Թեմաներ
Չորեքշաբթի 10 / 23 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/22/2019   23:42 Աբորտները և գեյերի ամուսնությունը թույլ են տվել ամբողջ Մեծ Բրիտանիայում 10/22/2019   23:19 Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են միասին պարեկել Սիրիայի հյուսիսային մասը 10/22/2019   22:56 Անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև 10/22/2019   22:48 Տեղի է ունեցել ՃՏՊ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ (տեսանյութ) 10/22/2019   22:42 Քրդերն ու թուրքերը զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Գերմանիայում 10/22/2019   20:53 Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել. Իրականացվում է պլան «Գ»-ն. փաստաբան 10/22/2019   20:46 Էլիտան խղճուկ վիճակում է. իշխանությունն ու ժողովուրդը միշտ իրար անհաջողություններ են պաս տալու. Հարություն Մեսրոբյան 10/22/2019   20:42 ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին կասկածում են իշխանությունը յուրացնելու մեջ, իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել օժանդակելու եւ կեղծիք կատարելու համար 10/22/2019   20:32 ՍԴ-ի հարցը Փաշինյանի համար նաեւ հոգեբանական խնդիր է. նա վախենում է հայտնվել «Акела промахнулся. Стае нужен новый вожак» վիճակում 10/22/2019   20:22 ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ 10/22/2019   19:58 Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը 10/22/2019   19:54 Աշխատավարձի նկատմամբ պետական համակարգում քաղաքականությունը պետք է փոփոխենք (տեսանյութ) 10/22/2019   19:47 Նիկոլ Փաշինյանը հեռանալու է ավելի վատ, քան նախկիններն են հեռացել. Նարեկ Սամսոնյան 10/22/2019   19:44 Վարչապետի խոսնակը պարզաբանել է, թե ինչու է Փաշինյանը բարձրացրել նախարարների աշխատավարձը 10/22/2019   19:22 Իրավաբանական հանրույթի հայտարարությունների արդյունքում Բաբայանին կարծեք թե այլ մեղադրանք է առաջադրվում. Մելիքյան 10/22/2019   19:17 Գերմանիան կշարունակի աջակցել Հայաստանում բարեփոխումներն առաջ մղելու հարցում. վարչապետն ընդունել է դեսպան Բանցհաֆին 10/22/2019   19:08 Ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին 10/22/2019   19:06 Արսեն Բաբայանի ձերբակալությունը պետք է շուտափույթ ավարտվի. Տարոն Սիմոնյան (տեսանյութ) 10/22/2019   19:01 Ակնհայտ անշահավետ գործարքի արդյունքում պետությանը պատճառվել է 15․488․000 դրամի վնաս (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 10/22/2019   18:47 Չենք կարող հաստատել օրինականություն, եթե օրինակ Սահմանադրական դատարանի հարցերն ուզում ենք լուծել հակաօրինական ճանապարհներով. Անի Սամսոնյան 10/22/2019   18:41 Կառավարությունը համեստ խնդիր է դրել ստվերի դեմ պայքարում 10/22/2019   18:36 Ինչու է ձգձգվում Արսեն Բաբայանի գործով բողոքի քննությունը 10/22/2019   18:18 Մեղադրանքներ են առաջադրվել՝ օտարերկրյա քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում և բնակարանային գողություններ կատարելու համար 10/22/2019   18:09 Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Վալենտինա Մատվիենկոյին և Վյաչեսլավ Վոլոդինին 10/22/2019   18:04 Հայաստանում առաջին անգամ կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն 10/22/2019   18:02 Արտակ Քամալյանը մասնակցել է անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրման թեմայով քննարկմանը 10/22/2019   17:59 ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին 10/22/2019   17:50 Արա Բաբլոյանը ներգրավվե՞լ է որպես կասկածյալ. ՀՔԾ-ն չի մեկնաբանում 10/22/2019   17:35 Ապօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ հարուցվել է քրեական գործ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 10/22/2019   17:29 Բակո Սահակյանն ընդունել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018թ. դափնեկրին 10/22/2019   17:25 ՏԿե նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին 10/22/2019   17:21 Փայլանը` թուրք նախարարին.