Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը-2 05/27/2019   12:58  |  ԼՐԱՀՈՍ

Ցնցումային արդարադատություն

«Հեղափոխության 2-րդ փուլ» ձևակերպումը կարծես թե վատը չէր, առնվազն՝ ճշմարտությանը մոտ էր։ Իսկապես մենք ականատեսն ենք դառնում (կամ՝ դառնալու) նոր իրողության։ Խոսքը Հայաստանում այլ պետությունների և այլ շահերի ազդեցության զգալի մեծացման մասին է։

Եթե ամերիկացիները նախկինում իրենց քաղաքական շահերը Հայաստանում սպասարկում էին հիմնականում հասարակական կազմակերպությունների և որոշ ֆոնդերի միջոցով, ապա այժմ փորձում են ներթափանցել պետական կառավարման համակարգ և շատ լուրջ քայլեր են ձեռնարկում դատաիրավական համակարգի վրա ազդեցությունը կտրուկ ուժեղացնելու ուղղությամբ։ Վերջին՝ իբր էմոցիոնալ զարգացումների ետևում այս ամենը հաստատող չոր փաստեր են։

Խնդիրը հետևյալն է. երբ հետհեղափոխական իշխանությունը կարևոր հարցերի շուրջ մեկ տարի շարունակ չի կարողանում ձևակերպել հստակ տեսակետներ և մեկ տարվա ընթացքում հասարակությանը չի ներկայացնում պետության զարգացման իր մոդելը, ռեֆորմների իր հայեցակարգերը, ապա նրա փոխարեն դա սկսում են անել ուրիշները։ Այլ պետությունները և այլ շահերը սկսում են «փայ մտնել» հեղափոխության մեջ և իրենց օրակարգը սահուն հրամցնել։ Դա շատ հաճախ արվում է այնքան սահուն և տեխնոլոգիապես ճիշտ, որ իշխանություններն ու առավել ևս՝ ժողովուրդները, չեն էլ կասկածում, որ դա դրսում մշակված ու հրամցված օրակարգ է։

Այս առումով բացառիկ օրինակ է անցումային արդարադատության ծրագիրը, որը երկիրը մաշելու է անթույլատրելիության աստիճան և դառնալու է, բառիս բուն իմաստով, ցնցումային արդարադատություն՝ չափազանց անկանխատեսելի հետևանքներով։ Ուղղակի այս պահին հնարավոր չէ հաշվարկել անցումային արդարադատության ներդրումից հետո ստեղծվելիք իրականությունը։ Եվ ապշեցնող է սա չհասկացողների  ինքնավստահությունը։

Զուգահեռ  թիրախավորվում է հայկական բանակից հետո մեր երկրորդ ամենակայուն համակարգը՝ բանկային համակարգը, որը երկրի անկախությունը երաշխավորող և օտարերկրյա ազդեցությունը զսպող կարևորագույն օղակներից մեկն է։ Սա առայժմ լայն հրապարակայնացում չի ստանում, բայց տարբեր շրջանակներում ու աշխատասենյակներում սկսում է վերածվել օրենքի նախագծերի  ու քաղաքականության։

«Պատմական կաղապարներից դուրս գալու» առաջարկը ըստ էության ենթադրում է բանակի հեղինակազրկում, Արցախի կարևորության թերագնահատում, պատերազմում տարած հաղթանակների արժեզրկում, հաղթանակի լիդերների հեղինակազրկում, մշակութային և արժեհամակարգային գաղափարների արժեզրկում, որից հետո՝ պետական քիչ թե շատ կայուն համակարգերի փլուզման քաղաքականություն։ Անցումային արդարադատության քողի տակ դատական համակարգը փլուզելուն զուգահեռ՝ փորձ է արվում նոր օրենքների միջոցով խաթարել բանկային համակարգի կայունությունը։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ որքան թույլ և արժեզրկված են պետական ինստիտուտները, այնքան հեշտ է աշխարհքաղաքական բևեռների կողմից միջամտությունը այդ երկրի ներքին գործերին։  Դրա ամենավառ օրինակն Ուկրաինան է։ Հայաստանի պարագայում նման սցենարը կարող է հանգեցնել ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրընթաց, անկառավարելի վատթարացմանը, ինչը հղի է լրջագույն վտանգներով, այդ թվում՝ անվտանգության։ Սա կարող է այնքան արագ կատարվել, որ մենք չհասցնենք հակակշռել և ուղղակի արձանագրենք կայացած փաստը։

Արդյո՞ք հասկանում են Հայաստանի իշխանությունները, որ այլ տերությունների միջամտության վերջնական նպատակը երկրի քաղաքական ճակատագրի տոտալ վերահսկումն է։ Սա հանգեցնելու է ինքնիշխանության կորստի, և քաղաքական գործըթացները դուրս են մնալու նույնիսկ այսօրվա իշխանությունների վերահսկողության տիրույթից։ Եթե չեն հասկանում և եթե չկա վերջնական որոշում, ապա  Փաշինյանի իշխանությունն ունի աջակցության կարիք, որը պետք է այս փուլում  ապահովել՝ վատագույն անդառնալի սցենարներից խուսափելու համար։

