՝ արդյո՞ք իշխանության յուրացում է 10/23/2019   18:46 Վարչապետի հրամանով Արմեն Հակոբյանը ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից 10/23/2019   18:41 Եթե դատավորին մոտենան և հարցեր տան, ապա դա կարող է դիտարկվել որպես արդարադատության իրականացմանը խոչընդոտել. Արամ Վարդևանյան 10/23/2019   18:35 Հարավկովկասյան երկաթուղին պատրաստ է 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը. Նախարարը՝ մեքենավարների գործադուլի մասին 10/23/2019   18:31 Բարձրաստիճան պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձ ստանան. Արայիկ Հարությունյան 10/23/2019   18:28 Մեր տնտեսությունը «անկողնային հիվանդ» չէ. Վարչապետը՝ Արման Բաբաջանյանին 10/23/2019   18:24 Ամեն ինչ չի կարելի մտցնել անվտանգության անվան տակ. Գորգիսյանը՝ պատգամավորին 10/23/2019   18:20 Նախարարությունը քննարկում է գյուղական համայնքներում հասարակական տրանսպորտի հարցի լուծման տարբերակները 10/23/2019   18:14 Մեղադրանքը բացառող ցուցմունքները նախաքննական մարմինը չի ներկայացրել դատարան 10/23/2019   18:08 Արսեն Բաբայանի ձերբակալությունը գործընթացը կապ չունի իրավաբանության. Փորձում են հետին ամսաթվով իրավաբանություն ստեղծել 10/23/2019   17:54 Բյուջետային քննարկումների ժամանակ բոլորդ իմացել եք պարգևատրումային ֆոնդի մասին. Փաշինյանը՝ նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին 10/23/2019   17:51 Քաղաքական ընդդիմությունն օգտագործում է իմ ակտիվ գործունեությունն ընդդեմ իմ ամուսնու՝ նպատակ ունենալով վնասել նրան. Աննա Հակոբյան 10/23/2019   17:29 ԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և նրան հանդեպ սպառնալիքներով. Ժոզեֆ Դոլ 10/23/2019   17:22 Դիտարկումներ են եղել Երևանի երեք դպրոցներում 10/23/2019   17:10 Փաստաբան. Ձերբակալում են Թովմասյանի սանիկի փեսայի եղբորը 10/23/2019   17:07 Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին 10/23/2019   17:04 Կառավարությունում քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը 10/23/2019   16:59 Ապրիլյան քառօրյա մարտերին մասնակից ԵՊՀ բոլոր ուսանողներին ԵՊՀ ուսանողական հանրակացարանում կեցությունն անվճար է 10/23/2019   16:46 Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից 10/23/2019   16:36 Ռուստամ Բադասյանի հանձնարարականով «Սևան» ՔԿՀ-ում իրականացվել է չնախատեսված խուզարկություն 10/23/2019   16:31 Թեղուտի հանքի համար ներկայացված ջրօգտագործման հայտը լիարժեք չէ . ՀԲՃ 10/23/2019   16:19 Նարեկ Մութաֆյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը 10/23/2019   16:09 Արցախի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Ամերկայի հայկական համագումարի պատվիրակության հետ 10/23/2019   16:05 Գերմանիա չմեկնելու դեպքում Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն ավելի կվատթարանա. փաստաբան 10/23/2019   16:00 ԱԺ մի քանի պատգամավորներ այցելել են Նաիրի Հունանյանին. Տարոն Սիմոնյան 10/23/2019   15:56 Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն (տեսանյութ) 10/23/2019   15:50 Առաջարկվում է Երևանում 10 և ավելի աշխատողներ ունեցող գործատուների աշխատողների աշխատավարձը վճարել անկանխիկ տարբերակով 10/23/2019   15:40 Մինչև 5 միլիոն դրամը ներառյալ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի վերադարձման վերաբերյալ 10/23/2019   15:31 Ինձ կարող են մեղադրել միայն մեկ հարցում, որ նպաստել եմ Փաշինյանը գա իշխանության. Բաբլոյան 10/23/2019   15:25 Նախորդ տարիներին օրենքով սահմանվածից