«Ինչպե՞ս կպարզաբանեք կանգառներում ատելություն քարոզող պաստառների առկայությունը» 10/22/2019   17:11 Գործող իշխանությունը կրկնում է նախկիններին բնորոշ ոչ թափանցիկ գործելաոճը. Վարուժան Հոկտանյան 10/22/2019   17:04 Նաիրի Հունանյանը վաղաժամ ազատ արձակման խնդրանքով դիմում է ներկայացրել. Նավիկյան 10/22/2019   16:49 Վարչապետը կանդրադառնա նախարարների աշխատավարձերը բարձրացնելու մասին հրապարակմանը. խոսնակ 10/22/2019   16:46 Աշխատավարձը պետք է բարձրացնել, որովհետև հաճախ մասնավորն ավելի լավ պայմաններ է առաջարկում և պետությունը չի դիմանում մրցակցությանը. Ալեն Սիմոնյան 10/22/2019   16:41 Առաջիկայում գործադիրի հետ կքննարկենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչ հանգամանքներում. Մակունց 10/22/2019   16:33 Այն ինչ գաղտնի է իշխանությունները գաղտնի չեն պահում, իսկ ինչը հրապարակման ենթակա է՝ ասում են գաղտնի է. Գևորգ Պետրոսյան 10/22/2019   16:24 Նույնիսկ մեր դիվանագետները գլուխ չեն հանում Փաշինյանի հայեցակարգից. Շարմազանով 10/22/2019   16:08 18։30-ին լինելու եմ Կենտրոնի դատարանի շենքի մոտ. Ռուբեն Մելիքյան 10/22/2019   16:05 Մարտավարամասնագիտական զորավարժություն ՀՀ ոստիկանության զորքերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 10/22/2019   15:54 Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ՀՖՖ-ից փաստաթղթեր են տարել 10/22/2019   15:47 ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել 10/22/2019   15:41 Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պետք է հրավիրի Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով 10/22/2019   15:39 Լոռու մարզում ապօրինի անտառահատման համար այս տարվա առաջին ինը ամիսներին 41.6 տոկոսով ավելի մարդ է դատապարտվել, քան ողջ 2018թ. ընթացքում 10/22/2019   15:28 ՔԿ-ն ԼՀԿ-ին համագործակցության առաջարկ է արել (տեսանյութ) 10/22/2019   15:22 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել կայսր Նարուհիթոյի գահակալության տոնակատարությանը 10/22/2019   15:17 Քննարկվել է Արդարադատության նախարարության բյուջետային հատկացումների հայտը 10/22/2019   15:12 «Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել նախկին տնօրենին 10/22/2019   15:04 Արսեն Բաբայանի ձերբակալությունը բացահայտ հոգեբանական ճնշում է ՍԴ նախագահի վրա. Շարմազանով
10/21/2019   17:39 Ժողովրդի ասած «ձրի աշխատավարձ ստացող»-ի բեռը «Իմ քայլը»-ի վրա է. Էդմոն Մարուքյանը՝ Վահե Գրիգորյանի մասին 10/21/2019   16:20 Անվտանգության խնդիրներն ի սկզբանե առաջնային չեն եղել Փաշինյանի համար. Շարմազանովը՝ բյուջե 2020-ով նախատեսված ռազմական ծախսերի մասին 10/22/2019   12:20 Ոչ մեկ կյանքում քարը քարին չի դրել, Նիկոլ Փաշինյանի կողքով քայլել, պաշտոն է ստացել. Ծառուկյան 10/22/2019   11:22 Ցանկացած ոք, ով հանրային տիրույթում, հրապարակային դաշտում քննադատում է իշխանություններին կարող է հետապնդվել. Սաթիկ Սեյրանյան 10/22/2019   11:55 Գուցե գիտելիքները բավարար են «Կանեփ-կակաչ 97 կոոպերատիվ»-ը կառավարելու համար, բայց երկիր կառավարելու գիտելիքները անբավարար են. Հարություն Մեսրոբյան 10/22/2019   19:06 Արսեն Բաբայանի ձերբակալությունը պետք է շուտափույթ ավարտվի. Տարոն Սիմոնյան (տեսանյութ) 10/21/2019   19:05 Անձի նույնականացնող տվյալը միայն անուն-ազգանունը չէ, այլ ցանկացած տեղեկություն, որը որոշակիացնում է, թե ում մասին է խոսքը. Կոստանյան 10/22/2019   13:06 Պաշտպանները բողոքարկել են Արսեն Բաբայանի ձերբակալության որոշումը.դատարանից նիստի ժամը չեն հայտնում 10/21/2019   13:43 Ցանկալին և իրականությունը․ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ արդարադատության նախարարության յուրօրինակ ընկալումը 10/22/2019   11:17 Քանի դեռ մեր ռեկտորն առանց ամաչելու հերքում է արտագրության դեպքերը, շարունակելու ենք հրապարակել փաստեր. բազմաթիվ արտագրություններ բելառուսական ձեռնարկից դոկտորական ատենախոսությունում 10/21/2019   15:46 Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցում թույլ չեն տվել տեսակցել թոռների հետ. Լեւոն Քոչարյան 10/22/2019   10:19 Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվում. «Իրատես» 10/21/2019   22:03 «Դիմում եմ բոլոր իրավապաշտպաններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին աջակցել Արսեն Բաբայանի իրավունքների պաշտպանությանը». Գոհար Մելոյան 10/22/2019   17:50 Արա Բաբլոյանը ներգրավվե՞լ է որպես կասկածյալ. ՀՔԾ-ն չի մեկնաբանում 10/22/2019   15:41 Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պետք է հրավիրի Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով 10/22/2019   09:51 Իշխանությունն անցնում է բացահայտ տեռորի. Ինչո՞ւ է Բաբայանը հայտնվել ՀՔԾ-ի թիրախում. «Հրապարակ» 10/21/2019   17:11 Ընտրությունը մերն է՝ անգիտակից հրճվանքով ապրող ժողովու՞րդ, թե՞ պատերազմի մեջ գտնվող երկրի կանոններով ապրող ազգ 10/21/2019   22:27 Արդեն ամաչում եմ, որ դեռ ազատության մեջ եմ. Նարեկ Սամսոնյան 10/21/2019   20:53 Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը 10/21/2019   19:36 Սամվել Մայրապետյանը Հայաստան վերադառնալիս վատացել է

Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը-2 05/27/2019   12:58  |  ԼՐԱՀՈՍ

Ցնցումային արդարադատություն

«Հեղափոխության 2-րդ փուլ» ձևակերպումը կարծես թե վատը չէր, առնվազն՝ ճշմարտությանը մոտ էր։ Իսկապես մենք ականատեսն ենք դառնում (կամ՝ դառնալու) նոր իրողության։ Խոսքը Հայաստանում այլ պետությունների և այլ շահերի ազդեցության զգալի մեծացման մասին է։

Եթե ամերիկացիները նախկինում իրենց քաղաքական շահերը Հայաստանում սպասարկում էին հիմնականում հասարակական կազմակերպությունների և որոշ ֆոնդերի միջոցով, ապա այժմ փորձում են ներթափանցել պետական կառավարման համակարգ և շատ լուրջ քայլեր են ձեռնարկում դատաիրավական համակարգի վրա ազդեցությունը կտրուկ ուժեղացնելու ուղղությամբ։ Վերջին՝ իբր էմոցիոնալ զարգացումների ետևում այս ամենը հաստատող չոր փաստեր են։

Խնդիրը հետևյալն է. երբ հետհեղափոխական իշխանությունը կարևոր հարցերի շուրջ մեկ տարի շարունակ չի կարողանում ձևակերպել հստակ տեսակետներ և մեկ տարվա ընթացքում հասարակությանը չի ներկայացնում պետության զարգացման իր մոդելը, ռեֆորմների իր հայեցակարգերը, ապա նրա փոխարեն դա սկսում են անել ուրիշները։ Այլ պետությունները և այլ շահերը սկսում են «փայ մտնել» հեղափոխության մեջ և իրենց օրակարգը սահուն հրամցնել։ Դա շատ հաճախ արվում է այնքան սահուն և տեխնոլոգիապես ճիշտ, որ իշխանություններն ու առավել ևս՝ ժողովուրդները, չեն էլ կասկածում, որ դա դրսում մշակված ու հրամցված օրակարգ է։