 

Նոր մեծ փողեր, նոր մեծ նպատակներ

Նույնիսկ փորձագիտական շրջանակների համար աննկատ անցավ երկու ուշագրավ իրադարձություն։ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց Հայաստանին 500 մլն նոր վարկի ծրագիրը։ Ընդ որում՝ կարևորվում են թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ նոր կառավարության տեսլականները։ Իսկ ԱՄՀ-ն իր հերթին հաստատել է Հայաստանին 248.2 մլն վարկի տրամադրումը։ Այսինքն Հայաստանը շատ հեշտ ստանում է մոտ 750 մլն դոլարի վարկ միջազգային այն կառույցներից, որտեղ Միացյալ Նահանգների ձայնը որոշիչ է։ Ինչի՞ դիմաց, ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում։ Կա վարկած, որ մայիսին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչական պատվիրակությունը (ինչի մասին մենք գրել էինք նախորդ նյութում) ուներ կոնկրետ նպատակ՝ Հայաստանի ներքին բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակում՝ որպես վարկերի ստացման պայման։ Ընդգծենք, որ խոսքը վարկերի՛ մասին է, և ոչ՝ դրամաշնորհների, ինչպես  Վրաստանում։ Շատ հավանական է, որ հենց այս բարեփոխումների արդյունքում նրանք կստանան մուտք դեպի  տեղեկատվական ողջ բազան, այդ թվում, և գուցե առաջին հերթին՝ դեպի բանկային գաղտնիք, և ըստ էության, վերահսկողության տակ կվերցնեն այն։ Իսկ որպես վարկերի վերադարձելիության երաշխիք Հայաստանում պետք է ներդրվի այսպես կոչված անցումային արդարադատության մեխանիզմը, ինչը ոչ այլ ինչ է, քան՝ սեփականության արագ էքսպրոպրիացիայի մեխանիզմ։ Միամտություն է կարծել, թե այս ամենի միակ թիրախը Հայաստանն է։ Սրան ուղիղ առնչվում են Ռուսաստանն ու Իրանը։ Եվ մեծ հաշվով, նրանց հանդեպ գործողությունների ճանապարհային քարտեզն է։ Բայց Հայաստանի համար դա ուղիղ ճանապարհ է դեպի քաոս ու այլ՝ դեռևս դժվար կանխատեսելի ռիսկեր։ Սա նշանակում է՝ վախեցնել ու հեռու վանել ռուսական ու ռուսահայ կապիտալը, որը, բնական է, չի ցանկանա ամերիկյան վերահսկողության տակ գտնվող բանկային համակարգում ներդրումներ ու խոշոր շրջանառություն ունենալ։ Ունի՞ արդյոք իշխանությունը մոտավոր հաշվարկ, թե ինչպիսի արտահոսք կարող է սկսվել երկրից, եթե այդ կապիտալը սկսի «վախենալ»։   

Մինչ Փաշինյանը հակահեղափոխություն է փնտրում բոլոր այն տեղերում, որտեղ այն չկա, չի նկատում կամ չի ուզում նկատել, որ իր իշխանության ամենաինստիտուցիոնալ վտանգը այլ տեղ է։ Ընդ որում՝ այդ վտանգը գեղեցիկ ու չափազանց վտանգավոր գաղափարների առաջարկների ու իրականացումների մեջ  է՝ դատարանների շրջափակում, անցումային արդարադատություն, վեթթինգ, բանկային համակարգի և բանկային գաղտնիքի մեղմում, չեղարկում, նոր պարտավորություններ, երկրում ներքին թշնամանք, գերտերությունների շահերի բախման կիզակետում հայտնվել և այլն։ Մնացածը տեխնիկայի հարց  է։

Իշխանության մեջ հակակշիռների բացակայության, ինքնուրույն ձայնի բացակայության և մեկ անձի հիման վրա կառուցված իշխանությունը չափազանց վտանգավոր է։ Ըստ էության, եթե երկրում չլինեն հակակշիռներ՝ իշխանության մեջ և իշխանությունից դուրս, ապա մեկ անձի միջոցով հնարավոր է իրականացնել, ներդնել ցանկացած այլ շահեր և սցենարներ։ Մեկ անձը չի կարող հաշվարկել բոլոր ռիսկերը, չի կարող միշտ ընդունել ճիշտ որոշումներ, և մի պահի ինքն է անձամբ դառնում խոցելի։ Եթե մենք ուզում ենք 21-րդ դարում պետություն ունենալ, այս պարզ ճշմարտությունը պետք է ընդունենք՝ անկախ քաղաքական հայացքներից։

Ամենայն հավանականությամբ, հեղափոխության հռչակված 2-րդ փուլը նշանավորվելու է այլ միջավայրերում մշակված սցենարների և գաղափարների` Հայաստանում ներդրման փորձերով և կոնկրետ անհատների դեմ թիրախավորված  պայքարով։ Հենց այս թեմանները մենք կբացենք հաջորդ անգամ։

 

 «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Շարունակելի

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]