կրկնակի անգամ ավելի շատ ջրառ է իրականացվել Սևանից. «Իմ քայլը» պատգամավոր 10/23/2019   15:21 Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից 10/23/2019   15:16 ՍԴ-ի լիազորությունների յուրացման մասին խոսք լինել չի կարող. Երվանդ Վարոսյան 10/23/2019   15:12 Ավարտվեց Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու հարցի քննությունը 10/23/2019   15:10 Վարչապետի օգնականը հանդիպում է կազմակերպել համակարգող խորհրդի անդամների հետ. Մարգարիտա Խաչատրյան 10/23/2019   15:02 Նաիրի Հունանյանն ու իր խմբի անդամները չէին կարող հոգեկան խնդիրներ չունենալ. Անդրանիկ Քոչարյան 10/23/2019   14:59 ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին
10/22/2019   12:20 Ոչ մեկ կյանքում քարը քարին չի դրել, Նիկոլ Փաշինյանի կողքով քայլել, պաշտոն է ստացել. Ծառուկյան 10/23/2019   19:55 Մարդասպանը ոգեւորվել է՝ նոր իշխանություն, նոր ժամանակներ. Էմմա Խուդաբաշյանը համոզված է, որ Նաիրի Հունանյանի դիմումը կմերժվի 10/23/2019   16:46 Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից 10/23/2019   19:35 «Քաղաքական պատվերով թելադրված անհիմն և անհեռանկար գործ է». Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի դեմ հարուցված քրգործի մասին 10/23/2019   15:31 Ինձ կարող են մեղադրել միայն մեկ հարցում, որ նպաստել եմ Փաշինյանը գա իշխանության. Բաբլոյան 10/22/2019   11:55 Գուցե գիտելիքները բավարար են «Կանեփ-կակաչ 97 կոոպերատիվ»-ը կառավարելու համար, բայց երկիր կառավարելու գիտելիքները անբավարար են. Հարություն Մեսրոբյան 10/22/2019   11:22 Ցանկացած ոք, ով հանրային տիրույթում, հրապարակային դաշտում քննադատում է իշխանություններին կարող է հետապնդվել. Սաթիկ Սեյրանյան 10/22/2019   19:06 Արսեն Բաբայանի ձերբակալությունը պետք է շուտափույթ ավարտվի. Տարոն Սիմոնյան (տեսանյութ) 10/22/2019   13:06 Պաշտպանները բողոքարկել են Արսեն Բաբայանի ձերբակալության որոշումը.դատարանից նիստի ժամը չեն հայտնում 10/22/2019   11:17 Քանի դեռ մեր ռեկտորն առանց ամաչելու հերքում է արտագրության դեպքերը, շարունակելու ենք հրապարակել փաստեր. բազմաթիվ արտագրություններ բելառուսական ձեռնարկից դոկտորական ատենախոսությունում 10/22/2019   10:19 Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվում. «Իրատես» 10/23/2019   10:17 Ֆելիքս Ցոլակյանը հասավ իր նպատակին. «Փաստ» 10/22/2019   20:53 Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել. Իրականացվում է պլան «Գ»-ն. փաստաբան 10/23/2019   19:02 ՍԴ-ի շրջափակումը, ՍԴ նիստի անցկացումն արգելելը՝ արդյո՞ք իշխանության յուրացում է 10/22/2019   15:41 Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պետք է հրավիրի Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով 10/22/2019   20:42 ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին կասկածում են իշխանությունը յուրացնելու մեջ, իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել օժանդակելու եւ կեղծիք կատարելու համար 10/23/2019   09:27 ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են․ ինչ է մանրամասնում ԱԱԾ տնօրենի տեղակալը. «Ժողովուրդ» 10/23/2019   14:07 Եթե փող ունես, տեղավորելու տեղ չունես, խրամատում քնած հրամանատարի աշխատավարձը բարձրացրու. Մարգարիտա Խաչատրյանը՝ վարչապետին 10/22/2019   09:51 Իշխանությունն անցնում է բացահայտ տեռորի. Ինչո՞ւ է Բաբայանը հայտնվել ՀՔԾ-ի թիրախում. «Հրապարակ» 10/22/2019   17:50 Արա Բաբլոյանը ներգրավվե՞լ է որպես կասկածյալ. ՀՔԾ-ն չի մեկնաբանում