Այս առումով բացառիկ օրինակ է անցումային արդարադատության ծրագիրը, որը երկիրը մաշելու է անթույլատրելիության աստիճան և դառնալու է, բառիս բուն իմաստով, ցնցումային արդարադատություն՝ չափազանց անկանխատեսելի հետևանքներով։ Ուղղակի այս պահին հնարավոր չէ հաշվարկել անցումային արդարադատության ներդրումից հետո ստեղծվելիք իրականությունը։ Եվ ապշեցնող է սա չհասկացողների  ինքնավստահությունը։

Զուգահեռ  թիրախավորվում է հայկական բանակից հետո մեր երկրորդ ամենակայուն համակարգը՝ բանկային համակարգը, որը երկրի անկախությունը երաշխավորող և օտարերկրյա ազդեցությունը զսպող կարևորագույն օղակներից մեկն է։ Սա առայժմ լայն հրապարակայնացում չի ստանում, բայց տարբեր շրջանակներում ու աշխատասենյակներում սկսում է վերածվել օրենքի նախագծերի  ու քաղաքականության։

«Պատմական կաղապարներից դուրս գալու» առաջարկը ըստ էության ենթադրում է բանակի հեղինակազրկում, Արցախի կարևորության թերագնահատում, պատերազմում տարած հաղթանակների արժեզրկում, հաղթանակի լիդերների հեղինակազրկում, մշակութային և արժեհամակարգային գաղափարների արժեզրկում, որից հետո՝ պետական քիչ թե շատ կայուն համակարգերի փլուզման քաղաքականություն։ Անցումային արդարադատության քողի տակ դատական համակարգը փլուզելուն զուգահեռ՝ փորձ է արվում նոր օրենքների միջոցով խաթարել բանկային համակարգի կայունությունը։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ որքան թույլ և արժեզրկված են պետական ինստիտուտները, այնքան հեշտ է աշխարհքաղաքական բևեռների կողմից միջամտությունը այդ երկրի ներքին գործերին։  Դրա ամենավառ օրինակն Ուկրաինան է։ Հայաստանի պարագայում նման սցենարը կարող է հանգեցնել ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրընթաց, անկառավարելի վատթարացմանը, ինչը հղի է լրջագույն վտանգներով, այդ թվում՝ անվտանգության։ Սա կարող է այնքան արագ կատարվել, որ մենք չհասցնենք հակակշռել և ուղղակի արձանագրենք կայացած փաստը։

Արդյո՞ք հասկանում են Հայաստանի իշխանությունները, որ այլ տերությունների միջամտության վերջնական նպատակը երկրի քաղաքական ճակատագրի տոտալ վերահսկումն է։ Սա հանգեցնելու է ինքնիշխանության կորստի, և քաղաքական գործըթացները դուրս են մնալու նույնիսկ այսօրվա իշխանությունների վերահսկողության տիրույթից։ Եթե չեն հասկանում և եթե չկա վերջնական որոշում, ապա  Փաշինյանի իշխանությունն ունի աջակցության կարիք, որը պետք է այս փուլում  ապահովել՝ վատագույն անդառնալի սցենարներից խուսափելու համար։

 