ՍԴ-ն նախկին որոշումներով անհամեմատ ավելի կոշտ է քննադատել դատարանների իրավակիրառական պրակտիկան 05/27/2019   19:50  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանն արձագանքել է վճռաբեկ դատարանի դատավորների հայտարարությանը, որով բողոքել էին  ՍԴ-ի վերջերս կայացրած երկու որոշումների դեմ, որով արձանագրվել էին վճռաբեկ դատարանի կողմից թույլ տրված մի շարք խախտումներ։

Հայտարարության մեջ ասվում է. 

«Մամուլից հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները հայտարարություն են տարածել, որում դժգոհություն են հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2019 թվականի ապրիլի 16-ին թիվ ՍԴՈ-1453 և 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 (վերջին որոշումը կայացվել է պարոն Ռ.Քոչարյանի դիմումի հիման վրա) որոշումներում տեղ գտած գնահատականներից, որտեղ մի դեպքում վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում դատական բարձրագույն ատյանի գործունեության հիմնական ուղղության՝ օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների ըստ էության վերազանցում: Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների որակմամբ, նման գնահատականները խարխլում են դատական իշխանության 2 մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառութային տարանջատման սկզբունքը:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների վերը նշված հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մի քանի պարզաբանումներ ներկայացնել: Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի դատավորների դժգոհությանը, թե Սահմանադրական դատարանը «վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների իրացումը որակվել է որպես կամայականություն», ապա նման արտահայտություն պարոն Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 07.05.2019 թվականին կայացված թիվ ՍԴՈ-1459 որոշման մեջ չկա: Հավանաբար, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները նկատի են ունեցել 16.04.2019 թվականին մեկ այլ գործով կայացված թիվ ՍԴՈ-1453 որոշումը: Սակայն, եթե Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները, բացի իրենց մտահոգած բառից, հարկ համարեին ուշադրություն դարձնել նաև այն նախադասությանը, առավել ևս՝ այն պարբերությանը, որում այդ բառը տեղադրված է, ապա ավելի ճիշտ պատկերացում կկազմեին այն կոնտեքստի մասին, որում նշված բառն օգտագործվել է: Բերենք նախադասությունն ամբողջությամբ. «Սույն գործով Վճռաբեկ դատարանը, վարույթ չընդունելով դիմողի վճռաբեկ բողոքը, անտեսել է առաջին և վերաքննիչ ատյանների դատարանների որոշումների առերևույթ հակասությունն իր իսկ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին, այլ կերպ՝ կամայականորեն, առանց անհրաժեշտ հիմնավորումների շեղվել է իր արտահայտած դիրքորոշումներից, ինչը հանգեցրել է դիմողի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, ինչպես նաև 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավունքների խախտմանը:» (տես՝ ՍԴՈ-1453 որոշման 5.10-րդ կետի վերջին նախադասությունը):

Վճռաբեկ դատարանն ընդդեմ ՍԴ-ի. հայտարարություն

Ի դեպ, Սահմանադրական դատարանը նախկինում կայացրել է մի շարք որոշումներ (օրինակ՝ ՍԴՈ-719 որոշումը), որոնցում անհամեմատ ավելի կոշտ քննադատության է ենթարկել դատարանների, այդ թվում նաև՝ Վճռաբեկ դատարանի, իրավակիրառական պրակտիկան: Սակայն Վճռաբեկ դատարանը, անհասկանալի կամ դեռևս չբացահայտված դրդապատճառներով, արձագանքել է միայն վերը նշված որոշումներին:

Իսկ ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների մոտ մտահոգություն առաջացրած մյուս արտահայտությանը՝ « լիազորությունների ըստ էության վերազանցում », ապա նշյալ դատավորներն այս դեպքում ևս բավարար ուշադրությամբ չեն ուսումնասիրեն իրենց կողմից քննադատվող տեքստը: Այդ արտահայտությունը հանդիպում է պարոն Ռ.Քոչարյանի դիմումի հիման վրա 07.05.2019 թվականին կայացված թիվ ՍԴՈ-1459 որոշման մեջ, սակայն ոչ թե որպես Սահմանադրական դատարանի գնահատական: Այն բերված է որոշման նկարագրական մասի այն հատվածում, որտեղ Սահմանադրական դատարանը պարզապես շարադրել է դիմող կողմի ներկայացրած փաստարկները՝ առանց սեփական գնահատականները ներկայացնելու (տես՝ ՍԴՈ-1459 որոշման 4-րդ էջի 2-րդ պարբերությունը, նույն որոշման 4.7-րդ կետի առաջին նախադասությունը):

Այն, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները այդքան մակերեսորեն են ծանոթացել ուղղակիորեն իրենց վերաբերող ու իրենց իսկ դժգոհությունն առաջացրած՝ Սահմանադրական դատարանի երկու որոշումներին, որոշակի ստվեր է գցում այդ կարևորագույն դատական ատյանի ողջ գործունեության վրա:

ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյան»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:40 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍ«Իր կոչերով պարոն վարչապետը օգնեց հիմնավորել մեր գանգատի այդքան կարևոր մի դրույթ». Հայկ Ալումյան
20:37 14/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՈչ ոք իրավունք չունի ասել` «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, մինչեւ բոլոր զոհերի մահվան հանգամանքները հայտնի չլինեն. Հայկ Ալումյան
23:34 11/05/2019  |  ՀարցազրույցՀՀ վճռաբեկ դատարանի՝ իր լիազորությունների վերազանցման արդյունքում դատական ակտի բեկանումն առաջացնելու է մի շարք իրավական կազուսներ. Արթուր Ղամբարյան
11:32 10/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԵթե դատավոր Դավիթ Գրիգորյանը չենթարկվի պատասխանատվության, շատ կասկածելի կլինի. Հայկ Ալումյան
11:07 08/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎճռաբեկ դատարանը պարտավոր է վերանայել իր որոշումը եւ անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին. պաշտպան
12:23 20/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրտակ Զեյնալյանը դիմել է ԲԴԽ՝ Վճռաբեկ դատարանի 11 դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար
19:32 04/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Մեր ուսումնասիրած մասում անսպասելի բան չկա». Քոչարյանի պաշտպանական կողմը ծանոթացել է գործի նյութերի 60 տոկոսին
21:44 25/03/2019  |  ՀարցազրույցՉնայած գործադրված ջանքերին, դատարանի նկատմամբ կիրառված ճնշումներին՝ Քոչարյանին կաշառքի համար առաջադրված մեղադրանքը փուչիկ է. Ալումյան
16:20 13/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Նախատեսված է խնդիրը ուժային ձեւով լուծել․ գործն ուղարկել դատարան, դատարանի վրա ճնշում գործադրել ու ստիպել մեղավոր ճանաչել Քոչարյանին».Փաստաբան .
10:10 28/02/2019  |  ՄամուլՌոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ ՀՀԿ գրասենյակում. Հայկ Ալումյանը ցանկացել է Սերժ Սարգսյանի՞ն հանդիպել. «Հրապարակ»

Արխիվ

[]