Նոր մեծ փողեր, նոր մեծ նպատակներ

Նույնիսկ փորձագիտական շրջանակների համար աննկատ անցավ երկու ուշագրավ իրադարձություն։ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց Հայաստանին 500 մլն նոր վարկի ծրագիրը։ Ընդ որում՝ կարևորվում են թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ նոր կառավարության տեսլականները։ Իսկ ԱՄՀ-ն իր հերթին հաստատել է Հայաստանին 248.2 մլն վարկի տրամադրումը։ Այսինքն Հայաստանը շատ հեշտ ստանում է մոտ 750 մլն դոլարի վարկ միջազգային այն կառույցներից, որտեղ Միացյալ Նահանգների ձայնը որոշիչ է։ Ինչի՞ դիմաց, ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում։ Կա վարկած, որ մայիսին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչական պատվիրակությունը (ինչի մասին մենք գրել էինք նախորդ նյութում) ուներ կոնկրետ նպատակ՝ Հայաստանի ներքին բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակում՝ որպես վարկերի ստացման պայման։ Ընդգծենք, որ խոսքը վարկերի՛ մասին է, և ոչ՝ դրամաշնորհների, ինչպես  Վրաստանում։ Շատ հավանական է, որ հենց այս բարեփոխումների արդյունքում նրանք կստանան մուտք դեպի  տեղեկատվական ողջ բազան, այդ թվում, և գուցե առաջին հերթին՝ դեպի բանկային գաղտնիք, և ըստ էության, վերահսկողության տակ կվերցնեն այն։ Իսկ որպես վարկերի վերադարձելիության երաշխիք Հայաստանում պետք է ներդրվի այսպես կոչված անցումային արդարադատության մեխանիզմը, ինչը ոչ այլ ինչ է, քան՝ սեփականության արագ էքսպրոպրիացիայի մեխանիզմ։ Միամտություն է կարծել, թե այս ամենի միակ թիրախը Հայաստանն է։ Սրան ուղիղ առնչվում են Ռուսաստանն ու Իրանը։ Եվ մեծ հաշվով, նրանց հանդեպ գործողությունների ճանապարհային քարտեզն է։ Բայց Հայաստանի համար դա ուղիղ ճանապարհ է դեպի քաոս ու այլ՝ դեռևս դժվար կանխատեսելի ռիսկեր։ Սա նշանակում է՝ վախեցնել ու հեռու վանել ռուսական ու ռուսահայ կապիտալը, որը, բնական է, չի ցանկանա ամերիկյան վերահսկողության տակ գտնվող բանկային համակարգում ներդրումներ ու խոշոր շրջանառություն ունենալ։ Ունի՞ արդյոք իշխանությունը մոտավոր հաշվարկ, թե ինչպիսի արտահոսք կարող է սկսվել երկրից, եթե այդ կապիտալը սկսի «վախենալ»։   

Մինչ Փաշինյանը հակահեղափոխություն է փնտրում բոլոր այն տեղերում, որտեղ այն չկա, չի նկատում կամ չի ուզում նկատել, որ իր իշխանության ամենաինստիտուցիոնալ վտանգը այլ տեղ է։ Ընդ որում՝ այդ վտանգը գեղեցիկ ու չափազանց վտանգավոր գաղափարների առաջարկների ու իրականացումների մեջ  է՝ դատարանների շրջափակում, անցումային արդարադատություն, վեթթինգ, բանկային համակարգի և բանկային գաղտնիքի մեղմում, չեղարկում, նոր պարտավորություններ, երկրում ներքին թշնամանք, գերտերությունների շահերի բախման կիզակետում հայտնվել և այլն։ Մնացածը տեխնիկայի հարց  է։

Իշխանության մեջ հակակշիռների բացակայության, ինքնուրույն ձայնի բացակայության և մեկ անձի հիման վրա կառուցված իշխանությունը չափազանց վտանգավոր է։ Ըստ էության, եթե երկրում չլինեն հակակշիռներ՝ իշխանության մեջ և իշխանությունից դուրս, ապա մեկ անձի միջոցով հնարավոր է իրականացնել, ներդնել ցանկացած այլ շահեր և սցենարներ։ Մեկ անձը չի կարող հաշվարկել բոլոր ռիսկերը, չի կարող միշտ ընդունել ճիշտ որոշումներ, և մի պահի ինքն է անձամբ դառնում խոցելի։ Եթե մենք ուզում ենք 21-րդ դարում պետություն ունենալ, այս պարզ ճշմարտությունը պետք է ընդունենք՝ անկախ քաղաքական հայացքներից։

Ամենայն հավանականությամբ, հեղափոխության հռչակված 2-րդ փուլը նշանավորվելու է այլ միջավայրերում մշակված սցենարների և գաղափարների` Հայաստանում ներդրման փորձերով և կոնկրետ անհատների դեմ թիրախավորված  պայքարով։ Հենց այս թեմանները մենք կբացենք հաջորդ անգամ։

 

 «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Շարունակելի

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]